Մշակույթ 12:08 28/04/2021 Հայաստան

Այսքանից հետո դժվար է տրամադրվել ու դուրս գալ բեմ, երգել. «Արցախի Ձայներ»-ի ղեկավար

Մայիսի 5-ին Կ. Դեմիրճյան համերգասրահում կկայանա «Արցախի Ձայներ» խմբի բարեգործական համերգը, որին կմասնակցեն նաև Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Միքայել Ոսկանյան Տրիոն, Գոռ Սուջյանը, Սևակ Խանաղյանը, Դավիթ Ամալյանը, Անետ Աղաբեկյանը, Կարեն Բոկսյանը և ուրիշներ։

Panorama.am-ը զրուցել է «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի հետ առաջիկա համերգի, ծրագրերի ու անելիքների մասին:

Panorama.am- Տիկին Լիրա, ի՞նչ ծրագրով եք մասնակցում համերգին և հավաքված գումարն ի՞նչ նպատակով է ծախվելու:

Լ. Քոչարյան- Համերգի կազմակերպիչը Mezzo Production-ն է: Բարեգործական համերգին մասնակցելու առաջարկն իրենց կողմից էր, մենք էլ սիրով համաձայնվել ենք, քանի որ վաղուց ունեինք նման մի համերգ անելու մտադրություն: Բայց շատ հայտնի պատճառներով և ժամանակի տեսակետից, պայմաններից, ձմեռային ժամանակաշրջանում դժվար է Երևան գնալ- գալը նման ճանապարհներով, ուզում էինք գարնանը լիներ: Երբ առաջարկ եղավ, սիրով համաձայնեցինք:

Ծրագրում կան նոր գործեր: Մեկը պատերազմից հետո ծնված երգ է, ինչ-որ ձև ամփոփում է այս ամեն ինչը՝ մեր վերաբերմունքն է, մեր զգացմունքները, մեր տրամադրության և էմոցիաների մասին է:

Ծրագրում կա մի մաս, որին 7-11 տարեկան 4 սկսնակ երեխա է մասնակցում: Կա մի դրվագ, որն էլի հետաքրքրիր է: Հադրութից մի երեխա նամակներ է գրում Հադրութին: Այդ ոճը մենք պահում ենք, համերգը պետք է սկսվի հենց այդպիսի մի նամակով, որը երեխան ուղղում է իր հարազատ քաղաքին: Այդ 10 տարեկան երեխան ևս կլինի համերգին:

«Արցախի ձայների» համերգային մասը նոն-ստոպ բեմադրած մյուզիքլային ոճով է, որը տևում է մեկ ժամ: Երկրորդ մասում արդեն մյուս հյուրերը հանդես կգան:

Գումարի հետ կապված՝ պայմանավորվել ենք միասին մտածել: Բոլորիս էլ պարզ է, թե մոտավոր ինչ ուղղությամբ կլինի՝ բժշկական նպատակներով, կրթական կամ վիրավոր տղաների օգնության համար: Մենք  խոսակցություն ունեցել ենք, բայց  կոնկրետ չենք որոշել: Տեսնենք՝ ինչքան գումար կհավաքվի:

Panorama.amԱրցախում համերգով հանդես գալու մտադրությունն ունի՞ խումբը:

Լ. Քոչարյան- Շատ կուզեինք Արցախում էլ համերգ լիներ, բայց ընդհանուր մթնոլորտը համերգային չի: Արցախում դեռ շուտ է մեծ համերգներ կազմակերպելը և անվտանգության առումով, և տրամադրության: Միգուցե ուրիշ ֆորմատով, ուրիշ ձևով ու մոտեցմամբ նույն այս ծրագիրը ներկայացնենք Արցախում: Պարզ է, որ էլի բարեգործական, բայց պետք է տարբերվի սովորական համերգ լինելուց:

Հիմա ամեն ինչ փոխվել է, պետք է փոխվեն նաև մոտեցումները: Անգամ Երևանի համերգին դժվար եմ համաձայնվել, քանի որ մտածում եմ՝ մոտեցումները պետք է փոխվեն ինչ վերաբերում է համերգին, ուրախությանն ու հարսանիքին: Միգուցե մենք բոլորս դեռ չենք պատկերացնում, թե ինչպես պետք է լինի, բայց հասկանում ենք, որ հին ձևով չպետք է լինի: Կյանքը շարունակվում է, երբեմն մտածում ենք՝ բան չի փոխվել, բայց ոչ՝ ամեն մեկս էլ հասկանում ենք, որ փոխվել է: Ինձ թվում է՝ ամեն ինչն էլ պետք է փոխվի, ձևափոխվի, նպատակները, երաժշտությունը, բառերն ուրիշ լինեն: Բայց թե ինչպես պետք է փոխվի, ով պետք է փոխի, ով պետք է որոշի, ով պետք է կատարի այդ որոշումները՝ չգիտեմ:

Շատ բան է փոխվել հատկապես Արցախում:

Panorama.am- Խմբի անդամներն ինչպե՞ս են տրամադրված առաջիկա համերգին: Պարզ է, որ իրենց համար էլ դժվար կլինի, քանի որ պատերազմը բոլորին է առնչվել, միգուցե անձնական կորուստներ են ունեցել: 

Լ.Քոչարյան- Այո, բոլորն ինչ-որ ձև առնչվել են այս պատերազմին: Շատ դժվար էր հավաքվել ու նորից սկսել աշխատել: Այսքանից հետո դժվար է տրամադրվել ու դուրս գալ բեմ, երգել: Կամաց-կամաց ինձ հաջողվեց ինչ-որ ձև այդ վիճակից հանել երեխաներին: Ավելի հեշտ էր փոքրերին հանել այդ վիճակից: Օրերս տղաներից մեկը չեկավ փորձի: Երկար սպասում էինք: Զանգեցի, ինձ չպատմեց, հետո ասաց, որ գտել էին զոհված ընկերոջն ու այդ օրը թաղումն էր: 

Այսքան ժամանակ անց մենք էլի այդ ամեն ինչի մեջ ենք: Ամեն քայլափոխի դա զգում ես, տեսնում ես, նման պայմաններում ստեղծագործելը հեշտ չէ, բայց ամեն դեպքում փորձում ենք մեր գործն անել: Մարդկանց դրական բան է պետք, հոգնել են այս ամենից: Այդքանը հասկանալով՝ մենք էլ ենք փորձում մեզ հավաքել ու նոր բաներ մտածել:

Panorama.am- Տիկին Լիրա, ապրելով Արցախում, ծանոթ լինելով մարդկանց տրամադրություններին՝ ի՞նչ եք կարծում, ինչը կարող է մարդկանց վիշտը մի քիչ թեթևացնել:

Լ.Քոչարյան- Մարդիկ հասկանան, որ մեղավորները ինչ-որ ձև պատժվելու են: Գիտենք, որ այս ամեն ինչը չպետք է այսպես լիներ: Անգամ եթե պատերազմ էր, չպետք է այս ձևով լիներ:
Երկրորդ՝ մի լույս, դրական մի կետ տեսնեն, որպեսզի հասկանան՝ այսքան տված կյանքերը, այսքան զոհերն իզուր չեն: Թող այսօր լավ չլինի, թող հասկանանք, որ վաղն էլ լավ չի լինելու,  բայց եթե մարդկանց հույս տրվի, որ վաղը չէ մյուս օրը կամ ինչ որ մի կետում լավ կլինի, այս ամեն ինչն իզուր չէ… Մարդկանց ավելի շուտ նեղում  ու սպանում է այս անորոշությունը: Ամեն ինչ անորոշ է, չորս կողմից վտանգ է, ոչ մի կոնկրետ բան չկա, ոչ մեկի վրա չես կարող հույս դնել: Այդ վիճակն ամենավատն է:

Շատ վատ է, որ մենք սովորում ենք, հարմարվում ենք այդպես ապրելուն: Այդ  հարմարվելն, ըստ իս, ամենավատն է, մենք մեզ խաբում ենք, հարմարվում ու ապրում ենք այս ստերի կամ իրավիճակի մեջ, երբ չգիտես՝ ով է քո թշնամին, ով ընկերը, չգիտես՝ ով է քո բարեկամը, ով չուզողը: Ամեն ինչ խառնվել է իրար, ոչ մի բան չենք կարողանում հասկանալ: Բոլոր արժեքները փոխվել են, արժեզրվել են:

Մենք մեծ երգացանք ունենք, 4-5 ժամվա համար նախատեսված գեղեցիկ գործեր, բայց որն ուզում ես ներառել ծրագրում, զգում ես, որ փոխվել է, ակտուալ չէ, չի համապատասխանում այսօրվա տրամադրությանը, զգացմունքներին: Ամեն ինչ փոխվել է: Նոր երգեր, նոր մոտեցումներ են պետք: Ամեն ինչ պետք է նոր լինի ու այդ նորն էլ պետք է ճիշտ լինի: 

Ես ապրել եմ սովետի ժամանակ, թուրքերի հետ էլ ենք ապրել: Ապրել եմ մինչ մեր առաջին հաղթանակը, գիտեմ այս ամենը, գիտեմ՝ ինչ է կատարվում հիմա, տեսնում եմ՝ հետո ինչ պետք է կատարվի: Այն երեխաները, որոնք այդ ամեն ինչը չեն տեսել, մեծացել են ազատ, անկախ երկրում, վատ չեն ապրել, իրենց համար սա ավելի դժվար է: Ինչպես իրենց բացատրես, որ դու անցնում ես Շուշիով և այդ դրոշներն ամեն տեղ են:

Panorama.am- Կարծում եք՝ մի օր այդ դրոշների փոխարեն կրկին Արցախի դրոշները կծածանվե՞ն:

Լ.Քոչարյան- Կարծում եմ՝ այս Շուշիում առկա դրոշները չպետք է լինեին էլ: Զարմանում եմ, որ ամեն ինչ այսպես եղավ: Իսկ նորից չեն լինի, կլինեն… Մենք ոչ թե 30, այլ 50 տարի հետ գնացինք:  Միգուցե, մի օր դա կլինի, բայց 50 տարի է պետք դրա համար:

Panorama.am- Շնորհակալություն զրույցի համար:

Զրուցեց Տաթև Մանուկյանը

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}