Քաղաքական 11:27 14/06/2021 Հայաստան

Արմեն Գևորգյան. Մուրճով լիդերի վարքագծով ու առաջնորդությամբ արագ տեղ ենք զբաղեցնում աֆրիկյան պետությունների շարքում

«Հայաստան» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը Թելեգրամի ալիքում «Բարի լո՛ւյս, Հայաստան» խորագրի ներքո այսօր գրել է.

«Առաջարկում եմ մի պահ պատկերացնել,  թե աշխարհում ինչպես են մեզ ընկալում։ Նկատի ունեմ մեր ժողովրդին և մեր երկիրը։ Որպես ամենահարուստ մշակույթներից մեկի և քրիստոնեական արժեքների կրողնե՞ր, որպես ամենահին քաղաքակրթություններից մեկի ներկայացուցիչնե՞ր, որպես ամենաառաջադիմական ազգերից մեկի ներկայացուցիչնե՞ր, թե՞ այլ կերպ։ Ի տարբերություն մեզ, աշխարհում մեր մասին դատում են օբյեկտիվ տվյալների հիման վրա։

Օրինակ, երկրում գենդերային աբորտների մակարդակով, որտեղ մենք աշխարհում առաջատար ենք, իսկ սա հակաքաղաքակրթական ցուցանիշ է, արտագաղթի մակարդակով, որն այսօր օրեցօր նոր թափ է հավաքում: Համաձայնեք, որ աշխարհում ձևավորվում է մեր մասին ամենևին ոչ ամենադրական պատկերը։ Դրան ավելացրեք նաև այն հանգամանքը, որ Հայաստանը պարտվել է 44-օրյա պատերազմում և չի կարողանում պաշտպանել իր պետական սահմանները, և այդ պատկերը շատ ավելի վատը կդառնա։

Երեկ այդ ամենին ավելացավ նաև ժամանակակից երկրի վայրենի առաջնորդի կերպարը, ով 21-րդ դարում պատրաստվում է մուրճը ձեռքին առաջնորդել սեփական ժողովրդին։ Աշխարհում մեր մասին ի՞նչ են մտածում, երբ վայրենի առաջնորդի շուրթերից լսում են իր համար պողպատե մանդատի մասին։ Սա արդեն նույնիսկ ֆեոդալական դարաշրջան չէ: Պատկերացրեք աշխարհում մեր մասին ինչ են մտածում, երբ լսում են, որ փաստորեն անհրաժեշտ է պայքարել երկրի ինտելեկտուալ էլիտայի դեմ, որ պետք է ոչնչացնել գիտնականներին, հոգևորականներին, իրավաբաններին։

Մուրճով լիդերի վարքագծով ու առաջնորդությամբ մենք արագ տեղ ենք զբաղեցնում զարգացման ցածր աստիճանում գտնվող աֆրիկյան պետությունների շարքում։  Եվ աշխարհը մեզ սկսելու է վերաբերել հենց այդպես։ Բայց մենք այդպիսին չենք, մեզ ուղղակի այդպիսին են ուզում սարքել։

Հունիսի 20-ին մենք ունենք պատմական հնարավորություն՝ աշխարհին ցույց տալու, որ մենք հանդիսանում ենք հայկական քաղաքակրթության և քրիստոնեական արժեքների հազարամյա ավանդույթների իրական պահապաններ, որ մենք կարող ենք մեր մեջ ուժ գտնել՝ ցեղավարությունից ազատվելու համար, որը որպես փորձություն բաժին է հասել մեր ժողովրդին։ Մենք կարող ենք և պետք է հունիսի 20-ին ճանապարհ հարթենք դեպի առաջադիմական Հայաստան, որտեղ առաջնորդներին պետք է ոչ թե մուրճ և պողպատ, այլ բանականություն և նանո-մանդատ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:42
Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպում
Հուլիսի 29-ին՝ Երևանում, կկայանան ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի 2 պատասխան հանդիպումներ, որոնց մրցավարների տեսուչները կլինեն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է,որ հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 18:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14:59-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
20:33
Գեղամ Մանուկյան. «Կա վախ, որ ամբողջովին եղելությունը չի բացահայտվի»
Հստակ էր, որ «Հայաստան» դաշինքի խորհրդարան մտնելուց հետո առաջին նախաձեռնություններից մեկը լինելու է պատերազմի պատճառների,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Օձուն համայնքում էլեկտրաշչակ է գործարկվելու
Հուլիսի 28-ին` ժամը 15:00-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունը Օձուն խոշորացված համայնքում իրականացնելու է «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մարտունու բժշկական կենտրոնին տրամադրվել է ռենտգեն սարքավորում
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր Մարտունու բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարքավորում,...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռուս դեսպանը ԱՄՆ-ին հրավիրել է անտառային հրդեհների դեմ պայքարում համագործակցության
Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի տեղական իշխանությունները կարող են երկխոսություն հաստատել անտառային հրդեհների դեմ պայքարի թեմայով, որից տուժում են...
Աղբյուր` Panorama.am
20:11
ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը
Կալանավորված անձի քույրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբորը ցուցված վիրահատությունը կազմակերպելու հարցով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:04
ԲԴԽ և ԱԱԾ ներկայացուցիչները քննարկել են ավտոմատ մակագրման համակարգի՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերագործարկման հնարավորությունը
Այսօր՝ հուլիսի 27-ին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հանձնարարությամբ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին է այցելել...
Աղբյուր` Panorama.am
19:52
Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի պայքարից
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարի մեջ մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի թայ-բրեյքի երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» կառաջարկեն չեղարկել պատգամավորներին 250 000 դրամ լրավճար տալու վերաբերյալ օրենքը
«Հայաստան» դաշինքը 8-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո, օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Հուլիսի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երևան քաղաքի Բուզանդի փողոցի №5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում 2021 թվականի հուլիսի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ոստիկանների կողմից հանցագործություն
Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդում եմ ներկայացրել 1-02 ծառայությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
19:26
Իսրայելում գրանցվել է COVID-19 հիվանդության աճ
Իսրայելի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, մարտ  ամսից ի վեր Իսրայելում օրական գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
19:12
Ֆրանսիական Նիցցա քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում
Ֆրանսիայի Նիցցա քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Այս մասին Twitter-ում հայտնել է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան...
Աղբյուր` Panorama.am
19:02
Նախագահի «կատարակտը», կամ ինչպես է փողը կուրացրել Հայաստանի նախագահին․ Էդգար Ղազարյան
2021 թվականի հուլիսի 20-ին Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից հաղորդագրություն տարածվեց, որ Տոկիո ուղևորվելու ճանապարհին նախատեսվում է...
Աղբյուր` Panorama.am
18:50
Բիոնիկ պրոթեզներ տղաներին
Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը տեղեկացնում է, որ  այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ռուս մարմնամարզիկներն Օլիմպիական խաղերում առաջին անգամ հաղթել են թիմային բազմամարտում
Ռուսաստանի սպորտային մարմնամարզության կանանց հավաքականը հաղթանակ է տարել Օլիմպիական խաղերի թիմային բազմամարտում:Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:41
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ծանրամարտիկ Իզաբելլա Յայլյանը օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ տեղը
Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում այսօր Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջինը մրցելույթ է ունեցել Իզաբելլա Յայլյանը  (59 կգ):Այս...
Աղբյուր` Panorama.am
18:24
Իրանի կողմից Թուրքիայի սահմանն ապօրինի հատած ավելի քան 1500 փախստական է ձերբակալվել
Ամերիկացի զինվորականների՝ Աֆղանստանից դուրս գալու մասին պայմանավորվածություններից հետո հաճախակիացել են այդ երկրից Իրանի տարածքով Թուրքիա մուտք...
Աղբյուր` Panorama.am
18:15
Վարդևանյանը դիմել է դատախազություն Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին անհապաղ ազատ արձակելու հարցով
Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն այն պարզ պատճառով, որ իրենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Թեքվոնդոյիստ Վլադիսլավ Լարինը Ռուսաստանի հավաքականին 7-րդ ոսկին է բերել
Թեքվոնդոյիստ մարզիկը՝ Վլադիսլավ Լարինը, 80 կգ-ից ավելի քաշային կարգում նվաճել է եզրափակիչը։Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։ Թաեքվոնդոիստ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Զոհված փոխգնդապետի հայրը՝ Մարությանին. «Կտրականապես բառը ՀԱԿԱՌԱԿԻ մասին կվկայե»
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարեց՝ կտրականապես դեմ է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ավելացմանը։ Լրատվամիջոցներից...
Աղբյուր` Panorama.am
18:01
Համաշխարհային ճանաչում ունեցող հայագետները բողոքի նամակով դիմել են միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին
Կազմակերպիչները նախընտրել են ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը:
Աղբյուր` Panorama.am
17:40
27.07.2021. Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել և տարհանվել
Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ռոմելլա Աբովյան. Հայաստանում հեպատիտները հայտնաբերվում են բարդացած իրավիճակում
Հուլիսի 28-ը ողջ աշխարհում նշվում է որպես հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր։ ԱՀԿ-ն այս տարի օրը նշում է «Հեպատիտը չի սպասում»...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հայաստանյան ռեկորդ Տոկիոյում
Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում, տղամարդկանց 100մ. լողաոճում, 72 մասնակիցների պայքարում 38 –րդ  հորիզոնականում հանգրվանելը այնքան...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում
ՀՀ ԱՆ «Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվ․ Արյունաբանական կենտրոն»-ում այս ամիս առաջին անգամ իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։...
Աղբյուր` Panorama.am
17:15
Արթուր Վանեցյան. Ճիշտ եմ համարում, որ ստեղծվի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}