Տնտեսություն 16:42 06/10/2021 Հայաստան

Ամերիաբանկ՝ նորաբաց «Հրազդան» մասնաճյուղ նոր հաճախորդների համար հատուկ առաջարկներով

Ամերիաբանկը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բացեց իր առաջին մասնաճյուղը: Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  Ամերիաբանկն ունի աճի և զարգացման հստակ ռազմավարություն, դրա հիմնական ուղղություններից մեկը  հիմնական տեխնոլոգիական, թվային կանոններով, թվային գործիքներն օգտագործելով՝ հաճախորդների սպասարկումն է:

«Սակայն միաժամանակ, հաշվի առնելով հաճախորդների բազայի ընդլայնման տեմպերը, նաև որոշակի ընդլայնվում ենք մասնաճյուղային ցանցի առումով, փորձում այն քաղաքներում, որտեղ հաճախորդների կենտրոնացում կա, բացել մեր մասնաճյուղները»,- ասաց նա:

Ա. Բարսեղյանի խոսքով, Հրազդանն իրենց ընդհանուր քաղաքականության մեջ հերթական քաղաքն է, որտեղ մասնաճյուղ բացելու անհրաժեշտություն կար՝ հաշվի առնելով քաղաքի պոտենցիալը, գործող ձեռնարկությունները:

Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ծառայության ղեկավար   Անդրանիկ Խաչատրյանն ասաց, որ «Հրազդան» մասնաճյուղը բավականին հարմարավետ է՝ նորարար լուծումներով և տեխնոլոգիական բարձր հագեցվածությամբ, ինչի շնորհիվ տարածաշրջանի հաճախորդներին կկարողանան ապահովել բարձր սպասարկման որակ:

Նա հայտնեց, որ «Հրազդան» մասնաճյուղի բացման կապակցությամբ մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ՝ բացելով հաշիվ Ամերիաբանկի «Հրազդան» մասնաճյուղում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

«Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները. արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար՝ մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի, օնլայն/մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում, անվճար հաշիվ՝ ծառայությունների ողջ փաթեթով, VISA ստիկեր՝ տարեկան 1500 դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն):

Արշավի պայմաններն իրավաբանական անձանց համար՝ օնլայն/մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում՝ մեկ տարի անվճար սպասարկմամբ, ընկերության 2 ղեկավարի համար մեկակական վճարային քարտ՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի, Business տեսակի քարտի տրամադրում՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի:

«Հրազդան» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10։30-ից մինչև ժամը 18:00-ն: Մասնաճյուղում ստեղծված են և օնլայն, և օֆլայն սպասարկման հնարավորություններ՝ կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ: Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները:

«Վստահ ենք, որ մեր մասնաճյուղը կբերի նոր սպասարկման որակ տարածաշրջան»,- ասաց Ա. Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ մասնաճյուղն արդեն ունի 9 աշխատակից, մեծ մասը հենց այս տարածաշրջանից են, հույս ունեն, որ բիզնեսի զարգացման հետ մեկտեղ կկարողանան հետագայում ավելացնել աշխատատեղերը:

Մասնաճյուղի հաճախորդ Թամարա Նավասարդյանն ասաց, որ արդեն երեք տարի օգտվում է բանկի ծառայություններից՝ նախ Դիլիջանի, նաև Աբովյանի մասնաճյուղերից, շատ գոհ է եղել անձնակազմերից, սպասարկման որակից:

«Ուրախ եմ, որ Ամերիաբանկը եկավ նաև Հրազդան, ավելի հեշտ կլինի բանկի հետ գործակցելը: Ինչ աշխատել եմ Ամերիաբանկի հետ՝ գործն առաջ է գնում, իրենց տոկոսները, աշխատանքի համակարգը մեզ համար հասանելի է:

Որպես հաճախորդ շնորհակալություն եմ հայտնում Ամերիաբանկին»,- ասաց տիկին Թամարան: 

Արման Բարսեղյանը հայտնեց՝ այս տարի սա Ամերիաբանկի արդեն 4 մասնաճյուղն է, որ բացում են. «Ունենք որոշակի առաջնահերթությունների հստակ ցանկ, մարզերում սա այս տարի առաջին մասնաճյուղն է, մյուս երեք մասնաճյուղը բացվել է Երևանում, ընդլայնվել է բանկի  Ջերմուկի մասնաճյուղը»:

Նա ասաց, որ մինչև տարեվերջ նախատեսում են բավականին մեծ մասնաճյուղի բացում Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

«Փաստորեն, այս տարվա ընթացքում 5 մասնաճյուղ ենք բացում, որը ցույց է տալիս բանկի զարգացման տեմպերը, ընդհանուր առմամբ հաճախորդների բազայի և բիզնեսի ակտիվության տեմպը, որի սպասարկման համար էլ մասնաճյուղերը բացվում են»,- նշեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրենը:

Նրա ներկայացմամբ, բանկն ավելի քան տաս տարվա պատմություն ունի, երկրի խոշորագույն բանկն է, խոսքը ոչ միայն թվերի մասին է, հիմնական ցուցանիշներով երկրի ֆինանսական համակարգի առաջատարն է, նաև որակական ցուցանիշներով՝ սպասարկման որակ, թվայնացման մակարդակ:

«Չնայած այս տարի 5 մասնաճյուղ ենք բացում, բայց մեր գործառնությունների 90 տոկոսից ավելին մասնաճյուղերից դուրս է արվում, հիմնական առաջնահերթությունը մնում է թվային տեխնոլոգիական լուծումները»,- նշեց նա՝ մանրամասնելով, որ խոսքը  օն-լայն համակարգերի, բանկի օն-լայն հարթակների մասին է, որոնք կարևոր դերակատարություն են ստանձնել, նաև այդ հարթակները ժամանակի ընթացքում միավորելով՝ փորձելու են ստանալ որոշակի էկոհամակարգեր, որտեղ բանկի հաճախորդները կկարողանան հիմնական կարիքներին, նաև ոչ ֆինանսական,  ժամանակի ընթացքում լուծումները գտնել՝ մեկ տեղում, հնարավորինս հարմար և համապատասխան պայմաններում:

Արման Բարսեղյանի կարծիքով, առաջիկա տարիներին ոչ շատ, բայց որոշակի քանակությամբ մասնաճյուղեր բացելու են. «Դեռևս հանրապետությունում մեծ է այն բնակչության թվաքանակը, որոնք բանկային ծառայություններից չեն օգտվում, և տնտեսության զարգացման, եկամուտների ավելացման, նաև ստվերային տնտեսության կրճատման հետևանքով բնակչությունն աստիճանաբար դառնում է լիարժեք բանկային հաճախորդ, մենք էլ պետք է դրան համապատասխան տեղերում մեր թվային և ֆիզիկական ներկայացուցչությունները բացենք բնակչությանը պատշաճ սպասարկելու համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}