Հասարակություն 18:02 26/10/2021 Հայաստան

«Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին

Ռազմական գործի լավագույն գիտակ, անհավանական ընդունակությունների տեր մարդ, Ազգային հերոսի կերպար: Այսպես են նկարագրում 39-ամյա փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանին, ով զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին:

Վահագնը ծնունդով Աբովյանից է: Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ–ի պատմության ֆակուլտետ, համատեղ սովորել Վազգեն Սարգսյանի անվան պետական ռազմական ինստիտուտում։ Սովորել է նաև Հունաստանի, Չինաստանի, Ռուսաստանի ռազմական ակադեմիաներում։ Նա տիրապետում էր թուրքերեն և ադրբեջաներեն լեզուներին։
2007-ին անցել է ծառայության ՀՀ Զինված ուժերում։

Սկզբում հատուկ նշանակության ջոկատում դիպուկահար է եղել, հետո նախընտրել է հետախուզությունը:  Վահագնի հայրը՝ թուրքագետ Արամ Թումասյանը համոզված է, որ որդու մոտ ի ծնե են եղել հետախույզի հատկանշիները:

«Փոքր տարիքից  բնախույզ էր, ամեն ինչ պրպտում էր, ուզում էր էության մեջ թափանցել, գտնել պատճառները: Երբ հասունացավ, փնտրում էր պատճառահետևանքային կապը: Այդպես սիրեց հետախուզությունը: Ինքը դիպուկահար էր սկզբում հատուկ նշանակության ջոկատում, հետո նախընտրեց գնալ հետախուզություն: Հետախուզական աշխատանքի մեջ ավելի շատ իմաստ էր գտնում: Համակողմանի ուսումնասիրում էր թշնամուն, նրա հնարավորությունները, նաև մեր զինվածության մակարդակը: Այդ առումով ինքը շատ առաջադիմեց և հետախուզությունն իրեն շատ բան տվեց»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է  Ա. Թումասյանը, ով նույնպես եղել է հետախույզ:

Հետախույզները սովորաբար իրենց գործունեության մասին չեն բարձրաձայնում: Այդ կանոնին խստորեն հետևել է Վահագն Թումասյանը:

«Հետախույզները չեն ասում իրենց գաղտնիքները, քանի որ պետական գաղտնիք է, նրանք այնպիսի ինֆորմացիայի են տիրապետում, այնպիսի տեղեկատվության, որն ուղղակիորեն առնչվում է մեր հայրենիքի ճակատագրին, ուստի նա լուռ ու մունջ իր գործն էր կատարում», -ասում է հետախույզ հերոսի հայրը:

Վահագն Թումասյանը ռազմական գործողությունների ընթացքում փրկել է 82 զինվորականի կյանք. նա ճեղքել է թշնամու զորքն ու շրջափակումից հերթով հանել նրանց՝ նստեցրել «ՈւՐԱԼ»-ն ու դուրս բերել:

«Առաջինն իր ջոկատայիններից պատմեցին, ինչպես է գիշերով Հադրութից 82 հոգու շրջափակումից հանել: Միայն այդքանին չի փրկել, նաև իր ջոկատայիններին՝ 12 հոգու: Հետագայում ծանոթացա մարդկանց, ովքեր պատմեցին՝ իրենք էլ շնորհակալ են Վահագնին, նա է իրենց կյանքը փրկել»,- նշում է Արամ Թումասյանը:

Նա պատմում է, որ որդին զոհվել է հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ,  «Հայաստանի ազգային հերոս» Վահագն Ասատրյանի հետ թշնամու հրթիռակոծությունից: Ա. Թումասյանը նշում է՝ նրանց զոհվելու հանգամանքներն ու պատճառները մի քիչ մութ են, պետք է մանրամասն և խորությամբ ուսումնասիրվեն:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը մեզ հետ զրուցում հիշեց Վահագն Թումասյանի ուսանողական տարիները՝ ներկայացնելով նրան առաջադիմությամբ օրինակելի ուսանող,  աչքի է ընկել իր կազմակերպչական ունակություններով, կուրսեցիները նրա նկատմամբ հատուկ հարգանք են ունեցել:

«Նա շարունակեց մագիստրատուրան՝ խորացնելու գիտահետազոտական աշխատանքը: Ռազմահայրենասիրական ոլորտում առանձնահատուկ դերակատարում ուներ: Մոսկվայում, Չինաստանում համակողմանի կրթություն էր ստացել, երկու դեպքում էլ գերազանց ավարտել: Փայլուն հետախույզ էր, հայրենասիրության փայլուն օրինակ: Առանձնանում էր բոլորից իր գիտական մակարդակով, կազմակերպչական ունակությամբ, կատարած հերոսական գործունեությամբ, որով աչքի ընկավ նաև վերջին պատերազմի օրերին: Յուրահատուկ նվիրում ուներ էր հայրենիքին, ժողովրդին:

Վահագնի մոտ հայրենասիրությունը ոչ միայն հողի ու ջրի նվիրվածությունն էր, այլ սեփական հայրենիքի անվտանգության, նաև սերունդների դաստիարակության կարևոր գործոնն էր: Ռազմական տաղանդավոր գործիչ էր, հմուտ մանկավարժ, և այդ երկուսը զուգակցում էր:  Ծնողներից էր հավանաբար ժառանգել, հորից, ով տաղանդավոր մանկավարժ և դասախոս էր, երկար տարիներ մեր ֆակուլտետում դասավանդում էր թուրքերեն»,- այսպես է ներկայացնում Էդիկ Մինասյանը Վահագն Թումասյանին:

Նա համոզված է, որ Վահագն Թումասյանին պետք է շնորհվի Ազգային հերոսի կոչում, քանի որ Վահագնի նման մարդիկ հազվագյուտ են:

Վահագն Թումասյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:

Հենց այսպիսի հերոսին, տաղանդավոր ու եզակի մարդուն է նվիրված երախտիքի և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակներից մեկը: 

Հիշեցնենք, որ  «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը այս տարվա ապրիլից սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝  նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը։ Ծրագրի մեկնարկը տրվել է «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»-ով: Այս ուսումնական տարում ևս 5 նոր կրթամրցանակ է սահմանել. 4-ը՝ Երևանի Պետական համալսարանում, 1-ը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Դրանք նվիրվում են մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին։

«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամը և ԵՊՀ պատմության ֆակուլտետը հայտարարել է երախտիքի և հարգանքի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» կրթամրցանակ՝ նվիրված ղարաբաղյան երրորդ պատերազմի հերոս,  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Վահագն Թումասյանի հիշատակին։ Մրցանակը ենթադրում է յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով աջակցություն տրամադրել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի այն ուսանողին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։ Առաջին մրցանակակիրն է 2-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Արզումանյանը: Կրթամրցանակի հովանավորները ֆրանսահայ բարերարներ Զապէլ Փեշտիմալճիանն ու Էլիան Գապարաճիանն են։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանն ասաց, որ խոնարհվում է Վահագնի ծնողների առջև, ովքեր այսպիսի տղա են դաստիարակել, ով Ազգային հերոսի կերպար է:

Աստղիկ Արզումանյանի և մյուս երկու հավակնորդների համար Վահագն Թումասյանը հայրենասիրության ինքնատիպ օրինակ է: Նրանք նշում են, որ իրենց համար հայրենասիրությունը սկսվում է հայրենիքը ճանաչելուց և սիրելուց, խոստանում, որ ամենուր կպատմեն Վահագնի մասին, նաև նախաձեռնությամբ հանդես կգան՝ համալսարանում կսկսեն ստորագրահավաք՝ Վահագն Թումասյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու համար:

Նրանք համոզված են՝ Հայաստանին պետք են նոր վահագներ ու կլինեն, ուղղակի պետք է շատ խոսել Վահագնի ու նրա նման անմահ հերոսների սխրանքների, հերոսական գործունեության մասին ու մշտապես վառ պահել նրանց հիշատակը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}