Մշակույթ 14:37 25/10/2021 Հայաստան

Արցախում ազդարարվեց «Հակոբավանքի վերածնունդ»-ի մասին

Արցախում անցած հանգստյան օրերին ազդարարվեց «Հակոբավանքի վերածնունդ» նախագծի մեկնարկի մասին։ Երբեմնի եպիսկոպասանիստ ու կաթողիկոսանիստ եկեղեցին գտնվում է  Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ Վանական համալիրի վերածննդի նախագիծն իրականացվելու է «Հայ Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» կողմից ռեԱրմենիա համագործակցության հարթակում դրամահավաքի միջոցով։

Նախաձեռնողներն և համագործակցողները Արցախի կառավարությունն և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմն են։

Վերականգնման աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնելու է ճարտարապետ Սամվել Այվազյանը, որը տրամադրել է Հակոբավանքի վերականգնման նախագիծը։ Սամվել Այվազյանն ավելի քան 30 տարի զբաղվել է վանքերի վերականգնմամբ՝ մասնավորապես Դադիվանքի, Սաղմոսավանքի, Թադեի վանքի, Ծործորի վանքի, և Ջուղայի Հովվի եկեղեցու։

Սամվել Այվազյանը լրագրողներին ասաց, նախատեսել են նաև տարածքի պեղման աշխատանքներ։ Վանական համալիրի վերածննդի աշխատանքները իրականացվելու են երեք տարում։

«Մշակութային ժառանգությունը վերականգնող հայ ճարտարապետների ասոցիացիան» տրամադրել է մասնագիտական աջակցություն, իտալացի ճարտարապետ և էքսպերտ Գայանե Կազնատին՝ փորձագիտական խորհրդատվություն։

Գնահատելով խնդրի կարևորությունը՝ մի շարք միջազգային փորձագետներ, անհատներ ու կազմակերպություններ շարունակում են միանալ նախագծին։

Վանական համալիրը կառուցվել է 5-7 դարերում, հոգևոր, մշակութային և կրթական մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի և Գտչավանքի հետ միասին։ 3 դար շարունակ վերանորոգման ոչ մի աշխատանք չիրականացնելու պատճառով վանքն այսօր կանգնած է փլուզման վտանգի առաջ։

Համալիրի կրթական և աշխարհիկ կառույցները՝ գրատները, մագաղաթյա ձեռագրեր պահող մատենադարանը, բուխարիներով տաքացվող բնակարանները, մթերանոցները, սեղանատունը, ախոռները, պահակակետերը, ջրավազանները և թոնիրներն ամբողջովին փլուզված են և ծածկված հողով ու փլատակներով:

Քանի որ Հակոբավանքը 18-րդ դարից հետո չի վերանորոգվել, բնական գործոնների ազդեցության տակ վանքի պատերը ճաքել են, տանիքներն ու թաղածածկերը թուլացել, մասամբ փլուզվել և ծածկվել բուսականությամբ: Հատակը քանդվել է, պատերի կրասվաղը՝ թափվել ու քայքայվել:

Արցախի թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վանական համալիրի վերականգնումը որակում է որպես Արցախի մշակութային ու հոգևոր վերածնունդ։

«Դարեր շարունակ այստեղ հնչել են աղոթքներ, եղել է վանական կյանք, դպրություն, գրչություն, կաթողիկոսական գահ, կայացվել են որոշումներ... Շարունակել այդ ամենը նշանակում է, որ Արցախը պետք է ապրի, արցախահայությունը պետք  է իր հայրերի քրիստոնեական ճանապարհով շարունակի իր հավիտենական կյանքը»,- ասում է Տեր Վրթանես եպիսկոպոսը։

Վանական համալիրի վերածննդի աշխատանքները իրականացվելու են երեք փուլերով.

Առաջին տարում վերակագնվելու է հյուսիսային եկեղեցին ( 2022 թվականի ապրիլից մինչև 2022 թվականի նոյեմբեր): Այս փուլի վերականգնման աշխատանքների համար նախատեսվում է մոտավորապես 30 000 000 ՀՀ դրամ։

Երկրորդ տարում վերակագնվելու է արևելյան եկեղեցին (2023 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի հոկտեմբեր)։ Այս փուլի վերականգնման աշխատանքների համար նախատեսվում է մոտավորապես 35 000 000 ՀՀ դրամ:

Երրորդ տարում վերակագնվելու են գավիթը և սյունասրահը (2024 թվականի ապրիլից մինչև 2024 թվականի հոկտեմբեր): Այս փուլի վերականգնման աշխատանքների համար նախատեսվում է մոտավորապես 45 000 000 ՀՀ դրամ:

«Հակոբավանքը» ոչ միայն հոգևոր, այլև սոցիալական և մշակութային նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Ուստի՝ վերականգնելով համալիրը՝ վերականգնում ենք անցյալում թողած մեր պատմությունը, որն այսօր Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խեղաթյուրել՝ անվանելով աղվանական։

Հակոբավանք վանական համալիրի հոգևոր կառույցների վերականգնման համար անհրաժեշտ է մոտավորապես 110 000 000 ՀՀ դրամ։

ՌեԱրմենիա համագործակցության հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանի խոսքով, Արցախի զբոսաշրջության զարգացման ծրագրում ներառվել են Հակոբավանքը, Կաչաղակաբերդը, ստեղծվելու են նոր քայլուղիներ դեպի այս վանքեր։

Քանի որ պատերազմից հետո Ադրբեջանին անցած 1500 հայկական հուշարձաններից 90-ն արդեն ոչնչացվել կամ յուրացվել է, այսօր՝ այս մշակութային պատերազմում, հրատապ է դառնում վանքի վերականգնումը՝ որպես մեր գործի, պայքարի և միասնականության խորհրդանիշ։

Նախագծի ազդարարման միջոցառմանը մասնակցել է նաև Panorama.am-ի լուսանկարիչը։  Լուսանկարները՝  հարակից հղումով։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:39
Դիարբեքիրի կաթոլիկ հայկական եկեղեցին վերանորոգումից հետո հանձնել են տեղի համալսարանի տնօրինությանը
Դիարբեքիրի Սուրբ Հովսեփ հայկական կաթոլիկ եկեղեցին պետության կողմից վերանորոգվելուց հետո 10 տարով հանձնվել է Դիարբեքիրի «Դիջլե»...
Աղբյուր` Panorama.am
18:28
Հրապարակվել է «Հարի Փոթերի» հատուկ ֆիլմի առաջին թիզերը
YouTube-ի HBO Max-ը ներկայացրել է «Հարի Փոթերի 20-ամյակը. Վերադարձ դեպի Հոգվարթս» հատուկ ֆիլմի առաջին թիզերը, որը համընկնում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Դեկտեմբերի 7-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 24 հարց
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ-ից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմն ընտրվել է 6 միջազգային կինոփառատոնի կողմից
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական...
Աղբյուր` Panorama.am
18:06
Հայաստանն արտադրում է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շրջայց են կատարել պատվաստանյութն արտադրող դեղարդյունաբերական...
Աղբյուր` Panorama.am
17:59
Պուտինը Մոդիի հետ հանդիպմանը քննարկել է իրավիճակը Աֆղանստանում
Ռուսաստանին անհանգստացնում է այն ամենն, ինչ կապված է ահաբեկչության, թմրանյութերի հետ, այս առումով իրավիճակը Աֆղանստանում չի կարող...
Աղբյուր` Panorama.am
17:51
1 քրեական գործ և 11 նախապատրաստվող նյութեր՝ ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերով
Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին խոշորացված համայնքներում,...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կարեն Սարուխանյանն ազատվել է պաշտոնից
Նիկոլ Փաշինյանն ազատել է Կարեն Սարուխանյանին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Փորձագետը պատմել է, թե երբ կավարտվի էլեկտրոնիկայի դեֆիցիտը
Կիսահաղորդիչների համաշխարհային պակասը, որը կազմում է էլեկտրոնային արդյունաբերության ողնաշարը, կնվազի 2022 թվականին։ Qualcomm-ի գործադիր տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
17:32
Արման Թաթոյան. Ես հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «Սիրելի՛ փաստաբաններ, Ես հպարտ եմ մեր պետության փաստաբանների...
Աղբյուր` Panorama.am
17:28
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները պետական վերահսկողություն են իրականացրել «Անամել» ՍՊԸ-ին...
Աղբյուր` Panorama.am
17:18
ԵԱՏՄ օրենսդրությամբ չի կարգավորվում տակդիրների, միջադիրների ապրանքախմբերը. Ժաննա Զաքարյան
«ԵԱՏՄ-ի շրջանակներում կա միասնական ապրանքացանկ՝ 526 որոշմամբ կանոնոկարգված, որի շրջանակներում ՀՀ-ն անդամ այլ պետությունների հետ իրավասու է...
Աղբյուր` Panorama.am
17:03
Հակոբավանքի վերանորոգումն այն լույսի առկայծումն է, որ պետք է տա մեր ժողովրդին ապրելու, արարելու, մնալու Արցախում. Վրթանես Սրբազան
«Մենք կառուցում ենք, իրենք քանդում են: Մենք օրհնում ենք, իրենք անիծում են: Մենք օծում ենք, իրենք սրբապղծում են: Ահա մեր տարբերությունը, ահա մեր պայքարի ձևաչափը»:
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Սամսոնյանը՝ Փաշինյանին. Ձեր բոլո՞ր երազանքներն են դեգրադացիա և տխուր վիճակներ ենթադրում
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է. «Առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
16:41
ՄԻՊ-ն արձանագրել է՝ քաղաքապետարանը խախտել է Դոյդոյանի իրավունքը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր որոշմամբ ճանաչել է Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնի՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանը և Եգիպտոսը զորավարժություններ են սկսել Միջերկրական ծովում
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի և Եգիպտոսի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների եռօրյա փուլը սկսվել է Միջերկրական ծովում, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:27
Գլխավոր դատախազությունը նախկին ոստիկանապետի դեմ հայցով դիմել է դատարան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի։...
Աղբյուր` Panorama.am
16:25
Աղետի գոտում մոտ 7200 ընտանիք բնակվում են տնակներում. Տանյա Արզումանյան
«2020 թ. սկսվեց դեռևս 2008 թ.-ին սկիզբ դրված ծրագրի ավարտական փուլի մեկնարկը, որի շահառու ճանաչված ընտանիքների թիվն այս տարվա դրությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի «Oմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքերը
Կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամ է հայտնաբերվել Հարավային Աֆրիկայից Ռուսաստան ժամանած երկու մարդու մոտ, երկուշաբթի լրագրողներին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
15:42
Էրիկ Ալեքսանյան. Քաղաքական հետապնդումները Հայաստանում լայն թափ են առել
«Թե Արմեն Չարչյանը, թե Առուշ Առուշանյանն ու նրանց դեմ քննվող գործերը մշտապես եղել են քաղաքական իշխանության ուշադրության...
Աղբյուր` Panorama.am
15:23
Դադիվանքի ելքն ու մուտքը մշտապես եղել է վերահսկողության տակ. Արցախի թեմի առաջնորդ
«Ինչ վերաբերում է Դադիվանքի հոգևորականներին, փորձում ենք անհնարը հնարավոր դարձնել, որպեսզի կարողանան իրենց կենցաղային, բժշկական և այլ հարցեր, որոնք կապված են Երևանի, Մայր Աթոռի հետ, կյանքի կոչեն»:
Աղբյուր` Panorama.am
14:38
ՏԻՄ ընտրություններում իշխանությունների դեմ քվեարկածները Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածից էին. Ագնեսսա Խամոյան
«Նիկոլ Փաշինյանն անվտանգությունը հակադրում է ժողովրդավարությանը կամ հակառակը, այսինքն՝ և-և չի կարող լինել, կա՛մ պետք է անվտանգությունը...
Աղբյուր` Panorama.am
14:30
Հայտնի է դարձել, թե ինչպես կփոխվեն 2022 թվականին հանգստի գները
Փորձագետները վերլուծել են, թե ինչպես կփոխվեն Ռուսաստանի քաղաքներում հանգստի գները 2022 թվականին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ռրտեղ իշխանությունները ներկայացնում են, թե իբր հաղթել են, իրականում հենց այդտեղ են պարտվել. Արթուր Խաչատրյան
«ՏԻՄ ընտրությունների ամենալավ գնահատականը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ ՔՊ-ն ձախողել է այս ընտրություններում»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
14:12
Ասլանյան. Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման
«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը ղեկավարող Մամիկոն Ասլանյանը, որ ՏԻՄ համամսանական ընտրություններում ստացել է քվեների 38.70...
Աղբյուր` Panorama.am
14:06
Միհրան Պողոսյան. Մենք ցույց կտանք Աշոտ Երկաթի դեմ հարուցված քրեական գործի փուչիկ լինելը
«Աշոտ Մինասյանի հետ հանդիպել եմ երեկ չէ առաջին օրը, տրամադրությունը շատ բարձր էր»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
14:00
Պեսկովը՝ Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունների մասին
Մոսկվայի և Դելիի հարաբերությունները հասուն են, և «2-ը 2-ի» ձևաչափը չափազանց նպատակահարմար է։ Այս մասին Նյու Դելիում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:53
Լուկաշենկոն ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ծրագրերը տարածաշրջանում անընդունելի են ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ուրցաձորում ՔՊ-ի պարտությունից հետո գյուղապետը հրապարակել է Միխայիլ Գալուստյանի հայտնի երգը
Վեդի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող, արդեն մեկ անգամ խոշորացված Ուրցաձոր համայնքում ՔՊ-ի տարած պարտությունից հետո համայնքապետ Ռաֆիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}