Իրավունք 11:21 28/06/2021 Հայաստան

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ. Զերծ մնալ Ադրբեջանում ապօրինի դատապարտվող հայ գերիների խնդրի վերաբերյալ հրապարակային քննարկումներից

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հորդորում է զերծ մնալ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ապօրինի դատապարտվող հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ հրապարակային քննարկումներից՝ հաշվի առնելով խնդրի գերզգայունությունը:

Նա տարածել է հայտարարություն, որում ասվում է. 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ ՄԻԵԴ) ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված միջպետական իրավական գործընթացների շրջանակում ստացված և հանրային բաց աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունը ներկայումս շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի արդյունքում գերեվարված և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ կոպիտ խախտմաբ մինչ օրս Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ։

ՀՀ կառավարությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել է և այժմ վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ ներկայումս Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձինք հանդիսանում են ռազմագերիներ և առևանգված քաղաքացիական անձինք և օգտվում են 1949թ. Ժնևի կոնվենցիաներով տվյալ անձանց համար սահմանված պաշտպանության երաշխիքներից։ Գերեվարված հայ անձանց դեմ հարուցված ցանկացած քրեական գործ զուրկ է որևէ իրավական հիմքից և բացահայտորեն հակասում է միջազգային իրավական նորմերին։

Ավելին, Ադրբեջանի իշխանության կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա իրականացվող քրեական հետապնդման ողջ գործընթացը զուգորդվում է արդար դատաքննության հիմանարար իրավունքի տարրերի երաշխիքների կոպտագույն խախտումներով։

Մասնավորապես՝ թե´ մարդու իրավունքների միջազգային իրավունքի և թե´ միջազգային մարդասիրական իրավունքի ներքո քրեական հետապնդման ենթարկվող անձինք պետք է օգտվեն արդար դատաքննության նվազագույն այնպիսի երաշխիքներից, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, իրեն հասանելի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, պաշտպանել իրեն անձամբ կամ իր  ընտրած դատապաշտպանների միջոցով, օգտվելու թարգմանչի անվճար ծառայությունից և այլն։

Նշված իրավական պարտադիր երաշխիքները,  ակնհայտորեն խախտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը բազմիցս հավաստվել է մի շարք միջազգային կառույցների, այդ թվում նաև՝ ՄԻԵԴ-ի կողմից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բազմիցս դիմել է ՄԻԵԴ-ին նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու, վերջիններիս ազատ արձակելու կամ նրանց իրավունքները այլ կերպ երաշխավորելու տարաբնույթ պահանջներով։

Սակայն, նկատի ունենալով, որ ՄԻԵԴ իրավական մեխանիզմների շրջանակում միակ հրատապ միջոցը Դատարանի Կանոնների կանոն 39-ի ներքո միջանկյալ միջոց կիրառելու հնարավորությունն է, ինչը, ցավոք, շատ սահմանափակ բնույթ ունի և կիրառվում է հիմնականում կյանքի իրավունքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման անդառնալի վտանգի դեպքում, ՄԻԵԴ-ը զերծ է մնում տվյալ անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին միջամտելուց։

Վերոնշյալի հաշվառմամբ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ներկայումս իրավասու պետական մարմինների և շահագրգիռ այլ անձանց հետ միասին շարունակում է մասնագիտական քննարկումները այլ միջազգային իրավական մեխանիզմների համատեքստում  հնարավոր արդյունավետ գործիքազմներին դիմելու հնարավորության առնչությամբ՝ գերեվարված հայ անձանց նկատմամբ իրականցվող ապօրինի քրեական հետապնդումների մասին տեղեկություն ստանալու, դրանց որևէ կերպ միջամտելու կամ դրանք կանխելու նպատակով։

Միաժամանակ նկատի ունենալով, որ ընթացող միջազգային իրավական գործընթացները կրում են բարդ և բազմաշերտ բնույթ, ինչպես նաև այն,  որ Ադրբեջանի իշխանությունները ցանկացած պատեհ-անպատեհ առիթ փորձելու  են օգտագործել իրենց կողմից նախաձեռնված   շինծու քրեական հետապնդումները «օրինակացնելու» նպատակով՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է իր պատրաստակամությունը համագործակցելու խնդրով շահագրգռված իրավաբանների, փաստաբանների, փաստաբանական պալատի կամ ցանկացած այլ անձանց և/կամ իրավապաշտպան կազմակերպությունների հետ և կոչ է անում վերջիններիս նախքան որևէ քայլ ձեռնարկելը պարտադիր քննարկել և դրանք համաձայնեցնել Գրասենյակի հետ։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով խնդրի գերզգայնությունն ու հույժ կարևորությունը՝ հորդորում ենք հնարվորինս զերծ մնալ թեմայի ավելորդ անգամ շահարկումներից և  հարցի շուրջ հրապարակային քննարկումներից»։  



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:04
Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Իրավական աջակցություն կտրամադրենք խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված...
Աղբյուր` Panorama.am
14:46
Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ
Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները պայմանավորավել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինծառայողների ու սահմանապահների դուրս բերման շուրջ։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ինչպե՞ս այսօր քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում ներկայացնում է «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով: Ահա այն...
Աղբյուր` Panorama.am
14:23
Այստեղ եմ՝ մերժելու այն լափը, որ դրել են մեր սեղանին. Չալաբյան
«Սա համազգային երթ է, որի նպատակը մեր ազգի ապագա ուղին մեր ձեռքը վերցնելն է»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց հասարակական,...
Աղբյուր` Panorama.am
14:07
Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան
Իսպանիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով. Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը
Մայր Աթոռը  տարածել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
13:47
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
Մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
ՆԳՆ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում այսօր սպասվում է +21-+23 աստիճան տաքություն
Երևանում մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 12-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը մոտենում է Երևանին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը, որքան մոտենում է մայրաքաղաքին, այնքան մարդաշատ է...
Աղբյուր` Panorama.am
12:59
Արա Ռոստոմյան. Մենք ակնկալիքներ ունեինք, իրոք, բայց նման արձագանք չէինք սպասում
«Երկրորդ օրվանից՝ Սևանից սկսած մեզ միացողների թիվն օր օրի ավելանում է, ոգևորությունը շատ մեծ է, սա պայքար է ոչ թե սև ու սպիտակի, այլ...
Աղբյուր` Panorama.am
12:58
Դիմում եմ նրանց՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մենք պատասխան ունենք ստանալիք, այս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել պատասխան ստանալու»,-Աբովյանից Երևան երթի ժամանակ հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:46
Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ
Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ի՞նչ է կատարվում Աբովյան-Երևան ճանապարհին. ՈՒՂԻՂ
Panorama.am-ն ուղիղ միացմամբ Աբովյան-Երևան ճանապարհին է։  Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից այսօր մեկնարկել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:28
Արմեն Հյուսնունց. Կարծում եմ՝ այսօր որոշիչ օր պետք է լինի
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնուցը միացել է Տավուշում Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
12:06
Վերին Պտղնիի հատվածում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցների
Աբովյանից դեպի Երևան ճանապարհին՝ Վերին Պտղնիի հատվածում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդած երդի մասնակիցներին։...
Աղբյուր` Panorama.am
11:56
Ձեզ ինչ է եղել, մարդիկ
Մաքրել սոցցանցերում տարածվող հրապարակումների տակ գրված հայհոյանքները՝ ...  հասցնել է պետք։ Բայց այս քանի օրը հետևում եմ ինչ են գրում, ում...
Աղբյուր` Panorama.am
11:35
Մոսկվան Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերներ չի ուղարկել ոչ բարեկամ երկրների պաշտոնյաներին
Մոսկվան Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերներ չի ուղարկել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին, սակայն դա չի վերաբերում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Հրապարակվել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի երևանյան երթուղին
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը մեկնարկում է Աբովյանի համայնքապետարանի այգու մոտից...
Աղբյուր` Panorama.am
11:09
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի տոնի առթիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի տոնի առթիվ և գրել. «Շնորհավոր Մայիսի 9»։ Մայիսի 9-ին հայ ժողովուդը...
Աղբյուր` Panorama.am
10:47
Պլանային ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կոտայքի թեմի առաջնորդ. Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել
«Իմ կարծիքը ես Մայր Աթոռում հայտնել եմ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել...
Աղբյուր` Panorama.am
10:18
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.  «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը...
Աղբյուր` Panorama.am
10:15
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից դեպի Երևան կմեկնարկի ժամը 11:00-ին
Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Արցախի նախագահն այցելել է Եռաբլուր
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելել է «Հաղթանակի» զբոսայգի։
Աղբյուր` Panorama.am
09:30
«Եվատեսիլ-2024». Այսօր ելույթ կունենա «Լադանիվա»-ն
Շվեդիայի Մալմյո քաղաքում  այսօր կկայանա «Եվատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը...
Աղբյուր` Panorama.am
09:19
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում ԱՍՏՎԱԾ մեզ հետ է. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Աղբյուր` Panorama.am
09:14
Մայիսի 9-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը բարձրացել. Եվրոյինը և ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 9-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.36դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
09:11
Էրեբունի թանգարանի տնօրենը կխոսի իր առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ
Միքայել Բադալյանը հայտնում է, որ մայիսի 13-ին լրանում է իր պաշտոնավարման ժամկետը:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}