Իրավունք 13:14 03/11/2021 Հայաստան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության. Արման Թաթոյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գերազանցել է իր լիազորությունները: Ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունների վերաբերյալ հարցերին, մասնավորապես՝ ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական բնույթի են, մի քանի ամիս անց առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին, Արման Թաթոյանն ասաց, որ այդ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները։

«Ընդհանրապես իրեն ո՞վ է իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել, դա բացահայտ ոտնձգություն է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ` այն էլ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կոմից։ Ես պաշտոնապես դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաև հետագայում»,- ասաց նա:

Ա. Թաթոյանի խոսքով, այդ մարդու արարքներն ընդհանրապես անվտանգության հետ կապ չունեն։

«Այդ պաշտոնատար անձն այն անձը չէ, որ ժամանակ հատկացնեի, մանրամասն անդրադառնայի իր հայտարարությանը, բայց քանի որ համակարգային խնդիր կա, հետևողական աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով վարկաբեկելու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, ուզում եմ անդրադառնալ մի քանի հարցի»,- ասաց նա։

Արման Թաթոյանի ներկայացմամբ, ԱԽ քարտուղարի հայտարարություններում երկու հիմնական թեզ կա՝ կասկածի տակ է դնում ՄԻՊ-ի անաչառությունը և քաղաքական հայտարարություններ է անում։

«Ընդհանրապես ծիծաղելի է, որովհետև դրանից 1-2 օր առաջ Վենետիկի հանձնաժողովն երբևէ ամենաուժեղ զեկույցն է ընդունում ՀՀ ՄԻՊ–ի վերաբերյալ, ասում է՝ ՀՀ ՄԻՊ-ն առանցքային դերակատար է երկրում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման համար»,- նշեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը։

Ա. Թաթոյանը նաև հիշեցրեց, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին իր աշխատակազմի  հետ այցեր էր իրականացնում, անձամբ կապի մեջ էր այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր այդ ժամանակ շարժմանն էին մասնակցում, նրանք ՄԻՊ-ին անձամբ, նամակագրությամբ ուղարկում էին բերման ենթարկվածերի անուն-ազգանուները, որպեսզի արագ այցելեին. «Այդ ժամանակ անաչառ էի հա՞, հիմա արդեն դադարել եմ անաչառ լինե՞լ»:

Նա նշեց, որ 2018 թվականին, երբ Արմեն Գրիգորյանին ձերբալակել էին, այցելել էր նրան, նամակ էր գրել գլխավոր դատախազություն, պահանջել իրավունքների խախտումների ուղղությամբ քննություն իրականացել։

«Ամենամեծ հանրահավաքների ժամանակ ՄԻՊ-ին և աշխատակազմին անաչառ աշխատանքի համար շնորհակալություն էին հայտնում առաջնորդները, ինչի համար իրենց շնորհակալ եմ և հպարտ եմ այդ մեր աշխատանքի համար։ Այդ ժամանակ, քանի որ իր իրավունքների համար էի աշխատում, ես շատ անաչառ էի, իսկ հիմա, երբ պաշտոնյա են դարձել, փոխվել է ամեն ինչ, դադարեցի լինել անաչա՞ռ»,–ասաց Ա. Թաթոյանը:

Նա նշեց, որ այս ամեն ինչը մի բան է ցույց տալիս՝ ՄԻՊ նկատմամբ վերաբերմունքի հարցում թե 2018թ. առաջ, թե հիմա, որևէ բան չի փոխվել:

«Ասում է՝ քաղաքական հայտարարություն եմ անում:  Տո՞ ինչպես է համարձակվում ընդհանրապես վարկաբեկել ՄԻՊ աշխատանքւ: Ասում է՝ սահմանային հարցերում քաղաքական է: Ինչքան ասեմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հերի՞ք չի ձեր վախերը ցուցադրեք: Սահմանային հարցերը մարդու իարվունքներից կտրված չի կարելի դիտարկել: Պետք չէ տանել ռազմաքաղաքական տանիքի տակ մտցնել: Այդպես մենք մեր երկիրը դարձնում ենք աշխարհաքաղաքական խաղերի զոհը: Պարզ չէ՞, որ Ադրբեջանի համար սա ամենագերձեռնտու մոտեցումն է՝ Մարդու իրավունքներից կտրել ու տանել ամեն ինչ ռազմաքաղաքականի դաշտ։

Որոշ պաշտոնյաներ ոգևորվում են, ասում են՝ հա ՄԻՊ-ը երբեմն անաչառ չի եղել։ Այդ պաշտոնյաները մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումները թույլ տված պաշտոնյաներն են, այդ ի՞նչ են խոսում: Նրանցից մեկն էլ 2018 թվականից առաջ, հիշում եմ, ոնց էր ինձ ժամերով սպասում, որ ես գայի, մի հատ հարցազրույց վերցներ, իշխանություններին ինչ որ-տեղ գովեի: Բայց ես այդ հարցազրույցը չտվեցի, նեղացած գնաց»,- ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով, մարդիկ միլիոնների վարկեր են վերցրել, անասուն են առել, հիմա ադրբեջանցիները գողանում են, ապա հարցադրում արեց՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը գնացե՞լ, տեսե՞լ է մարդկանց վիճակը:

«Ադքան զեկույցներ եմ ներկայացրել, հատուկ շեշտել՝ ադրբեջանցիներն են եկել, մտել, կողքից հերքումներ են անում, առանձին քաղաքական հանձնարարական տալիս տեղական ինքնակառավարման մարմններին, որ ասեն՝ չի եղել նման բան:

Դա մեզ պետք է, որ հատուցումներ ապահովենք, միաջզգային կառույցներում մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանենք, չէ՞:

Ահազանգ ունենք՝ մարդն ասում է Տեղ համայնքում 6 միլիոնից ավելի վնաս է կրել, վարկային կազմակերպությունը շարունակ պահանջում է վարկերը վճարել, չի կարողանում վճարել, վարկային կազմակերպությունը դատի է տվել: Բա դա Անվտանգության խորհրդի քարտուղարին հուզող հարց չէ՞, մարդու իրավունքների պաշտպանության խնդիր այստեղ չկա՞: Հեշտ է ամեն ինչն ասել՝ քաղաքական, քաղաքական ու բոլոր հարցերը մոռանալ»,- ասաց Արման Թաթոյանը:

Նա նաև նշեց, որ այդ անձը նաև գլխավոր պատասխանատուներից է, որ այսօր ադրբեջանցիները այսպես ամրացել են մեր ճանապարհներին:

Արման Թաթոյանն ընդգծեց՝ որպես Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան շարունակելու է իր բացառիկ իրավապաշտպան աշխատանքը. «Ի սկզբանե կատարել եմ, կարծում եք՝ այսքան բանը պետք է թողնեմ, թեթևամիտ հելնեմ, մտնեմ քաղաքականությո՞ւն: Ամբողջն իրավապաշտպան տեսանկյունից է»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}