Առողջություն 20:19 29/05/2021 Հայաստան

Արմեն Չարչյան. Պետք է մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր, ռազմավարություն

«Այսօր Հայաստանի տնտեսությունը, ինչպես նաև առողջապահությունը գտնվում են խոր ճգնաժամի մեջ», -նման ախտորոշում տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը՝  «Հայաստան» նախընտրական դաշինքի ծրագրի առողջապահության հատվածը ներկայացնելիս։

Նրա խոսքով, համավարակի ու պատերազմի սահմռկեցուցիչ հետևանքները, պատերազմի հետևանքով ավելի քան հինգ հազար զոհերը, համավարակի հետևանքով ավելի քան հինգ հազար հինգ հարյուր մահերը, Արցախի 78 տոկոսի կորուստը հանգեցրել են համընդհանուր ընկճախտի, հոգու սովի։

«Այս ամենը երկիր Նաիրին կանգնեցրեցին գոյատևման խնդրի առջև։ Շեքսպիրյան՝ լինե՞լ, թե՞ չլինել հարցն ավելի քան արդիական է այսօր։ Մեր միանշանակ պատասխանն է՝ լինել։ Մենք ունենք հզոր ինտելեկտուալ թիմ, գիտելիքներ, հնարավորություններ, և մենք կարող ենք»,-ընդգծեց Չարչյանը։

Այս իրավիճակից դուրս գալու համար դաշինքն առաջարկում է մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր, ռազմավարություն՝ հաշվարկելով երկրի կադրային ու նյութատեխնիկական ներուժը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ տիրույթում։

Բանախոսն ընդգծեց՝ պատերազմական գործողությունների հնարավոր զարգացումների հավանականությունը դեռևս մեծ է, ուստի առողջապահական ոլորտը պետք է նախապատրաստել կադրային ներուժի, նյութատեխնիկական բազայի, գործողությունների հաջորդականության ու սինխրոնիզացիայի, առաջնագծի ու թիկունքի բուժհաստատությունների համագործակցությանը։ Նա նաև առաջնային խնդիր է համարում կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարը, ինչպես նաև բակտերիոլոգիական արհավիրքների կանխատեսումն ու կանխագելիչ աշխատանքների իրականացումը։

Չարչյանն ասաց, Քովիդ-ն առաջինը ներխուժեց Հայաստան դեռ 2018-ին՝ ի դեմս այս իշխանությունների։ 

Անդրադառնալով սոցիալական ոլորտում անելիքներին՝ Ա. Չարչյանն ընդգծեց վիրավոր զինծառայողներին ու նրանց ընտանքիներին բարոյահոգեբանական և ֆինանսական աջակցության ցուցաբերումը։

«Բոլորին՝ հավասարաչափ ու արդարացի, պետք է կանգնել նրանց կողքին, կիսել նրանց վիշտն ու զորավիգ լինել։ Վիրավորված ու հաշմված անձանց հնարավորինս արագ  պետք է ներառել հանրային գործընթացներին, պետք է իրականացվի ֆիզիկական, աշխատանքային ռեաբիլիտացիա։ Մենք պետք է հասնենք նրան, որ տասնմեկ հազար մեր քաղաքացիների հոգեբանությունը փոխվի, սպառողի հոգեբանությունից նրանք անցնեն արարողի հոգեբանությանը, որ կարողանան իրենք արարել, ստեղծել, վայելել»,-ասաց նա։

Նրա խոսքով, թոշակները պետք է ավելի մեծ լինեն, քան սպառողական զամբյուղն է։
«Բոլոր թոշակառուները մեր ծնողներն են։ Մենք պետք է ապահովեն մեր ծնողների արժանապատիվ ծերությունը։ Դա մեր հոգու պարտքն է»,-նշեց նա։

Չարչյանը, շարունակելով ներկայացնել նախընտրական դաշինքի ծրագիրը, նշեց, որ անվճար և բարձրորակ բուժօգնությունը հասանելի կդառնա ծերերին և զոհված հերոսների ընտանիքներին։

«Առողջապահության ոլորտում կներդրվի կառավարման ավտոմատացված համակարգ։ Անվճար բուժօգնության հիմնական թիրախը պետք է լինի սոցիալապես անապահով խավը։ Բժշկական ապահովագրությունը պետք է լայն ընդգրկվածություն ստանա։ Յուրաքանչյուր մարզում կձևավորվի բարձրակարգ կադրերով և տեխնիկայով բուժկենտրոն»,-ծրագրային դրույթները ներկայացրեց գիտնական բժիշկը՝ առաջարկելով նաև առողջապահության ոլորտում արհեստական բանակության օգտագործումը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:07
Գեղամ Նազարյան. Հենց մենք պետք է լինենք այդ արարողության առաջին մասնակիցները
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հասարակական գործիչ Գեղամ Նազարյանը, ում որդին՝ Աբգարը զոհվել է Արցախի պատերազմում, անմահացած...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես կարծում եմ՝ պետք է խոսել, պետք է բանակցել ամեն դեպքում. Մհեր Գրիգորյան
«Եռակողմ հարթակում քննարկվում են այն հարցերը, որոնց մասին ես բազմիցս խոսել եմ. դրանք վերաբերում են ենթակառուցվածքային հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
13:50
Վարդան Ոսկանյան. Իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է մի քանի բացահայտ ուղերձ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանին Իրանի մեկնարկած զոփրավարժություններին, գրում է. «Ադրբեջան կոչվող...
Աղբյուր` Panorama.am
13:42
Միհրանյան. Եթե դուր պարտվող ես ու ինքդ ես խնդրում, որ քեզ հետ խոսեն, դրվում են ամենախիստ պայմանները
«Պետք է հաղթահարվի այն, ինչն այսօր ամենաողբերգականն է՝ վախը։ Ժողովուրդը և բարոյալքված է, և հուսալքված։ Եթե չհաղթահարվեն, ոչինչ հնարավոր չի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հայաստանը կարտադրի «Sputnik Light» պատվաստանյութը. Մհեր Գրիգորյան
«Հայաստանը կարտադրի մեկ բաղադրիչով ռուսական «Sputnik Light» պատվաստանյութը»,- այդ մասին «Հայ-ռուսական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գեղամ Մանուկյան. 2005-ին Էրդողանն էր նամակով խնդրանք փոխանցում Հայաստանին, հիմա արդեն Փաշինյանն է գաղտնի մուրում Էրդողանից
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը հաջորդած Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:19
Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում
Արձանագրությունների 100 տոկոսի հաշվարկից հետո Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ընտրություններում հաղթում է Ռամզան Կադիրովը («Միասնական...
Աղբյուր` Panorama.am
13:13
ՀՀ-ում Իրանի դեսպան. Հույս ունենք՝ Գորիսի այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կկառուցվի
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հույս է հայտնել , որ Գորիսի այլընտրանքային ճանապարհը կկառուցվի...
Աղբյուր` Panorama.am
13:06
Միջանցքի հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
«Այս պահին դժվար կլինի կանխատեսել առևտրաշրջանառության աճի ճշգրիտ ցուցանիշները, դեռևս հետազոտության կարիք կա, քանի որ երկար տարիներ եղել...
Աղբյուր` Panorama.am
13:00
Կյանքից հեռացել է ֆիզիկոս Էդվարդ Չուբարյանը
Սեպտեմբերի 17-ին կյանքից հեռացել է հանրահայտ ֆիզիկոս, ակադեմիկոս, ֆ․մ․գ․դ․ Էդվարդ Չուբարյանը։ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. աստղադիտարանից...
Աղբյուր` Panorama.am
12:59
Ռուսաստանի ԱԳՆ-ն` Մինսկի համաձայնագրերից հրաժարվելու Կիևի գաղափարի մասին
Մինսկի համաձայնագրերից Ուկրաինայի հնարավոր դուրսբերման ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, ինչը հանգեցնելու է Դոնբասում հակամարտության սրման և...
Աղբյուր` Panorama.am
12:54
Կկատարվի Հանրապետական մաղթանք Հայաստանի Անկախության տոնի առիթով
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի...
Աղբյուր` Panorama.am
12:47
ՀՀ-ի և ՌԴ-ի փոխվարչապետերը հրապարակեցին երկրների միջև առևտրաշրջանառության աճի տարբեր տոկոսներ
«2019 թվականին առաջին անգամ Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունը գերազանցեց 2 մլրդ դոլարի շեմը, իսկ 2020 թվականին ճգնաժամերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Նիդերլանդներում դանակահարության արդյունքում սպանվել են ՀԲԸՄ անդամ 2 կին
«Հայկական բարեգործական ընդհանուր միություն» Հոլանդիայի ֆեյսբուքյան էջը գույժ է հայտնում։ Նշվում է, որ սեպտեմբերի 17-ին սարսափելի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ռուս խաղաղապահներն ամեն օր Արցախում լուծում են ավելի քան 100 տարբեր սոցիալական խնդիրներ
Ռուս խաղաղապահները շարունակում են համակողմանի աջակցություն ցուցաբերել Արցախի բնակավայրերի տեղական իշխանություններին՝ բնակիչների բազմակողմանի...
Աղբյուր` Panorama.am
12:25
Իմ հանդեպ քաղաքական հետապնդում են իրականացնում. Մանուել Մանուկյան. news.am
Ոստիկանները ֆեյսբուքյան գրառման համար այցելել են արցախյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանի տուն: NEWS.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
12:18
Այս ամենն արվում է, որպեսզի հայերը հարմարվեն թուրքական ամեն ինչի հետ հենց Երևանի կենտրոնում. Միկա Բադալյան
Ազատագրում շարժման առաջնորդ Միկա Բադալյանն ասուլիսում պատմեց, որ երեկ Երևանում՝ Հանրապետության հրապարակում, ակտիվիստները բռնել են Իրանի երեք...
Աղբյուր` Panorama.am
12:13
Գերմանիայի կանցլերի թեկնածուների բանավեճում Մերկելի կուսակցության թեկնածուն պարտվում է
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը, որը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) կանցլերի թեկնածուն է,...
Աղբյուր` Panorama.am
12:05
Հռոմի պապն աղոթել է այն մարդկանց համար, որոնք անարդարացիորեն պահվում են օտար երկրներում
Սեպտեմբերի 19-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Ս․ Պետրոս հրապարակում հավաքվածների համար աղոթքից հետո ասել է․ «Ցանկանում եմ աղոթել այն...
Աղբյուր` Panorama.am
11:58
Այլընտրանքային նախագծեր. Համերգի հովանավորն էլ Սելջուկ Բայրաքթա՞րն է
Այլընտրանքային նախագծեր խումբը հերթական հոդվածում անդրադարձել է Անկախության տոնի առթիվ նախատեսված «գունագեղ տոնակատարությանը....
Աղբյուր` Panorama.am
11:50
Հրաձգություն Պերմի պետական համալսարանում․ կան զոհեր և վիրավորներ
Պերմում ոստիկանները բերման են ենթարկել համալսարանում կրակահերթ բացած մի տղամարդու։ Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:43
ՌԴ Պետդումայի ընտրություններում առաջատարն է «Եդինայա Ռոսիան»՝ ձայների 49,76%-ով
«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, ըստ արձանագրությունների 85%-ի մշակման արդյունքների, հավաքում է Պետդումայի կուսակցական ցուցակի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ժաննա Անդրեասյան. Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրում է. «Երեկ և այսօր կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների համար կազմակերպվել էին...
Աղբյուր` Panorama.am
11:29
20.09.2021. Կորոնավիրուսի 342 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 հիվանդ
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6335 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:23
Էդգար Ղազարյան. Գժվել կարելի է այս սիմվոլիզմից
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Կարելի էր ենթադրել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում, անկախ...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ղազախստանում Պետդումայի ընտրություններում 300-ից ավելի ռուսաստանցիներ են քվեարկել
Նուր-Սուլթանում կազմակերպված ընտրատեղամասերում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 334 մարդ,...
Աղբյուր` Panorama.am
11:03
Վիվա-ՄՏՍ. Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար
Ռալֆ Յիրիկյանը կրկնապատկել է բարեգործական ընթրիքի ընթացքում հանգանակված գումարը
Աղբյուր` Panorama.am
10:57
Արթուր Ղամբարյան. Անկախության հռչակագրի 11-րդ կետի անտեսումը կբացի պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը
Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը գրում է. «Վաղը ժամը 10․00-ին, Հայ-ռուսական համալսարանի բացօթյա ամֆիթատրոնում ուսանողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Մարուքյան. Այս ամենը խոսում է դեգրադացված հանրային քննարկումների մասին
Աժ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է. «Անկախության 30-ամյակը նշելու...
Աղբյուր` Panorama.am
10:42
ՊԵԿ-ն անուղղակի քաղաքապետարանին է մեղադրում անգործության մեջ
Ազատության հրապարակում տնտեսվարողներն առանց թույլտվության շարունակում են վարձով հեծանիվ, մանկական ավտոմեքենա, ինքնագլոր տրամադրել քաղաքացիներին։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}