Այս օրենքը չի ընդունվում ինչ-որ մեկ տնտեսվարողի համար կամ հանդեպ. Քերոբյան
Տնտեսություն
12:05 15/07/2021
Հայաստան

Այս օրենքը չի ընդունվում ինչ-որ մեկ տնտեսվարողի համար կամ հանդեպ. Քերոբյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասաց, որ սույն օրենքով առաջարկվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պնղձի խտանյութի, մոլիբդենի խտանյութի նկատմամբ՝ սահմանելով այս պահին գործող շուկայական գներին մոտավորապես 15 տոկոսի չափով, բայց ֆիքսված արտահանման լիզենցիոն տուրք:

«Շուկայում ստեղծված գերբարենպաստ շուկայական կոնյուկտուրան թույլ է տալիս, որպեսզի Հայաստանը կիրառի այսպիսի տուրք՝ միաժամանակ մի կողմից ապահովելով բյուջեի համար շատ անհրաժեշտ նոր մուտքեր, մյուս կողմից տնտեսավարողների համար պահպանելով բավարար լավ աշխատանքային միջավայր»,- նշեց Քերոբյանը:

Նա հայտնեց, որ պղնձի գներն անցած տարվա 6000 դոլարի համեմատ այս տարի հասել է  9200-9300 դոլարի, մոլիբդենի գներն անցած տարվա միջին 24 հազարի փոխարեն այժմ 41 հազար դոլարի սահմաններում է:

Վ.Քերոբյանի խոսքով, այս ավելացումը թույլ է  տալիս որպեսզի ավելացված մասի մի մասն իրենք վերցնեն:

«Այս օրենքը չի ընդունվում ինչ-որ մեկ տնտեսվարողի համար կամ հանդեպ, ընդհանուր ոլորտի հանդեպ: Այս միջոցառմամբ մոտակա վեց ամիսներին պետական բյուջե կմուտքագրեն մեր հաշվարկներով մոտավորապես 35 միլիարդ դրամ գումար, որը շատ անհրաժեշտ է մեր բյուջեին:

Մեր նախընտրական, կառավարության ծրագրերի մեջ ընդգրկված խոստումներն այնպիսիսն են, որ կենսական անհրաժեշտություն է ընդերքի նկատմամբ փոխել վերաբերմունքը, ընդերքից ստացվող եկամուտները հավասարաչափ բաշխել տնտեսվարողների և Հայաստանի քաղաքացիների միջև»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Placeholder
Այս օրենքը չի ընդունվում ինչ-որ մեկ տնտեսվարողի համար կամ հանդեպ. Քերոբյան