ԱՄՆ-ում փոփոխություն չեն ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում
ԱՄՆ-ում փոփոխություն չեն ակնկալում Թուրքիայի հետ հարաբերություններում այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը 1915թ. Օսմանյան կայսրությունումց հայերի կոտորածն անվանեց ցեղասպանություն: Այդ մասին հայտնում է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին, գրում է ermenihaber-ը։
«Մենք ոչ մի փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում: Թուրքիան մեր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում»,-ասել է Քիրբին՝ նշելով, որ ԱՄՆ-ում հույս ունեն, որ թուրք-ամերիկյան ռազմական համագործակցությունը միայն կխորանա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք խորապես հիասթափված են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան