Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Թեհրանում
Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Թեհրանում կհանդիպի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին գրում է «mehrnews.com»-ը։
Սա կլինի Չավուշօղլուի առաջին այցը Թեհրան այն բանից հետո, երբ Ամիր Աբդոլլահիանն Իրանի արտաքին գործերի նախարար է նշանակվել։
Լիբանանյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի արտգործնախարարը Թեհրան այցելելուց հետո հաջորդ շաբաթ կմեկնի Բեյրութ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը