Իրավունք 13:18 24/11/2021 Հայաստան

Կարծում ենք՝ Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար. Սերժ Սարգսյանի պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը։ Այս գործով որպես պատասխանող է ներգրավվել նաև ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը։

Նրանցից պահանջվում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել։

Նախքան գործի քննությանն անցնելը՝ դատավորը հետաքրքրվեց հայցվոր կողմից, թե պնդո՞ւմ են հայցը։ Դրական պատասխան հնչեց։ Պատասխանող Սուքիասյանի ներկայացուցիչն ասաց, որ չեն ընդունում հայցը։

Դատավորի հարցին՝ հաշտության եզրեր կարո՞ղ են լինել։ Հայցվոր կողմի ներկայացուցիչն ասաց. «Այո, կարող են լինել, եթե հայտարարվի, որ այն տեղեկատվությունները, որոնք հրապարակվել են, իրականությանը չեն համապատասխանում։ Այդ դեպքում մենք հայցադիմումից կհրաժարվենք»։

Պատասխանողի ներկայացուցիչն ասաց, որ այդ կոնտեքստում հաշտության եզրեր չեն կարող լինել։

Դատավորը հայտարարեց, որ մինչ դատական նիստը դատարանը ստացել է պատասխանող ԱԺ աշխատակազմի միջնորդությունը՝ ՀՀ-ն, ի դեմս ԱԺ աշխատակազմի, պատասխանողների կազմից հանելու մասին։

«Մենք կարծում ենք, որ պատգամավորի կողմից հայտնած կարծիքին առնչվող գործերով Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել պատասխանող»,- նշեց ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչը։ 

Դատարանը մերժեց այս միջնորդությունը։

Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը ասաց, որ իրենց պահանջն է պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ԱԺ հերթական նիստում, իսկ այդ ժամկետը պահպանելու անհնարինության դեպքում ԱԺ հերթական նիստում ուղիղ եթերում ԱԺ ամբիոնից բանավոր հերքել զրպարտություն հանդիսացող «բոլորդ լավ գիտեք երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է նույն Բադեն-Բանդենում» արտահայտությունը։ Պաշտպանը ներկայացրեց նաև հերքման տեքստը։

Հայցվոր կողմի երկրորդ պահանջն է՝ պարտավորեցնել ԱԺ աշխատակազմին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց յոթ աշխատանքային օրվա ընթացքում ԱԺ պաշտոնական կայքի միջոցով գրավոր հերքել զրպարտություն հանդիսանող Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը։

Երրորդ պահանջն է՝ Խաչատուր Սուքիասյանից բռնագանձել 1 միլիոն դրամ որպես զրպարտության դիմաց փոխհատուցում։  Վ. Գրիգորյանը նշեց, որ հայցվորի կողմից ողջ գումարը անմիջապես կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

«Մենք կարծում ենք, որ Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար»,- նշեց Վահագն Գրիգորյանը։

Խաչատուր Սուքիասյանի պաշտպան Աննա Տոնոյանն ասաց, որ Սուքիասյանի հայտարարությունները չեն արատավորում Սերժ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը, Սուքիասյանի արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն էր։

«Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունը Սերժ Սարգսյանին չի մեղադրում որևէ հանցանքի կամ զանցանքի կատարման մեջ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորի պաշտպանը՝ խնդրելով դատարանին հայցը մերժել։

Սերժ Սարգսյանի պաշտպան Վ. Գրիգորյանը նշեց, որ  Խ. Սուքիասյանի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում կան իրար հակասող մտքեր։

Ս. Սարգսյանի պաշտպաններից  Ամրամ Մակինյանը հարց ուղղեց Խաչատուր Սուքիասյանի պաշտպանին՝  պատրաստվո՞ւմ են արդյոք որևէ ապացույցի միջոցով ապացուցել այն պնդումը, թե երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի գումար է տարվել կազինոներում:

Սուքիասյանի ներկայացուցիչն ասաց, որ իրենք իրենց ապացույցները կներկայացնեն միայն այն ժամանակ, երբ դատարանը բաշխի ապացուցման պարտականությունները:

«Պատրաստվո՞ւմ եք ապացուցել, թե՞ ոչ։ Եթե ոչ, հասկանանք, որ ձեր պատասխանում ներկայացված՝ Խաչատուր Սուքիասյանը գնահատողական դատողություններ է արել, 13 տարի է խոսում են, մենք ոչ մի փաստ չունենք, մենք էլ ենք լսել, մենք էլ ենք ասում... Եթե դրա մասին է խոսքը, կարող եք պարզ ասել՝  ոչ, փաստեր չունենք, լսել ենք, կարդացել ենք, կրկնել ԱԺ ամբիոնից»,- ասաց Ա.Մակինյանը։

Վ. Գրիգորյանը շարունակեց. «Մի կողմից ասվում է՝ իրականությանը համապատասխանում է, կարող է ապացուցվել, մյուս կողմից ասվում է գնահատողական դատողություն։ Չի կարող այդ երկուսը միաժամանակ լինել։ Մենք ուզում ենք ճշտել, հասկանալ՝ ինչումն է կայանում պատասխանողի առարկությունները։ Ըստ էության, ճշտեցինք, բայց լրացուցիչ հարցեր էլ ունենք, որպեսզի մենք էլ մեր դիրքորոշումն ապացուցման բեռի վերաբերյալ ներկայացնենք»։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա 2022 թ. հունվարի 17-ին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}