Կրթություն, գիտություն 17:28 20/10/2021 Հայաստան

«.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը

«Իմ խորին համոզմամբ այս կրթամրցանակը… ինձ և ցանկացած հավակնորդի պարզապես կդարձնի ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան…»:

Այս փոքրիկ մեջբերումը ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներից մեկն է գրել՝ մասնակցելով երախտիքի և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակին՝ նվիրված ղարաբաղյան երրորդ պատերազմում անմահացած հերոս Վարդան Ամալյանի հիշատակին։

Հիշեցնենք, որ  «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը այս տարվա ապրիլից սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝  նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը։ Ծրագրի մեկնարկը տրվել է «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»-ով: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով սահմանած մրցանակ կշնորհվի մեկ երիտասարդ ֆիզիկոսի։ Առաջին մրցանակակիրն էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ռուբեն Հարությունյանը:

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն այս ուսումնական տարում ևս 5 նոր կրթամրցանակ է սահմանել. 4-ը՝ Երևանի Պետական համալսարանում, 1-ը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Դրանք նվիրվում են մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին։

Հենց այդ կրթամրցանակներից մեկն էլ Վարդան Ամալյանի հիշատակին է նվիրված: Վարդանը զոհվել է 2020 թ․ նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում։ Նա 19 տարեկան էր։

«Կործանարար պատերազմն այնպիսի նոր մարտահրավերներ դրեց մեր առաջ, որ փորձեցինք հասկանալ, թե ինչպես կարող ենք մի փոքր մեր նպաստը բերել մեր հայրենիքի համար աղետալի այս իրավիճակում: Լավագույն լուծումը մեր թանկ անմահացած հերոսների անունները կրթության և գիտության առաջընթացի հետ կապելու գաղափարն է: Այդ առումով պատիվ ունեցանք առաջարկ ներկայացել ԵՊՀ  Հայ բանասիրության ֆակուլտետի դեկանին նման կրթամրցանակ սահմանել և  համագործակցեցինք»,- կրթամրցանակի հանձնման արարողությանն ասաց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը:

ԵՊՀ Հայ  Բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը նախ շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխությանը ներկա Վարդանի ծնողներին՝ նման զավակ դաստիարակելու համար, ապա նշեց, որ խոնարհվում են Վարդան Ամալյանի, նրա ճանաչած ու չճանաչած բոլոր զինակիցների շիրիմների առջև.

«Անհաղթահարելի մի դժվարություն, որ ոչ մի կերպ, որքան էլ տրամաբանես, մտածես, չես կարող հաղթահարել, քանի որ դա ամեն օր այդ ծնողների սրտից, հոգուց կախված է: Լուսավոր տղաներ, մեկը մեկից կայռատ, ամեն մեկն իր ծնողի հույսի մոմ ու լույսի ճանապարհ:

Հույսերով, հավատով ճանապարհ եք դրել և հիմա կանգնած եք այսպիս փաստի առաջ: Տա Աստված, հայ ժողովրդի ճակատագրում այլևս չկրկնվի նման ողբերգություն:

Շատ ավելի լավ կլիներ այս արարողությունը չունենայիք մեր կյանքում, այլ պարգևատրումներ լինեին»:

Նա ընդգծեց՝ այս կրթամրցանակը հիշատակի և խոնարհման արտահայտություն է:

Բարերար, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն  Մելիքյանը դիմեց Վարդանի հորը՝  երգիչ, երգահան Դավիթ Ամալյանին՝ նշելով. «Վարդանն իր գործով ապացուցեց, որ ձեր արժանի զավակն է:  Դավիթ ջան, ես քո մեջ հայ մարդուն եմ տեսել, բազմաթիվ անգամներ առանց որևէ ակնկալիքի համերգներ եք տվել սերունդներ դաստիարակելու համար»:

Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված երախտիքի և հարգանքի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» կրթամրցանակին (200 հազար դրամի) արժանացավ ԵՊՀ Հայ բանսիրության ֆակուլտետի ուսանողներից Հայկ Սիրունյանը: Մրցանակի հովանավորն է գերմանաբնակ հայ կանանց խումբը: Մրցանակը հանձնեց բարերար, Բեռլինի հայկական կիրակնօրյա դպրոցի հայերենի ուսուցչուհի Լուսինե Զեյթունյանը:

Դավիթ Աալյանը Վարդանի անունից շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնացել են կրթամրցանակին, ներողություն հայտնեց նրանցից, ովքեր մրցանակի չարժանացան:

Հենց միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ բարերար Գուրգեն Մելիքյանը կրթամրցանակի բոլոր մասնակիցներին կտրամադրի 30 հազարական դրամ:

Մասնակից ուսանողներից մեկը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նշելով. «Սրանից ավելի վեհ պատիվ չի լինի: Մենք ենք շարունակողը, մենք ենք արարողը, դուք մեզ օգնողն եք»:

Դավիթ Ամալյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Իհարկե, կուզեմ տղայիս հիշատակի համար կարևոր բաներ անել: Որոշ բաներ կան՝ իր գործերով ներկայացում, իր գիրքն է անընդհատ տպվում, բաժանվում այն մարդկանց, ովքեր այդ գիրքը որպես արժեք գնահատում են»:

Նա նշեց, որ Վարդանը բանասեր չէր, միգուցե կդառնար,  ռեժիսոր դառնալու ցանկություն ուներ, բայց ընդունվել էր Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ. ««Թաղային կուլտուրաներում» բավականին եփված  էր: Այդ ոճի մեջ էր, բայց իր գրածները դա չէր: Իր գիրն ու կերպարն ամբողջությամբ հակասություն էր: Երևի թե այդ հակասությունը հասցրեց այնտեղ, որ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում տղայիս անունով մրցանակ կա»: 

Վարդանը 11 տարեկանից գրել է, ունի պատմվածքների և մանրապատումների հրատարակված ժողովածու:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:24
Նրանց համար ովքեր, որ արցախցիներին համարում են հյուր Հայաստանում.Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}