Քաղաքական 15:26 06/05/2021 Հայաստան

ԱԱԾ պահեստազորի սպաներ. Անպատասխան մնացած հարցերից կուզենայինք հատկապես առանձնացնել հետևյալները

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«44-օրյա աղետալի պատերազմի ավարտից անցել է արդեն յոթ ամիս, սակայն հասարակությանը հուզող ոչ մի հարց սկզբունքորեն չի ստացել իր պատասխանը, ինչը նշանակում է, որ  ըստ էության մենք գործ ունենք անգիտությամբ և կամ հստակ դիտավորությամբ մսխվող, իրականում կորցրած ժամանակի հետ։ 

Ինչ վերաբերում է նեղ դրվագային այս կամ այն դեպքի առիթով հարուցված քրեական գործերին,  դրանք ոչ այլ ինչ են, քան աշխատանքի երևութականություն (իմիտացիա), ճանապարհ դեպի շարունակվող անորոշություն։

Մինչդեռ պետականամետ գործելու դեպքում, շահագրգիռ մոտեցման արդյունքում պիտի անխուսափ ձևավորվեր համապատասխան նյութատեխնիկական միջոցներով ու ֆինանսավորմամբ ապահովված օպերատիվ-քննչական խիստ պրոֆեսիոնալ խումբ, որը գործերը քննության կառներ մեկ ընդհանուր տրամաբանության  մեջ ու շաղկապված, որպեսզի կատարվածի մասին լիներ ամբողջական, հստակ պատկերացում մեղավոր անձանցով ու նախադեպի ստեղծումով։ Այն թույլ կտար հետագայում բացառել 44-օրյա պատերազմի նման աղետները և կամ, ինչը  կուզենայինք առանձնահատուկ ընդգծել, դրանց հնարավոր պլանավորումն ու իրականացումը։

Առայսօր հանրությանը հուզող բազմաթիվ անպատասխան մնացած հարցերից կուզենայինք հատկապես առանձնացնել  հետևյալները՝

1․ վերջին տարիներին, պատերազմի ու հետպատերազմյան ժամանակաշրջանում ի՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև, ովքե՞ր են մասնակցել, վերջնարդյունքում  ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել,

2․ իշխանություններն ու իրավասու մարմինները տեղյակ ե՞ն եղել նախապատրաստվող պատերազմից։ Եթե այո, ապա  կանխարգելող ի՞նչ միջոցառումներ են իրականացրել և արդյո՞ք դրանք բավարար են եղել,

3․ պատերազմում պարտվելու պատասխանատվությունն ովքե՞ր են կրում՝ սկսած վարչապետից մինչև զորամասերի հրամկազմ։ Կոնկրետ դեպքերում (օրինակ՝ մարդկային ու զինտեխնիկայի կորուստ, չհիմնավորված նահանջ, դիրքերի զիջում, տարածքների, այդ թվում Հադրութի ու Շուշիի հանձնում) նրանցից յուրաքանչյուրն ի՞նչ սխալներ է թույլ տվել, դրանք ի՞նչ հետևանքներ են առաջացրել,

4․ պատերազմական գործողությունների ընթացքում վարչապետը և այլ պաշտոնատար անձինք ի՞նչ գործողությունն են իրականացրել այլ պետությունների կողմից Հայաստանին պատշաճ աջակցություն ցուցաբերելու համար, այդ քայլերն արդյո՞ք բավարար ու նպատակային են եղել,

5․ ՀՀ պաշտպանության նախարարությունից, գլխավոր շտաբից, ԱԱԾ-ից ու այլ աղբյուրներից իրազեկված լինելով,  որ երկիրը գնում է անխուսափ պարտության, ՀՀ վարչապետն ինչո՞ւ դեռևս հոկտեմբեր ամսին չի դադարեցրել պատերազմական գործողությունները և գնացել բանակցությունների՝ դրանով իսկ ապահովելով ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումն Արցախում, ինչ կբացառեր հոկտեմբեր ամսից հետո շուրջ 2,5 հազար հայորդիների անդառնալի կորուստը, Հադրութի ու Շուշիի անկումը։

Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանը ստանալու համար մենք գտնում ենք, որ համապատասխան իրավական հիմքեր ձևավորելուց հետո, դեռևս նոյեմբեր ամսին, իշխանությունների նախաձեռնությամբ պետք է ստեղծվեր հանրապետության ամենափորձառու առնվազն 10 քննիչից ու 15 օպերատիվ աշխատակցից բաղկացած, բացառապես այս խնդրով զբաղվող օպերատիվ-քննչական խումբ, կառանձնացվեին առնվազն երկու-երեք դատախազ և դատավոր կոնկրետ այս գործի միջդատական վարույթի հետ կապված իրենց գործառույթներն իրականացնելու համար, նրանցից յուրաքանչյուրը կապահովվեր համապատասխան տեխնիկական միջոցներով, առնվազն մեկ միլիոն դրամը գերազանցող բարձր  աշխատավարձով, նախաքննությունն իրականացնելու համար կսահմանվեին հստակ ժամկետներ, թույլատրելիության սահմաններում խումբն իր գործունեությամբ կլիներ թափանցիկ, խմբի ղեկավարը վերջնարդյունքում հրապարակային, իսկ անհրաժեշտության  դեպքում գաղտնի  հաշվետվություն կներկայացեր Ազգային ժողովին։

Համադրության համար նշենք, որ այդպես էլ անհասկանալի մնացած և ավելի նվազ կարևորություն ներկայացնող հակաոռուպցիոն մարմնի ստեղծման համար պետությունն արդեն իսկ հատկացրել է ութ միլիարդ դրամը գերազանցող գումար։

Բացառությամբ նախաքննական մարմնի, որևէ այլ կառույց, այդ թվում՝ փաստահավաք խումբ, շահագրգիռ փաստաբաններ, ՀԿ-ներ, անհատներ, այլ միավորումներ ու նախաձեռնություններ, ընձեռված չլինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի գործիքակազմով , չեն կարող ապահովել խորը մասնագիտական քննություն, տալ  իրականության ամբողջական պատկերն ու իրավական գնահատականը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:39
«Հրապարակ». ՀՀԿ-ի փորձառու դեմքերը չկարողացան մեծ թվեր ապահովել «Պատիվ ունեմ» դաշինքի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի փորձառու դեմքերը չկարողացան մեծ թվեր ապահովել «Պատիվ ունեմ» դաշինքի համար։ Մոտ...
Աղբյուր` Panorama.am
09:38
«168 Ժամ». ՌԴ նախագահը շեշտում է, որ Փաշինյանի հետ անձնական հարաբերություններ չկան
«168 Ժամ» թերթը գրում է. «Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Հրապարակ». Դեռ վարչապետի պաշտոնը չի ստանձնել, բայց արդեն պաշտոններ է բաժանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնը չստանձնած՝ արդեն պաշտոններ է բաժանում։ Երեկ Արարատի մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սոս Հակոբյան. Տվյալ էջը չի պատկանում Արթուր Վանեցյանին
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը պարզաբանում է տարածել համացանցում բազմաթիվ արձագանքների արժանացած ու...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մելս Ամբարդյանի եղբայրը գերիներին ՀՀ վերադարձնելու պահանջով նստացույց է սկսել
Ադրբեջանի կողմից գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանն անժամկետ նստացույց է սկսել ՀՀ կառավարության մոտ: ...
Աղբյուր` Panorama.am
09:28
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ-ում գտնվող Արմեն Չարչյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այցելել է «Շենգավիթ» բժշկական...
Աղբյուր` Panorama.am
09:17
Էլինար Վարդանյան. Զավեշտալի մեղադրանք Փաշինյանի բռնության կոչերի ֆոնին
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ  Էլինար Վարդանյանի անդրադարձը հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին մեկ ամսով կալանավորելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
​Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 24-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Արմեն Չարչյանը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց. Արամ Վարդևանյան
Պաշտպանները ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Աղբյուր` Panorama.am
22:39
Իշխանությունները ցույց տվեցին՝ նվիրված են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու գործելաոճին. «Հայաստան» դաշինք
«Դաշինքը պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը գնահատում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում»։
Աղբյուր` Panorama.am
21:33
Չեմ բացառում, որ ընտրության արդյունքները կչեղարկվեն.Վահե Հակոբյան
Ընտրության արդյունքների վերահաշվարկը շարունակվում է, դեռևս 70 ընտրատեղամասում է ուսումնասիրություն կատարվում, բայց արդեն կարող ենք փաստել, որ...
Աղբյուր` Panorama.am
21:27
Արմեն Չարչյանը կալանավորվեց
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության...
Աղբյուր` Panorama.am
21:17
Այսօր ԿԸՀ-ի վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում  է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և...
Աղբյուր` Panorama.am
20:49
Եղե՞լ է ընտրակեղծիք,թե՞ ոչ ,պատասխանատվություն պահանջելու եք թե՞ ոչ․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով ընտրակեղծիքների թեմային, մասնավորապես զինվորների մասնակցությամբ, գրում է․...
Աղբյուր` Panorama.am
20:26
Լոնդոնից հայտնել են, որ Defender կործանիչը չի մտել Ռուսաստանի ջրերը
Բրիտանական ռազմաօդային ուժերի կործանիչը կրակ չի բացվել Սև ծովում և չի եղել Ռուսաստանի տարածքային ջրերում,։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի...
Աղբյուր` Panorama.am
20:19
ՀԷՑ-ը պատրաստ է մասնագիտական խորհրդատվություն տրամադրել «Վեոլիա Ջուր» ընկերությանը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է. «Ի պատասխան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից տարածված...
Աղբյուր` Panorama.am
19:54
Բուժաշխատողների համար սկսվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդատվական գործընթացն
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» սկսում է բուժաշխատողների համար...
Աղբյուր` Panorama.am
19:48
Մեծ Բրիտանիայի դեսպանը կկանչվի Ռուսաստանի ԱԳՆ․ Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան կոպիտ սադրանք է համարում բրիտանական կործանիչի կողմից Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Չարչյանի գործով որոշումը հրապարակվելու է այսօր՝ ժամը 21:00-ին․պաշտպան
 ՀՔԾ քննիչի կողմից հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում
Հրշեջ փրկարարները մարել են Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը, որտեղ 2000 քմ տարածքում այրվել է աղբ։ Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:07
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ-ին վերաբերող հարցեր
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայաստանի սուլթանիկի թարմացված հարեմը շարունակելու է ԱԺ-ում ունենալ մեծամասնություն․ Ավետիք Իշխանյան
Միջնադարում սուլթանները բացի հարեմից, ունեցել են նաև հարճանոց, որտեղ կանայք առավել ցածր կարգավիճակ ունեին, քան հարեմի օրինական տիկնայք։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը
ՎՏԲ բանկ (ԲԲԸ) բաժնետերերի տարեկան ժողովը հաստատեց ՎՏԲ-Հայաստան դուստր բանկի Խորհրդի նոր կազմը:Այս մասին տեղեկացնում են ընկերությունից։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հայաստանի բռնցքամարտի առաջնության մասնակիցների թիվն այս տարի աննախադեպ է
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում․ Գոռ Աբրահամյան
Զանգվածային լրատվամիջոցներում այսօր առանձին հրապարակումներ են տեղ գտել 2021թ. հունիսի 20-ին կայացարծ արտահերթ խորհրդարանական ընտրությունների...
Աղբյուր` Panorama.am
18:23
Անցկացվել է գերազանցության մեդալի քննություն «Մաթեմատիկա» առարկայից
Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ-ն։...
Աղբյուր` Panorama.am
18:14
ՀԿԱԾ և ՀՀ բանկերի միությունը նոր հուշագիր է ստորագրվել
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Հայաստանի բանկերի միության միջև Ծառայության վարչական շենքում ստորագրվել է հարուցված կատարողական...
Աղբյուր` Panorama.am
18:11
2018 թվականից հետո լրբերը վերածվեցին սրբերի. Նաիրի Հոխիկյան
«Մենք տեսանք ու հասկացանք, որ նախկինները նորից վերադարձան, այսօր գոնե խորհրդարնական մակարդակում Փաշինյանի անընդհատ ներկայացրած այդքան վատ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մինչ +40 աստիճան շոգին քաղաքացիները մնացել են անջուր, Վեոլիա ջուր-ՀԷՑ բանավեճը շարունակվում է
Այս օրերին, երբ հանրապետության տարածքի մեծ մասում գրանցվում է մինչև +40 աստիճան շոգ, բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ մնացել են առանց...
Աղբյուր` Panorama.am
17:53
«Կարմեն» օպերան կրկին հայաստանյան բեմում է
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի  25-ին տեղի կունենա ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ժորժ Բիզեի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}