Զելենսկի․ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և քննարկել Միխեիլ Սաակաշվիլիի հարցը։ Ինչպես գրել է Զելենսկին թվիթերում, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Զելենսկու խոսքով, ինքը վրացական կողմին դիմել է՝ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ մոր, հարազատների և ուկրաինացի բժիշկների մուտքի թույլտվություն ստանալու համար։
«Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն միջազգային նորմերին համապատասխան։ Ես վրացական կողմին դիմել եմ՝ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ մոր, հարազատների և ուկրաինացի բժիշկների մուտքի թույլտվություն ստանալու համար»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։