Քաղաքական 18:59 07/06/2021 Հայաստան

«Պատիվ ունեմ»-ի յուրաքանչյուր անդամ ունի գիտելիք, փորձ այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար. Սերժ Սարգսյան

«Գեներալ Վանեցյանը գլխավորում է մեր դաշինքի նախընտրական ցուցակը, ուրեմն՝ ամեն տեղ պետք է ինքը լինի առաջինը,  պետք է առջևից գնա, պետք է առաջնորդի մեր թիմը, իսկ ես իմ փորձով, հնարավորություններով, իմ խորհուրդներով անհրաժեշտ պահի կանգնած եմ նրա թիկունքին, ձեզնից յուրաքանչյուրի թիկունքին»,- «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին ունեցած ելույթն այսպես սկսեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ բացատրելով, որ թեև արարողակարգով առաջինը նախատեսված էր իր ելույթը, բայց խոսեց Արթուր Վանեցյանը, ինչը եղել իր առաջարկը, այդպես է ճիշտ համարել: 

Սերժ Սարգսյանը նշեց, որ այսօր ոչ սովորական պայմաններում մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

«Այս ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին: Մեզ բոլորիս պարտադրեցին արտահերթ ընտրություններ հայրենիքի համար այս ծանր օրերին, և մենք ընդունեցինք մարտահրավերը և պատրաստ ենք այս կռիվը տալու հանուն Հայաստանի ապագայի:

Սեփական աթոռը հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ և ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու՝ արտահերթ ընտրությունների ճանապարհը, որին ի սկզբանե դեմ էինք»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքն  իր օրինակով է  մեր ժողովրդին ցույց տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումների գնալու և միասին աշխատելու անհրաժեշտությունը:

«Մեր դաշինքը, ինչպես հայտնի է, գլխավորում է  գեներալ Արթուր Վանեցյանը: Տարբեր առիթներով վերջին շաբաթներին արդեն խոսել եմ Արթուր Վանեցյանի անբասիր ծառայության, հայրենասիրության, նրա գլխավորած կուսակցության հետ ՀՀԿ-ի դաշինք կազմելու պատճառների մասին:

Գալիք  երկու շաբաթվա ընթացքում մեր թեկնածուները մեզ հետ միասին կշրջեն հանրապետություն բոլոր մարզերով և մեր ծրագրով, ապագայի մեր պատկերացումներով կներկայանանք մեր ժողովրդի դատին:

Մենք վճռական ենք տրամադրված: Մեր թիմի յուրաքանչյուր անդամ՝ ցուցակում կամ ցուցակից դուրս, կարող է անվարան հայտարարել, որ ունի գիտելիք, փորձ, բավարար կամք և պատիվ այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար»,- ասաց Սերժ Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց՝ բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ. «Այս անգամ, ցավոք, ընտրությունը պետություն ունենալու և չունենալու միջև է: Այս ընտրությունը  հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է: Այս ընտրությունն անկախ  պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու ևս մեկ կամ նույնիսկ վերջին շանս ստանալու համար է:

Ես չեմ ուզում, որ իմ թոռնիկնեը կամ ձեր զավակներն իրենց տանը Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթևի վանքի կամ Սևանա լճի պատկերները՝ որպես կորուսյալ հայրենիքի ևս մի հատվածի մասին պատմող հուշ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:03
Բաքվում պատերազմին վերաբերող «ցուցահանդես-պուրակի» բացումը նպատակ ունի ատելություն առաջացնել էթնիկ հայի նկատմամբ. ՄԻՊ
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբն այդ երկրի խորհրդարանի անդամների հետ հուլիսի 26-ին կազմակերպել է քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման...
Աղբյուր` Panorama.am
22:02
Մաճկալաշենի գերեվարված բնակիչն ադրբեջանցիների կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք
Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 18:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14:59-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
20:33
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է․ Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի հիմնադիր Անդրանիկ Թևանյանը գրում է. «Իշխող ուժի կոկորդիլոսի արցունքները՝...
Աղբյուր` Panorama.am
20:20
«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատները
«Հայաստան» դաշինքի պատգամավորները այսօր՝ հուլիսի 26-ին, ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատները, գրում է YerevanToday-ը։ ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Թալիբաները հերքել են Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին ՄԱԿ-ի հաղորդագրությունը
 Թալիբանի շարժման պաշտոնական ներկայացուցիչը Զաբիուլլահ Մոջահիդը հայտարարել է, որ արմատական շարժումը Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԲԴԽ անդամները հանդիպեցին քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ
Այսօր՝ հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի, ԲԴԽ մի շարք անդամների, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի և...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պատմության համատարած կեղծում և սրբագրում չի ստացվելու․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը հայտարարեց 44-օրյա պատերազմի իրադարձությունների վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս մասին գրում է Արցախի նախագահի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը․ՇՄՆ
Այսօր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հուլիսի 19-25-ի դրությամբ։ Համաձայն որի ՝ լճի...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ուկրաինան ցանկանում է ավտոբուսներում և տրոլեյբուսներում պատվաստել մարդկանց COVID-ի դեմ
Ուկրաինայի Կրոպիվնիցկի քաղաքի քաղաքապետ Անդրեյ Ռայկովիչն առաջարկել է արագացնել մասսայական պատվաստումների գործընթացը՝ ստեղծելով պատվաստման...
Աղբյուր` Panorama.am
18:40
Շոյգուն հայկական կողմի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
ՌԴ ՊԲ գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրը հեռախոսային քննարկում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար գեներալ-մայոր Արշակ...
Աղբյուր` Panorama.am
18:26
Էդգար Ղազարյան․ Անազնիվ սրիկայի փաստագրում երկու դրվագով
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․ «Անազնիվ սրիկայի փաստագրում երկու դրվագով Նկարներից մեկում ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:14
Աֆղանստանցի փախստականների համար Թուրքիան ավելի ճիշտ տեղ է․ Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ աֆղանստանցի փախստականների ապաստանելու համար Թուրքիան ավելի լավ տեղ է, քան Գերմանիան,...
Աղբյուր` Panorama.am
18:09
VBET Հայաստանի Պրեմիեր լիգան` նոր տարբերանշանով
2021/22 մրցաշրջանը 30-րդն է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունների պատմության մեջ, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն և առաջնության տիտղոսային...
Աղբյուր` Panorama.am
18:07
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված պատերազմում զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լիա Իվանյան. Արժեզրկման վարպետները
Բայց ինչպիսի՜ սատանայական ունակություններ է  պետք ունենալ  ամեն ինչը արժեզրկելու համար։ Այս իշխանություններին հաջողվեց անգամ պատերազմ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ավազակային հարձակում ապակե սկահակով
Հուլիսի 24-ին, ժամը 16.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ ժամը 14-ի սահմաններում ենթարկվել է ավազակային հարձակման։ Մի կին մտել էր...
Աղբյուր` Panorama.am
17:50
2 օլիմպիական Հայաստանից՝ վաղը
Հայաստանի ազգային կոմիտեն ներկայացնում է Հայաստանի մարզիկների վաղվա ՝ հուլիսի 27 –ի մրցումային ծրագիրը: Ծանրամարտի կանանց մրցաշարի B...
Աղբյուր` Panorama.am
17:42
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական կայուն իրադրություն է. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է.  «Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Օլիմպիադայի չորրորդ ոսկե մեդալը Ռուսաստանին
Տոկիոյի Օլիմպիական խաղերում 80 կգ քաշային կարգի եզրափակիչ մենամարտում ռուս թեքվոնդիստ Մաքսիմ Խրամցովը հաղթել է հորդանանցի Սալեհ Ալ-Շարաբատին:Այս...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մարմնամարզիկները Ռուսաստանին բերել են թվով արդեն երրորդ օլիմպիական ոսկին
Ռուս մարմնամարզիկները 1996 թվականից ի վեր առաջին անգամ հաղթել են թիմային բազմամարտում:Այս մասին գրում է Ռիա Նովոստին։   Նիկիտա...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ավտովթարի հետևանքով մահացածներից երկուսը անչափահասներ են
2021 թվականի հուլիսի 24-ին, ժամը 18։05-ի սահմաններում, Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 1989թ․  ծնված...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ադրբեջանական ԶՈւ-երը վերսկսել են կրակել Երասխի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանական զինված ուժերն այսօր ժամը 15:30-ից վերսկսել են կրակը Արարատի մարզի Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Կանայք, ովքեր իրենք են որոշում ինչ հագնել
Օլիմպիադայում չորս գերմանուհի մարմնամարզիկները ելույթ են ունեցել ամբողջովին փակ համազգեստներով: Ցույց տալու համար, որ նրանք դեմ են սպորտի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Անհասկանալի է՝ ինչպես մակագրվեց վատագույն դատավորին և ոչ թե լավագույն դատավորին. Մանվել Փարամազյանի պաշտպաններ
«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին մի շարք պատճառաբանություններով և գլխավոր հարցն այն էր, թե ինչպես է այս բողոքը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ
Հուլիսի 26-ին, ժամը 11։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի նկուղում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}