Քաղաքական 09:15 22/09/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. Թուրք-ամերիկյան խմբերը 2․2 մլն դոլար են նվիրաբերել քաղաքական գործիչներին 2007 թ-ից ի վեր

Ես պատահմամբ հայտնաբերեցի թուրք-ամերիկյան tenthousandturks.org կայքը, որը նկարագրված է որպես՝ «Տասը հազար թուրքերի արշավ»։

Կայքը ներառում է հինգ առանձին թուրք-ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողովների (PAC-եր) միասնական տեղեկատվությունը․ 1) ԱՄՆ քաղաքական գործողությունների թուրքական համախմբման  հանձնաժողով (TC-USA PAC)․  2)Կալիֆորնիայի քաղաքական գործողությունների թուրքական համախմբման  հանձնաժողով (TC-CAL PAC)․  3) Թուրք ամերիկացի իրավաբանների քաղաքական գործողությունների ազգային համախմբման  հանձնաժողով (NC-TAL PAC)․ 4) Թուրք ամերիկացի կանանց քաղաքական գործողությունների համախմբման հանձնաժողով (NC-TAW PAC)․ 5) Թուրք-ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողով (TURKISH PAC-TX)։

Կայքում նշված է, որ «Տասը հազար թուրքերի արշավը» մեկնարկել է 2010 թ․ ապրիլի 29-ից։ Այն նախատեսված է՝ «հասնել ավելի քան տասը հազար թուրք ամերիկացիների և Թուրքիայի բարեկամների, որոնք ցանկանում են նեցուկ լինել և աջակցել այն թեկնածուներին, որոնք գիտակցում են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դրական հարաբերությունների արժեքը»:

Այս PAC-երի դաշինքը որդեգրել է «ԱՄՆ-ի և Թուրքիայի դրական հարաբերությունների» խթանման անհնարին առաջադրանքը: Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ աշխատանք է կատարել՝ ոտնահարելու թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի հարաբերությունները շատ այլ երկրների հետ: Ես առաջարկում եմ, որ իրենց դժվարությամբ վաստակած գումարները վատնելու փոխարեն, թուրք ամերիկացիներն ազատվեն Էրդողանից, ինչը միանգամից կբարելավի ամերիկա-թուրքական հարաբերությունները:

Խմբի կայքում ներկայացվում է, որ հինգ թուրքական PAC-երը միասին վերցրած 2007-ից մինչև 2020 թվականը հավաքել են 2 152 849 դոլար ԱՄՆ-ի քաղաքական թեկնածուների համար։ Հետաքրքիր է, որ նրանց ստացած ներդրումների չափը կտրուկ նվազել է 2015-2016 թվականների 510 765 դոլարից մինչև 202 640 դոլար՝ 2019-2020 թվականներին։ Սա կարող է ցույց տալ, որ թուրք ամերիկացիներն այնքան էլ հույս չունեն ամերիկա-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում՝ քաղաքական արշավներին նվիրաբերելով: Կայքը չի բացատրում, թե ինչպես է խումբը կարողացել գումարներ հայթայթել 2007-2009 թվականներին՝ նախքան 2010 թվականին ձևավորվելը:

Թուրքական կայքը տրամադրում է նաև 2019-2020 թվականների ընտրական փուլում հինգ PAC-երից յուրաքանչյուրի կողմից հավաքված գումարի չափը. TC-USA PAC (57 500 դոլար)․  TC-TAW PAC (37 750 դոլար)․ TC-CAL PAC (44 490 դոլար)․ TC-MIDWEST PAC (35 800 դոլար) և Թուրքական PAC-TX ( 27,000 դոլար): Որոշ խմբեր տարիների ընթացքում փոխել են իրենց անունները:

Ահա լրացուցիչ տեղեկություններ հինգ խմբերից յուրաքանչյուրի վերաբերյալ.

1) TC-USA PAC. Այս խմբի դրամահավաքը 2009-2010-ին նվազեց 231 950 դոլարից մինչև 59 500 դոլար՝ 2019-2020 թվականներին։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում: Գ․ Լինքոլն ՄքՔերդին գանձապահն է, իսկ Լուետ Ռագուզան՝ փաստաթղթերի պահապանը:

2) TC-CAL PAC. Այս խմբի դրամահավաքը նվազել է 64 400 դոլարից՝ 2015-16 թվականներին մինչև 44 490 դոլար՝ 2019-20 թվականներին։ Այն գտնվում է Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում: Մարիա Չակիրագան գանձապահն է, իսկ Յելդա Բարթլեթը`Հյուսիսային Կալիֆորնիայի ներկայացուցիչը:

3) NC-TAL PAC. Դրամահավաքի վերաբերյալ տեղեկատվություն չկա իր սեփական կայքում: Գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։ PAC-ի պաշտոնատար անձինք և հանձնաժողովի գործադիր անդամներն են՝ Դորին Էդելմանը՝ նախագահ․ Ռոբերտ Լևենտ Հերգուները՝ գանձապահ․ Այլին Աչիկալինը, Զելիհա Արսլանը, Յելդա Բարթլեթը և Լոուրենս  Չենք Լոուսը:

4) NC-TAW PAC. Դրամահավաքի մասին տեղեկատվություն չկա նրա կայքում: Գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում․ Թուբա Ֆիրինջիօղլուն գանձապահն է, իսկ Լուետ Ռագուզան`փաստաթղթերի պահապանը: Լուետը նույն պաշտոնը զբաղեցնում է TC-USA PAC-ում: Կայքը պնդում է, որ քաղաքային և տեղական ինքնակառավարման մարմիններում կան 11 թուրք ընտրված պաշտոնյաներ և ոչ մեկը պետական կամ դաշնային մակարդակներում:

5) Թուրքական PAC-TX. Դրամահավաքի մասին տեղեկատվություն չկա նրա կայքում և ոչ մի ղեկավար չի նշվում: Խմբի գրասենյակը գտնվում է Հյուսթոնում, Տեխաս:

Հետևյալ լրացուցիչ տեղեկատվությունը կարելի է գտնել tenthousandturks.org կայքում․ «2019-2020 թթ․ ընտրական փուլում PAC-երը նվիրաբերել են՝ Կոնգրեսի դեմոկրատական քարոզարշավի հանձնաժողովին (DCCC), Կոնգրեսի ազգային հանրապետական հանձնաժողովին (NRCC), Կոնգրեսի սևամորթ խմբավորման PAC-ին (CBC PAC) և Bold PAC-ին (Կոնգրեսի սպանախոս PAC-ին)։

«PAC-երը նաև նվիրաբերել են երեք ամերիկացի սենատորների, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 61 թեկնածուների և 10 թեկնածուների նահանգային կամ տեղական մրցապայքարներում։ Հաղթանակների տոկոսը կազմել է Սենատի համար՝ 100 տոկոս, Ներկայացուցիչների պալատի համար՝ 98 տոկոս, և նահանգային ու տեղական պաշտոնների համար՝ 50 տոկոս։

Բացի այդ, PAC-երը կարևոր դեր են խաղացել 2020 թ․ հանրային  պաշտոնների համար պայքարող 11 թուրք ամերիկացիների, ամենամեծ թվով երբևէ, և թուրք ամերիկացի երեք ամուսինների, ընդհանուր թվով 14 թեկնածուների համար:

«2019-2020 թվականների ընտրական փուլում PAC-երի նշանավոր հաջողությունները հետևյալն էին.

«(1) Թուրքիայի խմբավորման նախկին համանախագահ, կոնգրեսական Փիթ Սեշնսի վերադարձը՝ Տեխասի 17-րդ կոնգրեսական շրջանում հաղթանակը՝ 2018-ին կրած պարտությունից հետո, երբ նա ներկայացնում էր 32-րդ շրջանը.

«(2) Հարավային Կալիֆորնիայում թուրք ամերիկացիների հայտնի ընկեր Ֆարրա Խանի ընտրությունը որպես Ըրվայնի քաղաքապետ, Կալիֆորնիա.

«(3) Թուրք ամերիկացի Այշա Սավայի ընտրությունը որպես Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքի հաշվեքննիչ․

(4) Թուրք  ամերիկացի Թայֆուն Սելենի վերընտրությունը որպես գավառային  հանձնակատար Նյու Ջերսիի Մորիս գավառի ընտրված խորհրդում․

(5) Բեն Բարթլեթի՝ թուրք ամերիկուհի Յելդա Բարթլեթի ամուսնու վերընտրվելը որպես քաղաքային խորհրդի անդամ Բերքլիում, Կալիֆորնիա.

(6) Թուրք ամերիկացի Սարփ Էրսոյլուի կնոջ՝ Լիա Էրսոյլուի ընտրությունը Կալիֆորնիայի Օրենջ գավառի Նյուպորթ Մեսա միացյալ դպրոցական շրջանի հոգաբարձու»:

Բնականաբար, թուրք ամերիկացիներն իրավունք ունեն ԱՄՆ-ում նվիրաբերելու քաղաքական արշավներին, ինչպես ցանկացած այլ ամերիկացի: Միակ խնդիրն այն է, որ նրանք իրենց քաղաքական դաշտն օգտագործում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ կեղծիքներ տարածելու համար: Նրանց քաղաքական դրամահավաքի կայքը լի է ապատեղեկատվությամբ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության վերաբերյալ։ Սա այն է, ինչին ամերիկահայերը պետք է հակազդեն իրենց սեփական «Մեկ միլիոն հայերի արշավով»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:54
«Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլի մեջ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների և...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երևան իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Ի՞նչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը և նոր մեղադրանքներ էր հնչեցնում ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. Լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}