Քաղաքական 09:08 14/07/2021 Հայաստան

Բացահայտելով կեղծ ուղերձը, որն իբր Բաքվի հայերն ուղարկել են Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

Մի քանի ադրբեջանական կայքեր հայտնել են, որ Ադրբեջանում հայերն անցած հոկտեմբերին՝ Արցախյան պատերազմի ընթացքում, ուղերձ են հղել «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, աշխարհի հայերին և Ղարաբաղում ապրող հայերին»։

Ադրբեջանական կայքերից մեկը (Report News Agency) պնդել էր, որ Ադրբեջանում «տասնյակ հազարավոր հայերի մի խումբ ստորագրել է ուղերձը»։ Միայն այս մեկ նախադասությունից կարելի է ասել, որ այս տեղեկատվությունը կատարյալ սուտ է, քանի որ Բաքվում «տասնյակ հազարավոր հայեր» չկան: 1988-ին և 1990-ին ադրբեջանական  ամբոխի կողմից Սումգայիթում, Բաքվում և այլուր Ադրբեջանում հայերի դաժան ջարդերից հետո գրեթե բոլոր հայերը փախել են այդ երկրից՝ իրենց կյանքը փրկելու համար:

Ադրբեջանում մնացած մի քանի հայերը նրանք են, ովքեր ամուսնացել են ադրբեջանցիների հետ: Ապրելով անընդհատ վախի մեջ ՝ նրանք օգտագործում են ադրբեջանական անուններ՝ իրենց իսկական ինքնությունը քողարկելու համար:

Ես երկու անգամ փորձեցի պարզել՝ արդյոք այս նամակը իսկական է, թե կեղծ: Նախ, դիմեցի ադրբեջանական կայքերից մեկին, որը հղում էր արել այդ նամակին՝ խնդրելով նամակի լուսապատճենը։ Ես ուզում էի տեսնել, թե քանի հոգի է ստորագրել այն, և նրանց անունները: Ադրբեջանական կայքը, որն, ամենայն հավանականությամբ, ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից, պատասխանեց, որ իրենք ի վիճակի չեն «մանրակրկիտ հետաքննություն իրականացնել» Միակ տեղը, ուր հայտնվել է կեղծ նամակի ամբողջական տեքստը, եղել է ադրբեջանական կայքէջը (Armenia.az), որը շարունակաբար  տեղադրում է հարյուրավոր հակահայկական հոդվածներ՝ հայերեն և ռուսերեն: Այս հոդվածները գրում են ադրբեջանցիները, որոնք նախկինում ապրել են Հայաստանում և վարժ տիրապետում են հայերենին:

Նամակը ճշտելու իմ հաջորդ փորձը Հայաստանում ենթադրյալ ստացողի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնի հետ էր։ Կաթողիկոսությունը տեղյակ չէր նման նամակ ստանալու մասին և նշեց, որ այն, ամենայն հավանականությամբ, Բաքվի սովորական հերյուրանքներից մեկն է:

Ընթերցողներին զվարճացնելու համար այստեղ ներկայացված են հատվածներ կեղծ հայկական նամակից՝ տեղադրված 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ադրբեջանական Armenia.az կայքում:

«Այսօր Ադրբեջանում ապրում են տասնյակ հազարավոր հայեր։ Այս երկրում բոլոր մարդկանց նկատմամբ, անկախ կրոնից, կամ ռասայից՝ վերաբերվում են միանման։ Յուրաքանչյուր մարդ այս երկրում օգտվում է՝ Ադրբեջանի սահմանադրությամբ նրա քաղաքացիներին ներկայացվող միևնույն իրավունքներից»։  Նամակի այս առաջին երկու նախադասություններում կա երկու ակնհայտ սուտ. «Ադրբեջանում ապրում են տասնյակ հազարավոր հայեր», և նրանց «վերաբերվում են միանման», ինչպես Ադրբեջանի մյուս բոլոր քաղաքացիներին:

Ենթադրյալ հայ նամակագիրները դիմել են Գարեգին Բ կաթողիկոսին`օգտագործելու իր «հեղինակությունն ու ուժը՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության դադարեցման, օկուպացված ադրբեջանական հողերը իրենց տերերին վերադարձնելու ուղղությամբ։ Աջակցություն ցույց տալ անարդար արյունահեղությունը կանխելու հարցում»։ Ոչ մի իսկական հայ նման հայտարարություն չէր անի, բացի եթե նրա կյանքին վտանգ է սպառնում:

Նամակում այնուհետև դիմում են «աշխարհի հայերին և տարբեր հայկական լոբբիներին՝ իրենց աջակցությունը կենտրոնացնել նրա վրա, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղության պայմաններում»՝  պնդելով, որ Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում Կարինա Գրիգորյան անունով մի հայուհի ծանր վիրավորվել է հայկական հրետակոծության ժամանակ։ Դժվար թե այդպիսի հայ կին բնակվի Գանձակում: Մի բան հաստատ է. Ադրբեջանում ոչ մի հայ չէր ունենա այդքան ակնհայտ հայկական անուն: Հայկական անուններով անձինք, որոնք ապրում էին Ադրբեջանում, կամ սպանվել են կամ փախել երկրից շուրջ 30 տարի առաջ:

Նամակում շարունակվում էր պնդումը, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողություններ է անցկացնում միայն իր տարածքում, ցանկանալով օկուպացիայից ազատագրել իր պատմական հողերը»։ Ադրբեջանի համար կեղծավորության  գագաթնակետն է պնդել, որ նա պայքարում է ահաբեկչության դեմ՝ անցյալ տարվա պատերազմում մի քանի հազար սիրիացի իսլամիստ ահաբեկիչներին Արցախի դեմ կռվելու համար բերելուց հետո:

Նամակն այնուհետև կոչով դիմում էր «Ղարաբաղի (Արցախի) հայերին», կեղծ պնդմամբ, թե «30 տարի առաջ դուք երջանիկ էիք Ադրբեջանի հողերում, որտեղ հիմա ապրում եք։ Ձեր նյութական բարեկեցությունը բարձր էր, ձեր բոլոր իրավունքները պաշտպանված էին, որովհետև Ադրբեջանը մեր նկատմամբ միշտ վերաբերվել է, որպես իր քաղաքացիների։ Իսկ այժմ Հայաստանի մաֆիոզային ղեկավարությունը ձեզ վերածել է սեփական խաղերի զոհի։ Մենք շատ ենք ափսոսում դրա համար։

Դուք նույնպես ունեք մարդու նման ապրելու իրավունք և հնարավորություն, բայց Հայաստանը ձեզ զրկել է դրանից։ Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ և հրաժարվեք այդ խաղում գործիք դառնալուց։ Ադրբեջանը կպաշտպանի ձեր բոլոր իրավունքները, այդ թվում նաև ձեր անվտանգությունը։ Մենք հանդիսանում ենք դրա վառ օրինակը»։

Այս նամակի բովանդակությունն ավելի շուտ կատակերգության է նման, քան հավաստի ուղերձի: Նրանք, ովքեր հորինել են այս նամակը, այնքան մոլորված են, որ կարծում են՝ հայերը կհավատան նման ակնհայտ ստերին:

Նամակը վերջապես կոչով դիմել է հայ մայրերին․«Մի փակեք աչքերը Ադրբեջանի հողերում ձեր երեխաների մահվան վրա, որովհետև դուք նրանց աշխարհ չեք բերել, որպեսզի դառնան այս, կամ այն ուժերի խաղերի զոհեր»։ Շատ հուզիչ է, որ Ադրբեջանի կառավարությունը, դիմակավորվելով որպես Բաքվի հայեր, այդքան հոգ տաներ հայ մայրերի և նրանց երեխաների բարեկեցության մասին․․․

Այս կոչի մեջ միակ լավ բանն այն է, որ Ադրբեջանի կառավարությունը մեծ գումարներ է վատնում՝ այսպիսի անօգուտ նամակներ և կայքեր պատրաստելու համար՝ վճարելով   ադրբեջանցիներին, որոնք այլապես գործազուրկ կլինեին: Ոչ մի հայ չի հավատալու նման կեղծ լուրերի մեկ բառին, որոնք հայտնվում են Armenia.az (az՝ Ադրբեջան) կայքում: Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը ստեղծի նաև հեռուստառադիոկայան՝ հայերեն հաղորդումներ հեռարձակելու համար՝ ավելի շատ գումար վատնելով, որը իրենց ղեկավարները դեռ չեն թալանել․․․

Ես չեմ կարծում, որ սա իսկական դիմում է Բաքվի հայերի կողմից: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե չնչին ճշմարտություն կա հայտարարված նամակում, դա նշանակում է, որ Ադրբեջանը որդեգրել է Թուրքիայի քաղաքականությունը՝ իր հայ և այլ փոքրամասնություններին ստիպել կեղծ քարոզչական հայտարարություններ տարածել՝ կոծկելու համար մարդու իրավունքների իր կոպիտ խախտումները:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}