Քաղաքական 14:12 16/06/2021 Հայաստան

Փաշինյանը շարունակել է բարբաջել Սյունիքով Նախիջևան բացվելիք, մեզ համար աղետալի հետևանքներ ունենալիք միջանցքից. Պահեստազորի սպաներ

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն  «Թռուցիկ-2. դեպի իրական ընդդիմություն» վերնագրով գրառում է արել. 

«Հունիսի 15-ին Էրդողան-Ալիև թուրքադրբեջանական զույգն եղել է Արցախում, իսկ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարությունը նախընտրական քարոզարշավի հետ համատեղող Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում։

Երկու դեպքում էլ կողմերը եղել են զրահապատ ու առհասարակ թանկարժեք  մեքենաների հսկա շարասյան ուղեկցությամբ, անհամար թիկնազորով, մեծաթիվ սպասարկուներով, այդ թվում և քաղաքացիական անձերի հանդերձավորված ոստիկանական պատկառելի ծառայակազմով։
Երկու դեպքում էլ ձեռնարկվել են անվտանգության ապահովման արտակարգ քայլեր, պետական սահմանը վերցվել է կրկնակի ուժեղացված հսկողության տակ։

Երկու դեպքում էլ պահպանվել է աղուհացով դիմավորման արարողակարգը, սակայն ուշադիր աչքից այնուամենայնիվ չի վրիպել՝ թվիքսյան Էրդողան-Ալիև զույգին դիմավորել են սրտաբաց ու խնդուն, մինչդեռ երկրորդինը հիշեցրել է կրկեսային անհաջող բեմականացում։

Երկու կողմն էլ առատորեն հյուրասիրվել է՝ քամելով բաժակներ, սակայն Նիկոլ Փաշինյանն իր բաժին սեղանից այնուամենայնիվ հեռացել է աչք չկտրելով։ Հյուրասիրությունն արձանագրել է ևս մեկ տարբերություն՝ խմած կենացները եղել են  տարբեր տոնայնության․ թուրքադրբեջանական զույգը գավաթները քամել է հանուն տոնած հաղթանակի, երկրորդը պարզապես էքստազի մեջ է ընկել խմիչքի առատությունից՝ աջ ու ահյակ գլխավերևում թափահարելով իր վերջին օրերի «քաղաքագիտական» մեծագույն հայտնությունը՝ չաքուջը։

Երկու կողմն էլ եղել է կողակիցների ուղեկցությամբ։ Էրդողանի կինն իր հանդերձի մեջ եղել է նվիրյալ հետևորդը մուսուլմանական գործող օրենքների, Մեհրիբանը ներկայացել է Արևելքի հարստությունն ու Արևմուտքի նրբաճաշակությունը մեկտեղած զգեստով, իսկ Աննա Հակոբյանը նախապատվությունը տվել է աշխատանքային տաբատ-վերնաշապիկ համադրմանը։
Երկու կողմն էլ ժամանման վայր է ներկայացել նվերներով։ Թուրքական միասնության ավագ եղբայրը կրտսեր եղբորը բերել է «բայրաքթարների» նոր խմբաքանակ, Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացել է հարազատ կուսակցության բյուլետեններով։

Երկու կողմն էլ ժամանման վայրից հեռացել է նվերներով։ Առաջինը կրտսեր եղբորից ստացել է արցախյան զտարյուն նժույգ՝ «Հաղթանակ» խորհրդանշական անունով, երկրորդին սյունիքյան ընտրազանգվածը ընծայաբերել է թափառական շուն՝ նույնքան խորհրդանշական «Գժուկ» անվամբ։

Երկու կողմի այցն էլ ունեցել է խիստ ընգծված գործնական կողմ։ Թուրքադրբեջանական անբաժան երկյակը Շուշիում ստորագրել է ստրատեգիական նշանակության համաձայնագիր, որի առանցքում տարածաշրջանային առկա ու ուրվագծվող զարգացումներն են՝ Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսություն բացելու դիպուկ նշանառությամբ, երկրորդը շարունակել է բարբաջել Սյունիքով Նախիջևան բացվելիք, մեզ համար աղետալի հետևանքներ ունենալիք միջանցքից։

Առանցքային այս ու խորքային այլ բաներ հաշվի առնելով՝ միջազգային փորձագիտական միտքն Էրդողանի գլխավորությամբ թուրքադրբեջանական զույգի հայտնվելը Շուշիում գնահատում է որպես միջազգային նշանակության իրադարձություն, մինչդեռ նիկոլական թափառախմբի ժամանումը լավագույն  դեպքում դիտարկվում է որպես ձախողված այց հայաստանյան մի տարածաշրջան, որը տանելով տանել չի կարողանում Արցախը մանրադրամի վերածած, երկիրը վաճառքի հանած կապիտուլյանտի գոյությունը։

Արցախում արդեն և Էրդողանի ներկայությունը մարսելուց հետո,  եթե կողմ ես նրան տիրոջ իրավունքով նաև Սյունիքում տեսնելուն, ուրեմն գնա և հունիսի 20-ին քվեարկիր Նիկոլ Փաշինյանի օգտին, քանզի քո այդ ընտրությամբ դրա՛ն ես արժանի»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:24
Էդվարդ Եղիազարյան. Վերջին հրամանատարն էր, որ դուրս էր գալիս Մատաղիսից...
Ֆեյսբուքյան օգտատեր, «Բլոգնյուզ»-ի խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է պատերազմին հաղթած հրամանատարներից...
Աղբյուր` Panorama.am
09:16
ՄԻՊ-ի ահազանգը. Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում արժանապատվությունը խախտող պայմաններ են
Խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում։ Այս մասին ահազանգում է  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,...
Աղբյուր` Panorama.am
09:07
Արմեն Աշոտյան. Ես պաշտոն չեմ ուզում, Հայաստան եմ ուզում, Արցախ եմ ուզում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով նախօրեին կատարված նշանակումներին, գրել է. «Մանթո մի ընկեք։ Այսօրվա խայտառակաթունները....
Աղբյուր` Panorama.am
20:38
Հայ ուսանողուհիները Ջավախքի երեխաների համար «Անգլերենի ամառային դպրոց» ծրագիր են սկսել
2021 թվականի հուլիսի 19-ից Ջավախքի երեխաների համար մեկնարկել է նոր՝ «Անգլերենի ամառային դպրոց» ծրագիրը։Ինչպես փոխանցում է aliq.ge-ն․...
Աղբյուր` Panorama.am
20:32
Ռուս ուսանողն անհետ կորել է Թուրքիայում
Վարշավայի Համակարգչային գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի ֆակուլտետում սովորող  20-ամյա ռուս Մակար Ֆյոդորովիչ Ռագինը կորել է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ականային վտանգի իրազեկման դասընթացներ՝ երեխաների համար
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը և «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը «ԼԻՆՔՍ»...
Աղբյուր` Panorama.am
20:28
Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվել է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին․ Էդգար Ղազարյան
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ վարչապետի պաշտոնում նշանակել է հայ...
Աղբյուր` Panorama.am
20:20
Թալիբան շարժումը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները
ԱՄՆ-ն կարծում է, որ Թալիբները պատասխանատու են Քանդահար նահանգում խաղաղ բնակիչների սպանդի համար
Աղբյուր` Panorama.am
20:14
Ադրբեջանը․կրկին կրակել է Երասխի և Կութի ուղղությամբ
Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Գնել Սանոսյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Ավրորան» իր խորին ցավակցությունն է հայտնում Չո Լա Աունի ընտանիքին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը  հայտարարություն է տաարածել ՝ 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Դավիթ Ավանեսյանը՝ «Ույպեշտ»-«Բազել» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ օգոստոստի 5-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի երրորդ որակավորման փուլի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հուլիսի 26-օգոստոսի 1-ի դրությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:13
71 պատգամավոր ընտրեց Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում
Ութերորդ գումարման Ազգային ժողովը երկրորդ անգամ փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Այս մասին նշված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։ «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունը
Հուլիսի 31-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:55
«Օրինակելի ներքին ծառայություն կազմակերպելու համար» մի խումբ զինծառայողներ խրախուսվել են․ՊՆ
Օգոստոսի 2-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հրաժարում մեղադրանքից և արդարացման դատավճիռ
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը ՀՀ փաստաբանների պալատ ներկայացված դիմումով հայտնել էր, որ Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
18:31
Կանաչ լույս Ձեր բիզնեսին․Ամերիաբանկ
Ամերիաբանկը  հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Ահա թե ինչ է անհրաժեշտ` Ձեր բիզնես նպատակներն...
Աղբյուր` Panorama.am
18:24
Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ վերացվել է անհատ ձեռնարկատեր Սուրեն Հովհաննիսյանին պատկանող...
Աղբյուր` Panorama.am
18:24
Բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության ու տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
18:10
Տոկիո-2020․ Հայտնի են ֆուտբոլային մրցաշարի եզրափակչի մասնակիցները
Որոշվել են Տոկիոյում ընթացող կանանց ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի եզրափակչի մասնակիցները: Վճռորոշ խաղում Շվեդիայի հավաքականը կխաղա Կանադայի հետ:...
Աղբյուր` Panorama.am
18:03
02.08.2021. Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Forbes-ը Հայաստանը ներառել է 7 լավագույն ուղղությունների շարքում, ուր կարելի է այցելել չնայած կովիդին
Forbes պարբերականը ներկայացրել է ճանապարհորդությա 7 լավագույն ուղղությունները, ուր կարելի է այցելել՝ չնայած Covid-19-ի համավարակին։ Անցյալ...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 23 508-ի
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 508-ով ՝ հասնելով 6 312 185-ի։ Այս մասին երկուշաբթի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Իմունոլոգը թվարկել է երկար տևող COVID-19-ի երեք հետևանքները
Երկարատև  COVID-19 - ի դեպքում հնարավոր է բոլոր անոթների համակարգային ախտահարում։ Այն կարող է ազդել ուղեղի, սրտի և տղամարդկանց սեռական...
Աղբյուր` Panorama.am
17:52
ԱԺ նախագահի քվեարկությունը ընդհատվել է. Տառասխալ կա թերթիկում
«ԱԺ նախագահի քվեարկությունն ընդհատվել է»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց հաշվիչ հանձնախմբի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը։...
Աղբյուր` Panorama.am
17:48
Պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին անազատության մեջ պահելու մասին
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, արձագանքելով ԱԺ նստաշրջանում ընթացող քննարկումներին, գրել է. «Եթե անազատության մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հայկ Մամիջանյան. ԱԺ ամբիոնը լինելու է բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության ամբիոն
«Քանի մենք այստեղ ենք, այս ամբիոնը լինելու է բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության ամբիոն»,-ելույթ ունենալով ԱԺ-ում՝ հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ալեն Սիմոնյանի թեկնածության առաջադրումից առաջ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը
ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի թեկնածության առաջադրումից առաջ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}