Քաղաքական 16:00 08/05/2021 Հայաստան

Փաշինյանի կողմից իշխանության զավթումը հնարավոր է կանխել մայիսի 10-ին. Էդգար Ղազարյանը

«Նիկոլ Փաշինյանը չի գնում ընտրությունների, այլ գնում է իշխանությունը զավթելու»,- Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց հանրային քննարկման ժամանակ հայտնեց  ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նա պնդեց, որ հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ պաշտոնավարել։ Ղազարյանը բերեց 10 հիմնավորում, թե ինչու է ստեղծված իրավիճակը հակասում Սահմանադրությանը։

Ըստ բանախոսի՝ ընտրությունների միջոցով իշխանությունը զավթելու գործընթացը հնարավոր է  կանխել, եթե մայիսի 10-ին բացի Նիկոլ Փաշինյանից խորհրդարանում առաջադրվի ևս մեկ թեկնածու, որն էլ ընտրվի վարչապետ:

Անցնելով Նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությանը՝ Ղազարյանը նկատեց, որ վերջինս կատարել է Նիկոլ Փաշինյանի բոլոր ցանկկությունները և այդ գործողությունները՝ վարչապետի հրաժարականի ժամանակին արած իր իսկ պահանջին հակառակ է եղել:

Նկատելով, որ Արմեն Սարգսյանը հրաժարվում  է իրականացնել այն քիչ լիազորությունները, որոնք դեռ ունի՝ Էդգար Ղազարյանը նշեց. «Իր սահմանադրական լիազորությունները չկատարող մարդը բողոքում է, որ իր սահմանադրական լիազորությունները քիչ են»:

Ավելի ուշ Եդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է  հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում էր ստանալ Հանրապետության նախագահից` իր կողմից տապալված հանդիպման ժամանակ։

Մասնավորապես գրել է.

«1. Դուք առաջիններից մեկն էիք, որ հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված իրավիճակի լավագույն լուծումներից մեկը համարեցիք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վարաչաապետի պաշտոնից։ Հետագայում ի՞նչ կոնկրետ քայլեր իրականացրեցիք Ձեր կողմից հրամայական համարվող այդ խնդրի լուծման ուղղությամբ, եթե չասենք, որ լուռ ու անխոջ ստորագրում էիք նրան կողմից ներկայցվող հրամանագրերը, այդ թվում կասկածելի բովանդակոթյամբ և Սահմանադրության տեսանկյունից վիճահարույց, կամ չստորագրելով՝ նպաստում նրա համար ցանակալի որոշումների կայացմանը, որոնք միտված էին ոչ թե նրա իշխանությունից հեռանալուն, այլ ճիշտ հակառակը՝ իշխանության ամրապնդմանը։

2. 2021 թվականի ապրիլի 25-ի հրաժարականի ուղերձում նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր որոշման հիմքում եղել են տարբեր քննարկումներ, այդ թվում Հանրապետության նախագահի հետ։ Հաշվի առնելով Ձեր պաշտոնի ապաքաղաքական լինելը՝ կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ քննարկումների մասին է խոսքը։

Անհանգիստ չե՞ք արդյոք, որ Ձեզ ներգրավվել են օրինական իշխանության տապալման և իշխանության ապօրինի զավթման ենթադրյալ հանցագործության կազմակերպված խմբի կազմում։

3. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Դուք ի պաշտոնե հետևում եք Սահմանադրության պահպանմանը։ Նախկին վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելուց և այն Ձեր կողմից ընդունելուց հետո նրա հետագա պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում չե՞ք կարծում, որ հակասում է Սահմանադրությանը։ Ռիսկեր չե՞ք տեսնում այդ առումով։ Ձեզ հայտնի՞ են մեր դիտարկումները։

4. Կառավարության հրաժարականը Ձեր կողմից ընդունելուց հետո Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել ՀՀ վարչապետի պաշտոնում։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել Ազգային ժողովի 132 պատգամավորներից միայն մեկը, այդ պարագայում, որ խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանի կողմից մերժված գործչի պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում չե՞ք կարծում, որ խնդրահարույց է Սահմանադրության տեսանկյունից։

5. Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ընդդիմադիր համարվող երկու քաղաքական ուժերի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածության մեջ հանցակազմի վտանգներ չե՞ք տեսնում, ինչը փաստացի հանգեցնելու է 2018 թվականի ժողովրդավարական ընտրության արդյունքում ձևավորված ՀՀ առաջնային մանդատ ունեցող իշխանության, այն է՝ Ազգային ժողովի լուծարմանը։ Սահմանադրության պահպանմանը հետևելու Ձեր սահմանադրական լիազորության տեսանկյունից այդ առումով խնդիրներ չե՞ք տեսնում։

6. Համաձայն ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրության օրը նշանակելը Ձեր, որպես Հանրապետության նախագահի, բացառիկ լիազորությունն է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2021 թվականի հունիսի 20-ը ընտրության օր հայտարարելը Ձեզ չի՞ անհանգստացնում, դրանով Ձեր լիազորությունների ոլորտ ներխուժելու փաստ չե՞ք համարում։ ԱԺ լուծարման դեպքում պատրաստվում ե՞ք արդյոք արտահերթ ընտրության օր սահմանել 2021 թվականի հունիսի 20-ը։

7. Քանի որ Սահմանադրության 128 հոդվածը Ձեզ իրավունք է տալիս Ձեր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ ուղերձ հղել Ազգային ժողովին, պատրաստվում ե՞ք արդյոք 2021 թվականի մայիսի 10-ին ուղերձով դիմել Ազգային ժողովին՝ կոչ անելով ընտրել վարչապետ։

8. Պատրաստվում ե՞ք արդյոք առաջիկա օրերին լրացուցիչ խորհրդակցության հրավիրել Ազգային ժողովի ղեկավարության, պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների և առանձին պատգամավորների հետ հիշյալ խնդիրները ևս մեկ անգամ քննարկելու և հավանական վտանգները կանխելուն միտված քայլեր ձեռնարկելու նպատակով։

9. Նկատել եք արդյո՞ք, որ վարչապետի պաշտոնից հրաժարականի Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի գրությունը չունի ամսաթիվ և հերթական համար, իսկ 2021 թվականի դիմումը` ստորագրված չէ։ Դրա հետ կապված խնդիրներ չե՞ք տեսնում։

10. Կառավարության հրաժարականի մասին Ձեր հրամանագրում հղում եք արել ՀՀ Սահմանադրության 130 հոդվածին, որն էլ իր հերթին հղում է անում 158-րդ հոդվածին, որտեղ մատնանշված են հրաժարական մի քանի դեպքեր, որոնցից թե կոնկրետ որ հիմքով է ընդունվում հրաժարականը Ձեր հրամանագրերում չի առանձնացվում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:15
Կառավարությունն այսօր կլուծարի «Մարզաձեվերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՓԲԸ-ն
Գործադիրի գործառույթը ժամանակավորապես իրականացնող ներկայիս կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում կընդունի Հ. Մանանդյան փողոց 41...
Աղբյուր` Panorama.am
11:07
24.06.2021. Կորոնավիրուսի 103 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5601 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:03
Մուրճի թափահարումներ և պոպուլիզմ, երբ Հայաստանն ու Արցախը խոշոր աշխարհաքաղաքական շահերի մուրճի և զնդանի արանքում են․ Իրանագետ
Թվում է, թե Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանային Շերխան Բանդար անցակետի վերահսկողության անցումը թալիբներին մեզանից շատ հեռու տեղի ունեցող իրադարձություն է․․․
Աղբյուր` Panorama.am
10:55
Հայ գերիների հարցը Նիդերլանդների խորհրդարանականների ուշադրության կիզակետում
Ոչ մի կառավարական պատվիրակություն չպետք է մեկնի Բաքու, եթե Նիդերլանդները հասնի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության քառորդ եզրափակիչ
Աղբյուր` Panorama.am
10:51
Լարված իրավիճակ Աֆղանստանում` ամերիկյան զորքերի դուրս բերմանը զուգահեռ
Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը կիսով չափ ավարտված է, այդուհանդերձ երկրում շարունակվում են բռնությունները, քանի որ թալիբներն ընդարձակում են...
Աղբյուր` Panorama.am
10:46
ԿԳՄՍՆ պաշտոնյա․ Հեռանում եմ, որովհետև Շուշին ինձ համար դժգույն և դժբախտ քաղաք չէր, այլ ՀԱՅՐԵՆԻՔ
ՀՀ Կրթության և գիտության նախարարության Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ, տեխնիկական գիտությունների...
Աղբյուր` Panorama.am
10:43
Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրամյանի, ոչ էլ կուսակցության կողմից. հայտարարություն
Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
10:39
Իրենք այսօր այս կյանքը վայելում են մեր տղաների հաշվին, ուրեմն պարտավոր են պաշտպանել իրենց քաղաքացու շահերը. Գերեվարվածի մայր
ՀՀ կառավարության մոտ երեկ գիշերվանից բողոքի ակցիա են իրականացնում գերեվարված զինծառայողնրի հարազատները՝ պահանջելով ՀՀ իշխանություններից...
Աղբյուր` Panorama.am
10:36
Խորացող նոր ճգնաժամը կարող է ծանր հետևանքներ ունենալ Արցախի համար». Տիգրան Աբրահամյան
«Արցախի քաղաքական դաշտում անհրաժեշտ արմատական վերադասավորումների, փոփոխությունների կարիք կա»:
Աղբյուր` Panorama.am
10:32
Բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում. Ռազմինֆո
Այսօր՝ հունիսի 23-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի Զինված...
Աղբյուր` Panorama.am
10:21
Էդուարդ Աղաջանյանի սադրիչ գրառումն առաջացրել է վիրավորանք ու հայհոյանք պարունակող նոր «քննարկումներ». ՄԻՊ
«Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելն ու դա քվեարկության արդյունքների հետ կապելը»:
Աղբյուր` Panorama.am
10:13
Չեմ բացառում, որ Հայաստանը պարտավորվի ընդհանրապես չունենալ բանակ. Սուրեն Սարգսյան
«Տարածաշրջանային զարգացումները նախագծում են հետևյալ հնարավոր սցենարներից մեկը, որը մեզ շատ շուտով կարող են «դեմ տալ»»:
Աղբյուր` Panorama.am
10:03
Տոն՝ Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնը։  Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Փաստ». Եթե ընտրություններին արդյունք է գրանցվում միջամտությամբ, ապա այն չի լուծում ճգնաժամը
«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Սակայն...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Ժողովուրդ». Ռուբեն Ռուբինյանը՝ նախարա՞ր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները կանգնած են խնդրի առջև և պետք է առաջիկայում Արտաքին գործերի նախարարությունում...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». Պարտվածներին կընդգրկեն մի մարմնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեից Նիկոլ Փաշինյանն ընդունում է մարդ-կուսակցությունների առաջնորդներին, որոնք մասնակցում էին...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Փաստ». Մարզպետները ճնշում են գործադրում ընտրողներից մանդատ ստացած համայնքապետների նկատմամբ
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Լոռու մարզպետը մի քանի հոգու հետ Օձուն համայնքի ղեկավարի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Ժողովուրդ». Խորհրդարան չանցած կուսակցություններում թեժ հետընտրական իրավիճակ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին խորհրդարան չանցած...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Հրապարակ». Նախկինում «Սերժի հաճախորդ» էին, իսկ այժմ այլևս ամոթալի չէ, որ «թունդ» ընդդիմադիրները հանդիպում են պետության ղեկավարի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկինում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացած ընդդիմադիրներին անխնա դատափետում էին, տարբեր պիտակներ...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Փաստ». Արցախի նախագահի ջերմ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին հունից հանել են արցախցիներին, որոնք էլ փորձում են հասնել Հարությունյանի հեռացմանը
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում շարունակվող բողոքի ակցիաները վերջին օրերին ակտիվ ընթացք են ստացել և, չնայած շատերի...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժողովուրդ». Կոնկրետ դատավորների աշխատասենյակներում գաղտանլսող սարքեր տեղադրելը կոնկրետ նպատակ է հետապնդում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Հրապարակ». ՀՀԿ-ի փորձառու դեմքերը չկարողացան մեծ թվեր ապահովել «Պատիվ ունեմ» դաշինքի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի փորձառու դեմքերը չկարողացան մեծ թվեր ապահովել «Պատիվ ունեմ» դաշինքի համար։ Մոտ...
Աղբյուր` Panorama.am
09:38
«168 Ժամ». ՌԴ նախագահը շեշտում է, որ Փաշինյանի հետ անձնական հարաբերություններ չկան
«168 Ժամ» թերթը գրում է. «Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Հրապարակ». Դեռ վարչապետի պաշտոնը չի ստանձնել, բայց արդեն պաշտոններ է բաժանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնը չստանձնած՝ արդեն պաշտոններ է բաժանում։ Երեկ Արարատի մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սոս Հակոբյան. Տվյալ էջը չի պատկանում Արթուր Վանեցյանին
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը պարզաբանում է տարածել համացանցում բազմաթիվ արձագանքների արժանացած ու...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մելս Ամբարդյանի եղբայրը գերիներին ՀՀ վերադարձնելու պահանջով նստացույց է սկսել
Ադրբեջանի կողմից գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանն անժամկետ նստացույց է սկսել ՀՀ կառավարության մոտ: ...
Աղբյուր` Panorama.am
09:28
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ-ում գտնվող Արմեն Չարչյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այցելել է «Շենգավիթ» բժշկական...
Աղբյուր` Panorama.am
09:17
Էլինար Վարդանյան. Զավեշտալի մեղադրանք Փաշինյանի բռնության կոչերի ֆոնին
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ  Էլինար Վարդանյանի անդրադարձը հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին մեկ ամսով կալանավորելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
​Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 24-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}