Առողջություն 12:25 05/10/2021 Հայաստան

Ահազանգ. Քաղաքացիները ստացել են «Սինոֆարմ»-ի առաջին դեղաչափը, երկրորդի համար պատվաստանյութ չկա

Կորոնավիրուսի  դեմ պատվաստվելու գործին ամեն գնով լծված առողջապահության նախարարությունը, պարզվում է, նույն համառությամբ, ինտենսիվությամբ չի  գործում, երբ խոսքը վերաբերում է  պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակի ապահովմանը։

Panorama.am-ի խմբագրությունն օրեր շարունակ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ չեն կարողանում ստանալ կորոնավիրուսի  դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է չինական «Սինոֆարմ» պատվաստանյութին։ Այն չկա և Երևանի, և մարզերի  բուժհաստատություններում։

Այս պատվաստանյութը նախընտրողների թիվը բավականին մեծ է, քանի որ պատվաստմանը հաջորդած ախտանշանները համեմատաբար թեթև են լինում։ 

«Առաջին դեղաչափը ստացել եմ սեպտեմբերի սկզբին, երկրորդը պետք է ստանայի սեպտեմբերի 29-ին։ Քանի որ կոնտակտավոր էի, մի քանի օր ուշ այցելեցի պոլիկլինիկա, իհարկե, այս ողջ ընթացքում կապի մեջ եմ եղել բուժքրոջ հետ։ Հոկտեմբերի 1-ին այցելել եմ պոլիկլինիկա, ինձ ասացին, որ պատվաստանյութ չկա։  Ասացին՝ կլինի 20 օր անց»,-խմբագրությանը պատմեց պատվաստված քաղաքացին, որ Արարատի մարզի բնակիչ է։

Նրան այդպես էլ որևէ մեկը սպառիչ պատասխան չի տվել, թե սահմանված ժամկետի խախտմամբ պատվաստումն արդյոք արդյունավետ կլինի՞, թե՞ ոչ։

Խմբագրությունն այսօր նույն ահազանգը ստացել է Երևանի բնակչից։ Մայրաքաղաքի կենտրոնում գործող պոլիկլինիկաներից մեկում մերժել են քաղաքացուն երկրորդ դեղաչափով պատվաստել։

«Պատվաստանյութ չկա»,-ասել են բուժհաստատությունում։

Չինական պատվաստանյութի դիֆիցիտ է նաև Արմավիրում, Կոտայքում։

Ըստ տարածված լուրերի, առողջապահության նախարարությունը պոլիկլինիկաներին հորդորել է չինական պատվաստանյութի՝ հատուկենտ  մնացած սրվակները բացել միայն առաջին դեղաչափով պատվաստվողների համար։ Ըստ երևույթին, փորձելու են ցույց տալ, թե իրենց ձեռնարկած քայլերը պատվաստումների թվի ինչ բարձր ցուցանիշ են ապահովել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Պավել Պրիլուչնին Զեփյուռ Բրուտյանին է համարում իր աշխատունակության բարձրացման հիմնական պատճառը
Պավել Պրիլուչնին ասել է, որ իր գլխավոր ոգեշնչումն ու բարձր կատարողականության պատճառը երիտասարդ կինը՝ Զեփյուռ Բրուտյանն է: StarHit-ի տարածած...
Աղբյուր` Panorama.am
13:39
Թուրքական լրատվամիջոցներին մանրամասներ են հայտնի դարձել Սիրիայում հնարավոր ցամաքային գործողության մասին
Թուրքիայի զինված ուժերի ցամաքային գործողությունը Սիրիայում կիրականացվի հնարավորինս շուտ: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ ռազմական...
Աղբյուր` Panorama.am
13:28
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 300-ի
Նոյեմբերի 21-ին Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 310-ի։ «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
13:19
Հնարավոր է՝ «Ֆեյսբուք»-ը ոչ մի լուծում էլ չտա․ Փորձագետը՝ արգելափակումների մասին
Արդեն մի քանի տարի է Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան հետ կապված գրառումների կամ հրապարակված լուսանկարների պատճառով «Ֆեյսբուք»-ը...
Աղբյուր` Panorama.am
13:19
Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը Մամիջանյանը բարձրաձայնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ագրեսիայի հնարավորությունները
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ավելի շահեկան կլիներ, եթե մենք ունենայինք համաձայնագրի սեփական տարբերակ. Գևորգ Դանիելյան
«Բարդ է, երբ մենք դատողություններ ենք անում խաղաղության պայմանագրի այլ տարբերակների շուրջ, ավելի շահեկան կլիներ, եթե մենք ունենայինք...
Աղբյուր` Panorama.am
12:55
Պենտագոնը հաստատել է Հաշեկի իր բազայի վրա Թուրքիայի հրթիռային հարձակումը
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը Հասաքե նահանգի հարավում գտնվող Ալ Շադդադի շրջանում ԱՄՆ-ի վերահսկվող բազայում...
Աղբյուր` Panorama.am
12:44
ՀՅԴ պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Սոցինտերնի 26-րդ կոնգրեսի աշխատանքներին
ՀՅ Դաշնակցության պատիվակությունը նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում մասնակցելու է Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի և կոնգրեսի աշխատանքներին։...
Աղբյուր` Panorama.am
12:35
ՆԱՍԱ-ն տիեզերքից ցույց է տվել, թե ինչպես է Ուկրաինան ընկղմվել խավարի մեջ
Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը հրապարակել է գիշերը արված Երկրի մակերևույթի արբանյակային լուսանկարը, որը ցույց է տալիս, որ Ուկրաինան...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ադրբեջանն անկեղծորեն չի կիսում մեր խաղաղության օրակարգը. Էդուարդ Աղաջանյան
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել աշնանային...
Աղբյուր` Panorama.am
12:15
«Մոնթե Մելքոնյանը որևէ կապ չի ունեցել ամերիկյան հետախուզական մարմինների հետ»
«Ցանկանում եմ ազգային հերոս Մ. Մելքոնյանի մասին մի պատմական կեղծ «տեղեկություն» հերքել։ Այն է՝ «Ավոն «ЦРУ»-ի գործակալ է եղել»»։
Աղբյուր` Panorama.am
12:12
«Ի՞նչ գործ ունի այս ազգայնամոլական լոզունգը Շուռնուխի դպրոցի անմիջապես դիմաց»
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.  «Սյունիքի մարզի...
Աղբյուր` Panorama.am
11:55
ԵՀ ղեկավարը Զելենսկուն խոստացել է օգնել վերականգնել Ուկրաինայի էներգամատակարարումը
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում խոստացել է ակտիվացնել ԵՄ աջակցությունը Ուկրաինայի խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Չինաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվել է COVID-19-ով հիվանդացության հակառեկորդ
Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 32,695 նոր դեպք: Այս մասին հաղորդում է Channel News Asia-ն։ Նշվում է,...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ադրբեջանին պատասխանատվության պետք է ենթարկել իբրև պատերազմական հանցագործի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում
Հայաստանյան պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում. «Սիրելի՛ գործընկերներ, պատվարժա՛ն...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արմեն Գրիգորյանը կմեկնի Ֆրանսիա և Գերմանիա
Նոյեմբերի 28-29-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանասիայի Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը Սեյրան Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը
«Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության և պատմամշակութային սերտ կապերի վրա: Առանձնահատուկ...
Աղբյուր` Panorama.am
11:15
Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը
Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը: Պաշտանակալման...
Աղբյուր` Panorama.am
11:09
ՄԱԿ-ի զեկույց. Կանայք և աղջիկները տանը սպանվելու ավելի մեծ վտանգի տակ են
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի նոր ուսումնասիրության համաձայն,  2021 թվականին յուրաքանչյուր մեկ ժամում...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մարդիկ ցանկանում են գալ հենց Ջերմուկում գումար ծախսեն՝ օգտակար լինելու քաղաքի զարգացմանը. Նարեկ Միրզոյան
Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հարձակման ենթարկված առողջարանային քաղաք Ջերմուկում կյանքը վերադարձել է բնականոն հուն, վնասված...
Աղբյուր` Panorama.am
10:50
Լիճք գյուղի մոտակայքում ՃՏՊ հետևանքով կան զոհեր և տուժածներ
Նոյեմբերի 26-ին, ժամը 01:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
10:43
Պուտինն իր կրտսեր որդու մոբիլիզացիայից վախեցած մորը պատասխանել է. «Կարիք չկա, բավական է»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմաճակատ մեկնած երկու զինվորների մոր հետ զրույցում ասել է, որ չորրորդ որդին պետք է տանը մնա։ Ուկրաինայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մրցավազքի մեջ են, թե ով ավելի կսրի իրավիճակը, ով իրադրությունը փակուղի կմտցնի»
«Իրադրությունն ակնհայտ անկանխատեսելիության հուն է մտել, իսկ Հայաստանի իշխանությունը դրան ի պատասխան, զբաղված է փողոց փակելով/զարդարելով, հրապարակի տոնածառը ժամանակից շուտ դնելով»։
Աղբյուր` Panorama.am
10:25
Թուրքիան հայտարարել է Սիրիայում և Իրաքում ռազմական գործողության ընթացքում իր զինծառայողի մահվան մասին
Սիրիայում և Իրաքում Թուրքիայի «Ճանկ և թուր» գործողության ընթացքում մեկ թուրք զինվոր է զոհվել, երեքը՝ վիրավորվել։ ՏԱՍՍ-ը գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:16
Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՊԲ-ն չի կրակել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են.  «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանն ու Շարիֆը Ստամբուլում թողարկել են թուրքական արտադրության պակիստանյան կորվետը
Պակիստանի վարչապետ Շահբահ Շարիֆը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել են Պակիստանի ռազմածովային ուժերի պատվերով Ստամբուլում...
Աղբյուր` Panorama.am
10:01
Visa-ի արշավի հաջողակ հաղթողը Կոնվերս Բանկի հաճախորդ է
Կոնվերս Բանկի հաճախորդը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից անցկացված «VISA x FIFA World Cup Qatar 2022» արշավի...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Ժողովուրդ». 90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ: «Հիմնարկն ունի մոտ 100...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}