Իրավունք 16:18 27/09/2021 Հայաստան

Սիրանուշ Սահակյան. Գերիների կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ 38 գանգատ ենք ներկայացրել ՄԻԵԴ, ևս 50-ը նախապատրաստվում է

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ղարաբաղյան երրորդ պատերազմի մեկնարկից մեկ տարի անց առաջին անգամ Հայաստանում պաշտոնապես հրապարակվեց զոհված զինծառայողների, անհայտ կորած համարվող անձանց թիվը։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։ Սեպտեմբերի 27-ի դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչև օրս Ադրբեջանի կողմից Հայաստանին է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:

Թե քանի անձ է շարունակում մնալ գերության մեջ,  Քննչական կոմիտեն չի մանրամասնել։ Գերության մեջ պահվող անձանց, նրանց վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացվող գանգատների մասին Panorama.am-ը զրուցել է Եվրադատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ։

Panorama.am-Տիկին Սահակյան, այս պահին Ձեր ձեռքի տակ եղած փաստերի համաձայն, քանի՞ անձ է Բաքվում պահվում գերության մեջ։
Սիրանուշ Սահակյան-Ադրբեջանի կառավարությունն ընդունում է, որ 45 անձ է գտվում գերության մեջ, որոնցից չորսը քաղաքացիական անձինք են, 41-ը՝ զինծառայողներ։ Սակայն մեր ձեռքի տակ եղած փաստերն ու ապացույցները խոսում են ևս 80 անձանց գերեվարման հանգամանքների մասին։ Այս անձանց 90 տոկոսը զինվորականներ են։ Թե ինչ կարգավիճակում են նրանք այս պահին գտնվում, անհայտ է, հնարավոր է, որ նրանք ողջ են, բայց թաքցվում են, չենք բացառում, որ նրանցից ոմանք կարող են սպանված լինել։ Այս 80 անձանց կյանքի և ճակատագրերի համար ադրբեջանական իշխանությունները հրաժարվում են պատասխանատվություն ընդունելուց։ Բայց այդ մասով մենք ապացույցների խնդիր չունենք, մեզ համար անվիճելի է, որ նրանք գերեվարված  են եղել։

Panorama.am-Ըստ Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ պաշտոնական հաղորդագրությունների, եղել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել մարմիններ կամ մասունքներ։ Փորձաքննության ենթարկվե՞լ են դրանք՝ պարզելու, արդյոք նրանք չեն սպանվել գերության մեջ եղած ժամանակ:
Սիրանուշ Սահակյան-Այո, նման դեպքեր ևս բացահայտվել են։ Եթե փորձաքննությունները ժամանակին են իրականացվել, դիակի պահպանվածությունը հնարավորություն է տվել հանգել արժանահավատ հետևությունների,  մենք այդ փաստերի հիման վրա իրականացրել ենք կյանքի իրավունքի խախտումների վերաբերյալ գանգատներ։ Սակայն ոչ բոլոր դիակների ուսումնասիրությունների արդյունքում է, որ հնարավոր է բացահայտել գերեվարման ընթացքում սպանված լինելու հանգամանքը։ Եվ եթե ի սկզբանե տեսանյութեր, լուսանկարներ չեն եղել, որոնք հիմնավորել են գերեվարումը, միայն դիակի փորձաքննությամբ դժվար է կատեգորիկ հետևության հանգել, արդյոք նրանք սպանվել են մարտակա՞ն գործողությունների, թե՞ գերեվարման ժամանակ։ Եթե մենք ունենում ենք կասկածներ, ուսումնասիրում ենք առկա տեսանյութերը, լուսանկարները, դիակի զննության արդյունքները, և եթե փաստերը բավարար են, ապա այդ գործերն անպայման հայտնվում են մեր ուշադրության կենտրոնում ու մենք դատական գործընթացներ ենք նախաձեռնում։

Panorama.am-Նման գործերով այս պահին քանի՞ գանգատ կա։
Սիրանուշ Սահակյան-Կյանքի իրավունքի խախտման առումով մենք ունենք 38 ներկայացված գանգատներ, նաև ունենք մոտ 50 առանձնացված գործեր, որոնք գտնվում են նախապատրաստական փուլում և ներկայացվելու են միջազգային ատյաններ։ Մեր ձեռքի տակ եղած փաստերի հիման վրա հիմնավորել ենք մարտական գործողություններից դուրս պաշտպանված անձանց սպանության դեպքեր։ Նրանց 40 տոկոսը զինծառայողներ են, 60 տոկոսը՝ քաղաքացիական անձինք։ Սրանք կյանքի իրավունքի խախտումներ են, որոնք կապված չեն հրետակոծության հետ։ Այս գործերն առնչվում են Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում հայտնված անձանց սպանություններին, երբ եղել է անձի նկատմամբ ֆիզիկական վերահսկողություն։

Panorama.am-Այս պահին հայ գերիների մասով քանի՞ հիմնական գանգատ է ներկայացված ՄԻԵԴ։
Սիրանուշ Սահակյան-Շուրջ 200 գանգատ ունենք այս պահին, որոնց մեծ մասը վերաբերում է գերիներին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, իսկ շուրջ 40-ը կյանքի իրավունքի խախտումների վերաբերյալ են։

Panorama.am-Մարդու իրավունքների պաշտպանն օրեր առաջ ներկայացրեց խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը, որոնց ենթարկվում են հայ գերիները Բաքվում։ Իշխանության ներկայացուցիչը՝ ԱԺ նախագահը, դրանք «հնարած տեսարաններ» որակեց։ Պաշտոնյաների կողմից նման անզգույշ կամ միտումնավոր հայտարարությունները ինչպե՞ս կարող են ազդել գանգատների հետագա քննության վրա։
Սիրանուշ Սահակյան-Ադրբեջանը, բնականաբար, կշահարկի, այդ հայտարարությունը բացառապես սպասարկելու է ադրբեջանական թեզերը, որոնցով նրանք զեղծարարությունն են իրականացնում՝ փորձելով խեղել իրականությունը միջազգային հանրության առջև։ Նրանք այս հայտարարությունից առիթավորվելու են, մեր ոչ բանիմաց պաշտոնյաներին օգտագործելու են որպես գործիք իրենց պաշտպանությունը միջազգային դատական մարմիններում ավելի գրագետ կազմակերպելու համար։

Բայց նշեմ, որ անգամ մեր պաշտոնյաների աջակցությամբ նրանց ջանքերը հաջողությամբ չեն պսակվելու։ Այդ զեկույցի պատրաստման գործում մենք ևս ներգրավված ենք եղել, և մեր կողմից ներկայացված փաստերն ու ապացույցները հիմնավոր են, ստուգված են, կարող եմ ասել՝ անհերքելի են։ Դատական գործընթացները միայն օրինականացնելու են մեր ապացույցները, դրանք հերքող կամ բացառող ապացույցներ ոչ հայ պաշտոնյաները, ոչ էլ ադրբեջանական կողմը չի կարողանալու ներկայացնել։ Այնպես որ մեր գործը մի փոքր դժվարեցնում են, բայց հաջողությունն ու արդարությունը մեր կողմում է։ Հետագայում փորձել էին հստակեցում մտցնել, նշել էին, որ «հնարած»-ը վերաբերում է ոչ թե ներկայացված փաստերին, այլ ընդամենը ելույթին։

Նման պաշտոնյաններին հիշեցնեմ, որ ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ի արդարադատության դատարանում կան միջպետական գանգատներ, որտեղ կողմը պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունն է։ Այս գանգատներում դրված են խնդիրներ, որոնց մի մասն առնչվում է ռազմագերիների խոշտանգումներին, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքին և սպանություններին։ Հետևաբար, Հայաստանն ունի պաշտոնական դիրքորոշում, որ մեր ռազմագերիները խոշտանգվել են, նրանց նկատմամբ եղել է խտրականություն ու ատելություն։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է, որ նման հայտարարություններ հնչեն։

Panorama.am--ՔԿ տեղեկությունների համաձայն,  108 անձ է վերադարձվել գերությունից։ Եղել է դեպք, երբ վերադարձած անձը Ձեզ խնդրի իր վերաբերյալ դիմումը հետ վերցնել ՄԻԵԴ-ից։
Սիրանուշ Սահակյան-Մենք նման դեպք չունենք, բոլոր այն անձինք, ում շահերը ներկայացրել ենք ընտանիքնի անդամների լիազորագրերի հիման վրա, վերահաստատել են։ Իրենց կամարտահայտությունն է հետևողականորեն մասնակցել իրավական գործընթացներին և արձանագրել իրենց հանդեպ տեղի ունեցած խախտումները։ Մենք նման դեպք չունենք, որ անձը չի ցանկանում հետամուտ լինել իր իրավունքների պաշտպանությանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}