Հասարակություն 10:00 19/06/2021 Հայաստան

«Եվ ծագում է արևը…». ARARAT թանգարանում ներկայացվում է լեգենդար կոնյակի հարյուրավոր մրցանակների փոքրիկ ընտրանին

Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում բացվեց «Եվ ծագում է արևը» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացված է լեգենդար կոնյակի հարյուրավոր մրցանակների փոքրիկ ընտրանին, իսկ ամբողջական պատմությունը հնարավոր է բացահայտել Թանգարանի մշտական ցուցադրության շրջանակներում։

Ցուցադրված նմուշների շարքում են այնպիսի մրցանակներ, ինչպիսիք են լեգենդար հայկական կոնյակի առաջին դիպլոմը նվաճած 1907 թվականին Ֆրանսիայում, «Դվին» կոնյակի հաղթանակները և ARARAT-ի վերջին մրցանակը՝ ստացած Ճապոնիայում 2021 թվականի մայիսին։ Ցուցադրությունը պատմում է ոչ միայն ARARAT-ի լեգենդար կուպաժների և նրանց կողմից նվաճած հաղթանակների մասին, այլև վերարտադրում պատմական կոնտեքստը՝ ներկայացնելով այն նվիրյալներին, որոնք կերտել են այդ հաղթանակները։

«ARARAT» ապրանքանիշի ավագ դեսպան Քրիստինա Իշխանյանը լրագրողներին մանրամասն ներկայացրեց ցուցադրվող նմուշներն ու դրանց պատմությունը:

«Մեր «ARARAT»-ի դարավոր պատմության մեջ յուրաքանչյուր հատորի բացումը նշանավորվում է լեգենդար կոնյակի բարձր նվաճումներով: Ժամանակավոր ցուցադրությունում ներկայացրել ենք հարյուրավոր մեդալների մի փոքրիկ ընտրանի»,- ասաց նա:

Ցուցադրությունը սկսում են 1907 թվականի մեդալի արժանացած «Ֆին-շամպայն ընտիր» կոնյակով:

«Այս կոնյակի մեդալով կարծես բացվեց մեր գործարանի արշալույսը, դրանից հետո արդեն ստացանք հարյուրավոր մեդալներ աշխարհի տարբեր երկրներում: «Ֆին-շամպայն ընտիր» կոնյակի հեղինակը Մկրտիչ Մուսինյանցն է, ով իր ուսումը ստացել է Ֆրանսիայում և երբ վերադարձել է հայրենիք, հարգանքի յուրահատուկ տուրք է մատուցել թե Ֆրանսիային, թե կոնյակագործությանը, թե իր սիրած մասնագիտությանը, այդ պատճառով էլ հենց առաջին տեսակավոր կոնյակը կոչել է «Ֆին-շամպայն ընտիր»: Այս կոնյակը գրավեց շատ քմահաճ ֆրանսիացի մասնագետների սրտերը, մեր հաղթանակների ճանապարհը բացեց»,- նշեց Քրիստինա Իշխանյանը:

«ARARAT» ապրանքանիշի ավագ դեսպանի խոսքով, 20-րդ դարի երկրորդ կեսը մեր կոնյակագործության պատմության մեջ համարվում է ոսկե դարաշրջանի մեկնարկ, այդ տարիներին հայկական կոնյակագործության նահապետը՝ վարպետաց վարպետ Մարգար Սեդրակյանը ստեղծել է իր հայտնի կուպաժները, այդ ժամանակ կոնյակի պաշարներն առանձնացվեցին ու տեղափոխվեցին հայտնի ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծված նոր շենք, որը շուտով դառնում է Երևանի խորհրդանիշներից մեկը:

Ցուցահանդեսում ներկայացված է 1945 թվականին ստեղծված «Դվին» կոնյակի անդրանիկ նմուշը, որի տեսքի վրա աշխատանքները կատարել է մեծ գեղանկարիչ Հակոբ Կոջոյանը:

«Հենց այս տեքսով «Դվին» կոնյակը ներկա է եղել շատ մեծ պատմական իրադարձությանը. 1945 թվականին Յալթայի վեհաժողովի ժամանակ ներկայացվել ու արժանացել է բարձր գնահատականների»,- նշեց նա:

«Եվ ծագում է արևը...» ժամանակավոր ցուցահանդեսում ներկայացված է Մարգար Սեդրակյանի 1940 թվականին ստեղծած «Հայաստան» կոնյակը:  Քրիստիան Իշխանյանի խոսքով, դրանից 75 տարի անց՝ 2015 թվականին մասնագետների մանրանուրբ աշխատանքի շնորհիվ այս կոնյակն ապրել է իր վերածնունդը:

Վարպետաց վարպետի գլուխգործոցը՝ «Նաիրի» կոնյակը, ստեղծվել է 1967 թվականին, ամիսներ անց՝ 1968 թվականին, նվաճել է իր առաջին ոսկե մեդալը Բուլղարիայում: Վերջերս «Նաիրի» կոնյակը մեդալ է նվաճել Տոկիոյում:

Քրիստինա Իշխանյանը հիշեց, որ 20-րդ դարի սկզբին մեծն բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Բորիս Պաստեռնակն ասել է՝ Մարգար Սեդրակյանը հավատացրեց ամբողջ աշխարհին, որ կոնյակը խոսում է հայերեն:

Ցուցանմուշների շարքում է նաև «Ախթամար» կոնյակը, որը 2016 թվականին Սան Ֆրանցիսկոյում արժանացել է ոսկե մեդալի:

«Դա մեր առաջին ելույթն էր ԱՄՆ-ում: Հայտնի մրցանակաբաշխություն էր բազմաթիվ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մեր գործարանի աշխատողները զավեշտալի դրության մեջ էին հայտնվել. երբ այնտեղ ասում էին Արմենիա, չէին ճանաչում, այլ երկրների հետ էին խառնում, հետո իրավիճակը շրջադարձային փոխվել էր, երբ որ մասնագետները համտեսել էին մեր կոնյակը, և «Ախթամար» կոնյակը, կարծես, ոսկե տառերով գրեց Հայաստան անունը հենց այդ միջազգային ալկոհոլային մրցույթի քարտեզի վրա»,- պատմեց Ք. Իշխանյանը:

Նրա խոսքով, երբ պատրաստում էին այս ցուցահանդեսը, հակական կոնյակը ևս մեկ ոսկե մեդալի է արժանացել։

Նա նշեց, որ ARARAT հայկական կոնյակը մեծ գնահատականի է արժանացել ոչ միայն իր օրգանալեպտիկ հատկությունների համար, նաև արտաքին տեսքի:

«Մեր ոսկե հաղթանակների պատմությանը վերջակետ չկա: Մենք շարունակում ենք նվաճել շատ քմահաճ մասնագետների սրտերը ու աշխարհի բոլոր ծայրերում ներկայացում ենք մեր հողի, արևի ջերմությունը, ինչպես նաև մեր մասնագետների վարպետությունը: Այս հաղթանակները կարծես թե մի առկայծող փայլ լինեն և փարոսի նման լուսավորում են ճանապարհը դեպի ապագա հաղթանակները»,- ասաց Քրիստիան Իշխանյանը:

Լեգենդար ARARAT-ի հայկական կոնյակն իր ստեղծման պահից ի վեր մարմնավորել է Հայաստանը, փոխանցել հայկական հողի և արևի ջերմությունը, նվիրյալների վարպետությունն ու անսպառ սերը աշխարհի տարբեր անկյուններում։ Պարբերաբար վերափոխելով իրենց արտաքին ձևավորումը՝ ARARAT կոնյակները տասնամյակներ ի վեր նվաճել են ամենադժվարահաճ մասնագետների սրտերը՝ Հայաստան բերելով ամենաբաղձալի հաղթանակները։

«Եվ ծագում է արևը...» ցուցադրութունը բաց է այցելուների համար։ Թանգարան այցելությունը նախապես պետք է ամրագրել զանգահարելով (10) 540000 հեռախոսահամարով։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:36
ՄԻՊ. Ադրբեջանական կրակոցները խաթարել են Վերին Շորժայի հանգիստը, բնակիչները ստիպված են եղել ողջ գիշեր պատսպարվել
Ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակել են նաև հուլիսի 24-ին, առավոտյան ժամը՝ 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում։
Աղբյուր` Panorama.am
20:00
Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ
Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀգիտությունների ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հանքավայրի շահագործումից տուժած քաղաքացին դիմել է դատարան
Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերից 70 քաղաքացի   դատական հայց է ներկայացրել  «Ախթալայի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Դիետոլոգը նշել է շաքարային դիաբետի զարգացումից խուսափելու ուղիները
Բժիշկ-դիետոլոգ, դիետոլոգների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մաքիշան նշել է սննդի կանոնները, որպեսզի նվազեցնի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
19:28
Դիետոլոգն ասել է, թե ինչ ուտել քնելուց առաջ
Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը անվանել է լավագույն կերակուրները քնելու առաջ նախուտեստի համար: Փորձագետի խորհուրդներով տեսանյութ է հրապարակվել նրա...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հակաբիոտիկները փոխում են ուղեղի կառուցվածքը
Հետազոտության հեղինակները կոչ են անում կրճատել հակաբիոտիկների կիրառումը հղիների և նորածինների բուժման ժամանակ:Հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:08
Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում. «Հայաստան» դաշինք
Ոստիկանությունը խոչընդոտել է կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը
Աղբյուր` Panorama.am
19:04
Իսպանիան կդառնա նոր Հոլիվուդ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսում է երկիրը «վերածել» Հոլիվուդի: Երկրի իշխանությունները 1,6 միլիարդ եվրո կներդնեն...
Աղբյուր` Panorama.am
19:03
24.07.2021. Այսօր զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են այցելում ցուցահանդեսներ
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ գեղարվեստական ցուցահանդեսներ այցելելը հասանելի է միայն լավ ֆինանսական վիճակ ունեցող մարդկանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ախալցիխեի հիվանդանոցից Ղրիմի-Կոնգոյի տենդով Թբիլիսի տեղափոխված կինը մահացել է
Սամցխե-Ջավախքում սա Ղրիմ-Կոնգոի երրորդ դեպքն է:
Աղբյուր` Panorama.am
18:27
Ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»
ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը:
Աղբյուր` Panorama.am
18:18
Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հույս չկար,որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, քայլում ու ուտում. Մկրտիչ Ավետիսյան
«Միշայիս վիճակը, եթե հաշվի առնենք կատարվածը, բարեբախտաբար այժմ լավ է։ Տղաս սկսել է խոսել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 947 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 947-ով՝ հասնելով 6102469-ի ։ Այս մասին շաբաթ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Լողացող մեքենաներ և գետ-փողոցներ.Սոչիում կրկին հեղեղ է
«Գազետայի» հաղորդմամբ,Սոչիում տեղացած առատ անձրևները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ զանգվածային հեղեղումներ են առաջացրել քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը. Է.Պետրոսյան
«Ուրիշ տականք են դրանք, մարդկության համար դեռևս չբացահայտված տեսակ»։
Աղբյուր` Panorama.am
17:20
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով: Դավթյանը երկրորդ տեղով է անցել...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Աղբյուր` Panorama.am
16:55
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել ու սպանել է հայազզի ոստիկանին
Ռուսլան Աբովյանը եղել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը։
Աղբյուր` Panorama.am
16:44
Լավրով. Հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է սիրիական հակամարտությունից
Հարյուր հազարավոր քրիստոնյաներ փախել են Մերձավոր Արևելքից, երբ այնտեղ սկսեցին «տնկել» ժողովրդավարություն, հատկապես քրիստոնյա...
Աղբյուր` Panorama.am
16:28
Փաշինյանին 200 հազար հոգի պատրաստ է հոշոտի, եթե իրենց ձեռքն ընկնի. Արծրուն Պեպանյան
«Հայ հասարկությանը չի կարելի թույլ տալ ընտրություն անել։ Ինքը չունի անհրաժեշտ քաղաքական մտածողություն, պետության գործերից չի հասկանում,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՅԴ-ական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեփան Դիոնին
Հուլիսի 22-ին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի համատեղ պատվիրակությունը՝ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Դերենիկ Մալխասյան. Սահմանային այս սրացումները կարող են ավարտվել անպատիվ խաղաղության պայմանագրի կնքմամբ
«Եթե երկրի գլխին բերած փորձանքի աղբյուրը մնում է իշխանության, ապա այդ փորձանքները բնության օրենքներով պետք է շարունակվեն»։
Աղբյուր` Panorama.am
15:55
Երկիրդ քո աչքի առաջ քանդում են, իսկ «փղիկ» Արմեն Սարգսյանը «կայֆավատ» է լինում Տոկիոյում. Արա Վարդանյան
«Վարչապետի պաշտնը զբաղեցնող թուրք ազգային գործիչ Նիկոլ Փաշաևը  խոստումներ ունի տված թե Ադրբեջանին, թե Թուրքիային, սակայն...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ
Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել...
Աղբյուր` Panorama.am
15:34
Այս անձանց նկատմամբ իրականացվող քայլերը չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում. ԱԱԾ պահեստազորի սպաներ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն միանում է Սյունիքի կալանավորված համայնքապետերին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավարին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։
Աղբյուր` Panorama.am
15:29
Արմավիրում ուժեղացված ծառայության ժամանակ բերման է ենթարկվել 5 անձ
Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}