Տնտեսություն 17:52 08/07/2021 Հայաստան

Պարենային ապրանքների համաշխարհային գները մեկ տարվա ընթացքում առաջին անգամ նվազել են

12 ամսվա ընթացքում հունիս ամսին պարենային ապրանքների համաշխարհային գներն առաջին անգամ նվազել են:

Հունիսին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ պարենային ապրանքների գնային ինդեքսը միջինում կազմել է 124.6 նիշ` մայիս ամսվա համեմատ նվազելով 2.5 տոկոսով, սակայն 33.9 տոկոսով բարձր մնալով նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ: Հունիսին ինդեքսի նվազումն առաջին նկատված անկումն էր վերջին 12 ամսվա անընդմեջ աճից հետո: 

Պարենային ապրանքների գնային ինդեքսը հետևում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների փոփոխությանը: Հունիս ամսվա  անկումը պայմանավորված է բուսական յուղերի, հացահատիկի  և, որոշ չափով,  կաթնամթերքի գների նվազմամբ, ի հակադրություն սովորականից ավելի բարձր  մսի և շաքարի ավելի բարձր գնառաջարկի:
Կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում նվազել է 9.8 տոկոսով` գրանցելով վերջին չորս ամիսների նվազագույն ցուցանիշը:

Ամսեամիս զգալի անկումը հիմնականում պայամնավորված է արմավենու, սոյայի և արևածաղկի յուղերի միջազգային գներով:

ՊԳԿ-ի հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը  մայիս ամսից նվազել է ավելի չափավոր 2.6 տոկոսով, ինչը, սակայն 33.8 տոկոսով բարձր է 2020 թվականի հունիսին գրանցած ցուցանիշից:  Եգիպտացորենի միջազգային գները նվազել են 5.0 տոկոսով, ինչը պայմանավորված է վերջերս Արգենտինայում սպասվածից ավելի բարձր  բերքով և գների անկումով պայմանավորված առաջարկի աճով:  Ցորենի միջազգային գները նպաստավոր համաշխարհային հեռանկար ունեն և հունիսին 0.8 տոկոսով փոքր-ինչ նվազել են` ի շնորհիվ հիմնական արտադրողների  արտադրանքի աճի` հակակշռելով Հյուսիսային Ամերիկայում մշակաբույսերի վրա ազդող չորային պայմանների բացասական ճնշմանը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիս ամսին նվազել է 1 տոկոսով` գրանցելով 119.9 նիշը: Նվազել են ինդեքսում ներկայացված կաթնամթերքի բոլոր արտադրատեսակների  միջազգային գնառաջարկները: Կարագը գրանցել է ամենաբարձր անկումը, ինչը պայմանավորված է համաշխարհային ներմուծման պահանջարկի կտրուկ նվազմամբ, պաշարների քանակի աննշան աճով՝ հատկապես Եվրոպայում:

ՊԳԿ-ի շաքարի գնային ինդեքսը  պարենային ապրանքների ընդհանուրր գնային միտումից տարբերվում է` յուրաքանչյուր ամիս բարձրանալով 0.9 տոկոսով, աճ գրանցելով վերջին երեք հաջորդական ամիսների ընթացքում և հասնելով բազմամյա բարձր ցուցանիշին: Բրազիլիայում, որպես շաքարի խոշորագույն արտահանող երկիր,  բերքատվության վրա ազդող փոփոխական անբարենպաստ եղանակային պայմանները բացասական ազդեցություն են թողել գների վրա:
ՊԳԿ-ի մսի գնային ինդեքսը հունիս ամսվա ընթացքում  նույնպես աճել է 2.1 տոկոսով`շարունակելով ինը հաջորդական ամիսների ընթացքում տևող աճը և նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ գրանցելով 15.6 տոկոսով բարձր ցուցանիշ, որը սակայն 8.0 տոկոսով ցածր է 2014 թվականի օգոստոսին գրանցած առավելագույն ցուցանիշից:

2017/18 թվականից ի վեր, առաջին անգամ ակնկալվում է հացահատիկի համաշխարհային պաշարների աճ 

Համաձայն այսօրվա Հացահատիկի առաջարկի և պահանջարկի վերաբերյալ վերջին համառոտ հաղորդագրության և ՊԳԿ-ի կանխատեսումների, հացահատիկի համաշխարհային արտադրությունը 2021 թվականին սահմանային կերպով նվազել է մինչև  2 817 միլիոն տոննայի: Սակայն, ցուցանիշը 1.7 տոկոսով կամ 47.8 միլիոն տոննայով 2020 թվականից ավելի բարձր է և նոր բարձր ռեկորդ է գրանցում:

Ըստ կանխատեսումների, համաշխարհային կերային հացահատիկի արտադրությունը կրճատվել է մինչը 1 513 միլիոն տոննա, որը 3 միլիոն տոննայով ցածր է նախորդ ամսվա կանխատեսումներից: Բրազիլական եգիպտացորենի արտադրության կանխատեսումներով ակնկալվում է գլոբալ նվազում: Երկարատև չորային եղանակների պատճառով կրճատվել են բերքատվության սպասելիքները:

2021 թվականի ցորենի համաշխարհային պաշարը նվազել է 1 միլիոն տոննայից հասնելով 784.7 միլիոն տոննայի, որը սակայն 1.2 տոկոսով բարձր է տարեց-տարի արձանագրվող ցուցանիշից, քանի որ Մերձավոր Արևելքում չոր եղանակային պայմանների հետևանքով կրճատվում են բերքատվության հեռանկարները:

Ի հակադրություն, 2021 թվականի բրնձի համաշխարհային արտադրության կանխատեսումներով, հունիս ամսից սկսած թեթևակի դրական աճ է արձանագրվել: Ակնկալվում է, որ 2021 թվականի 519.5 միլիոն տոննա ռեկորդային բրնձի բերք է ակընկալվում՝ 2020 թվականի համեմատ մինչև 1 տոկոսով ավել:

2021/22 թվականներին համաշխարհային հացահատիկի օգտագործումը նվազել է 15 միլիոն տոննայով` նախորդ ամսվա 2 810 միլիոն տոննայի նկատմամբ, այնուամենայնիվ, այն 1.5 տոկոսով բարձր է 2020/21 թվականների նկատմամբ: Սա հիմնականում պայմանավորված է Չինաստանում եգիպտացորենը որպես անասնակեր օգտագործելու վերաբերյալ նախորդից ավելի ցածր սպասվող կանխատեսումից:

Այժմ կանխատեսվում է, որ 2021/22 թվականների ավարտին հացահատիկի համաշխարհային պաշարները 2017/18 թվականներից ի վեր  առաջին անգամ կաճեն մինչև` 836 միլիոն տոննա, ինչը մինչև 2.4 տոկոսով բարձր է նախորդ տարվա համեմատաբար սուղ մակարդակից: Չինաստանում կանխատեսվող եգիպտացորենի մեծ պաշարներն  այս ամսվա հացահատիկի համաշխարհային պաշարների դրական վերանայման արդյունք են:

Հունիս ամսից սկսած, ըստ ՊԳԿ-ի վերջին կանխատեսումների, 2021/22 թվականների հացահատիկի միջազգային առևտուրը  թեթևակիորեն աճել է և այժմ 472 միլիոն տոննայով ռեկորդ է սահմանում, որը հիմնականում արդյունք է Չինաստանի կողմից եգիպտացորենի մեծ ծավալով գնումների, ինչը եգիպտացորենի համաշխարհային առևտուրը հասցել է ռեկորդային մակարդակի:

Պարենային անապահովությունը և COVID-19-ը

COVID-19 համավարակի ազդցությունը, հիմնականում եկամուտների կորստի առումով, ավելի են խորացրել խոցելիությունն ու բարձրացրել պարենային անապահովության առկա մակարդակները՝ համաձայն «Մշակաբույսերի հեռանկարների և պարենայինի իրավիճակի մասին» վերջին զեկույցի, որը նույնպես հրապարակվել է հինգշաբթի օրը: ՊԳԿ-ի գնահատմամբ, աշխարհում 45 երկիր, այդ թվում ՝ 34-ը Աֆրիկայում, 9-ը` Ասիայում և 2-ը՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում, սննդամթերքի արտաքին օգնության կարիք ունեն` պայմանավորված հակամարտություններով և կլիմայով պայմանավորված ցնցումներով, որոնք շարունակում են ավելացնել սննդամթերքի խիստ անապահովության բարձր մակարդակը:

«Մշակաբույսերի հեռանկարների և պարենային իրավիճակի մասին» զեկույցը թարմ տվյալներ է տրամադրում նաև Ցածր եկամուտներ և պարենային անբավարարություն ունեցող երկրների (Low-Income Food Deficit Countries)  (LIFDCs) վերաբերյալ. Ըստ վերջին գնահատումների, կանխատեսվում է, որ 47 LIFDC երկրներում հացահատիկային մշակաբույսերի ընդհանուր արտադրությունը 2021 թվականին կնվազի 2,1 տոկոսով՝ կազմելով 190 միլիոն տոննա:

Անկումը հիմնականում վերաբերում է Մերձավոր Արևելյան Ասիայի երկրներին, մասնավորապես Աֆղանստանում և Սիրիայի Արաբական Հանրապետությունում արտադրության սպասվող անկումներին, որտեղ տարածված և երկարատև երաշտի պայմաններում նվազել է բերքատվությունը և նվազել են այս տարվա արտադրության հեռանկարները:

Աֆրիկայի երկրների շարքում, Սոմալիում ակնկալվում է, որ սակավ անձրևները կհանգեցնեն արտադրության զգալի անկմանը, և փոքր կրճատումներ հնարավոր են նաև Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում, որտեղ հակամարտությունները շարունակում են քայքայել գյուղացիական տնային տնտեսությունների արտադրական կարողությունները: Ակնկալվում է, որ Հարավային Աֆրիկայի երկրներում արտադրության աճը կխթանի տնային տնտեսությունների պարենի հասանելիությունը և մասամբ կփոխհատուցի COVID-19 համավարակի որոշ բացասական ազդեցությունները:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:50
Երևանում բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ
Երևանում այս պահին բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ։ Նոր Նորք (Մասիվ), Արաբկիր, Զեյթուն։...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների
Ազատության պողոտայում ակցիայի մասնակիցներին ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։
Աղբյուր` Panorama.am
11:25
Տավուշն էլ ենք տալու մաս-մաս, հետո՝ Երևա՞նը. Ակցիա իրականացնող կին
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Նա պետք է հրաժարական տա»,- լրագրողներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
11:15
Երևանում անհնազանդության ակցիաներ են
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով,...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը իր զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքին» հոգևոր և ազգային շարժմանը
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի  առաջնորդ Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեանը, Թեմական Խորհուրդը և  Եկեղեցական...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի տարածքում մայիսի 11-15-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
10:31
«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին
Մայիսի 12-ից 15-ը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը կմասնակցի Եվրոպական փառատոների...
Աղբյուր` Panorama.am
10:19
Փաշինյանի այցին ընդառաջ ՝ ոստիկանությունն Էջմիածնից 6 հոգու բերման է ենթարկել
Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի մասնակիցների է բերման ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի այցը դպրոց չխափանելու համար:...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին գրում է Իզվեստիան։ Հարուցվել է երկու...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». ՆԳՆ-ն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այժմ թեժ քաղաքական իրավիճակ է, և ներքին գործերի նախարարությունն ամբողջ ուժերը...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարան կներկայանա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 29-ին Աջափնյակի դատարանի կաշառքի գործով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ից ուսհաստատություններին հատ-հատ զգուշացրել են, որ փակ պահեն դռները
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍՆ-ից երեկ վաղ առավոտից զանգեր են արվել ուսհաստատություններ, հատ-հատ զգուշացրել, որ փակ...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքի բազմամարդությունն...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Անհայրենիքությունն ուղենիշ դարձրած մարդկանցից այլ բան սպասել չի կարելի
«Փաստ» թերթը գրում է. «Երբ սկսվում էր «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, ակնհայտ էր, թե իրենց ինչպես են...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է ելույթ կունենա 19-րդը
Այսօր կկայանա «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։
Աղբյուր` Panorama.am
08:51
Հայը, Հայաստանը, Հայրենիքն ու Աստվածը միախառնվում են՝ ձևավորելով պատմության, հավատքի, մշակույթի և աննկուն ամրության օրինաչափություններ
«Մեր այսօրվա զարթոնքի՝ Տավուշյան շարժման խորհրդանիշ դարձած երգի բառային քառատողը պարունակում է անսահմանության ու գոյության էության մեջ խորը թափանցող հասկացություններ»
Աղբյուր` Panorama.am
08:28
Սոցիալական ցանցերում Շարժման հետ ասոցացվող կեղծ էջեր և ալիքներ են բացվում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը զգուշացնում է
Աղբյուր` Panorama.am
08:10
Այսօր անհնազանդության ակցիաներ կլինեն
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով, այսօր...
Աղբյուր` Panorama.am
00:00
Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի.Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից
Ազգությամբ էստոնացի, արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս Բուրմանը Panorama.am -ի հետ կիսվեց, թե ինչու է այսօր Հանրապետության հրապարակում՝ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Փաշինյանի նմանները կառչած են մնալու իրենց աթոռից մինչև վերջին հայը. Արշակ Կարապետյանի հայտարարությունը
«Համահայկական Ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:24
Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
«Մենք մերը կորցրել են, գոնե Հայաստանը կարողանանք պահել, ես ժողովուրդը մեղք է։ Եթե էս երկրի ղեկավարը մնաց էս երկիրն էլ ենք կորցնելու։ Էս...
Աղբյուր` Panorama.am
23:05
Հունահայոց կազմակերպություններն իրնց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն հայրենիքի» շարժմանը
Հունահայոց Ազգային Առաջնորդարանը, Հայ Կաթողիկե Եկեղեցին, մի շարք  կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
«Ակնկալիքս այն է որ անպայման պետք է փոփոխություն լինի, իշխանությունը պետք է հրաժարական տա, որովհետև մենք երկիր չունենք մաս-մաս վաճառելու։...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների...
Աղբյուր` Panorama.am
21:13
Իշխան Զաքարյան գո՛ղ, չես փախչելու․ քեզ բերելու են՝ Նիկոլին դեմ քվեարկես․ Նաիրա Զոհրաբյան
Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ ընդդիմությունը դե յուրե ունի 36  մանդատ՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
20:18 10/05/2024

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}