Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», երևի Սև լճի հետ էին շփոթել.Հակոբյան
Քաղաքական
17:11 13/07/2021
Հայաստան

Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», երևի Սև լճի հետ էին շփոթել.Հակոբյան

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատն այսօր հանդես կգա հայտարարությամբ»,- ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը՝ խոսելով կոմբինատում իրականացվող ստուգումների մասին:

Նա բացելով փակագծերը՝ նշեց, որ 12 օրից ավելի է արդեն իշխանություններն ապօրինի կերպով թույլ չեն տալիս խտանյութի արտահանումը, ինչը բերում է որոշ խնդիրների և, բնական է, վնասների, չհասկանալով, որ կանգնում է տարադրամի եկամուտը։

«Այս 12 օրվա ընթացքում Հայաստան չի մտել 20 միլիոն դոլար և դա հղի է երկրում տարադրամի կուրսի տատանմանը»,- ասաց Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ իրավապահ մարմինները երեկ են կոմիբինատի տարածքը լքել. «Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին, երևի Սև լիճը շփոթել էին կոմբինատի հետ ու երեկ տարածքը լքել են»։

Վահե Հակոբյանը ասաց, որ մարզում շարունակվում է իրավապահ մարմինների տեռորը, հարցաքննությունների են հրավիրվում մեծից փոքր, տարեցներն ու կանայք։

«Քարահունջում և Որոտանում քաղաքացիներն ասում են, որ իրենց ստիպում են, կորզում են ցուցմունքներ, ինչը հաղորդում է հանցագործության մասին և իրավապահների արձագանքը զրո է:

Մոտ 10  քննչական խումբ է աշխատում, որոնք նույն կերպ փորձում են իմ վրա, համայնքապետերի վրա ամրացնել ինչ-որ կորզած ապօրինի ցուցմունքներ։ Նման մթնոլորտ է տիրում Սյունիքում»,- ասաց Վահե Հակոբյանը:
 

Placeholder
Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», երևի Սև լճի հետ էին շփոթել.Հակոբյան