Մշակույթ 12:09 03/09/2021 Հայաստան

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները կմասնակցեն Middle East Classical Music Academy դասընթացներին

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ հիմնադրամի կրթաթոշակառուները կմասնակցեն սեպտեմբերի 4-ից 23-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացվելիք Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) կազմակերպած վարպետության դասերին, ինչպես նաև հանդես կգան կատարումներով:

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Middle East Classical Music Academy-ն անցկացվում է InClassica միջազգային երաժշտական փառատոնի (օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը) շրջանակներում, որը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի և SAMIT Event Group-ի նախաձեռնությամբ:

Հիմնադրամի տասը կրթաթոշակառուները՝ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ),  Մարի  Հակոբյանը (թավջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ),  Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն) եւ  Գուր Սարգսյանը (դաշնամուր) սեպտեմբերի 5-ին կկատարեն Էդվարդ Միրզոյանի «Վալսը» և Արամ Խաչատրյանի «Այշեի պարը» «Գայանե» բալետից:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ սեպտեմբերի 4-ին և 5-ին իրենց կատարումներով հանդես կգան հիմնադրամի կրթաթոշակառուներ Մարի Հակոբյանը, Ասյա Անիսիմովան, Գուր Սարգսյանը, Հայկ Հեքեքյանն ու Դավիթը Բոյաջյանը:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր ծրագրերին, որոնք հետաձգվել էին համավարակի պատճառով, կազմակերպել է նաեւ 6 դաշնակահարների՝ Արիանա Կարապետյանի, Աստղիկ Ղուկասյանի, Մարգարիտա Միքաելյանի, Գառնիկ Մսրյանի, Վալերի Պոլոյանի և Մարի Փոշոտյանի մասնակցությունը Մերձավոր Արեւելքի դասական երաժշտության ակադեմիայի դասընթացներին: Ժյուրիի կողմից ընտրված դաշնակահարները պետք է մասնակցեին 2020թ. Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի վարպետության դասերին, սակայն, համավարակով պայմանավորված, նրանց մասնակցությունը հետաձգվել էր:

Դաշնակահարուհի Աստղիկ Ղուկասյանը հանդես կգա մեկ կատարումով Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Մերձավոր Արեւելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) շրջանակներում, համաշխարհային ճանաչում ունեցող և առաջատար կատարողներ և դասախոսներ՝ ջութակահարներ Պավել Վերնիկովը (Իսրայել/Շվեյցարիա), Բորիս Կուշնիրը (Ավստրիա), Դանիել Հոփը (Միացյալ Թագավորություն), Սերգեյ Դոգադինը (ՌԴ), Հայկ Ղազազյանը (Հայաստան/ՌԴ), Սերգեյ Խաչատրյան (Հայաստան), Գրաֆ Մուրժան (Հունգարիա/ՌԴ), Ստելլա Չենը (ԱՄՆ), Սվետլանա Մարկովան (ՌԴ/Շվեյցարիա), Իգոր Պետրուշևսկին (Միացյալ Թագավորություն), դաշնակահարներ Պավել Գիլիլովը (Գերմանիա/Ավստրիա), Ջուլիանո Մազոկանտեն (Իտալիա), Հեյ-Յանգ Քիմը (Հարավային Կորեա), Ստեփան Սիմոնյանը (Գերմանիա), Դմիտրի Ալեքսեևը (Միացյալ Թագավորություն), Ռուդոլֆ Բուչբայնդերը (Ավստրիա), թավջութակահար Ալեքսանդր Ռամը (ՌԴ), ֆագոտահարներ Ռիչարդ Պալեյը (Իսրայել), Անդրեյ Շամիդանով (ՌԴ), տրոմբոնահարներ Նատալ Բիկովը (Իսրայել), Վասիլի Կոզլովը (ՌԴ), շեփորահար Վլադիսլավ Լավրիկը (ՌԴ), հոբոյահարներ Լիոր Միշելը (ԱՄՆ), Պավել Օրլով (ՌԴ), գալարափողահարներ Հագայի Շալոմը (Իսրայել),  Վադիմ Շվեդչիկովը (ՌԴ), կլառնետահար Սերգեյ Ելեցկին (ՌԴ) և ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովը (ՌԴ) կանցկացնեն մի շարք բաց դասախոսություններ եւ վարպետության դասեր:

Հիմնադրամի կրթաթոշակառուներին ու դաշնակահարներին հնարավորություն է ընձեռվելու ունկնդրել InClassica միջազգային փառատոնի բոլոր համերգները: Փառատոնի ընթացքում երաժշտական այս խոշորագույն իրադարձությանը կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող 37 կատարողներ, 8 առաջատար նվագախմբեր, 12 դիրիժորներ։ Փառատոնը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրությունների ամենանշանակալի հարթակներում՝ Դուբայի օպերայում և Coco-Cola Arena-ում։

InClassica միջազգային փառատոնի մասնակիցների թվում են՝ «Գրեմմի» և Էվերի Ֆիշերի մրցանակների արժանացած ջութակահար Գիլ Շահամը, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևը, «Էմմի», ECHO Klassik մրցանակների դափնեկիր, օպերային երգչուհի Դանիել դե Նիզը, «Գրեմմի» մրցանակի արժանացած, Gramophone Classical Music Award-ի կրկնակի դափնեկիր, Edison Classical Music Award-ի 5-ակի դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը և մեծ ճանաչում վայելող այլ արտիստներ։

Փառատոնին կմասնակցեն Ռուսաստանի ազգային նվագախումբը, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռեյնլանդ-Պֆալցի Գերմանիայի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և այլ հայտնի նվագախմբեր, որոնք կներկայացնեն համերգային բազմազան ծրագրեր։ Փառատոնի այցելուները կկարողանան ունկնդրել նաև բազմաթիվ պրեմիերաներ։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2021/2022թթ. կրթաթոշակառուները հայտնի կդառնան արդեն այս ամսվա վերջում: Հիմնադրամը նախապատրաստում է այլ կրթական, շատ կարևոր ծրագրեր, որոնց մասին hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և կրթական ծրագրերի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը կհայտարարի սեպտեմբերի վերջում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}