Քաղաքական 10:28 19/07/2021 Հայաստան

Ադրբեջանի խնդիրն այլ է․ նվազագույնը՝ Երասխը, դիմադրության չհանդիպելու պարագայում՝ Արարատն ու ինչու ոչ՝ Երևանը. Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը «Ախորժակն ուտելուց է բացվում․ Տիգրանաշե՞ն, թե՞ Երևան» վերնագրով գրառում է արել.

«Հուլիսի 14-ից սկսված Ադրբեջանը լարվածություն է ստեղծել և պարբերաբար կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում  տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ հատվածում արդեն զոհ էլ ունենք․ ամսի 14-ին թշնամու կողմից սպանվեց պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը։

Ըստ ամենայնի՝ Ադրբեջանի խնդիրը սահմանի այս հատվածում ամենևին էլ Տիգրանաշենը չէ։ Այն այսպես թե այնպես իրենն է լինելու․ ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայիս իշխանություններն Ալիևի առաջ արդեն վաղուց ստանձնել են Տիգրանաշենն Ադրբեջանին նվիրելու պարտավորությունը, ինչի մասին բազմաթիվ վկայություններ կան՝ իշխանության ներկայացուցիչների, իշխանական/հանրային լրատվամիջոցների խոսույթից սկսած մինչև Երասխից Գորիս միջպետական նշանակության ավտոճանապարհի տարօրինակ հիմնանորոգումը։

Այնպես որ Տիգրանաշենի ադրբեջականացումն իր կործանարար հետևանքներով հանդերձ ընդամենը ժամանակի և տեխնիկական նյուանսների հարց է։

Ադրբեջանի խնդիրն այլ է․ նվազագույնը՝ Երասխը, դիմադրության չհանդիպելու պարագայում՝ Արարատն ու ինչու ոչ՝ Երևանը։

Երասխը կարևոր ճանապարհային հանգույց է (ավտոմոբիլային և երկաթուղային), պատրաստի ճանապարհ դեպի Տիգրանաշեն և ամենակարևորը՝ ուղիղ և անարգել ճանապարհ դեպի Երևան։

GPS-յան սահմանազատում և սահմանագծում իրականացնելու և Տիգրանաշենն Ադրբեջանին նվիրելու պայմանավորվածության պարագայում Երասխն ու մոտակա բնակավայրերը (Արմաշ, Սուրենավան, Պարույր Սևակ) պահել կարողանալու համար արդեն այս պահին առնվազն պիտի կահավորված և պահպանություն/պաշտպանություն իրականացնելու համար պատրաստ առաջնագիծ ունենայինք Ուրծի լեռնաշղթայի հարավահայաց լանջերին ու դրանցից էլ առաջ, ինչն առ այսօր իհարկե չկա։

Ասել է թե՝ Ադրբեջանը ցանկության պարագայում (իսկ այդ ցանկությունը բնականաբար կա) կարող է Սյունիքի և Գեղարքունիքի նման մտնել ՀՀ Արարատի մարզ և ռազմակալել Երասխը։
Երասխի ռազմակալումը հնարավորություն է տալու ադրբեջանական զինուժին ծավալվել դեպի

ա) հյուսիս և հյուսիս-արևելք՝ դեպի Ուրծի լեռնաշղթան՝ ուղիղ կախվելով Լանջառ, Լուսաշող, Լանջանիստ, Շաղափ, Ուրցաձոր, Դաշտաքար, Գոռավան գյուղերի և Վեդի քաղաքի վրա (ինչն իր հերթին ժամանակի ընթացքում բերելու է նշյալ բնակավայրերի գրավմանը կամ առնվազն հայաթափմանը) և վերահսկողության տակ առնելով Տիգրանաշենի ու Երասխի կորստից հետո Երևանը Վայոց Ձորին ու Սյունիքին կապող այլընտրանքային H10՝ Ոսկետափ - Վեդի - Ուրցաձոր - Լանջառ - Զանգակատուն ճանապարհը,

բ) հյուսիս-արևմուտք՝ Մ2 միջպետական ճանապարհի Երասխ-Երևան հատվածով այնքան, որքան կկարողանա ռազմակալել՝ զուգահեռաբար մեծացնելով ավագ եղբոր՝ Թուրքայի հետ իր նորակերտյալ սահմանի երկարությունը։

Երասխ-Երևան ճանապարհին Երասխից հետո առաջին թիրախն Արմաշ գյուղն է, որը Երասխից հեռու է ընդամենը 2-2,5 կմ, այնուհետև Սուրենավանը՝ մոտ 7 կմ։ Հաջորդն արդեն Արարատ գյուղն ու Արարատ քաղաքն են լինելու։

Կարծում եք՝ անհնա՞ր է կորցնել Արարատը։

Անհնարը Մեխակավանը, Հադրութն ու Շուշին կորցնել էր։ Իսկ Արարատներն իրենց աշխարհագրական դիրքով և պաշտպանական կառույցների ու հնարավորությունների առկայությամբ անհամեմատ շատ ավելի անպաշտպան են։

Դե իսկ Արարատ քաղաքի անկումից հետո իրեն կպած Ավշար գյուղը, այնուհետ՝ Այգավան և Ոսկետափ գյուղերի ռազմակալումը մեծ խնդիր չի լինելու։

Պատկերացնում ե՞ք, չէ՞, ինչ մեծագույն հաճույքով են թուրքերը կրկնելու Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանի նկատմամբ իրականացրած իրենց վանդալիզմը՝ պղծելով և ավերելով սպարապետի տուն-թանգարանն Արարատ գյուղում։

Հասկանում ե՞ք, չէ՞, որ դրանից հարբած՝ նրանք էլ ավելի մեծ տենչանքով են ուզենալու առաջ գնալ մինչև "իրենց Իրևանը"։

Գիտակցում ե՞ք, չ՞է, որ մի գեղեցիկ օր էլ Խոր Վիրապը կամ Ամարաս է դառնալու, ուր կայցելեք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, կամ էլ կկորցնեք Դադիվանքի պես։

Իսկ թե Արարատից թշնամին Երևան կհասնի, թե ոչ, կախված կլինի նրանից, թե մենք որ ազգերի դասին ենք պատկանում՝ ողնաշարավո՞ր, թե՞ անողնաշար։

Կարծում եք՝ Երևանը կորցնել հնարավոր չէ՞, իզուր․․․»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:36
Հանրապետությունում վաղը պասվում են անձրև և ամպրոպ
Մայրաքաղաքի առանձին հատվածներում սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ`...
Աղբյուր` Panorama.am
20:28
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները հանդիպել են
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող  ՀՀ ԱԳ նախարար Արարատ...
Աղբյուր` Panorama.am
20:22
22․09․2021․ Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
20:12
Բացվել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հուշապուրակ՝ «Կյանքս՝ կյանքիդ գնով» անվամբ․ ՊՆ
ԶՈւ զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հուշապուրակ՝ «Կյանքս՝ կյանքիդ գնով»...
Աղբյուր` Panorama.am
20:06
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին
ՎՏԲ -Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը և Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը...
Աղբյուր` Panorama.am
20:02
Քաղաքացիների դիմումներին տրվում են ոչ պատշաճ եղանակով,ուշացումով պատասխաններ կամ մնում են անպատասխան․ Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բազմաթիվ դիմում-բողոքների ուսումնասիրության և քննարկման ընթացքում պարզվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Բռնցքամարտիկ Արմեն Մաշակարյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը
Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երթևեկության փոփոխություն․Գայի պողոտայից դեպի աջ՝ դեպի Ստեփանյան փողոց երթևեկությունը կթույլատրվի անընդհատ
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բազմաթիվ հարցեր, որոնք չեն կարող մնալ անպատասխան․Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է․  «Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում որոշումը, ըստ որի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Պեսկովը հերքել է Զելենսկու օգնականի դեմ մահափորձում ռուսական կողմի խառը լինելու վարկածը
Կիևի մերձակայքում Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի դեմ կատարված մահափորձի գործում «ռուսական հետք» որոնելու փորձերը...
Աղբյուր` Panorama.am
19:11
Թալանել են Մարինե Մանուչարյանի մեքենան ու տարել են լափթոփը․ «Ադեկվադ» միաբանության անդամ
Հեռուստահաղորդավար Լիլիթ Թումանյանը գրում է․ «Քիչ առաջ ընկերուհուս՝Մարինե Մանուչարյանի հետ քաղաքի կենտրոնում էինք շրջում։ Մեքենան հենց...
Աղբյուր` Panorama.am
19:06
Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՄԻՊ-ի նախագիծն ուղարկվել է ԱԺ
Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված նախագծերի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Ալցհայմերի հիվանդության իրազեկման միջազգային օրվան նվիրված միամսյակ
Արդեն 10-ը տարի շարունակ սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհում մարդիկ համախմբվում են մեկ նպատակի շուրջ` իրազեկելու հասարակությանը Ալցհայմերի...
Աղբյուր` Panorama.am
18:46
Բաթումում անձրևից հեղեղվել են փողոցները
Վրաստանի Բաթում առողջարանային քաղաքի փողոցները հեղեղվել են հորդառատ անձրևի պատճառով: Այս մասին գրում է «korrespondent.net»-ը։ ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Արմեն Ջիգարխանյանի թատրոնն անվանափոխվել է
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնն անվանափոխվել է, այժմ այն կոչում է «Արմեն Ջիգարխանյանի առաջընթացի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Էրդողանի գլխավորած քաղաքական դաշինքի վարկանիշը նվազում է
Թուրքական «Yöneylem» սոցիալական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է օգոստոսի վերջին արված հարցման արդյունքները, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ուսումնասիրվել են Կենտրոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոցներ․հայտնաբերվել են խախտումներ․ ՔՏՀԱՏՄ
2021 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և...
Աղբյուր` Panorama.am
18:04
Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն հայտարարել է COVID-19-ի տարածման հնարավոր նոր օջախի մասին
Երեքշաբթի օրը Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլոնցզյան նահանգի Հարբին քաղաքի վարչական կենտրոնում հայտնաբերվել է ներքին կորոնավիրուսային վարակի երեք...
Աղբյուր` Panorama.am
17:54
InClassica միջազգային փառատոնի ընթացքում ելութ է ունեցել դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը
ԱՄԷ-ում անցկացվող InClassica 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հանդես է եկել դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը։ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:46
Կոնվերս բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2021 աշնանը
Պրեմիում դասի VISA Signature  քարտատեսակը ճամփորդությունը ավելի շահավետ դարձնելու տարբեր հնարավորություններ է առաջարկում: Իսկ Կոնվերս...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կազմակերպիչները, տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, առաջինը ինձ էին հրավիրել մասնակցելու «հանդեսին». Հասմիկ Պապյան
«Գունագեղ տոնակատարությամբ հրճվողներին և նվաստիս՝ «չարակամ, պառակտող, հայրենիքի նվաճումները չտեսնող»…անվանողներին ուզում եմ հիշեցնել...»:
Աղբյուր` Panorama.am
17:36
Իրենց մոտ նորմ է դարձել ադրբեջանական լեքսիկոնի օգտագործումը մեր խորհրդարանում. Արթուր Ղազինյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այս պահին ցուցաբերում է բացարձակ անգործունակություն, չի իրականացնում պատշաճ ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Երևանում ուղևորներով լի «Գազել»-ի դուռը պոկվել է
Այսօր Երևանում արտակարգ դեպք է գրանցվել. ուղևորներին տեղափոխելիս պոկվել է 33 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկի դուռը։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը խորացնում է կասկածներն առ այն, որ մարդկանց թիկունքում ինչ որ գործընթացներ են «եփվում»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական...
Աղբյուր` Panorama.am
17:16
Քեռու սպանության դեպքով քրգործն ուղարկվել է դատախազին
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա հանրային շահ չէ, այլ տոտալ դիկտատուրա է՝ մեկ անձի իշխանությունը հաստատելու նպատակով. Աշոտ Սիմոնյան
«Առաջարկվող օրենքի նախագիծը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում, որևէ կապ չունի համայնքների հավասարաչափ զարգացման, հանրային շահի...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանական պատգամավորները մերժեցին քննարկել Հայաստանի սահմանային վիճակը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյան ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջարկ քննարկել...
Աղբյուր` Panorama.am
16:30
Տիգրան Աբրահամյան. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքն իշխանությունը դիտմամբ է տապալում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն ամենատարբեր պատճառաբանություններով վիժեցվում է։...
Աղբյուր` Panorama.am
16:17
Զանգեզուր չի, Սյունիք է. Արթուր Ղազինյանի նկատողությունը՝ Անդրանիկ Քոչարյանին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժաղովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ձևավորվում է աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
«Իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը փոխել իր որոշումը: Դա առնվանզ կոռեկտ չէ»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}