Քաղաքական 10:28 19/07/2021 Հայաստան

Ադրբեջանի խնդիրն այլ է․ նվազագույնը՝ Երասխը, դիմադրության չհանդիպելու պարագայում՝ Արարատն ու ինչու ոչ՝ Երևանը. Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը «Ախորժակն ուտելուց է բացվում․ Տիգրանաշե՞ն, թե՞ Երևան» վերնագրով գրառում է արել.

«Հուլիսի 14-ից սկսված Ադրբեջանը լարվածություն է ստեղծել և պարբերաբար կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում  տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ հատվածում արդեն զոհ էլ ունենք․ ամսի 14-ին թշնամու կողմից սպանվեց պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը։

Ըստ ամենայնի՝ Ադրբեջանի խնդիրը սահմանի այս հատվածում ամենևին էլ Տիգրանաշենը չէ։ Այն այսպես թե այնպես իրենն է լինելու․ ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայիս իշխանություններն Ալիևի առաջ արդեն վաղուց ստանձնել են Տիգրանաշենն Ադրբեջանին նվիրելու պարտավորությունը, ինչի մասին բազմաթիվ վկայություններ կան՝ իշխանության ներկայացուցիչների, իշխանական/հանրային լրատվամիջոցների խոսույթից սկսած մինչև Երասխից Գորիս միջպետական նշանակության ավտոճանապարհի տարօրինակ հիմնանորոգումը։

Այնպես որ Տիգրանաշենի ադրբեջականացումն իր կործանարար հետևանքներով հանդերձ ընդամենը ժամանակի և տեխնիկական նյուանսների հարց է։

Ադրբեջանի խնդիրն այլ է․ նվազագույնը՝ Երասխը, դիմադրության չհանդիպելու պարագայում՝ Արարատն ու ինչու ոչ՝ Երևանը։

Երասխը կարևոր ճանապարհային հանգույց է (ավտոմոբիլային և երկաթուղային), պատրաստի ճանապարհ դեպի Տիգրանաշեն և ամենակարևորը՝ ուղիղ և անարգել ճանապարհ դեպի Երևան։

GPS-յան սահմանազատում և սահմանագծում իրականացնելու և Տիգրանաշենն Ադրբեջանին նվիրելու պայմանավորվածության պարագայում Երասխն ու մոտակա բնակավայրերը (Արմաշ, Սուրենավան, Պարույր Սևակ) պահել կարողանալու համար արդեն այս պահին առնվազն պիտի կահավորված և պահպանություն/պաշտպանություն իրականացնելու համար պատրաստ առաջնագիծ ունենայինք Ուրծի լեռնաշղթայի հարավահայաց լանջերին ու դրանցից էլ առաջ, ինչն առ այսօր իհարկե չկա։

Ասել է թե՝ Ադրբեջանը ցանկության պարագայում (իսկ այդ ցանկությունը բնականաբար կա) կարող է Սյունիքի և Գեղարքունիքի նման մտնել ՀՀ Արարատի մարզ և ռազմակալել Երասխը։
Երասխի ռազմակալումը հնարավորություն է տալու ադրբեջանական զինուժին ծավալվել դեպի

ա) հյուսիս և հյուսիս-արևելք՝ դեպի Ուրծի լեռնաշղթան՝ ուղիղ կախվելով Լանջառ, Լուսաշող, Լանջանիստ, Շաղափ, Ուրցաձոր, Դաշտաքար, Գոռավան գյուղերի և Վեդի քաղաքի վրա (ինչն իր հերթին ժամանակի ընթացքում բերելու է նշյալ բնակավայրերի գրավմանը կամ առնվազն հայաթափմանը) և վերահսկողության տակ առնելով Տիգրանաշենի ու Երասխի կորստից հետո Երևանը Վայոց Ձորին ու Սյունիքին կապող այլընտրանքային H10՝ Ոսկետափ - Վեդի - Ուրցաձոր - Լանջառ - Զանգակատուն ճանապարհը,

բ) հյուսիս-արևմուտք՝ Մ2 միջպետական ճանապարհի Երասխ-Երևան հատվածով այնքան, որքան կկարողանա ռազմակալել՝ զուգահեռաբար մեծացնելով ավագ եղբոր՝ Թուրքայի հետ իր նորակերտյալ սահմանի երկարությունը։

Երասխ-Երևան ճանապարհին Երասխից հետո առաջին թիրախն Արմաշ գյուղն է, որը Երասխից հեռու է ընդամենը 2-2,5 կմ, այնուհետև Սուրենավանը՝ մոտ 7 կմ։ Հաջորդն արդեն Արարատ գյուղն ու Արարատ քաղաքն են լինելու։

Կարծում եք՝ անհնա՞ր է կորցնել Արարատը։

Անհնարը Մեխակավանը, Հադրութն ու Շուշին կորցնել էր։ Իսկ Արարատներն իրենց աշխարհագրական դիրքով և պաշտպանական կառույցների ու հնարավորությունների առկայությամբ անհամեմատ շատ ավելի անպաշտպան են։

Դե իսկ Արարատ քաղաքի անկումից հետո իրեն կպած Ավշար գյուղը, այնուհետ՝ Այգավան և Ոսկետափ գյուղերի ռազմակալումը մեծ խնդիր չի լինելու։

Պատկերացնում ե՞ք, չէ՞, ինչ մեծագույն հաճույքով են թուրքերը կրկնելու Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանի նկատմամբ իրականացրած իրենց վանդալիզմը՝ պղծելով և ավերելով սպարապետի տուն-թանգարանն Արարատ գյուղում։

Հասկանում ե՞ք, չէ՞, որ դրանից հարբած՝ նրանք էլ ավելի մեծ տենչանքով են ուզենալու առաջ գնալ մինչև "իրենց Իրևանը"։

Գիտակցում ե՞ք, չ՞է, որ մի գեղեցիկ օր էլ Խոր Վիրապը կամ Ամարաս է դառնալու, ուր կայցելեք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, կամ էլ կկորցնեք Դադիվանքի պես։

Իսկ թե Արարատից թշնամին Երևան կհասնի, թե ոչ, կախված կլինի նրանից, թե մենք որ ազգերի դասին ենք պատկանում՝ ողնաշարավո՞ր, թե՞ անողնաշար։

Կարծում եք՝ Երևանը կորցնել հնարավոր չէ՞, իզուր․․․»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:45
Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել: Ռուսաստանի ՊՆ ամենօրյա...
Աղբյուր` Panorama.am
23:38
Իրանը Հայաստանում նոր դեսպան կունենա
Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շուտով դեսպան է նշանակվելու Հայաստանում: parstoday.ir-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում են իրանական...
Աղբյուր` Panorama.am
23:29
ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը ՄԻՊ-ը...
Աղբյուր` Panorama.am
23:25
Զախարովան ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումը` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ։ Նա նշել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Տարածքային նոր կորուստներ. Ալվինա Աղաբաբյան
«Ներկա պահին թշնամին Տեղ գյուղի տարածքում դիրքավորվում է, ինժեներական և ամրաշինական աշխատանքներ է տանում, ինչը նշանակում է, որ հետ չի քաշվելու»։
Աղբյուր` Panorama.am
23:10
Ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ
Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:
Աղբյուր` Panorama.am
16:50
Վահան Քերոբյանը գյուղացիներից կաթի մթերման գների նվազեցման միտումը կապեց դրամի արժևորման հետ
«Ամեն ինչ արվում է ստանդարտներին համաձայն և չեմ կարծում, որ ընկերությունները խախտում են կաթնամթերքի արտադրության ստանդարտները, համենայն...
Աղբյուր` Panorama.am
16:49
Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա
Օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը վերաբերող հարցեր
Աղբյուր` Panorama.am
16:40
Անթալիայում ընթացող առաջնությունում հայ մարզիկները գրանցած արդյունքները
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական երկրորդ առաջնությունը: Մասնակիցները մեկնարկել են...
Աղբյուր` Panorama.am
16:32
Քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Երևանի բնակչությունն ավելանում է
Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանի բնակչությունն ավելացել է 5.9 հազարով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
16:25
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:15
2-3 անգամ բարձրանում են միացման վճարները ՀԷՑ-ի նոր բաժանորդների համար. Գարեգին Բաղրամյան
«ՀԷՑ-ի նոր բաժանորդների՝ ցանցին միացման վճարների թանկացում է տեղի ունեցել 2023 թվականի ապրիլի 1-ից»,-կառավարության դիմաց տված...
Աղբյուր` Panorama.am
16:03
2023 թվականը բարդ տարի կլինի համաշխարհային տնտեսության համար. ԱՄՀ գործադիր տնօրեն
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ 2023 թվականը բարդ տարի կլինի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են.  «Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային...
Աղբյուր` Panorama.am
15:41
Մեսսին որոշել է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացին կերկարաձգի պայմանագիրը...
Աղբյուր` Panorama.am
15:30
Վարդան Բալյան. Իրավիճակը շատ ավելի լուրջ է
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Երեկ Թել-Ավիվում Ադրբեջանի դեսպանատան հանդիսավոր բացման արարողությունից հետո Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
15:23
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, 31-ին՝ ևս 6-8 աստիճանով
Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն...
Աղբյուր` Panorama.am
15:14
«Պանիր լոռի»-ում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են եղել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Աշոցքի պանրի գործարան»...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ընդդիմադիր գործիչը Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները քննադատել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:55
Գործադիրը հող նվիրաբերեց Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոց կառուցելու համար
«Հարցի էությունն հետևյալն է՝ նախ գույքը պետք է ընդունենք Պետական գույքի կառավարման կոմիտե, այնուհետև նվիրաբերության կարգով տրամադրենք...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ղազինյան. Ճիշտ կլիներ, եթե ՄԻՊ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը
Իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ճիշտ կլիներ, եթե ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
14:41
Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը` Բաքվին
Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին ասել է....
Աղբյուր` Panorama.am
14:32
Ոստիկանությանը լիազորություն կտրվի վարչական տույժի ենթարկել «ՀՀ դրոշի մասին» օրենքը խախտողներին
«Նախագծերի նպատակներից մեկը խստացնելն է Հայաստանի խորհրդանիշներից մեկին՝ դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշի պահանջների...
Աղբյուր` Panorama.am
14:26
Թմրամիջոցներ տեղադրող երիտասարդները կալանավորվել են
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի 5 ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա համեմատ ցածր է. Լևոն Ազիզյան
«Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում. hուլիսի 1-ին ապրիլի 1-ի համեմատ կլինի 21-26 սմ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, թիրախում` քաղաքացիական անձինք են. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են. «Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու...
Աղբյուր` Panorama.am
14:02
Բուլղարիայում դպրոցները փակվում են սպառնալիքների պատճառով
Բուլղարիայում տասնյակ դպրոցներ փակվել են, աշակերտները երեք օրով տարհանվել են ռումբերի մասին էլեկտրոնային փոստի և հեռախոսային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Հենրիխ Դանիելյան. Արևմուտքում տեր փնտրող Նիկոլի հետ հաշվի չեն նստում
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր երկրների կողմից  ընկալվում է որպես դավաճան։...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արցախի ԱԺ նախագահ. Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. ««Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանն ու Միշելը զրուցել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}