Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն». ՀԱՊԿ-ը՝ Սյունիքի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովն այսօր՝ մայիսի 13-ին, ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրել է Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին, որը տեղի է ունեցել մայիսի 12-ին:
«Ըստ հայկական կողմի, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր խորացել հայկական տարածք»,- ասել է նա։
ՀԱՊԿ տարածած հաղորադրությունում նշվում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։
«ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Իրավիճակի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն»,- ասված է տարածված հաղորդագրությունում։