![](https://panorama.am/news_images/851/2552974_1/f6120b61dcb042_6120b61dcb086.thumb.jpg)
Միջոցառումների շարք՝ նվիրված Մուսա լեռան հերոսամարտին
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Մուսա լեռան հերոսամարտի տոնախմբությունների շրջանակներում, «Մուսա լեռ» հայրենակցական միության հետ համատեղ նախատեսել է միջոցառումների շարք։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայից հայտնում են, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Լևոն Թևանյան)։ Երեկոյի ընթացքում կցուցադրվի Արա Վահանունու «Մուսա լեռ - 88՝ Վիշապի տարի» ֆիլմը։
Սեպտեմբերի 18-ին, ժամը 19։00-ին Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում համերգով հանդես կգան «Ակունք» ազգագրական համույթը և «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)