Քաղաքական 17:08 10/06/2021 Հայաստան

Լևոն Տեր-Պետրոսյան. Նիկոլի հայտարարությունը գարշելի է, ինքը՝ սևեռուն

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գարշելի է որակում Նիկոլ Փաշինյանի կողմից իր որդուն Բաքվում պահվող գերիների դիմաց Ադրբեջանին փոխանցելու մասին հայտարարությունը։

«Հնդկական կինոյի սենտիմենտալ տեսարանների մասին խոսելն ամոթ է ուղղակի»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը գլխավորում է ՀԱԿ-ի ընտրական ցուցակը։

Նա ընդգծեց, գերիների վերադարձը, սահմանների ճշգրտումը խնդիրներ են, որոնք պետք է լուծի Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ։

«Հայաստանում պետք է ստեղծվի մի նորմալ կառավարություն, որը կկարողանա արժանապատիվ կերպով համագործակցել իր պարտնյորների ու առաջնորդների հետ։ Ուրիշ ոչինչ»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է փոխվել Նիկոլ Փաշինյանը տարիների ընթացքում, Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքեց՝ ինչպե՞ս կարող էր պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը դառնալու է Հայաստանի ղեկավար։

«Այո, երկու-երեք տարի աշխատել եմ Նիկոլի հետ։ Կոնգրեսի դաշինքը մտավ պառլամենտ, խորհրդարան մտնելու հենց առաջին օրը խզեց կապերը Կոնգրեսի հետ։ Ինչո՞ւ։ Իրեն հարցրեք։ Նա արդեն իր ծրագիրն ուներ։ Նրան պետք էր մի անգամ պատգամավոր դառնալ, որ լիներ հանրային դեմք։ Ասեմ, այդ մարդը շատ հետևողական, սևեռուն մարդ է, մի նպատակ եթե դրել է, մինչև վերջ... եղա՞վ չէ։ Էդ յուգզագները հագավ, եկավ, դառավ Հայաստանի թագավոր»,- ասաց նա։

ՀՀ առաջին նախագահը կրկնեց իր՝ ավելի վաղ արած հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանին համարում է ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկած վտանգն է։

«Վստահ եմ, որ գալու է ժամանակ, որ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ ըսկի իր ընտանիքը չի կարողանում լինել։ Ես ինչ ասեմ։ Կարո՞ղ է ձեզանից որևէ մեկը նորմալ հարաբերություն ունեցած լինի Նիկոլ Փաշինյանի հետ։ Այ, գալու է այդ օրը, երբ մենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունենալու ենք բարիդրացիական հարաբերություններ, դրանում շահագրգռված է նաև Ռուսաստանը, դա ամբողջ աշխարհին է ձեռ տալիս։ Բայց դրա համար նորմալ իշխանություն պետք է լինի Հայաստանում, եթե  նորմալ իշխանություն չեղավ, Նիկոլը մնաց, գիտեք՝ արդեն ինչ է լինելու։ Նիկոլը տեղով սպառնալիք է, ազգակործան, մի կեսը կործանել է, մյուսն մասն էլ կկործանի»,-ասաց Տեր-Պետրոսյանը։

ՀՀ առաջին նախագահն ասաց՝ Հայաստանի պետական մեքենան այսօր ջախջախված է, ոչ ոստիկանությունն է իր գործը անում, ոչ ՏԻՄ-երը, իրավիճակը չի կարողանում վերահսկել իշխանությունը, ինչպես 1991 թվականին էր։

«Այսօր պետական մեքենա գոյություն չունի, ոստիկանությունը զբաղված է ընտրական բաներով, քրեական տարերը ծաղկում են, սպանություններ, ավազակություն, գողություն... Դա գալիս է նրանից, որ ոստիկանությունը բացարձակապես ուրիշ բանով է զբաղված։ Ոստիկանության անձնակազմի կեսն ամիսներ շարունակ գտնվում էր Հանրապետության հրապարակում։ Ի՞նչ եք ուզում»,-ասաց նա։

Անդրադառնալով ԱԳ նախարարությունում ստեղծված իրավիճակին, երբ հրաժարական են ներկայացրել նախարարի պաշտոնակատարն ու նրա տեղակալները, Տեր-Պետրոսյանն ասաց՝ ԱԳՆ-ն երկրի ղեկավարի հանձնարարությունները կատարող մարմին է։

«Ինչ թելադրում է Նիկոլ Փաշինյանը, դա են անում․ արեցին արեցին, արդեն զզվեցին, տեսան, որ ընկնում են շատ անհարմար վիճակի մեջ, դրա համար հրաժարականների շարք սկսեց։ Մեղք են։ Բոլոր օրգանները մեղք են։ Ոստիկաններն էլ են մեղք։ 24 ժամ կանգնում էին փողոցներում, հրմշտում, կարծեք իրենց շա՞տ է դուր գալիս ժողովրդին հրմշտել, արժանանալ իրենց թուք ու մուրին։ Եթե կուզեք իմանաք, ներսում գուցե Նիկոլի դեմ ամենաշատ կատաղած են ոստիկանները, որոնք անընդհատ անարգանքների են ենթարկվում ժողովրդի կողմից»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:36
ՄԻՊ. Ադրբեջանական կրակոցները խաթարել են Վերին Շորժայի հանգիստը, բնակիչները ստիպված են եղել ողջ գիշեր պատսպարվել
Ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակել են նաև հուլիսի 24-ին, առավոտյան ժամը՝ 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում։
Աղբյուր` Panorama.am
20:34
Թիկունքը բաց էր ու անպաշտպան...
Սյունիքի համայնքապետերն ակնհայտորեն խանգարում էին Սյունիքի հարցում գոյություն ունեցող ինչ-ինչ ծածուկ պայմանավորվածություններին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ
Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀգիտությունների ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հանքավայրի շահագործումից տուժած քաղաքացին դիմել է դատարան
Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերից 70 քաղաքացի   դատական հայց է ներկայացրել  «Ախթալայի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Դիետոլոգը նշել է շաքարային դիաբետի զարգացումից խուսափելու ուղիները
Բժիշկ-դիետոլոգ, դիետոլոգների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մաքիշան նշել է սննդի կանոնները, որպեսզի նվազեցնի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
19:28
Դիետոլոգն ասել է, թե ինչ ուտել քնելուց առաջ
Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը անվանել է լավագույն կերակուրները քնելու առաջ նախուտեստի համար: Փորձագետի խորհուրդներով տեսանյութ է հրապարակվել նրա...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հակաբիոտիկները փոխում են ուղեղի կառուցվածքը
Հետազոտության հեղինակները կոչ են անում կրճատել հակաբիոտիկների կիրառումը հղիների և նորածինների բուժման ժամանակ:Հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:08
Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում. «Հայաստան» դաշինք
Ոստիկանությունը խոչընդոտել է կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը
Աղբյուր` Panorama.am
19:04
Իսպանիան կդառնա նոր Հոլիվուդ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսում է երկիրը «վերածել» Հոլիվուդի: Երկրի իշխանությունները 1,6 միլիարդ եվրո կներդնեն...
Աղբյուր` Panorama.am
19:03
24.07.2021. Այսօր զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են այցելում ցուցահանդեսներ
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ գեղարվեստական ցուցահանդեսներ այցելելը հասանելի է միայն լավ ֆինանսական վիճակ ունեցող մարդկանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ախալցիխեի հիվանդանոցից Ղրիմի-Կոնգոյի տենդով Թբիլիսի տեղափոխված կինը մահացել է
Սամցխե-Ջավախքում սա Ղրիմ-Կոնգոի երրորդ դեպքն է:
Աղբյուր` Panorama.am
18:27
Ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»
ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը:
Աղբյուր` Panorama.am
18:18
Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հույս չկար, որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, շարժվում ու ուտում. վիրավոր զինվոր Միշա Ավետիսյանի հայր
«Միշայիս վիճակը, եթե հաշվի առնենք կատարվածը, բարեբախտաբար այժմ լավ է։ Տղաս սկսել է խոսել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 947 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 947-ով՝ հասնելով 6102469-ի ։ Այս մասին շաբաթ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Լողացող մեքենաներ և գետ-փողոցներ.Սոչիում կրկին հեղեղ է
«Գազետայի» հաղորդմամբ,Սոչիում տեղացած առատ անձրևները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ զանգվածային հեղեղումներ են առաջացրել քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը. Է.Պետրոսյան
«Ուրիշ տականք են դրանք, մարդկության համար դեռևս չբացահայտված տեսակ»։
Աղբյուր` Panorama.am
17:20
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով: Դավթյանը երկրորդ տեղով է անցել...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Աղբյուր` Panorama.am
16:55
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել ու սպանել է հայազզի ոստիկանին
Ռուսլան Աբովյանը եղել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը։
Աղբյուր` Panorama.am
16:44
Լավրով. Հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է սիրիական հակամարտությունից
Հարյուր հազարավոր քրիստոնյաներ փախել են Մերձավոր Արևելքից, երբ այնտեղ սկսեցին «տնկել» ժողովրդավարություն, հատկապես քրիստոնյա...
Աղբյուր` Panorama.am
16:28
Փաշինյանին 200 հազար հոգի պատրաստ է հոշոտի, եթե իրենց ձեռքն ընկնի. Արծրուն Պեպանյան
«Հայ հասարկությանը չի կարելի թույլ տալ ընտրություն անել։ Ինքը չունի անհրաժեշտ քաղաքական մտածողություն, պետության գործերից չի հասկանում,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՅԴ-ական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեփան Դիոնին
Հուլիսի 22-ին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի համատեղ պատվիրակությունը՝ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Դերենիկ Մալխասյան. Սահմանային այս սրացումները կարող են ավարտվել անպատիվ խաղաղության պայմանագրի կնքմամբ
«Եթե երկրի գլխին բերած փորձանքի աղբյուրը մնում է իշխանության, ապա այդ փորձանքները բնության օրենքներով պետք է շարունակվեն»։
Աղբյուր` Panorama.am
15:55
Երկիրդ քո աչքի առաջ քանդում են, իսկ «փղիկ» Արմեն Սարգսյանը «կայֆավատ» է լինում Տոկիոյում. Արա Վարդանյան
«Վարչապետի պաշտնը զբաղեցնող թուրք ազգային գործիչ Նիկոլ Փաշաևը  խոստումներ ունի տված թե Ադրբեջանին, թե Թուրքիային, սակայն...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ
Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել...
Աղբյուր` Panorama.am
15:34
Այս անձանց նկատմամբ իրականացվող քայլերը չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում. ԱԱԾ պահեստազորի սպաներ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն միանում է Սյունիքի կալանավորված համայնքապետերին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավարին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}