Մշակույթ 10:55 22/09/2021 Հայաստան

«Երաժշտություն հանուն ապագայի». Պատանի երաժիշտները Դուբայում մասնակցում են վարպետության դասընթացների

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ` հիմնադրամի կրթաթոշակառուները մասնակցոմ են սեպտեմբերի 4-23-ը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) կազմակերպած վարպետության դասերին։ Բացի այդ, պատանիները հանդես են գալիս իրենց  կատարումներով:

Middle East Classical Music Academy-ն անցկացվում է InClassica միջազգային երաժշտական փառատոնի (օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը) շրջանակներում, որը կազմակերպվել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի և SAMIT Event Group-ի նախաձեռնությամբ:

Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, մասնակից կրթաթոշակառուները Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների, երաժշտական քոլեջների լավագույն աշակերտներն են, որոնք հաղթել են հիմնադրամի կողմից հայտարարած մրցույթում։

Նրա խոսքով, հիմնադրամի տասը կրթաթոշակառուները՝ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ),  Մարի  Հակոբյանը (թավջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ),  Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն) եւ  Գուր Սարգսյանը (դաշնամուր) սեպտեմբերի 5-ին Դուբայում կատարել են Էդվարդ Միրզոյանի «Վալսը» և Արամ Խաչատրյանի «Այշեի պարը» «Գայանե» բալետից»։

Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ սեպտեմբերի 4-ին և 5-ին իրենց կատարումներով հանդես  են եկել հիմնադրամի կրթաթոշակառուներ Մարի Հակոբյանը, Ասյա Անիսիմովան, Գուր Սարգսյանը, Հայկ Հեքեքյանն ու Դավիթ Բոյաջյանը:

Հիմնադրամը կազմակերպել է նաև 6 դաշնակահարների`Արիանա Կարապետյանի, Աստղիկ Ղուկասյանի, Մարգարիտա Միքայելյանի, Գառնիկ Մսրյանի, Վալերի Պոլոյանի և Մարի Փոշոտյանի մասնակցությունը Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի դասընթացներին: Բացի այդ,  դաշնակահարուհի Աստղիկ Ղուկասյանը, InClassica միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, հանդես է եկել Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Հիմնադրամի տնօրենի խոսքով,  պատանիները հնարավորություն ունեն մասնակցելու ոչ միայն անվանի երաժիշտների՝ աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի, հայազգի ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանի, Հայկ Կազազյանի, դաշնակահար Պավել Գիլիլովի և այլ հայտնիների վարպետության դասերին, այլև ունկնդրել InClassica միջազգային փառատոնի բոլոր համերգները, որոնց մասնակցում են համաշխարհային ճանաչում ունեցող կատարողներ, 8 առաջատար նվագախմբեր, 12 դիրիժորներ։

Աննա Տեր-Հովակիմյանը խոստովանում է՝ երբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ստեղծում էին այս հիմնադրամը, նպատակը մեկն էր՝ աջակցել շնորհալի, տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողներին՝ խթանելով նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը։

Արդյունքում, ըստ նրա, ստեղծվեց մի հիմնադրամ, որն այսօր աջակցում է երաժշտական դպրոցներում սովորող պատանի երաժիշտներին, տրամադրում է կրթաթոշակ։ «Իհարկե  հիմնական  նպատակն այն է, որ պատանիների համար կազմակերպվեն տարբեր տեսակի վարպետության դասեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան մասնակցել երաժշտական փառատոնների, որտեղ կկարողանան ծանոթանալ աշխարհահռչակ երաժիշտների, կոմպոզիտորների, երաժշտության բնագավառում ճանաչում ունեցող մարդկանց հետ»,- ասաց Հիմնադրամի տնօրենը։

Աննա Տեր-Հովակիմյանը միաժամանակ նշեց, հիմնադրամի գործունեությունը ընդլայնվելու է, կան հստակ ծրագրեր, որոնք պետք է առաջիկայում կյանքի կոչվեն։ Իսկ ծրագրերից մեկն այն է, որ մարզերում ապրող որևէ տաղանդավոր երեխա հետ չմնա մայրաքաղաքում ապրող երեխաներից, նրանք նույնպես պետք է ստանան լիարժեք երաժշտական կրթություն։

«Երբ սկսեցինք մեր գործունեությունը, հասկացանք, որ կրթաթոշակի համար հիմնական հայտերը ստացվում են մայրաքաղաքից։ Իրականում մեծ անելիքներ ունենք մարզերում, քանի որ կան տաղանդավոր երեխաներ, որոնք հնարավորություն չունեն լիարժեք երաժշտական կրթություն ստանան։ Բոլորս էլ գիտենք, որ մարզերի երաժշտական դպրոցները զիջում են Երևանին, չկան գործիքներ, համապատասխան մասնագետներ։

Մրցույթների ժամանակ տեսնում ենք, որ, օրինակ, Չայկովսկու, Սպենդիարյանի, Սայաթ Նովայի և այլ երաժշտական դպրոցների երեխաները շատ ավելի լավ երաժշտական կրթություն ունեն, քան մարզերի երեխաները։ Մենք պետք է նրանց աջակցենք»,- ասաց Աննա Տեր-Հովակիմյանը՝ հավելելով, որ նախատեսվում է մարզաբնակ երեխաների համար ևս մաստեր-կլասներ անցկացնել։

Ի  դեպ հիմնադրամի կրթաթոշակառուները ոչ միայն վարպետության դասընթացների են մասնակցում, այլև կարևորելով նրանց ընդհանուր կրթական մակարդակը, հիմնադրամը կազմակերպում է ռուսերենի և անգլերենի դասընթացներ, որ երեխաները դասախոսությունների ժամանակ հասկանան տարբեր երկրներից ժամանած երաժիշտներին, ընկալեն և հաղորդակցվեն նրանց հետ։ 

Հիշեցնենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու կարող են դառնալ 10-17 տարեկան երեխաները։ Նրանք մեկ տարի ստանում են 100 եվրոյին համարժեք կրթաթոշակ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:00
Անզեն աչքով էլ նկատելի են ադրբեջանական գործողությունները, ի՞նչն է և ինչո՞ւ է հերքում ՊՆ-ն․ Թագուհի Թովմասյան
«Ես որպես պաշտպանության նախարարի տեղակալ շարունակում եմ պնդել պաշտպանության նախարարության հայտարարությունում նշված հանգամանքները»,-...
Աղբյուր` Panorama.am
13:56
28.10.2021. Արցախում կորոնավիրուսի 65 նոր դեպք է գրանցվել, մեկ հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 27-ին կատարվել է  140 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք...
Աղբյուր` Panorama.am
13:50
ԱԽՔ-ը ԽՍՀՄ տարիների դեմարկացիայի մասին է խոսել. «Քննարկում ենք, եթե որևէ հստակություն լինի, տեղյակ կպահենք»
«Ուզում եմ ասել, որ ԽՍՀՄ տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը 20-ականներին է սկսվել՝ 1926, 1927 թթ., որն ավարտվել է 1929 թ.-ին և դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:47
Պեկինը կոչ է անում ԱՄՆ-ին` դադարեցնել Չինաստանին վերաբերվել որպես երևակայական թշնամու
Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և դադարեցնել Պեկինին որպես երևակայական...
Աղբյուր` Panorama.am
13:41
ԵՆԲ-ն ներդրումներ է կատարում Հայաստանում մանկապարտեզների անվտանգության և էներգաարդյունավետության բարելավման ուղղությամբ
Հոկտեմբերի 26-ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Երևան քաղաքը ստորագրեցին Հայաստանի մայրաքաղաքի վեց մանկապարտեզների հիմնանորոգման,...
Աղբյուր` Panorama.am
13:33
Արամ Վարդևանյան. Ուղիղ դիմեմ. տիկին Ավանեսյան եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում
«Սակայն տեղեկացա, որ տիկին Ավանեսյանը վիրավորվել է այդ արտահայտությունից»։
Աղբյուր` Panorama.am
13:30
Չավուշօղլու․ԱՄՆ-ը պետք է մատակարարի Անկարային վճարած F-35 ինքնաթիռները, կամ վերադարձնի գումարը
ԱՄՆ-ն կա՛մ պետք է մատակարարի F-35 կործանիչները, որոնց համար վճարել է Թուրքիան, կա՛մ վերադարձնի գումարը, կա՛մ փոխարենը մեկ այլ ապրանք տա։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Այս պահին զերծ կմնամ պատասխանել այդ հարցին. ՊՆ փոխնախարարը՝ Գեղարքունիքի սահմանային հատվածում լարվածության մասին
«Այս պահին զերծ կմնամ պատասխանել այդ հարցին, քանի որ հստակ որևէ տեղեկատվություն չունեմ։ ՊՆ-ից դուրս գալու ժամանակ նման տեղեկություն չեմ...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայաստանը 13.5 մլրդ դրամ հատկացրեց Արցախի Հանրապետությանը
«Սա նույնաբնույթ արդեն 5-րդ միջոցառումն է և ընդհանուր առմամբ 2020թ. առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 120 մլրդ դրամի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Ադրբեջանը հիմա հրճվում է, ասում է՝ Նիկոլի թիմը տապալեց հակաադրբեջանական նախագիծը. Աղվան Վարդանյան
«Երեկ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները քվեարկության էին դրել հակաադրբեջանական, Արցախի Հանրապետությունը պաշտպանող հայտարարության նախագիծը,...
Աղբյուր` Panorama.am
13:06
Դուք ձեր դարդը լացեք. Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
«Իշխող խմբակցությունում պատգամավոր կա, շատ հաճախ է մտահոգություն հայտնում «Հայաստան» դաշինքի վերաբերյալ։ Իսկապես շատ հաճախ,...
Աղբյուր` Panorama.am
13:02
Հայկ Մելիքյանը և Սևակ Ավանեսյանը հանդես կգան Fratres` «Եղբայրներին» խորագրով համերգով
Բելգիայից ժամանած թավջութակահար Սևակ Ավանեսյանը և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կներկայանան Fratres` «Եղբայրներին»...
Աղբյուր` Panorama.am
12:54
ՆԱՏՕ․ Ռուսաստանի գործողությունները չափազանց ագրեսիվ են Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ
ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի գործողությունները չափազանց ագրեսիվ են իր հարևանների՝ Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:45
ԵԱՀԿ-ն կոչ է անում կանխել Դոնբասում հետագա էսկալացիան
Ուկրաինայում և Դոնբասում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Միկո Կինունենը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին երեք անգամ հորդորեց նստել
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնեց, որ այսօր աշխատանքից ազատվել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և նրա փոխարեն առաջարկվում...
Աղբյուր` Panorama.am
12:37
ՔԿՀ-ների փակման հետևանքով 280 հաստիքի կրճատումով վեթինգ կիրականացնենք. Կարեն Անդրեասյան
«Որոշման նախագիծը 2022 թվականին կխնայի 1 մլրդ 200 մլն դրամ: Բայց այս նախագիծը միայն գումարի խնայողության մասին չէ»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:31
Համոզված եմ՝ այս փոփոխությունը հաստատ որևէ համայնքում կիրարկման նպատակով է բերված. Կյուրեղյան
«Այս փոփոխությունը շատ վտանգավոր է։ Հնարավոր է, ենթադրաբար, նման կիրարկումներ չլինեն, բայց նույնիսկ հավանականությունը, 0 պատահարն անհնարին...
Աղբյուր` Panorama.am
12:25
Տիգրան Աբրահամյան. Խնդրում եմ տրամադրեք վիրավորում ստացած 6 վիրավոր զինծառայողների անուն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հոկտեմբերի 14-ին, Արցախի պաշտպանության բանակը...
Աղբյուր` Panorama.am
12:23
Կառավարությունը 20 մլն եվրո վարկով Երևանի համար 100 ավտոբուս կգնի
 «Ասօր մենք կարող ենք ասենք, թե Երևանի, Գյումրու, Վանաձորի տրանսպորտային հարցը լուծեցինք, բայց հաջորդ կառավարությունը կգա ու կասի՝ մի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Ղազինյան. Կլինեն նոր սենսացիոն բացահայտումներ իշխանության դավաճանական գործողությունների մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը խոստանում...
Աղբյուր` Panorama.am
12:09
Գոռավան համանքում շչակ է գործարկվելու
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Գոռավան համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակը:...
Աղբյուր` Panorama.am
12:04
Լևոն Քոչարյան. Մեկ տարի առաջ հրամանատարի կյանքը փրկելիս զոհվեց մեր Հենրին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու գրել. «Մի տարի...
Աղբյուր` Panorama.am
12:03
Մինչև 1000 բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը կարող է չունենալ բարձրագույն կրթություն
«Տեղական ինքակառացարման մարմինների՝ թե խոշորացումը, թե մյուս փոփոխությունները դրական չեմ կարող գնահատել, բազմաթիվ ռիսկեր կան, և այդ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Էմին Երիցյան. Կենտրոնական իշխանության կողմից պաշտոնակատարի նշանակումը հակասում է տեղական ժողովրդավարության սկզբունքների
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից համայնքերի ղեկավարների պաշտոնակատարների նշանակմանը,...
Աղբյուր` Panorama.am
11:54
Էրիկ Ալեքսանյան. Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ
Հայաստանի  նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը շինծու է որակում...
Աղբյուր` Panorama.am
11:49
Սաակաշվիլին հրաժարվել է հացադուլի հետ կապված բուժումից
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է 12-րդ քրեակատարողական հիմնարկի ղեկավար Զուրաբ Մոդեբաձեին և նշել, որ հրաժարվում է հացադուլի...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Լեհաստանին օրական վճարել 1 միլիոն եվրո տուգանք՝ դատական բարեփոխումների պատճառով
Լեհաստանը պետք է օրական 1 միլիոն եվրո տուգանք վճարի՝ իր վիճելի դատական բարեփոխումների համար։ Այսպիսի վճիռ է կայացրել Եվրոպական միության...
Աղբյուր` Panorama.am
11:35
Այս պահին կա կովիդով վարակված 122 հղի կին. Անահիտ Ավանեսյան
«Այս շտամը ծանր ազդեցություն  է թողնում նաև հղիների մոտ և տեղեկացնեմ, որ այս պահին կա 122 հղի կին, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ և...
Աղբյուր` Panorama.am
11:32
«Կասպերսկի». Trickbot տրոյացին դարձել է ընկերությունների բազմաֆունկցիոնալ սպառնալիքը
Trickbot տրոյական ծրագիրը (նաև հայտնի է որպես TrickLoader կամ Trickster), որը հայտնաբերվել է 2016-ի հոկտեմբերին և այն ժամանակ հանդիպում էր...
Աղբյուր` Panorama.am
11:29
Միգուցե մարզպետը նշանակի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար իր ցանկությամբ, արդյո՞ք վտանգ չեք տեսնում. Կյուրեղյանը՝ Տերտերյանին
ԱԺ-ում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}