Մշակույթ 20:00 06/11/2021 Հայաստան

Մեր թագուհիները զինվորներ էին

Թարիրա, Սաթենիկ, Փառանձեմ, Կատրանիդե Բ, Խոսրովանույշ, Վանենի,  Զաբել,  ...  Հայոց թագուհիներ, ովքեր շատ բան են փոխել ինչպես իրենց արքա ամուսինների կյանքում, այնպես էլ հայոց պատմության ընթացքի մեջ։

Հայոց թագուհիներ, ովքեր բացի կին և մայր լինելուց, նաև եկեղեցու կառուցողներ ու սուրը ձեռքներին հայրենիքի պահապաններ էին։ Հենց հայոց արքունիքի տիրուհիների մասին է պատմում «Հայոց թագուհիներ» ֆիլմը։

Վավերագրական ֆիլմ՝ հիմնված գիտակ ու նշանավոր պատմաբանների աշխատությունների, գիտական փաստերի վրա, համեմված վերակերպավորված պատմական հերոսների խաղարկային դրվագներով: Ֆիլմի պրոդյուսերը և ռեժիսորը Արտակ Ավդալյանն է, խաղարկային տեսարանների ռեժիսորը՝ Դավիթ Ավդալյանը։ Փաստավավերագրական ֆիլմի համար հիմք է հանդիսացել պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը։

Panorama.am-ի հետ զրույցում Արտակ Ավդալյանը պատմեց, որ Արտակ Մովսիսյանի հետ շատ ֆիլմեր են նկարահանել՝ «Ժայռապատկերներից մինչև  այբուբեն», «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» Երևանի պատմության մասին, «Պատմության կեղածարարները. Ադրբեջան»  և այլն, որոնք բոլոր 4-5 լեզուներով են։

««Հայոց թագուհիներ» ֆիլմի գաղափարը ևս Արտակ Մովսիսյանն էր, ով 2020 թվականին մահացել է կորոնավիրուսից։ Մինչ այդ իր հետ սկսել էինք ֆիլմի մասին խոսակցությունները, աշխատանքները, տեքստերի քննարկումները, որոշ հարցազրույցներ էինք արել գիտնականների, հայագետների, պատմաբանների, նաև Արտակի հետ»,- ասաց ռեժիսորը։

Ա. Մովսիսյանի մահից հետո ֆիլմի նկարահանումները դադարեցվել էին, քանի որ հենց նա էր ֆիլմի համար ֆինանսներ գտնում։

«Մենք ֆինանսավորում չունեինք, բայց նկարահանող խմբով որոշեցինք մեր հնարավորությունների սահմաններում շարունակել նկարահանումները, Արտակի աշխատանքը կիսատ չթողենք։ Մենք վերսկսեցինք նկարահանումները, մեր կողքին կանգնեցին Արտակի մի քանի ընկերները Գերմանիայից, ԱՄՆ-ից, որոշ չափով ֆինանս հատկացրեցին»,- ասաց Ա. Ավդալյանը։

Խաղարկային տեսարաններով փաստավավերագրական ֆիլմում հագուստների, թագերի, արդուզարդի հեղինակը ճարտարապետ-3D վերակազմող և պատմական հագուստների հետազոտող, վերարտադրող Ռուբեն Սարգսյանն է, թիմի հետ աշխատում է նաև դիզայներ Լուսինե Դադայանը, զգեստները կարում է Զոյա Ասլիկյանը։

«Բոլոր դերասանները մեզ մոտ կամավորներ են։ Անցած ֆիլմերում էլ Արտակի հետ որոշել էինք որևէ պրոֆեսինալ, արդեն էկրանին շատ երևած դերասան չպետք է լինեն։ Մասնագիտությամբ կան դերասաններ, ոչ դերասաններ։

Մենք հատուկ ոչ թե սարքած գեղեցիկ մարդկանց ենք ընտրում, այլ բնավորություն, խարիզմա ունեցող մարդկանց ենք փնտրում և գտնում մեր թագուհիներին մարմնավորելու համար»,- ասաց Ա. Ավդալյանը։



Նա նշեց, որ հագուստները, թագերը, զարդեր փորձում են հնարավորինս ներկայացնել այնպես, ինչպես եղել են պատմական տվյալ ժամանակաշրջանում, այսինքն ամեն ինչ անել այնպես, ինչպես իրականում եղել է։

«Մեր թիմում կան պատմաբաններ։ Մեր կողքին է Արտակի ընկերներից ԵՊՀ դասախոս Միքայել Մալխասյանը, ով մեր սցենարի հեղինակ Ասյա Սահակյանի հետ աշխատում է տեքստերի վրա։ Որոշել ենք ոչինչ չծաղկեցնենք, չավելացնենք, չպակասեցնենք։ Սա ուսումնասիրություն է, իրականությունը, թե ինչպիսին են եղել մեր թագավորները, թագուհիները, ինչ գործեր են կատարել  մեր հայրենիքի, ազգի համար՝ և լավ, և վատ։ Բնականաբար, աշխատում ենք ավելի շատ լավը ցույց տալ»,- ասաց ֆիլմի պրոդյուսերը։

Արդեն նկարահանվել է 15 խաղարկային տեսարան, ամեն մի տեսարան մի թագուհու մասին է։

«Արտակի գիրքը հիմք ենք վերցնում, բայց գրքում չկան փոքր Հայքի թագուհիները, Կապադովկիայի, Կիլիկյան թագավարությունից հետո պետականության նմուշներ կրող կիսաանկախ իշխանապետությունների  իշխանուհիները, ովքեր կամուրջներ, եկեղեցիներ են կառուցել, օգնել մարդկանց, եղել իրենց ամուսինների կողքին ու հավասար կռվել»,- նշեց Ա. Ավդալյանը։ 



Ֆիլմը հավանաբար բաղկացած կլինի 45 րոպեանոց 2-3 մասերից։ Ֆիլմում էլ, ըստ ռեժիսոր, ինչպես դարերի ընթացքում մեկը մյուսին հաջորդում էին դինաստիաները, ներկայացված է հայոց պատմության շարունակականությունը։

Ա. Ավդալյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե երբ ֆիլմն ամբողջությամբ պատրաստ կլինի։

«Կախված է գումարից։ Այս ամսվա ընթացքում էլ կշարունակենք նկարահանումները։ Նոր զգեստներ, աքսեսուարներ են անհրաժեշտ։ Եթե կարողանանք նոյեմբերին ավարտել խաղարկային տեսարանների նկարահանումները, միգուցե դեկտեմբերին սկսվեն մոնտաժային աշխատանքները, սակայն չեմ կարող ասել, թե երբ պատրաստ կլինի»,- ասաց ռեժիսորը։

Նա նշեց, որ պետական աջակցություն ստանալու համար չեն դիմել պատկան մարմիններին. «Վաղուց արդեն պետությանը չեմ դիմում մեր նախագծերի համար։ Մեկ անգամ Արտակի հետ դիմել ենք, հիասթափություն ենք ունեցել։ Ինչքան էլ կառավարությունը փոխվեց, որևէ ազգային բան չտեսա մեր իշխանավորների մոտ։ Առավել ևս հիմա չեմ տեսնում, որ մեր կառավարությունը կցանկանա նման ֆիլմ ֆինանսավորել։ Միայն 2018-ին «Հազարամյակների ճամփորդը» ֆիլմն է պետական ֆինանսավորում ունեցել»։

Ֆիլմի նկարահանումներն իրականացվում են ՀՀ տարբեր վայրերում՝ Գառնիի ձորում, Արզնիի ձորում, Հաղպատի վանքում, նկարահանումներ կլինեն Սանահինում, Ախթալայում։ Սանահինի կամուրջը կառուցել է Վանենի թագուհին։ Ռեժիսորի խոսքով, թագուհու հետ կապված տեսարանը նկարահանել են հենց այդտեղ։

««Հայոց թագուհիներ» ֆիլմի ասելիքն այն է, որ մեր թագուհիները զինվորներ էին, կառուցող էին, երիտասարդ թագավոր դաստիարակող էին, ամուսինների հետ կիսում  էին պետության, ազգի, հայրենքի հոգսերը։ Հենց դրա մասին է ֆիլմը՝ ինչ են արել հայրենիքի համար, ինչու ենք հենց իրենց հիշում։ Զաբելը հիվանդանոց էր կառուցել, աշխատում էր այնտեղ, օգնում մարդկանց, Փառանձեմը Պապ թագավոր էր մեծացրել, դաստիարակել, ինքն էլ սուրը ձեռքին մի ամբողջ տարի պետության գլուխ անցած դիմադրել պարսիկներին, միայն գերի ընկելուց հանձնվել։

Նման թագուհիներ ենք ունեցել»,-  ասաց ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր Արտակ Ավդալյանը։

Լուսանկարները՝ Հայոց Թագուհիներ/Armenian Queens ֆեյսբուքյան էջից։ 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:07
Պետդեպարտամենտը Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին կարգադրել է լքել Ուկրաինան
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին կարգադրել է լքել երկիրը, նույնը թույլ է տրվել նաև դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:55
Քաղաքականության մեջ չկան ընկերական հարաբերություններ. Արթուր Վանեցյան
«Եթե չլիներ հեղափոխությունը, եթե Նիկոլ Փաշինյանից չստանայի պաշտոնի առաջարկ, կարող էր այսօր այլ իրավիճակ լիներ»,- 24.news-ի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
09:37
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնությունն ընդլայնելու պատրաստակամության մասին
Ուկրաինային է փոխանցվել ևս 200 մլն դոլարի պաշտպանական օգնություն, ԱՄՆ-ն պատրաստ է ավելացնել նման աջակցությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Ադրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով. Վարդան Ոսկանյան
«Բաքվի բռնապետն իր իսկ երկրի ներսում ներդրումների և աշխատատեղեր ստեղծելու կարիք ունի, ուստի, ինչպես սահմանում է ժողովրդական ասույթը՝ «Ճաղատը ճար անող լինի, իր գլխին կանի»»։
Աղբյուր` Panorama.am
09:22
Պետք է լինել զգոն, սթափ ու շրջահայաց. դրված է Հայկական պետականության գոյության հարցը. Ղազինյան
«Մեկ բան անվիճելի է. Հայաստանում փոխվեցին քաղաքական իրողություններ»:
Աղբյուր` Panorama.am
09:16
Նավասարդ Հակոբյանը հաղթել է Հյուսթոնի օպերային մրցույթում
Երիտասարդական օպերային ծրագրի մենակատար բարիտոն Նավասարդ Հակոբյանը Հյուսթոն Գրանդ Օպերայի (Houston Grand Opera) 34-րդ «Էլեոնոր ՄակՔոլումի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:13
Արթուր Վանեցյան. Ինձ համար Արմեն Սարգսյանի հրաժարականն առնվազն ուշացած է
«Քաղաքական առողջ տրամաբանության շրջանակներում բավական բարդ է, եթե չասեմ՝ անհնար է ընկալել Հայաստանի ներկա իշխանության վարքագիծն...
Աղբյուր` Panorama.am
21:40
Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
Էմիլ Տարասյանին ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի: Հրամանագիրը, որը ստորագրվել է այսօր,...
Աղբյուր` Panorama.am
21:33
ՀՀ նախագահի հրաժարականից հետո ի՞նչ է նախատեսված Սահմանադրությամբ
Մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Աղբյուր` Panorama.am
21:26
Քաղաքագետ. Եվ վերջապես, ինչու այլևս սխալվելու հնարավորություն ազգը չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am
21:08
Արմեն Աշոտյան. Մեր երկրի գլխին նոր ուժեղ շանթի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Ոնց ստից և թուլամորթ պաշտոնավարեց, այդպիսի ստից և թուլամորթ տեքստով էլ հրաժարական տվեց։...
Աղբյուր` Panorama.am
20:56
«Առաջին անգամ փախել է վարչապետի, երկրորդ անգամ՝ նախագահի պաշտոնից»
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:43
Իրավաբան. Առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից: Համաձայն ՀՀ սահմանադրության 126-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան. Արամ Վարդևանյան
«Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով»։
Աղբյուր` Panorama.am
20:17
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
19:28
Իսակովի պողոտայի կահույքի խանութում հրդեհ է բռնկվել
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ
Աղբյուր` Panorama.am
16:52
Քաղաքագետ. Որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Այս պահին անհավանական է թվում, սակայն որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Տիչինայի փողոցով առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խարնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունվարի 23-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցով անցնող...
Աղբյուր` Panorama.am
15:24
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպում անցկացնելու ծրագրի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «3+3» հարթակի շրջանակում հաջորդ տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում...
Աղբյուր` Panorama.am
15:12
23.01.2022. Կորոնավիրուսի 814 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9551 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
13:59
Մի քանի մարզերի ճանապահներին մերկասառույց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
13:49
Պայթյուն «Բոռա» ռեստորանի մոտ գտնվող տներից մեկում. Կա տուժած
Հունվարի 23-ին, ժամը 09։54-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում՝ «Բոռա»...
Աղբյուր` Panorama.am
13:34
Սիրուշոն պատմել է հիվանդության ընթացքի մասին
Հայտնի երգչուհի Սիրուշոն, որ երեկ հայտնել էր կորոնավիրուսով հիվանդանալու մասին, ֆեյսբուքյան story բաժնում պատմել է հիվանդության ընթացքի մասին։...
Աղբյուր` Panorama.am
13:23
Պայթյուն Տիչինայի փողոցում՝ հրդեհի բռնկմամբ
Հունվարի 23-ին, ժամը 10։48-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝...
Աղբյուր` Panorama.am
13:13
Փաշինյանը շարունակում է խուսափել լրագրողների հետ ուղիղ շփումից
Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, որ ամեն առիթով սիրում է խոսել Հայաստանի «ժողովրդավարական առաջընթացից», տևական ժամանակ է՝ խուսափում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կենդանաբանական այգու կենդանիները տևական ժամանակ չեն կերակրվել․ այգու կենդանաբույծը նոր մանրամասներ է հայտնում
Օրերս մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ Երևանի կենդանաբանական այգում սատկել է հինգ անգղ, արջ և քարայծ։ Panorama.am-ը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Լատվիայի ՆԳՆ-ն ցանկանում է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը Բելառուսի հետ սահմանին
Լատվիայի և Բելառուսի սահմանին արտակարգ դրության ռեժիմը նախատեսվում է երկարաձգել մինչև մայիսի 10-ը՝ համաձայն Լատվիայի ՆԳՆ-ի կողմից պատրաստված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}