Քաղաքական 10:55 10/06/2021 Հայաստան

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան․ Ռազմագերիներն այն հարցն է, որ Նիդերլանդները պահանջում է Ադրբեջանից՝ իրականացնել միջազգային իրավունքի իր պարտավորությունները

Panorama.am-ի հարցազրույցը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Ն․Գ․ Նիկո Սխերմերսի հետ։

- Պարոն դեսպան, նախ ուզում եմ շնորհավորել Ձեզ՝ Armenian PR Awards մրցանակաբաշխությանը «Հայաստանի բարեկամ» հատուկ անվանակարգում պարգևատրվելու համար։ Արդյո՞ք պարտավորեցնող է մրցանակը՝ շարունակելու ակտիվ գործունեությունը, որ սկսել եք ժամանումից ի վեր։

-Ինձ համար պատիվ է ստանալ այսպիսի մրցանակ, քանի որ դա նշան է, որ ոչ միայն ես, այլ մենք որպես դեսպանության թիմ ճիշտ ենք գործում ու սա հենց թիմի մրցանակ է, քանի որ նրանք են նախապատրաստում բոլոր իմ հանդիպումները, օգնում են ինձ թվիթներում, իմ հայերենի ուսուցիչն է կարևոր դեր կատարել։

- Հայերեն եք սկսել սովորե՞լ։

- Հա, սովորում եմ հայերեն, կարող եմ գրել ու կարդալ (հայերեն է պատասխանում-խմբ․), ասել մի քանի նախադասություն ու փորձում եմ կատարելագործել օրեցօր։

-Պարոն դեսպան, Դուք Նիդերլանդների առաջին դեսպանն եք Հայաստանում։ Եկաք մի երկիր, որտեղ Նիդերլանդները, այսպես ասած դիվանագիտական «ինստիտուցիոնալ հիշողություն», չուներ։  Հաշվի առնելով Ձեր նախորդ հարուստ աշխատանքային փորձը Ինդոնեզիայում, Ավստրալիայում, Եգիպտոսում, ինչ մարտահրավերներ ունեցաք Հայաստանում, ինչպես հարմարվեցիք։

- Կարծում եմ, հաճելի է նկարագրել, թե ոնց ես ժամանեցի այստեղ։ Օգոստոսի վերջն էր (2020թ․), Բելավիայի թռիչքով, շաբաթ օրով վաղ առավոտյան ժամանեցի, արտաքին գործերի նախարարության արարողակարգի վարչությունից ինձ դիմավորեցին օդանավակայանում, բերեցին ինձ իմ բնակարան ու ես կարանտինի մեջ մտա։ Բնակարանը վարձել էին իմ կոլեգաները Թբիլիսիից։ Մենք այն վարձել էինք ուղղակի ինտերնետում նկարները տեսնելով ու չգիտեինք, թե որտեղ է այն գտնվում։

Ըստ էության, ես քաղաքում ոչ մեկին չէի ճանաչում։ Ես եկա այստեղ իմ երեք ճամպրուկներով։ Չունեի ոչ գրասենյակ, ոչ պատշաճ տուն, ընկերներ, ոչ մեքենա։ Իրականում շատ  հետաքրքիր էր այս ամենով սկսել։ Օրեր անց սկսեցի մարդկանց հանդիպել, նաև էլեկտրոնային եղանակով ու սկսեցի «կմախք կառուցել»։ Մեկ շաբաթ անց հավատարմագրերս հանձնեցի ԱԳ նախկին նախարարին, երկու շաբաթ անց՝ նախագահին։ Այդ ընթացքում կոլեգաս ժամանեց Նիդերլանդներից ու տեղավորվեցինք ժամանակավորապես այստեղ՝ Մարիոտ հյուրանոցում։

Այնուհետ սկսվեց պատերազմը ու դեսպանության կառուցման մեր ծրագրերն, ըստ էության, դժվարացան։ Մենք պետք է զեկուցեինք այստեղ իրավիճակի մասին։ Այս առումով ես ուրախ եմ, որ ես այստեղ էի մինչ պատերազմը, քանի որ դա ինձ թույլ տվեց իմ կառավարությանը տեղեկացնել զարգացումների մասին այս կողմից՝ գիտակցելով, որ շատ ԵՄ երկրների համար տեղեկատվությունը բարդ էր, քանի որ շատերն այստեղ ներկայացված չեն։ 

Մարտահրավեր էր, որ ես, ըստ էության, պետք է սկսեի զրոյից, բայց հենց սկզբից գիտեի, թե ինչերի միջով եմ անցնելու, ինչն այդ առումով հաճելի էր։ Հայաստանը շատ ջերմ երկիր է, հյուրընկալ մարդիկ, անվտանգ քաղաք է ու երկիր՝ ապրելու համար։ Այս առումով իսկապես հաճույք է այստեղ լինել։

-Պարոն դեսպան, ինչպես նշեցիք, դուք եկաք Հայաստան մեզ համար դժվարագույն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծվեց պատերազմ Արցախում։  Այս ողջ ընթացքում Նիդերլանդների կառավարությունը, խորհրդարանը բազում բանաձևերով, կոչերով իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։ Հրադադարը սահմանվել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, սակայն Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորված չէ։ Ինչպե՞ս եք պատկերացնում հարցի կարգավորումը։

- Մի փոքր հստակեցում անեմ, Նիդերլանդների կառավարությունը մշտապես դիտարկել է հակամարտությունը որպես ավելի երկար հակամարտություն, քան 44-օրն էր։ Այս սկսվեց 32 տարի առաջ կամ ավելի վաղ, ինչն ամբողջ հակամարտությունը դարձնում է առավել բարդ։ Նիդերլանդների կառավարությունը փորձում է գտնել բալանս մեր դիրքորոշման մեջ։ Մեր խորհրդարանն ընդունել է մի քանի միջնորդություններ, որոնք աջակցում են Հայաստանին, բայց դա նույնը չէ, ինչ կառավարությունը։

Միևնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ որոշ խնդիրներ  այս պահին շատ կարևոր են, հիմնականում ես կնշեմ ռազմագերիների հարցը։ Սա այն հարցն է, որ Նիդերլանդները պահանջում է Ադրբեջանից՝ իրականացնել միջազգային իրավունքի իր պարտավորությունները։ Եվ մենք վերաբերում ենք բանտարկյալներին դիտարկում ենք որպես ռազմագերիներ։ Նրանք պետք է ազատ արձակվեն՝ համաձայն միջազգային իրավունքի։

Կան շատ այլ հարցեր, որոնք ինձանից վեր են` ենթադրություններ անելու, թե ինչպես դրանք կարող են լինել։

Նիդերլանդների դիրքորոշումն այն է ու միշտ եղել է այն, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է առաջնորդեն՝ առավել հայտնի լուծումներ։ Սա այն է, ինչին մենք աջակցում ենք։ Ողջ մեր ջանքները, աշխատանքն արվում է՝ աջակցելու Մինսկի խմբի համանախագահներին։

Նաև Նիդերլանդները շատ փոքր երկիր է՝ աշխարհի այս մասի համեմատ, մեր հետաքրքրությունները սահմանափակ են։ Այդ պատճառով մենք ավելի շատ նայում ենք Եվրամիությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

-Խոսեցիք ռազմագերիների մասին, պատերազմից 7 ամիս անց, Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել հայ ռազմագերիներին՝ կատարելով միջազգային, հումանիտար իրավունքի խախտումներ՝ չնայած բազում կոչերին, բանաձևերին, ՄԻԵԴ որոշումներին։

Արդյո՞ք Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունների չկատարումը, մարդու իրավունքերի խախտումները, հարևան երկրի ինքնիշխան տարածք ներխուժումը չպետք է հանգեցնի թիրախային պատժամիջոցների։

- Դա հարց է, որին ես չեմ կարող պատասխանել, քանի որ, որպես Հայաստանում դեսպան, ես զեկուցում եմ այստեղի իրավիճակի մասին, ինչ տեսնում եմ, ներկայացնում եմ իմ տեսակետներն իմ կառավարությանը, խորհուրդներ եմ տալիս որոշակի թեմաներով։ Այնուհետ իմ կառավարությունը մայրաքաղաքում պետք է որոշի քաղաքականությունը, որոշի ինչ անել այդ տեսակ տեղեկատվության հետ։ Եվ այն նաև քննարկվել է Բրյուսելում ԵՄ անդամ երկրների հետ, Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ երկրների հետ։ Այս առումով իմ ներդրումը լինում է իմ կառավարությանը և հետո միջազգային, բազմակողմ համաժողովներում կորոշվի կամ ոչ։

-Ադրբեջանը մայիսի 12-ից ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, մայիսի 27-ին արդեն Հայաստանի սուվերեն տարածքից գերեվարում է հայ զինվորների։ Դուք ևս ԵՄ դեսպանների հետ այցելեցիք Սև լճի տարածք, ինչ կասեք այս մասին։

- Շատ դժվար ու բարդ իրավիճակ է, քանի որ մենք աշխատում ենք  չդելիմիտացված սահմաններում։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը չի եղել դելիմիտացված։

Կարևոր էր, որ արտաքին գործերի նախարարությունը կարողացավ իրականացնել մեզ համար այս ուղևորությունը, քանի որ դա ԵՄ խնդրանքն էր՝ գնալ այնտեղ ԵՄ դեսպաններով, այնտեղ տեսնել իրավիճակը։ Մենք այնտեղ բարձրացանք սարն ու տեսանք տարածքներ, որտեղ որոշ բարձունքներում Ադրբեջանի դրոշներն էին դրված, ադրբեջանական զորքեր կային այնտեղ։ Եվ եթե նայեք միջազգային քարտեզներին, օրինակ Google-ի քարտեզին, կտեսնեք, որ այդ բարձունքները սահմանի հայկական կողմում են։ Սա այն է, ինչ ես զեկուցել եմ մայրաքաղաք։

Մեզ նաև ցույց տվեցին որոշ  սովետական քարտեզներ, որոնք ստորագրված էին Ադրբեջանի, Հայաստանի  ու Գերագույն սովետի կողմից, որոնցում նշված էր, որ այս բարձունքները սահմանի հայկական կողմում էին։ Ես չեմ կարող եզրահանգում անել, որ իրավական սահմանը, ինչպես այժմ նշված է միջազգային քարտեզներում, իսկապես լեգալ սահմանն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Սա միակ հարցն է, որ ես դեռևս ունեմ։ Այս հարցին պետք է պատասխան տրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, նաև Ռուսաստանի՝ որպես նախկին սովետական միություն, սահմանելու, թե որտեղ պետք է լինի սահմանը։ Եվ եթե դա այդ տեղում է, ապա հստակ է, որ զորքերը Հայաստանի տարածքում են։ Եթե ինչ-որ պատճառներով բանակցությունները հանգեն տարբեր եզրահանգումների, ապա կլինի այլ իրավիճակ։
Ինչ ես եմ տեսել․ Ադրբեջանի դրոշներ տարածքներում, որոնք ներկայումս նշված է որպես հայկական տարածք:

- Պատերազմից հետո Նիդերլանդներն աջակցեցին նաև հետպատերազմյան հետևանքների մեղմման գործում, մասնագետներ այցելեցին Հայաստան` բուժելու մեր վիրավոր զինվորներին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց ժամանակակից սարքավորումներով հագեցած պրոթեզարան: Ինչ այլ աշխատանքներ են տարվում պատերազմի հետևանքների մեղմման գործում Նիդերլանդների աջակցությամբ։

- Ուզում եմ ընդգծել, որ դուք ունեք շատ ակտիվ սփյուռք Նիդերլանդներում։ Նրանք մասամբ հոլանդացի են, մասամբ հայ, նրանք հաճախ կապվածություն ունեն երկու երկրներին։ Նրանք Նիդերլանդների, Հայաստանի քաղաքացիներ են, ապրում են երկու աշխարհներում ու լավ կապ են ապահովում մեր երկու երկրների միջև։ Հատկապես ձեր նշած նախագիծը այդ խմբի նախաձեռնությունն էր, կառավարության կողմից հովանավորված ծրագիր չէր։

Ըստ էության, երբ ես ժամանեցի այստեղ, ես ժառանգեցի որոշ ծրագրեր Թբիլիսիում իմ կոլեգաներից, որոնք ծածկում էին Հայաստանը նախկինում։ Մենք ակտիվ չենք առողջապահական սեկտորում, քանի որ ունենք սահմանափակ ծրագրեր ու պետք է ընտրություն կատարենք, բայց ես հնարավորինս աջակցում եմ նման նախագծերին։

Ներկայումս մենք դիտարկում ենք Հայաստանին աջակցության հնարավորությունները տարբեր ձևերով։ Ունենք որոշ առաջնահերթություններ, կրկին ժառանգված անցյալից, փորձում ենք վերագնահատել՝ արդյոք այն դեռ առաջնահերություն է, հիմնականում այն օրենքի գերակայությունն է ու ժողովրդավարության խնդիրները, մարդու իրավունքներն ավելի լայն իմաստով, տնտեսական ոլորտներ՝ գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, երևի մի քիչ էլ զբոսաշրջություն, եթե կովիդը թույլ տա։

-Խոսեցիք ժողովրդավարության մասին, ձեր տեսանկյունից որքան ժողովրդավար է Հայաստանը։ Երբեմն բարձրաձայնվում է, որ ժողովրդավարությունը չի գործում բոլոր երկրներում: Հատկապես պատերազմից հետո այս հարցն է առաջանում մտքում։ Երբ մենք ժողովրդավար էինք, ի տարբերություն բռնապետական Ադրբեջանի, պատերազմի ժամանակ առանձնապես դա մեզ չօգնեց, որ միջազգային հանրությունը մեր կողքին լինի։ Արդյոք դա՞ լավագույնն է բոլոր երկրների համար։

- Չեմ կարող խոսել այլ երկրների անունից, կարող եմ ուղղակի ասել, որ մարդու իրավունքների, երկրի զարգացման  հեռանկարի առումով իսկապես զարգացած ժողովրդավարությունը, որտեղ կա դավանանքի ազատություն, այլ ազատություններ, հնարավոր է, որ ի վերջո տանի դեպի ավելի լավ հասարակություն: Ինչու, որովհետև դա թույլ է տալիս ձեր երկրի բոլոր բնակիչներին մասնակցել տնտեսությանը, սոցիալական գործերին, քաղաքական ասպարեզում և դրանով առաջ կբերի լավագույնին։ Եվ հետևաբար, դա կհանգեցնի ձեր երկրի համար լավագույն իրավիճակին:

Կարծում եմ՝ այո՛, Հայաստանը ժողովրդավարություն է:

Անցած ամիսների ընթացքում մենք տեսանք բավականին լուրջ քաղաքական ցնցումներ, և ինչ-որ փուլում նույնիսկ նշվեց հեղաշրջման հարցը: Հաագայում իմ կոլեգաները հարցնում էին ինձ, թե ինչ է կատարվում, նրանք շատ մտահոգված էին, և ես նրանց ասացի՝ լսեք, ես դեռ տեսնում եմ ժողովրդավարություն գործի մեջ: Մարդիկ խոսում են այստեղ, ես փողոցներում տանկեր չեմ տեսնում, քննարկումներ, ցույցեր եմ տեսնում: Դա ժողովրդավարության մի մասն է: Ժողովրդավարությունը միավորում է բոլորի ձայները, բոլորի կարծիքները, և դա ինչ-որ պահի պետք է հանգեցնի նրան, որ երկիրը շարժվի որոշակի ուղղությամբ:

Դուք այժմ մտնելու եք ընտրություններ: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ բոլորը գնան ընտրատեղամասեր և իրենց ձայնը տան ինչ-որ մեկին, ինչը կօգնի Հայաստանին իր հետագա զարգացման գործում, ինչ արդյունք էլ որ լինի:

 

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ
Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀգիտությունների ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հանքավայրի շահագործումից տուժած քաղաքացին դիմել է դատարան
Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերից 70 քաղաքացի   դատական հայց է ներկայացրել  «Ախթալայի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Դիետոլոգը նշել է շաքարային դիաբետի զարգացումից խուսափելու ուղիները
Բժիշկ-դիետոլոգ, դիետոլոգների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մաքիշան նշել է սննդի կանոնները, որպեսզի նվազեցնի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
19:28
Դիետոլոգն ասել է, թե ինչ ուտել քնելուց առաջ
Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը անվանել է լավագույն կերակուրները քնելու առաջ նախուտեստի համար: Փորձագետի խորհուրդներով տեսանյութ է հրապարակվել նրա...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հակաբիոտիկները փոխում են ուղեղի կառուցվածքը
Հետազոտության հեղինակները կոչ են անում կրճատել հակաբիոտիկների կիրառումը հղիների և նորածինների բուժման ժամանակ:Հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:08
Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում. «Հայաստան» դաշինք
Ոստիկանությունը խոչընդոտել է կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը
Աղբյուր` Panorama.am
19:04
Իսպանիան կդառնա նոր Հոլիվուդ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսում է երկիրը «վերածել» Հոլիվուդի: Երկրի իշխանությունները 1,6 միլիարդ եվրո կներդնեն...
Աղբյուր` Panorama.am
19:03
24.07.2021. Այսօր զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են այցելում ցուցահանդեսներ
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ գեղարվեստական ցուցահանդեսներ այցելելը հասանելի է միայն լավ ֆինանսական վիճակ ունեցող մարդկանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ախալցիխեի հիվանդանոցից Ղրիմի-Կոնգոյի տենդով Թբիլիսի տեղափոխված կինը մահացել է
Սամցխե-Ջավախքում սա Ղրիմ-Կոնգոի երրորդ դեպքն է:
Աղբյուր` Panorama.am
18:27
Ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»
ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը:
Աղբյուր` Panorama.am
18:18
Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հույս չկար,որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, քայլում ու ուտում. Մկրտիչ Ավետիսյան
«Միշայիս վիճակը, եթե հաշվի առնենք կատարվածը, բարեբախտաբար այժմ լավ է։ Տղաս սկսել է խոսել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 947 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 947-ով՝ հասնելով 6102469-ի ։ Այս մասին շաբաթ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Լողացող մեքենաներ և գետ-փողոցներ.Սոչիում կրկին հեղեղ է
«Գազետայի» հաղորդմամբ,Սոչիում տեղացած առատ անձրևները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ զանգվածային հեղեղումներ են առաջացրել քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը. Է.Պետրոսյան
«Ուրիշ տականք են դրանք, մարդկության համար դեռևս չբացահայտված տեսակ»։
Աղբյուր` Panorama.am
17:20
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով: Դավթյանը երկրորդ տեղով է անցել...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Աղբյուր` Panorama.am
16:55
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել ու սպանել է հայազզի ոստիկանին
Ռուսլան Աբովյանը եղել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը։
Աղբյուր` Panorama.am
16:44
Լավրով. Հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է սիրիական հակամարտությունից
Հարյուր հազարավոր քրիստոնյաներ փախել են Մերձավոր Արևելքից, երբ այնտեղ սկսեցին «տնկել» ժողովրդավարություն, հատկապես քրիստոնյա...
Աղբյուր` Panorama.am
16:28
Փաշինյանին 200 հազար հոգի պատրաստ է հոշոտի, եթե իրենց ձեռքն ընկնի. Արծրուն Պեպանյան
«Հայ հասարկությանը չի կարելի թույլ տալ ընտրություն անել։ Ինքը չունի անհրաժեշտ քաղաքական մտածողություն, պետության գործերից չի հասկանում,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՅԴ-ական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեփան Դիոնին
Հուլիսի 22-ին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի համատեղ պատվիրակությունը՝ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Դերենիկ Մալխասյան. Սահմանային այս սրացումները կարող են ավարտվել անպատիվ խաղաղության պայմանագրի կնքմամբ
«Եթե երկրի գլխին բերած փորձանքի աղբյուրը մնում է իշխանության, ապա այդ փորձանքները բնության օրենքներով պետք է շարունակվեն»։
Աղբյուր` Panorama.am
15:55
Երկիրդ քո աչքի առաջ քանդում են, իսկ «փղիկ» Արմեն Սարգսյանը «կայֆավատ» է լինում Տոկիոյում. Արա Վարդանյան
«Վարչապետի պաշտնը զբաղեցնող թուրք ազգային գործիչ Նիկոլ Փաշաևը  խոստումներ ունի տված թե Ադրբեջանին, թե Թուրքիային, սակայն...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ
Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել...
Աղբյուր` Panorama.am
15:34
Այս անձանց նկատմամբ իրականացվող քայլերը չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում. ԱԱԾ պահեստազորի սպաներ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն միանում է Սյունիքի կալանավորված համայնքապետերին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավարին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։
Աղբյուր` Panorama.am
15:29
Արմավիրում ուժեղացված ծառայության ժամանակ բերման է ենթարկվել 5 անձ
Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու...
Աղբյուր` Panorama.am
15:18
Որոնողական աշխատանքերն այսօր իրականացվում են Վարանդայի շրջանում
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1615 աճյուն, որից 4-ը՝ երեկ Վարանդայի ուղղությունից:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}