Քաղաքական 12:53 13/05/2021 Հայաստան

Միքայել Մինասյան. Գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք, թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. 

«Նիկոլ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարավոր խաղաղություն

Ահա այս պարզ բանաձևի մեջ է Հայաստանի ընտրությունը։ 2018-ին մարդկանց մի մասն ընտրեց Նիկոլին, որովհետև անտարբեր էր Արցախի ճակատագրի նկատմամբ, հոգնել էր պատերազմի վտանգից կամ ամեն գնով դեմ էր պատերազմին։ Մարդիկ ուզում էին լավ կյանք՝ առանց տագնապի։ Ու մինչև կսկսեք հակադարձել, թե իրականում Նիկոլին իշխանության բերելու պատճառները սոցիալական էին, տիրում էր անարդարություն, կարմիր գծերի ու արագաչափերի «տեռոր», նայեք ձեր շուրջբոլորը։ Այդ ամենը կա նաև այսօր՝ ավելի բացահայտ ու ավելի լպիրշ։ Ու տպավորություն է, թե մի մասն առանձնապես չի էլ նեղվում այդ փաստից։ Հետևաբար, եկեք չխաբենք ինքներս մեզ։

Մարդիկ գիտակցաբար ընտրեցին Նիկոլին և նրա անթաքույց պարտվողական պացիֆիզմը. հավաքական «սաքունցանիկոլական» գիծը։ Ու այդպես էլ կշարունակվեր, եթե չլիներ պատերազմը։ Քչերն էին գիտակցումը, որ պատերազմը ոչ միայն հանուն Արցախի է, այլև հանուն Հայաստանի անվտանգության։ Ու բոլորին թվում էր, թե Արցախը տանք, խաղաղ և անվտանգ ենք ապրելու։ Նաև այս ինքնախաբեության պատճառով  էր, որ չնայած սոսկալի կորուստներին, դավաճանությանը, միտումնավոր պարտությանը, Նիկոլը մնաց։ Մնաց, որովհետև մարդիկ ընկան 2-րդ ամենամեծ թակարդը՝ հավատալով, թե «ինչ եղել, եղել է, վիժվածքը եթե մնա, պատերազմը չի վերսկսի»։

Շատերն ինչպես առաջ, այնպես էլ հիմա չեն ուզում առերեսվել իրականությանը։ Իսկ իրականությանն այն է, որ երբ ասվում էր՝ Նիկոլը եթե գա լինելու է պատերազմ, ոչ ոք չէր լսում։

Հետո երբ ասվում էր, որ Նիկոլի դիվանագիտությունը հանգեցնելու է պատերազմի, էլի  ոչ ոք չլսեց, այնպես ինչպես 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին, երբ ասվում էր, որ եթե Նիկոլը մնա, միշտ լինելու է պերմանենտ պատերազմ (և՛ երկրի ներսում, և՛ երկրի սահմաններին) ու էլի ոչ ոք չլսեց։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև «նիկոլիզմի» հիմքում իրականության հերքումն է։

Կապիտուլյացիային  հաջորդած 6 ամիսներին Նիկոլը զբաղվել է ամեն ինչով, բացի նոր պատերազմը կանխելուց։

6 ամիս պաշտպանության հարբեցող նախարարը զբաղված է սապոգ լիզելով՝ առաջնագիծը կառուցելու փոխարեն։

6 ամիս քանդվում է գլխավոր շտաբը, կամ այն ինչ մնացել է դրանից։ Իսկ այդ ընթացքում Արցախը օկուպացրած «կիրթ և կառուցողականը» Սյունիքն ու Սևանը զավթելու պլաններից էր խոսում։

6 ամիս իշխանությունը Հայաստանի ժողովրդի թույլտվությամբ կամ առնվազն լռության պայմաններում զբաղվել է ամեն ինչով, բացի երկրի սահմաններն ամրացնելուց ու բանակի փշրանքները հավաքելուց։  Լոտոյի մասին օրենք են փոխում, ՄԻՊ ընտրության նոր կարգ սահմանում, Գանդիի արձան տեղադրում ու մանր-մունր գանդիկություններ անում։

Ու այսքանից հետո որևէ մեկը մտածո՞ւմ է, որ Հայասանին հանգիստ կթողնեն: Ինչո՞ւ պիտի թողնեն, երբ տեսնում են ինքնախաբված հասարակություն և ոչ ադեկվատ իշխանություն։
Իսկ հիմա բոլորիդ առաջարկում եմ գրկել քվեատուփերը, գնալ Սյունիք և շարել առաջնագծին։ Դա հաստատ կկանգնեցնի թշնամուն։ Եթե չստացվի, կարելի է շարել Վայոց ձորում, հաջորդը դա է լինելու։

Այդ ընթացքում ձեռք-ձեռքի բռնած չմոռանաք ամեն մեկդ ձեր երգը. մի մասը թող գոռա «հներին վերադարձ չկա», «ամենավատն արդեն եղել է» (չնայած վատ է ամեն հաջորդ օրը), իսկ մյուսը մասը գոռա, թե «Նիկոլը պրոյեկտ է» կամ «բոլորս էլ հույս ունեինք 2018-ին» (չնայած մասնակցում է հենց Նիկոլի գծած ընտրական շոուին)։

Այն, որ դուք ձեզ կողքից չեք տեսնում, արդեն պարզ է, գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք։ Թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան։

Մերժե՛ք «նիկոլիզմը» ձեր մեջ։
Վերադարձե՛ք իրականություն։

#antinikol

Հ.Գ. Մաղթում եմ՝ այս մարդիկ մի օր հասկանան, որ Նիկոլին գրկաբաց ընդունելու պատճառով անդունդը գլորեցին երկիրն ու «վաստակեցին»  իրենց ապագան՝ ի դեմս ադրբեջանցի զինվորականների, համավարակի, սովի ու գործազրկության, որոնք, ի դեպ, արդեն թափանցել են Գեղարքունիք»:

Տեսանյութը՝ այստեղ

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:45
Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ադրբեջանական անօրինականության պատճառով մարդկանց համար ստեղծվել են լրջագույն խնդիրներ
Հուլիսի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին  և...
Աղբյուր` Panorama.am
20:33
ՀԺՄ-ն կոչ է անում զերծ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում զերծ...
Աղբյուր` Panorama.am
20:25
ԱՆ-ն քննարկել է պատվաստումային գործընթացի ներկա իրավիճակը
Կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Երևանում բացվեց թշնամու վեց տանկ ոչնչացրած Արսեն Ալջիկյանի հուշաքարը
Երևանում բացվեց թշնամու վեց տանկ ոչնչացրած Արսեն Ալջիկյանի հուշաքարը։   Արսենը Հադրութի մարտական դիրքերում խոցել է 1...
Աղբյուր` Panorama.am
20:00
Շիրակի քաղաքային որոնողական թիմը դաշտային վարժանք է անցկացրել
Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմը «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը
2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գիտնականները կրկին նշել են,թե որն է սրտի համար անվտանգ ալկոհոլային ըմպելիքը
Ադելաիդայի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները նշում են, որ գինի խմելը նվազագույն ռիսկեր է պարունակում սրտանոթային համակարգի համար ՝ համեմատած...
Աղբյուր` Panorama.am
19:33
ԱԺ-ն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ևամբողջությամբ  ընդունեց հայհոյանքը քրեականացնող օրենքը: Քվեարկության համար գրանցվել է 83 պատգամավոր, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը․ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության  վերաբերյալ մեկնաբանությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:09
ՆԱՏՕ-ն հայտարարել է ռուսական ինքնաթիռների գաղտնազերծման մասին
ՆԱՏՕ-ի կործանիչները՝ իսպանական Eurofighter-ը և իտալական F-35-ը, հինգշաբթի օրը թռիչք են կատարել «Բալթիկ ծովի վրայով՝ ռուսական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:27
Օրախնդիր է համահայկական խորհրդաժողովի հրավիրումը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Ստորագրվելիք խաղաղության պայմանագրի տեսքով անխուսափելիորեն մոտենում է Արցախյան երրորդ պատերազմի հանգուցալուծումը։ Այս մասին նշված է ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայի շրջանում արդյունք չեն տվել
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Արցախի...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հետպատերազմյան Հայաստանում Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի աշխատակիցներին պարգևատրել է մինչև կես մլն-ական դրամով
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնողները պարգևատրվել են 2021 թվականի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
18:12
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մ. Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների կողմից բերված բողոքը
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի առնչությամբ, ՊԵԿ-ը հայտնում է, որ 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին...
Աղբյուր` Panorama.am
18:04
Օլիմպիական ռինգում սպասվում է գյումրեցի Բաչկովի և ադրբեջանցու մենամարտը
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 7 պատվիրակներից վեցը՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, բռնցքամարտիկ Կորյուն...
Աղբյուր` Panorama.am
18:03
Դիսնեյն արձագանքել է Սքարլեթ Յոհանսոնի «Սև այրին» թողարկելու պահանջին
«The Walt Disney Company»-ի ներկայացուցիչներն անհիմն են համարել դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի հայցը «Marvel»-ի ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ հաստատության հետ որևէ առնչություն չունի
Այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Սոչիում կրկեսային փղերի վերականգնման այգի է բացվել
Սոչիում բացվել է կրկեսային փղերի վերականգնման համար Ռուսաստանում առաջին Պարկ-առողջարանը, որը հետագայում կարող է դառնալ նրանց մշտական տունը։...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տարադրամի փոխանակման կետում ավազակություն կատարած անձինք ձերբակալվել են
Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգած տղամարդը հուլիսի 29-ին, ժամը 14.14-ին, հայտնել էր, որ Ամիրյան փողոցի 7/35 հասցեի վարկային...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բորիս Նավասարդյանը՝ լրագրող պատգամավորներին. Թե՞ փորձել եք քողարկել ձեր իրական մտադրությունները
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբույան գրառմամբ դիմել է իր առաքելությունն ավարտող ԱԺ պատգամավորներին, որոնք հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
17:20
Երևանում սպասվում է քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում  hուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
17:06
Բելգիացի տարեց զբոսաշրջիկը ծեծել է Իտալիայի օդանավակայանի աշխատակցուհուն
Բելգիայից 77-ամյա զբոսաշրջիկը Իտալիայի Բոլոնիա քաղաքի օդանավակայանում ծեծել է ավիաընկերության աշխատակցուհուն այն բանի համար, որ նա պահանջել է...
Աղբյուր` Panorama.am
16:59
ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է ավելի քան 107 մլն ԱՄՆ դոլար
Կենտրոնական բանկը հրապարակել է հուլիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ ամփոփ տվյալներ. USD Արտարժույթի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Աշոտ Մելիքյան. Նախկին լրագրող պատգամավորներ, ու՞ր եք նայում և ի՞նչ եք անում
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով Քրեական օրենսգրքում փոփոխություններին, որով քրեականացվում է...
Աղբյուր` Panorama.am
16:40
Չեխիայի խորհրդարանը 32,5 միլիոն դոլար է հատկացրել Վրբետիցայի զոհերին
Չեխական Վրբետիցա քաղաքում զինամթերքի պահեստներում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածներին տրվել է պետական փոխհատուցում։...
Աղբյուր` Panorama.am
16:28
Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքը կքննվի օգոստոսի 2-ին
Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:21
Արսեն Բաբայան. Հայհոյելը քրեականացնելն ուղիղ կապ ունի ստորագրվելիք համաձայնագրի հետ
Իրավաբան, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը, անդրադառնալով Քրեական օրենսգրքում փոփոխություններին, որոնցով...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՍԱՏՄ. Սննդի շղթայում ներգրավված ամբողջ անձնակազմը չի ենթարկվել բուժզննման
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները  վերահսկողական միջոցառումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}