Հասարակություն 12:04 13/07/2021 Հայաստան

Համավարկի ընթացքում արձանագրվել է համաշխարհային սովի մակարդակի կտրուկ աճ․ ՄԱԿ-ի զեկույց

2020 թ.-ի ընթացքում աշխարհում սովի մակարդակը զգալիորեն աճել է` հիմնականում ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ,  այս մասին հայտնում են ՄԱԿ-ի գործակալությունները:

Թեև համավարակի ազդեցությունը դեռ ամբողջությամբ պետք է քարտեզագրվի, ըստ գործակալությունների համատեղ զեկույցի, բնակչության մոտավորապես մեկ տասներորդը՝ ավելի քան 811 միլիոն մարդ, նախորդ տարվա ընթացքում թերսնուցված է եղել: Ելնելով այս թվից՝ անհրաժեշտ են հսկայական ջանքեր գործադրել՝ մինչև 2030 թ.-ը սովն աշխարհում վերացնելու համար։

«Պարենային և սննդի անվտանգության վիճակն աշխարհում» զեկույցի այս տարվա հրատարակությունը համավարակային ժամանակաշրջանում իրականացված, իր տեսակի մեջ եզակի հետազոտություն է: Զեկույցը հրատակարվել է ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։

Ինչպես արդեն նշվել է նախորդ հրատարակություններում, միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ երեխաների պարենային անվտանգությունը վտանգված է։ «Ցավոք, համավարակը շարունակում է  ի հայտ բերել մեր պարենային համակարգի թերությունները, ինչը սպառնում է մարդկանց կյանքին և կենսակերպին ամբողջ աշխարհում»,- նշել են ՄԱԿ-ի հինգ գրասենյակների ղեկավարներն այս տարվա զեկույցի նախաբանում։

Շարունակելով՝ նրանք նաև նախազգուշացնում են «բախտորոշ ճամփաբաժանի» վտանգի մասին, թեև, միևնույն ժամանակ հույս են հայտնում ընդլայնված դիվանագիտական ջանքերի արդյունքում գրանցվելիք դրական փոփոխությունների մասին: «Այս տարի կայանալիք Պարենային համակարգերի գագաթնաժողովի, Սնուցում հանուն աճի գագաթնաժողովի և ՄԱԿ-ի 26-րդ Կլիմայի փոփոխության շրջանակային համաժողովի ընթացքում եզակի հնարավորություն է ընձեռնվելու զարգացնելու պարենային անվտանգությունը և սնուցումը՝ պարենային համակարգերը վերափոխելու միջոցով:

Մանրամասներ թվերի վերաբերյալ.

Սովի մակարդակի ցուցանիշը սկսել է աճել դեռևս 2010 թթ. կեսերին՝ այսպիսով կասկածի տակ դնելով սովի վերացմանն ուղղված հույսերը: 2020 թ.-ին սովը գերազանցել է բնակչության աճը թե՛ բացարձակ, թե՛ համամասնական հաշվարկներով, ինչն արդեն անհանգստացնող փաստ է։ Նախորդ տարվա ընթացքում բնակչության մոտ 9․9 տոկոսը համալրել են թերսնուցում ունեցող մարդկանց շարքերը՝ 8․4 տոկոսով գերազանցելով 2019թ.-ի ցուցանիշը։

Թերսնված մարդկանց ավելի քան կեսը՝ 418 միլիոն մարդ, ապրում է Ասիայում, ավելի քան մեկ երրորդը՝ 282 միլիոնը՝ Աֆրիկայում, ավելի քիչ թվով մարդ՝ 60 միլիոն, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում: Սակայն սովն ամենաարագ տեմպերով աճել է Աֆրիկայում, որտեղ թերսնուցված մարդկանց թիվը կազմում է բնակչության 21 տոկոսը, ինչը կրկնակի անգամ մեծ է՝ համեմատած մնացած բոլոր տարածաշրջանների։

2020 թ.-ը սոսկալի էր նաև այլ տեսանկյուններից։ Ընդհանուր առմամբ, 2.3 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության 30 տոկոսը) ամբողջ տարվա ընթացքում չի կարողացել լիարժեք սնվել։ Այս ցուցանիշը, որը հայտնի է որպես պարենային անապահովության միջին կամ ավելի վատ մակարդակ, մեկ տարվա ընթացքում այնքան է աճել, որքան նախորդ 5 տարիների ընթացքում միասին վերցրած։ 2020 թ.-ին խորացել է նաև գենդերային անհավասարությունը՝ թերսնուցված յուրաքանչյուր 10 տղամարդու համեմատ, եղել է թերսնուցված 11 կին (այս ցուցանիշը 2019թ.-ից աճել է 10.6-ով)։

Թերսնուցումը առկա է իր բոլոր ձևերով, ինչի հետևանքով ամենաշատը տուժել են երեխաները: 2020 թ.-ին ավելի քան 149 միլիոն 5 տարեկանից ցածր երեխա թերաճ է եղել կամ իր տարիքի համեմատ ցածր հասակ է ունեցել: Ավելի քան 45 միլիոն երեխա թերսնուցված է եղել, կամ իր հասակի համար ցածր քաշ է ունեցել, իսկ գրեթե 39 միլիոնը եղել է գերքաշ: Ամբողջ երեք միլիարդ մեծահասակ և երեխա չի ունեցել առողջ սննդակարգից օգտվելու հնարավորություն՝ հիմնականում բարձր գների պատճառով։

Վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտավորապես մեկ երրորդը սակավարյունություն (անեմիա) ունի: Գլոբալ մակարդակով, չնայած որոշ ոլորտներում արձանագրված առաջընթացին (օր.՝ ավելի շատ նորածիններ են սնվում են բացառապես կրծքի կաթով), մինչև 2030 թ.-ը պարենային ցուցանիշների թիրախներին հասնելու աշխարհի ջանքերը դեռևս չեն հասել իրենց նպատակին։

Ի՞նչ է դեռևս հնարավոր անել

Ինչպես նշված է նախորդ տարվա զեկույցում, սննդային ապահովության հասնելու համար անհրաժեշտ է վերափոխել սննդային համակարգերը, բարելավել սնուցումը և առողջ սննդակարգը հասանելի դարձնել բոլորին: Այս տարվա զեկույցում, ի լրումն, առանձնացվել է վեց «վերափոխման ուղի», որոնք են՝

Ինտեգրել հումանիտար, զարգացման և խաղաղաղության կառուցման քաղաքականությունը հակամարտությունների գոտիներում: Օրինակ՝ ձեռնարկել սոցիալական պաշտպանության միջոցներ, որպեսզի ընտանիքները ստիպված չլինեն փոխանակել իրենց ունեցվածքը պարենի հետ։

Բարձրացնել կլիմայական դիմակայունությունը պարենային համակարգերում՝ կլիմայական ռիսկերից ապահովագրություն և եղանակային կանխատեսումների վրա հիմնված ֆինանսավորում առաջարկելով մանր սեփականատեր ֆերմերներին:
Ամրապնդել ամենախոցելի շրջանակների դիմակայունությունը տնտեսական բարդությունների նկատմամբ: Օրինակ՝ իրականացնել դրամական աջակցության ծրագրեր, որոնք ուղղված կլինեն համավարակի և նման ճգնաժամերից հետո ծագող խնդիրները թեթևացնելուն կամ սննդի արժեքի անկայունությունը նվազեցնելուն:

Միջամտել մատակարարման շղթաների գործունեությանը, որպեսզի նվազեցվի սննդարար սննդամթերքի արժեքը՝ խրախուսելով կենսաբանորեն հարուստ մշակաբույսերի արտադրությունը կամ աջակցել միրգ և բանջերեն աճեցնողներին՝ ավելի արագ շուկա մուտք գործելու հարցում։

Պայքարել աղքատության և կառուցվածքային անհավասարությունների դեմ: Օրինակ՝ աղքատ համայնքներում խթանելով սննդամթերքի սննդային արժեքի շղթան տեխնոլոգիաների տրամադրման և հավատարմագրման ծրագրեր իրականացնելու միջոցով:
Ամրապնդել պարենային բնագավառը և փոխել սպառողի վարքագիծը, օրինակ՝ վերացնելով արդյունաբերական տրանս-ճարպերը և նվազեցնելով աղի և շաքարավազի պարունակությունը սննդամթերքի մեջ, ինչպես նաև պաշտպանելով երեխաներին սննդի շուկայավարման բացասական ազդեցությունից։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:10
Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի կողմից Ադրբեջանին 4 գյուղերի մոտալուտ վերադարձի մասին տեղեկությունը։...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}