Մշակույթ 14:24 08/07/2021 Հայաստան

Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա»-ն՝ Հայաստանում

Ամենալայն քննադատության արժանացած «Դա Վինչիի ծածկագիրը», «Հրեշտակներ և Սատանաներ» և «Ինֆեռնո» բեսթսելերների հեղինակ, ամերիկացի գրող, կոմպոզիտոր Դեն Բրաունը գրել է իր առաջին մանկական գիրքը՝ «Վայրի սիմֆոնիա»։ Խայտաբղետ նկարներով այս գիրքը թարգմանված է հայերեն։  Այն հրապարակել է «Զանգակ» հրատարակչությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ, թարգմանիչն է Սերգեյ Սարգսյանը:

Գիրքն իր մեջ է ներառում նաև հատուկ բջջային հավելված՝ Դեն Բրաունի ստեղծած «Վայրի սիմֆոնիան»:

Հեքիաթի էկրանավորումը կցուցադրվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  հուլիսի 24-ին և կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարմամբ։ Գրքի շնորհանդեսը նույնպես կայանալու է հուլիսի 24-ին:

«Վայրի սիմֆոնիա» հեքիաթ-համերգի մասին Panorama.am-ը զրուցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր  Սերգեյ Սմբատյանի հետ:

Panorama.am - Ինչպե՞ս որոշվեց «Վայրի սիմֆոնիա»-ն բերել Հայաստան։

Ս.Սմբատյան - Աշխարհում ինչ լավն է, ուզում եմ բերենք Հայաստան: Գիրքը շատ մեծ հաջողություն է ունեցել աշխարհում: Մեծագույն կարևորություն եմ տալիս, որ երեխաները մոտենան երաժշտությանը: Դեն Բրաունն այսօր աշխարհում ամենահայտնի հեղինակներից մեկն է, ով քայլ է արել դեպի մանկական աշխարհ: Այս ծրագիրը լիովին համապատասխանում է մեր նվագախմբի գործունեությանը՝ կա կրթական գաղափարախոսություն, նոր տեխնոլոգիաներ,  ծանոթություն նվագախմբի հետ:

Ոչ միայն կրթական իմաստ ունի, Դեն Բրաունը նաև փորձել է երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել դեպի երաժշտությունը, ինչն ամենակարևոր է: Եթե հեղինակը կարողանում է ինտրիգ գտնել երաժշտության շուրջ և մարդկանց դա գրավում է, մեծագույն հաջողություն է: Եթե գաք համերգին կամ կարդաք գիրքը, այդ ամենը կհասկանաք:

Արվեստի երեք տեսակի մասին ենք խոսում՝ երաժշտություն, գրականություն, նկարչություն, քանի որ գրքում կան նկարներ, որպեսզի երեխաներն ավելի լավ ընկալեն գործիքներն ու նվագախմբի կարևորությունը:

Իմ ցանկությունն էր, որ այս նախագիծը ներկայացվի Հայաստանում:  Կարծում եմ՝ սա այն նախագիծն է, որը կունենա բնական կյանք ու ճանապարհ, քանի որ բովանդակային առումով շատ հարուստ է ու լավն է:

Panorama.am - Հեղինակային իրավունքները պահպանվա՞ծ են։

Ս.Սմբատյան - Իհարկե: Շատ կարևոր է, քանի որ միջազգային նախագիծ է: Հեղինակային իրավունքներն ավելի քան պահպանված են, նույնիսկ Դեն Բրաունը հատուկ տեսաուղերձ է պատրաստելու հայաստանյան հանդիսատեսի համար:

Panorama.am - Ի՞նչ խնդիր է լուծում նման նախագծերը Հայաստան բերելը։

Ս.Սմբատյան - Նպատակն այն է, որ բոլոր մարդիկ, ովքեր հետևում են Դեն Բրաունին որպես ամենապոպուլյար հեղինակ, տեսնեն, որ նրա գիրքը կա նաև Հայաստանում, նրա գրած երաժշտությունը կատարում են նաև Հայաստանում: Դա խոսում է արվեստի ոլորտում մեր երկրի, հասարակության միջազգային ինտեգրման մասին:

Այս նախագծի նպատակն է՝ համերգին ներկա երեխաները պատկերացում կազմեն, որ նվագախումբը մի երևույթ է, որին կարելի է հետևել, արթանացնենք էմոցիա դեպի երաժաշտություն, բարձր արվեստ, նվախագումբ: Սա իմ գաղափարախոսությունն է: Վստահ եմ, որ մեր նման նախագծերը կարող են օգնել:

Panorama.am - Եթե գիրքը չթարգմանվեր հայերեն, այս նախագիծը կիրականացվե՞ր Հայաստանում:

Ս.Սմբատյան - Իհարկե, ոչ: Այսինքն, մենք կարող էինք նվագել, բայց, իմ պատկերացմամբ, միջազգային հանդիսատեսի տեսանկյունից կլիներ դիլետանտ մոտեցում: Մենք նման մոտեցում չունենք: Եթե կա նախագիծ, որտեղ կա գիրք, ընթերցող, էսթետիկ պատկերներ, գաղափարախոսություն, պետք է խոսենք ամբողջության մասին: Այո, այստեղ գիրքն ու երաժշտությունը միասին է աշխատում:

Panorama.am - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի:

Ս. Սմբատյան - Դժվար տարի էր բոլորիս համար բոլոր առումներով, նաև արվեստի համար: Ամեն ինչ կանգնել էր համավարակի պատճառով: Առաջինը տարածաշրջանում մեր նվագախումբն ունեցավ այդ հաճույքը, որ փայլուն մենակատարների հետ 4 համերգ ունեցանք Դուբայում:

Ակնկալում ենք նոր ծրագրեր, պլանավորում ենք շատ համերգներ արտասահմանում: Քանի որ 2020 թվականի համավարակի պատճառով ամեն ինչ կանգնեց, պլանավորման մշակույթը փոխվեց, դեռ բանակցում ենք, բայց, կարծում եմ, շատ խիտ և լավ տարի է մեզ սպասվում:

Panorama.am - Շնորհակալություն զրույցի համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:17
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում է։ Այստեղ հավաքվել են բազմաթիվ ուսանողներ՝ լսելու Սրբազանի դասախոսությունը։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
08:46
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Փաշինյանի աներձագը Սալոնիկում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում,...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:32
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 17-ին, ժամը 04:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արման Թաթոյան. Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը
«Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք»,- նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}