Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով. ՊՆ
Քաղաքական
12:34 26/07/2021
Հայաստան

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. 

«Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահների պատասխան գործողությունների արդյունքում կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների»։

 

Placeholder
Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով. ՊՆ