Քաղաքական 13:02 04/05/2021 Տարածաշրջան

Բլինքենի ցինիզմը ցեղասպանության ճանաչումից հետո խրախուսում է Ադրբեջանի հետագա ագրեսիան․ Մայքլ Ռուբին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանին ազդակ տվեց, որ այն ոչ մի հետևանքի չի բախվի, այլ կպարգևատրվի՝ մի քանի հարյուր ռազմագերիների պահելու համար այն օրից, երբ նրանք պետք է ազատ արձակված լինեին։ Այս մասին National Interest-ում գրում է  Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող, վերլուծաբան Մայքլ Ռուբինը։

«ԱՄՆ-ում հայերը և հայկական սփյուռքը նշեցին նախագահ Ջո Բայդենի կողմից Անատոլիայի հայ բնակչության դեմ Օսմանյան դարաշրջանի ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Հայերի համար այդ քայլը կարևոր էր ոչ միայն պատմական արդարության համար, այլ նաև այն պատճառով, որ թուրքական և ադրբեջանական գործողություններն ու հռետորաբանությունը ցեղասպանությունը շարունակելու ցանկություն էին առաջացնում: Նրանց տոնը կարճ տևեց: Ընդամենը երկու օր անց, հայերը և ԱՄՆ Կոնգրեսը ոչ թե Պետդեպարտամենտից, այլ ավելի շուտ ադրբեջանական լրատվամիջոցներից իմացան, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանել է «Ազատության աջակցության մասին ակտի» 907-րդ բանաձևը`Ադրբեջանին ռազմական շարունակական աջակցություն տրամադրելու հնարավորություն տալով՝ հակառակ օրենքի տառին և ոգուն: Այս քայլը ներկայացնում է Պետդեպարտամենտի ցինիզմը վատթարագույն պայմաններում և, երկու կողմերին էլ հանգստացնելու փոխարեն,  վստահությունը կարյունահոսի, ավելի կնվազեցնի ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում և իրականում կարող է մեծացնել նոր հակամարտության հավանականությունը»,-գրում է Ռուբինը:

Ռուբինն անդրադառնում է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդների կողմից ներկայացվող պատճառաբանություններին։ Գրում է, որ որոշ գիտնականներ և արտաքին քաղաքականության մասնագետներ այս քննարկումները մի կողմ դրեցին և պարզապես պնդում էին, որ ԱՄՆ-ին պետք է Թուրքիան և Ադրբեջանը՝ որպես Ռուսաստանի դեմ պատվար: Ըստ նրանց, Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ: Սակայն, ինչպես գրում է Ռուբինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան բազմիցս փոխզիջման է ենթարկել ամերիկյան շահերը Ռուսաստանի (և Իրանի) նկատմամբ: Մինչդեռ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը վերջին տարիներին մի քանի անգամ ավելացրել է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը:

«Իհարկե, որևէ ողջամիտ չափանիշով՝ պատմական ճշգրտությամբ, բարոյականությամբ կամ ռեալիզմով, Հայոց ցեղասպանության ճանաչումը արդարացված էր, իսկ 907-րդ բանաձևից հրաժարո՞ւմը»,-գրում է Ռուբինը:

«Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ մասը սահմանում է, որ ԱՄՆ-ի օգնությունը «հնարավոր չէ տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ նախագահը չի որոշել, և այդպիսով չի զեկուցել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ցուցադրական քայլեր է ձեռնարկում բոլոր շրջափակումները և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի այլ ագրեսիվ գործածությունները դադարեցնելու համար»:

Նշվում է, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների ֆոնին, Կոնգրեսը փոփոխություն կատարեց Ազատության աջակցության մասին օրենքում`թույլ տալով հրաժարվել 907-րդ բաժնից: Փոփոխությունը պահանջում էր, որ Պետդեպարտամենտի նշանակված պաշտոնյան հաներ Ադրբեջանի նկատմամբ արգելքը, եթե «անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ-ի ջանքերին՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու համար, անհրաժեշտ է միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ-ի զինված ուժերի կամ կոալիցիայի գործընկերների գործառնական պատրաստակամությունը սատարելու համար, կարևոր է Ադրբեջանի սահմանի անվտանգության համար. և չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցություններ վարելուն կամ չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»:

«Ադրբեջանի և Թուրքիայի անակնկալ հարձակումը սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա, անկասկած խոչընդոտում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին»: Ալիևը հերքեց հետագա բանակցությունների գաղափարը տարածքային վերագրավումից հետո, իսկ հետո ադրբեջանական հեռուստատեսությամբ նսեմացրեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահներին, որոնք պատասխանատու են խնդրի դիվանագիտական լուծման բանակցությունների համար: Ավելի հստակ խախտում չէր կարող լինել: Իմաստ չունի նաև Ադրբեջանը որպես հակաահաբեկչական կենտրոն ընդունելու իրատեսական ցանկությունը՝ հաշվի առնելով Ալիևի կողմից սիրիացի վարձկաններին ընդունելն ու օգտագործելը, որոնցից ոմանք կռվում էին Ալ Քաիդայի հետ կապված խմբավորումների կամ Իսլամական պետության համար:

Բլինքենը գիտեր, որ ինքը սխալ է: Եթե նա մտածում էր, որ կարող է հեշտությամբ պաշտպանել իր գործողությունները, ապա նա ոչ թե կզարմացներ Կոնգրեսին, այլ բացահայտորեն կներկայացներ հարցը: Գուցե Պետդեպարտամենտի շրջանակներում դիվանագետները պնդում են, որ հրաժարվել 907-րդ բաժնից և շարունակել օտարերկրյա օգնությունն ու ռազմական օգնությունն անհրաժեշտ են Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ պահելու համար: Մի կողմ դրած ԱՄՆ օրենսդրության խախտումը և Կոնգրեսի հասցեին վիրավորանքը: Իրականում, Բլինքենի կողմից արգելքի հանումը նպաստում է ապագա դիվանագիտության խափանմանը, որովհետև դրանով սահմանվում է նոր չափանիշ, որը Ադրբեջանը կարող է ակնկալել գործել՝ առանց հետևանքների, եթե նրանք սպանում են ավելի քան յոթ հազար մարդ և միայն մի քանի հարյուր հազար են տեղահանում:

Բացի այդ, Բլինքենն ազդակ է տալիս Ադրբեջանին, որ այն ոչ մի հետևանքների չի բախվի, այլ պարգև կստանա, մի քանի հարյուր ռազմագերիներ պահելու համար։ Փաստորեն, այն, ինչ արեցին Բլինքենն ու նրա կովկասյան թիմը, խեղաթյուրում են իմաստալից դիվանագիտության հնարավորությունը և պարգևատրում ահաբեկչությունն ու պատանդ վերցնելը: Բլինքենը, մի հարվածով, ոչ միայն թուլացրեց բարոյական հստակությունը և մարդու իրավունքների շեշտադրումը՝ կապված Հայոց ցեղասպանության բանաձևի հետ, այլ նաև ազդակ տվեց ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին և այլ ագրեսորներին, որ պետդեպարտամենտը ոչինչ չարժե, իսկ ԱՄՆ օրենսդրությունն անիմաստ է։

Բարոյական համարժեքությունը բարդ չէ: Աշխարհում Միացյալ Նահանգների դիրքի համար դա կարող է աղետալի լինել»,-գրում է Ռուբինը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:01
«Պատիվ ունեմ». Հնգաթևն աստղն ու եռաբաղադրիչ «Ուղղի՛ ր մեջքդ։ Կպնե՛ նք գործին։ Որ ապրե՛նք» կարգախոսը
«Մենք պետք է ապրենք ու արարենք մեր հայրենիքում, և պետք է ապրենք ու մեզանով ապրեցնենք Հայաստանն ու Արցախը»։
Աղբյուր` Panorama.am
14:44
Հայաստանի իշխանությունները կարծես Ալիևի փաստաբանները լինեն. Վարդան Դևրիկյան
«Մեր մոտ ստեղծվել է մի արտառոց հոգեբանական իրավիճակ, երբ մեր ժողովրդի մի որոշակի հատված պատրաստ է մեր երկիրը թողնելու՝ ասելով, թե ավելի...
Աղբյուր` Panorama.am
14:36
Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել. ՀՀ երրորդ նախագահ
«Ինչո՞ւ ցուցակում չեմ կամ ավելի ճիշտ՝ ինչո՞ւ ցուցակը ես չեմ գլխավորում»։
Աղբյուր` Panorama.am
13:46
Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը՝ լսելու քո խնդիրը և լծվելու դրա լուծմանը. Արթուր Վանեցյան
«Ամուր պետության հիմքը ավանդական ընտանիքն է»,- այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի մասին հուշագրի ստորագրման արարողության...
Աղբյուր` Panorama.am
13:44
«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագիրը
Պատրաստ ենք ծառայել Հայրենիքին»
Աղբյուր` Panorama.am
13:30
Չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան
«Հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը, այն է՝ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել...
Աղբյուր` Panorama.am
13:21
ՀՀ-ն վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանը հատելուն և նրանց՝ ՀՀ տարածք ներխուժելուն։ «Մեկ...
Աղբյուր` Panorama.am
13:02
«Պատիվ ունեմ». Մեկնարկեց հուշագրի ստորագրման արարողությունը
Արարողությանը ներկա է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, երկու կուսակցությունների ներկայացուցիչներ։
Աղբյուր` Panorama.am
12:55
Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը
Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև ՊՆՎ է նախագծի մեկնարկից ի վեր։
Աղբյուր` Panorama.am
12:45
15.05.2021. «Հենակետ». Անվտանգության հարցերը՝ մեկ շաբաթում
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է անվտանգության հարցերի վերաբերյալ ընթացիկ շաբաթում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը
Աղբյուր` Panorama.am
12:35
Ադրբեջանը իրավունք է ստացել «Ռոսնեֆտի» արտադրանքն Ուկրաինա արտահանելու
Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը «Ռոսնեֆտի» հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինա, Լեհաստան, Բալթյան երկրներ և...
Աղբյուր` Panorama.am
12:18
Նյու Յորքի բնակիչները, չնայած Բայդենի հայտարարությանը, շարունակում են դիմակներ կրել
Նյու Յորքի բնակիչների մեծ մասը շարունակում է դիմակներ կրել, չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությանը, որ այժմ նրանք կարող են փողոց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Նիկոլը սա սարքել է Ալիևի ձեռքով, որպեսզի ընտրությունները հետաձգի. ազատամարտիկ Գառնիկ Առաքելյան
«Ո՞ւր է եղել հետախուզական վարչությունը։ Այդ բարձունքում 250 թուրք է նստած, ո՞վ է  երաշխավորը, որ արդեն 250 հոգի էլ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:07
Հնդիկ քաղաքական գործիչ. Կորոնավիրուսը նույնքան իրավունք ունի գոյություն ունենալու, որքան մարդիկ
Կորոնավիրուսը գոյության նույն իրավունքն ունի, ինչ մարդիկ։ Նման կարծիք է հայտնել Հնդկաստանի Ութարախանդ նահանգի նախկին վարչապետ Տրիեվենդրա Սինգհ...
Աղբյուր` Panorama.am
11:50
15.05.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 4 մարդու մոտ
Արցախում մայիսի 14-ին կատարվել է 67 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները...
Աղբյուր` Panorama.am
11:31
«Հայկական Քաշաթաղը». Ցուցահանդես և դասախոսություն՝ Հովհ․ Թումանյանի թանգարանում
Մայիսի 18-ին, ժամը 15.00-ին  Հովհ․ Թումանյանի թանգարանում բացվելու է «Հայկական Քաշաթաղը» խորագրով ցուցահանդես: Մինչև մայիսի...
Աղբյուր` Panorama.am
11:11
Մեղրիի լեռնանցքում ճանապարհահատվածը երկկողմանի փակ է
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին Մ-2,...
Աղբյուր` Panorama.am
11:07
15.05.2021. Կորոնավիրուսի 282 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5372 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:02
Զիդանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը այս մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ պաշտոնից, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
10:56
Պետք է անցնել արտակարգ ռեժիմում օպերատիվ կառավարման, կործանարար է այլևս ամեն րոպեն. Էդգար Ղազարյան
«Բոլոր քաղաքական ուժերը, կազմակերպությունները և քաղաքացիները պետք է անհապաղ կենտրոնացնեն իրենց ջանքերը այդ ուղղությամբ»։
Աղբյուր` Panorama.am
10:50
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ
«Ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր»։
Աղբյուր` Panorama.am
10:48
Երեկվա խեղճացած հակառակորդն այսօր մեզ հետ վարվում է որպես սեփական արժանապատվությունից զուրկ հանրույթի. Սենոր Հասրաթյան
ԶՈւ գնդապետ, Արցախի ՊԲ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է. «Անգամ 2020-ի աշնանային պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
10:46
Մի քանի ժամից պարզ կլինի. Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մասին
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ Պետդեպի վերջին հայտարարություններին։ «Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ովքեր կարծում էին, թե տարածք հանձնելով խաղաղություն է հաստատվելու, մոլորյալներ են, չկա տենց բան. Վահան Իշխանյան
«Սև լիճը ծաղիկներն է, եթե կապիտուլյանտին հանդուրժում եք, սպասեք նոր ներխուժումների»։
Աղբյուր` Panorama.am
10:32
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռների արձակման մասին
Մայիսի 14 լույս 15-ի գիշերվա ընթացքում Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
10:24
Պատերազմի մասնակից Նարեկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը կբացվի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում
Այսօր ժամը 15։00-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում տեղի կունենա Նարեկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը...
Աղբյուր` Panorama.am
10:18
Երուսաղեմի և Պաղեստինի հարցերով ԱՄՆ-ն պատվիրակ է ուղարկել Թել Ավիվ
Իսրայելի և Պաղեստինի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Հադի Ամրը ժամանել է Թել Ավիվ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:07
«Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը կեղծ են»
«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
16:29 13/05/2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}