Առուշ Առուշանյան. Սա հաղթանակի սկիզբն է
Քաղաքական
09:56 18/10/2021
Հայաստան

Առուշ Առուշանյան. Սա հաղթանակի սկիզբն է

Փաստաբան Էրիկ Ալեքսյանյանը ուշ երեկոյան ՔԿՀ-ում պահվող Գորիսի նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանին տեղակացրել է նրա տարած հաղթանակի մասին։

«Առուշանյանն իր շնորհակալությունն է հայտնում ընտրողներին։ Վստահ էր, որ հաղթելու է, քանի որ վստահ էր՝ գորիսեցին իր կողքին է։ Պարոն Առուշանյանը ջերմ բարևներ էր ուղարկում, մեծ շնորհակալություն է հայտնում, և խնդրեց փոխանցել՝ սա հաղթանակի սկիզբն է, լինելու են նորանոր հաղթանակներ, ով դրանում կասկածում է, չարաչար սխալվում է»,- փոխանցեց Ալեքսանյանը։

Որպես իրավաբան նա հայտարարեց, այն ինչ կատարվում է  Առուշ Առուշանյանի շուրջ, օրենքի, իրավունքի հետ որևէ աղերս չունի։

«Գորիսի ժողովուրդը սպասում է Առուշանյանին, Գորիսի ժողովուրդը շատ շուտով դիմավորելու է նորընտիր քաղաքապետին»,- ասաց նա։
 

Placeholder
Առուշ Առուշանյան. Սա հաղթանակի սկիզբն է