Կրթություն, գիտություն 18:01 21/05/2021 Հայաստան

Արամ Փախչանյան. Մենք ոչ մի իրավունք չունենք հետագա սերնդին զրկել զարգացած պետություն ձևավորելու հնարավորությունից

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հայաստանում գիտության զարգացման անհրաժեշտության մասին Panorama.am-ը զրուցել է  «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանի հետ։

Panorama.am- Պարոն Փախչանյան, Դուք հաղորդումներից մեկում ասացիք՝ Ձեր սիրած գրողը Մալքոլմ Գլադվելինն է, որը շատ լավ նկարագրում է, թե ինչպես է շարժումը դառնում երևույթ։ «Գիտուժ» շարժումը երևույթ դառնալու հեռանկար տեսնո՞ւմ եք։

Արամ Փախչանյան- Կարծում եմ, որ հեռանկարը կա, այն մարդիկ, որոնք գիտակցում ու հասկանում են, որ առանց գիտության զարգացման մեր երկիրը դատապարտված է և կրում են սուրբ պատասխանատվության զգացումը երկրի համար, պետք է համառորեն ու հետևողականորեն առաջ տանեն և պնդեն այդ օրակարգը։ Փորձը ցույց է տալիս, որ որևէ իշխանություն ի վիճակի չէ երկար դիմադրել նման ճնշման։ Ժամանակի ընթացքում ավելի շատ մարդիկ են միանում շարժմանը, այն դառնում է ավելի լայնածավալ։

Մեր խնդիրն է, որ այն երիտասարդները, որոնք իրենց նպատակները կապում են լուրջ ձեռքբերումների հետ, հստակ գիտակցեն, գիտության զարգացումն է լուրջ հաջողություններ ունենալու միակ հնարավորությունը։ «Գիտուժ»-ի շուրջ, բացի երիտասարդներից, հավաքված են կազմակերպություններ, որոնք հասկանում են, որ մեր փոքր շուկայից այն կողմ գործունեություն ծավալելու միակ գրավականը լուրջ գիտական ներուժ ունենալն է։ Ես վստահ եմ, մեզ դեռ կմիանան, մեր գաղափարները հանրության մեջ ավելի շատ կտարածվեն, աջակցություն ու արձագանք կգտնեն։

Panorama.amԴուք ավելի վաղ ահազանգել էիք՝ ազգի ապագան վտանգված է, և զգուշացրել էիք, եթե գիտության մեջ անհրաժեշտ չափով գումարներ չներդրվեն, երկիր չենք ունենա, որպես ազգ չենք լինի։ Ձեր ահազանգը տեղ հասե՞լ է։

Արամ Փախչանյան- Այսպես ասեմ, այդ ահազանգն ուղղված չէ միայն իշխանություններին։ Մենք հստակ հասկանում ենք ու գիտենք, որ իշխանությունները միշտ, բոլոր ժամանակներում ենթարկվում են ինչ-որ քաղաքական տրամաբանության։ Ցանկացած իշխանություն, որ պետք է մասնակցի ընտրությունների ու ձայներ ստանա, պետք է փնտրի ու գտնի, թե որ քայլերն են բերելու ավելի շատ ձայներ։ Մեր հանրային վերահսկողության ու պահանջի գլխավոր նպատակն է, որ թե իշխանությունը, թե իշխանության հավակնող ուժերն այսօրվանից ունենան գիտության հատկացումների կտրուկ ավելացման, գիտության ռազմավարական բնույթի ներդրումների ոչ միայն հստակ գիտակցում, այլ դրա արտացոլումն իրենց նախընրական ծրագրերում։

«Գիտուժ»-ը հստակ գիտակցում է, որ իր թիրախը ոչ միայն իշխանությունն է, որին մենք անընդհատ պետք է դիմենք, այլ նաև հանրությունը։ Առանց հանրային լայն ընկալման մեր պահանջների ուղղությամբ ցանկացած իշխանություն միայն սահմանափակ քայլեր է կատարելու և չի ստանձնելու պատասխանատվություն ռազմավարական այս քայլերն իրականացնելու համար։

Panorama.amՀայաստանում նախընտրական շրջան է, քարոզչությունը շուտով կմեկնարկի, կլինեն անհավատալի ու անիրականանալի խոստումներ։ «Գիտուժ»-ը հետևելո՞ւ է նախընտրական ծրագրերի՝ գիտության վերաբերյալ դրույթներին։

Արամ Փախչանյան- Մենք նախատեսել ենք նման բան, դա համարում ենք կարևոր գործունեություն։ Պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի հետ այս հարցերը քննարկել։ Մեր նախաձեռնությամբ արդեն հանդիպում ենք քաղաքական ազդեցիկ մարդկանց հետ, որպեսզի նրանց ներկայացվելիք ծրագրերը հնարավորինս համապատասխանեն գիտության հատկացումների վերաբերյալ մեր պահանջներին։ Հանդիպումների արդյունքում, եկել եմ այն կարծիքին, որ կա գիտության կարևորության մասին ընկալում։

Մենք ուզում ենք հասնել նրան, որ գիտությունը դիտվի կարևոր առաջնահերթություն։ Իսկ դա ժամանակ է պահանջում, համոզել է պահանջում։ Մենք անընդհատ տեսնում ենք մարդկանց, որոնց դեռ պետք է բացատրել, համոզել։ Բայց կարծում եմ՝ մամուլում «Գիտուժի» ներկայության այն մեծ աճը, որի շնորհիվ նախաձեռնությունը տեսանելի է նույնիսկ այս քաղաքական թոհուբոհի մեջ, արդեն խոսում է մեր՝ հաջողություն ունենալու մասին։

Panorama.amԳիտության զարգացման գլխավոր նպատակներից մեկը, եթե չասենք ամենակարևորը, արժեք ստեղծելն է։ Ինչո՞ւ է Հայաստանի պես երկրների համար կարևոր արժեք ստեղծելը։

Արամ Փախչանյան- Ամեն ազգ, պետություն, ժողովուրդ, որը ուզում է ունենալ 21-րդ դարի աշխարհքաղաքական իրադրության մեջ իր ուրույն տեղը, պետք է հստակ գիտակցի, որ բոլորն անընդհատ խոսելու են ու քննարկեն ռեսուրսների հարցը։ Մենք ունենք Երկիր մոլորակ, մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ, և պետք է ամեն ջանք գործադրվի, որ այդ ռեսուրսները չվատնվեն։ Այդ համատեքստում առաջացել են բազմաթիվ առաջնահերթ խնդիրներ, որոնք պահանջում են մշակութային, մտածողության փոփոխություն, ազգերի զարգացում, առավել բարձր տեխնոլոգիաների մշակում ու կիրառում և այլն։

Մարդկությունը կարող է լուծել այդ խնդիրները՝ օգտագործելով իր պոտենցիալն ու կարող ուժերը։ Այն ազգերը, որոնք կկարողանան այդ ամենի մեջ մասնակցություն ունենալ, աջակցություն ցուցաբերել, այդ խնդիրներին տալ իրենց լուծումները, աջակցել տեխնոլոգիական զարգացմանը, կկարևորվեն և կդիտվեն համամարդկային անվտանգության համակարգի կարևորագույն մաս։ Իսկ այն ազգերը, որոնք կմնան սպառողի մտածողության մեջ, ցավոք, կլինեն ռեսուրսատար։ Եթե նախկինում այդպիսի ազգերն ապրում էին, եթե բախտները բերեր, նաև նրանց ձեռք չէին տալիս, հիմա վախենամ, գնալով այլ մոտեցում է լինելու։

Մենք տեսնում ենք, որ ընդհանուր լարվածությունն աշխարհում աճում է այն հարցի շուրջ, թե ով է որոշելու՝ ռեսուրսներն ինչպես են տնօրինվում, քանի որ ռեսուրսները գնալով սահմանափակ են դառնում։ Մենք պետք է վերածվենք այն ազգի, որը ստեղծում է, ստեղծագործում է, նոր արժեք է ձևավորում աշխարհի համար՝ ակտիվ մասնակցություն ունենալով գլոբալ խնդիրների լուծմանը։ Իսկ եթե ազգը մնում է սպառող, ռեսուրս վատնող, այդ պարագայում այդ ազգի հետ կապված ինչ-որ խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի նրա սպառումը նվազի... «որպեսզի»-ները կարող են մեզ գցել շատ վատ վիճակի մեջ։ Էլ չեմ ասում, որ մենք ունենք ֆիզիկական գոյության շատ մեծ վտանգներ։

Այս իրավիճակում մեզ պետք են համակարգային լուծումներ, դա էլ իր  հերթին պահանջում է համակարգային գիտելիքներ ու մոտեցումներ։ Իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ քո երկրում կան մարդիկ, որոնք ունակ են հասկանալ, տնօրինել ու զարգացնել։ Այ դա կոչվում է գիտություն։ Այլ կերպ մենք չենք ունենալ մարդկային ռեսուրս ու պոտենցիալ այդ խնդիրների լուծման համար։

Panorama.am- Պարոն Փախչանյան, մենք գիտություն սիրող ազգ ենք եղել, ի՞նչ փոխվեց։

Արամ Փախչանյան- Իմ պատկերացմամբ, միայն մեզ մոտ այդպես չեղավ։ Խորհրդային միության քայքայումն ու դրան հետևած քսան տարիներն այն ազգերի մոտ, որոնք հայտնվեցին ճգնաժամում, ձևավորեցին պատկերացում, որ գիտությունն ու գիտելիքն արժեք չէ այլևս։ Վայրի կապիտալիզմը ձևավորեց նման մտայնություն, և գիտնականների մի ամբողջ սերունդ հայտնվեց անմխիթար պայմաններում, շատերը լքեցին երկիրը, գիտական մտքի նկատմամբ հարգանքն ու պաշտամունքն ի չիք դարձան։

Հիմա մենք ունենք նոր իրավիճակ, նոր գիտակցում, ընդհանրապես պարտություններից հետո սովորաբեր մարդիկ փորձում են վերագիտակցել անցած ճանապարհն ու հասկանալ, թե որտեղ են սխալվել։ Մենք պետք է հստակ գիտակցենք, որ հիմնական սխալը եղել է արժեհամակարգի վերանայումը հօգուտ սխալ ու թերի արժեհամակարգի, ինչը մեզ փաստացի դրել է կործանման եզրին։ Հիմա մեր անելիքն աշխարհի մակարդակով արժևորվելն է, ինչը նշանակում է, ոչ միայն լավ սպառող լինել, այլ դառնալ ստեղծող, կետրող, զարգացնող տեսակ։ Մենք պետք է հավատանք դրան, որ հնարավոր է, մենք պետք է հավատանք, որ  կարող ենք գիտության մեջ ներդրում ունենալ ու զարգացնել պետությունը։

Panorama.am- Ի վերջո նման պետություններ եղել են, չէ՞։

Արամ Փախչանյան- Այո։ Շատ լավ օրինակ է Իսրայելի օրինակը, որը մինչև 90-ականները եղել է հետամնաց ագրարային պետություն։ Եվ շնորհիվ մեծ ջանքերի, ներդրումների կարողացել է կոտրել այդ կարծրատիպն ու վերածվել է բարձր տեխնոլոգիաներ արտահանող երկրի, որը բարձր մակարդակի զարգացվածություն ունի։ Մենք պետք է ոչ թե կրկնօրինակենք, այլ դրանից դաս քաղելով՝ մեր սեփական ճանապարհն ընտրենք ու գնանք առաջ։

Panorama.am- Դուք շատ եք շփվում երիտասարդների, երեխաների հետ, եկող սերունդն ի՞նչ է հուշում։

Արամ Փախչանյան- Իմ պատկերացմամբ, եկող սերունդը փորձում է ներդաշնակել համաշխարհային փորձն ու պահպանել ազգային առանձնահատկությունները։ Ես նկատում եմ, որ այս սերունդը փորձում է ձեռք բերել մի շատ կարևոր բան՝ 21-րդ դարի հմտությունները՝ մտքի ճկունությունը, բարդ խնդիրներ լուծելու կարողությունը, քննադատական մտածողությունը և այլն։

Դրանց շուրջը նրանք այնքան են խոսում, որ անգամ սովորական դպրոցների ուսուցիչներն են այդ եզրույթներն օգտագործում։ Հուսամ, որ այդ սերունդը շատ ավելի բաց կլինի դեպի զարգացում, ճիշտ կարողությունների վրա հենվելով առաջ գնալուն և ավելի լավ կգիտակցի, որ մենք ապրում ենք շատ փխրուն մոլորակի վրա, իրենք պետք է կարողանան ստեղծել մի աշխարհ, որտեղ մարդկության շարունակականություն ապահովող լուծումներ կտան։

Panorama.am- Այսինքն, եթե հաջողվի առկա գիտական պոտենցիալը պահպանել, այն հանձնելու ենք հուսալի ձեռքերի։

Արամ Փախչանյան- Միանշանակ։ Ես բացարձակ հավատում եմ, որ շատ լավ սերունդ է գալիս։ Մենք ոչ մի իրավունք չունենք այդ սերնդին զրկել զարգացած պետություն ձևավորելու հնարավորությունից։ Եթե մենք մշակութային արժեքը՝ գիտությունը չփոխանցենք նրանց, և իրենք դառնան հետամնաց ազգի ներկայացուցիչներ, ու իրենք զրոյից սկսեն մրցել այլ ազգերի հետ, ես վախենամ, որ մենք իրենց դատապարտում ենք դրանով։ Պետք է գիտակցենք, որ գիտությունը հենց այսօրվանից զարգացնելը օրվա հրամայականն է, եթե մենք ուզում ենք ունենալ ապագա։ Դրանից ավելի պարզ ու հասկանալի միտք այսօրվա մասին դժվար է ձևակերպել։

Panorama.am- Շնորհակալ եմ։ Ունե՞ք ավելացնելու որևէ բան։

Արամ Փախչանյան- Գիտե՞ք ես կարծում եմ, որ մենք՝ որպես ազգ չենք ձևակերպել մեր պատկերացումը, թե ինչպիսին ենք ուզում լինել։ Մենք պետք է գանք նրան, որ ձևակերպենք, թե մենք՝ որպես ազգ ինչպիսի՞ն ենք, ո՞վ ենք, ինչպե՞ս են մեզ ընկալում այլոք, ի՞նչ դեր ենք խաղում աշխարհում։ Այդ տեսլականի ձևավորմանը պետք է մեծ ուշադրություն դարձնենք հիմա։

Ես կոչ եմ անում բոլոր մարդկանց, որոնք կարևորում են մտածելը, լուծումներ գտնելը, խոսել սրա մասին, քննարկել այն, այդ հարցը դարձնել օրակարգային, որպեսզի հստակ նպատակ ունենանք։ Առանց նպատակի առաջ գնալը շատ դժվար է, անհնարին։

Իմ կարծիքով, մենք պետք է լինենք աշխարհի բոլոր գործընթացներում սերտորեն ինտեգրված, աշխարհի պուլսը զգացող ազգ, որն ապրում է ոչ թե այս փոքր տարածքի վրա՝ փակուղում, այլ միացած է աշխարհի նյարդին, և այդ ազգը պետք է արձագանքի այն ամենին, ինչ կատարվում է աշխարհում, զգա առաջնահերթությունները, լուծումներ տա, դրանց միջոցով հասնի հաջողության, արժևորվի, հայերին պետք է բոլորը ճանաչեն, հայ լինելը պետք է լինի պարծանք, Սփյուռքում մեր երեխաները պետք է ոգևորված լինեն, որ հայ են ու այդ մշակույթին են պատկանում։ Այդ պարագայում մենք ոչ թե կմարենք, ինչպես հիմա, այլ կզարգանանք, կշատանանք և կիմաստավորվենք աշխարհի համար, միևնույն ժամանակ մեզ համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:51
Հարգանքի տուրք՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին
Յոթ տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվեց Ապրիլյան պատերազմը: Ադրբեջանական զինուժը հանկարծակի հարձակման անցավ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով:
Աղբյուր` Panorama.am
10:28
Արարատյան դաշտում լուսադեմին հողի մակերևույթին ջերմաստիճանը հասել է -4-ի
Ձևավորված մառախուղի պատճառով, բարեբախտաբար գիշերը 06։00-ից ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է։
Աղբյուր` Panorama.am
10:01
Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է
Այսօր ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն ՓԲԸ-ից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Հակոբ Արշակյանը՝ Պուտինին կալանավորելու մտահոգությունների մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
20:00
740 հազար դրամը գողացել էր նույն ընկերության աշխատակիցը
Մարտի 31-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, Ուջան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի...
Աղբյուր` Panorama.am
19:45
8 ժամ փողոցը փակ կլինի
Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-ից 15:00-ն փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝...
Աղբյուր` Panorama.am
19:31
Վիտամին C-ն լրացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել բուլղարական պղպեղ
Վիտամին C-ի ամենամեծ քանակությունը, հակառակ տարածված կարծիքի, պարունակում են ոչ թե ցիտրուսային մրգերը, այլ սեզոնային հատապտուղները, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
19:15
Դիմածնոտային վիրաբույժ. Նեոնատալ ատամները պետք է հեռացվեն
Նեոնատալ ատամը բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է: Սա կաթնատամ է, որը ծկթում է արգանդում: Հանդիպում է 2500 ծննդաբերությունից միայն 1-ի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ծաղկազարդի տոնն այս տարի կնշվի ապրիլի 2-ին
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն...
Աղբյուր` Panorama.am
18:46
Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը արդարադատության նախարարի՝ 2023թ. մարտի 29-ի հրամանով  նշանակվել է ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
18:30
Տորնադո ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ
Չորս մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել տորնադոյի հետևանքով, որն անցել է ԱՄՆ-ի հարավային և Միջին Արեւմուտքի որոշ Նահանգներով,...
Աղբյուր` Panorama.am
18:15
Զոհվածների ծնողները պահանջում են գեներալին անհապաղ ազատ արձակել
«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական ՀԿ-ն, որը հիմնադրել են արցախյան երրորդ պատերազմում զոհվածների հարազատները, տարածել է...
Աղբյուր` Panorama.am
18:08
«Հայաստան». Պահանջում ենք դատական և իրավապահ մարմիններից՝ դադարել կատարել օրվա իշխանությունների հակաօրինական պահանջները
«Հայաստան» խմբակցությունը տարածել է հայտարարություն մարտի 31-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
18:00
Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 33 քաղաքացու և 225 ձեռնարկության նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 33 ռուսաստանցիների և 225 ձեռնարկությունների դեմ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
17:52
Իրավապաշտպան. Նույն քպականները բերանները ջուր են առել Տեղ գյուղ ներխուժած, գյուղացիների հանդերը զավթած ադրբեջանցիների մասին
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Փատորեն, Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքը հունից հանել է քպականներին և ամեն...
Աղբյուր` Panorama.am
17:40
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ
Քննչական կոմիտե հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Բնասեր» Ադրբեջանը դատարկում է Սարսանգի ջրամբարը
Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի խափանման պայմաններում հունվարի 9-ից Արցախում օգտագործվում է միայն տեղում արտադրված էլեկտրաէներգիան:...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում. քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մենք այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում` պարզապես արագացված...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ալվինա Աղաբաբյանը՝ ԱԱԾ-ին. Ու՞մ համար է իրավիճակը բարելավվել
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ալվինա Աղաբաբյանը, արձագանքելով ԱԱԾ տարածած հայտարարությանը,  գրում է. «Անցել...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ռուբեն Մելիքյանը Գոռ Աբրահամյանին հորդորում է մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չկատարել
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ ֆեյսբուքում հրապարակած հայտարարությանը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Վարդան Ոսկանյան. Ադրբեջաներենն այժմ էլ ազդվում է պարսկերենից
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Որքան էլ, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Թուրքիայի հետ, այսպես կոչված, «մեկ ազգ, երկու...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հրդեհ Կապանի տներից մեկում
Ապրիլի 1-ին, ժամը 12։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արզումանյան...
Աղբյուր` Panorama.am
16:23
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով
Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս...
Աղբյուր` Panorama.am
16:08
Արցախի ՆԳՆ. Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է
քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի պսևդո-բնապահպաններն ու զինվորականները
Աղբյուր` Panorama.am
16:00
Սուրենյանց. Ժողովրդի հետ անկեղծ եղեք, էս «մուկն ու կատուն» վերջ տվեք
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Տեղ-Կոռնիձոր հատվածում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Մետրոպոլիտեն. Փլուզման հետևանքով տուժածներ չկան
Այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ»...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են անցել. Հովսեփյան
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ստրատեգիական բարձունքներն ու գյուղացիների սեփական արտերը զավթած ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցից: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը
Ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:08
Քրիստինե Վարդանյան. Ադրբեջանն ուժի ուղղակի կիրառմամբ, իր նախասիրությամբ փաստացի դեմարկացիա և դելիմիտացիա է իրականացնում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ադրբեջանն ուժի ուղղակի կիրառմամբ, իր նախասիրությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}