Բելգիացին գրավել է Ֆրանսիայի տարածքը՝ խախտելով 200-ամյա միջազգային սահմանը
Մի ֆերմեր, գուցե ակամա, տեղափոխել է Բելգիայի սահմանը Ֆրանսիայի հետ: Տղամարդը տեղափոխել է 150 կիլոգրամանոց քարը՝ բելգիական Էրկելինես գյուղի մոտակայքում իր հողատարածքն ընդլայնելու համար։ Այս մասին գրում է Euronews-ը։
Այս քայլով ֆերմերը փոխել է նաև 200-ամյա միջազգային սահմանը, որը սահմանվել էր 1820 թ. Կորտրիյկի պայմանագրով:
Տղամարդու գործողությունների արդյունքում սահմանը տեղափոխվել է մոտավորապես 2,29 մետր՝ ընդլայնելով Բելգիայի հարավային տարածքը՝ ի վնաս ֆրանսիական Բուզինյես-սյուղ-Ռոկ գյուղի:
Սահմանի փոփոխված դիրքը հայտնաբերվել է տեղական պատմաբանների մի խմբի կողմից՝ տարածքում զբոսնելիս:
Քննարկվող քարը, որի վրա փորագրված է 1819 թվականը, սահմանում է սահմանը հարավային Բելգիայի և հյուսիսային Ֆրանսիայի միջև:
Այն ստեղծվել է Նապոլեոնի պարտությունից հետո՝ Բելգիայի Վաթեռլո քաղաքում 1815 թվականին և մինչ Բելգիան որպես պետություն կազմավորվել է 1830 թվականին:
«1819-ի սահմանային նշանը տեղափոխվել է ... և մեր համայնքն ընդլայնվել է։ Իհարկե, ֆրանսիացիները համաձայն չեն: Մենք ստիպված կլինենք իրավիճակը վերականգնել», - Facebook-ում գրել է Էրքելինեսի քաղաքապետ Դեյվիդ Լավոսը:
Միևնույն ժամանակ, հարևան ֆրանսիական գյուղի գյուղապետ Օրելի Ուելոնեկը La Voix du Nord-ին ասել է, որ երկրները «պետք է կարողանան խուսափել սահմանային նոր պատերազմից»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում