Քաղաքական 09:44 26/11/2021

Կիսաթրաշ, կիսամանդատ, կիսակյանք, կիսականք

Այսօր կրկին կկայանա եռակողմ հանդիպում՝ Պուտին, Ալիև, Փաշինյան։ Չգիտեմ՝ Փաշինյանին կրկին թրաշը թեթևացնել կտան մինչև վարդագույն մաշկը, թե այլ կերպ էլի կստորացնեն, բայց՝ նիվպեռվոյ։ Չգիտեմ՝ էլի գողտուկ 18+ հայացքներ կգցեն Ալիևն ու Փաշինյանը իրար, թե այս անգամ մեր զոհերը այդքան շատ չեն՝ մի ամբողջ երիտասարդ սերունդ, ու կորցրածներս մի ամբողջ հայրենի Արցախ չէ, այլ՝ թել դարձող Սյունիք, որ Ալիևը սեղմած բերանով ու աչքի տակով ստուգի՝ հո Նիկոլի մեջ թասիբ ու մարդ չի՞ արթնացել, հանկարծ կարո՞ղ է մարդավայել իրեն պահի...

Նիկոլի անցած կիսաթրաշ կերպարը լրիվ արտահայտում էր իր էությունը՝ համ՝ ոնց ասեք, համ՝ մի թեթև որոշողի մորուք թողեք։

Անեկդոտ կա, է՞. «Տղամարդ եմ, խոսքիս տերն եմ՝ սեղանի տակից դուրս չեմ գա»։
Նիկոլն է։

Նիկոլի մասին խոսելն սկզբունքորեն ավելորդ է՝ ամեն ինչ պարզ է, լսելն ավելորդ է՝ ամեն ինչ դեռ մի տարի առաջ «ասված», ցույց տրված է, մարդավայել բան սպասելն ավելորդ է, հայհոյելն ավելորդ է, ստորացնելն ավելորդ է.. Ինքն իմունիտետ ունի՝ պատիվ ու մարդկություն չունի։

Չկա Նիկոլի քաղաքականություն, կա Ալիևի ցանկություն ու Պուտինի թույլտվություն կամ առարկում այդ ցանկությանը՝ սա պիտի ընդամենը աչքի տակ ունենալ։ Չկա հայկական իշխանություն, որ մոռացկոտությամբ ու հանկարծ հիմարավարի-անհիմն ու հայավարի ծնված հույսով նրանից հայամետ քայլեր բիրդան սպասեք։ ՉԿԱ։ Վերջ։ Առաջ անցնենք։

Անմանդատ ԱԺ, որ կոճակ սեղմելով ընդամենը կառավարության կույրաղիք է։ Չկա այս իշխանությունը, որ խորհրդարանային ընդդիմությունից էլ արդյունք սպասենք։

Ես չեմ սպասում։ Կավեէնի ներկայացում դարձած այս անդադար ելույթները ես չեմ էլ ուզում լսել՝ ոչ մի դուզ ասած խոսք իմ սիրտը չի հովացնում, ոչ մի ընդդիմական քվեարկություն արդյունք չի բերում։

Ու՞մ է պետք այս կիսամանդատ վիճակը՝ խոսել կարող եք, արդյունք տալ՝ չէ։

Ավելին ասեմ՝ այն, որ ընդդիմությունը իր մանդատը չի դնում վար, վատ ազդեցություն է ունենում հանրության վրա։ Ես չեմ խոսում այն մասին, թե՝ մանդատ դնել-չդնելով արդյոք ԱԺ-ն կցրվի, թե չէ, կամ ինչ տեսք կստանա։ Ես խոսում եմ հասարակություն դաստիարակելու, հասարակությանը օրինակ լինելու մասին։

Հանրությունը նայում է ԱԺ ամբիոնից ճիշտը ու դուզը ասող ընդդիմությանը ու այն, լրիվ ավելորդ հույսը արթնացնում, թե դրանք արդյունք կտան։

Գուցե՝ երբևէ։ Բայց ոչ երեկ, ոչ այսօր, երբ Սյունիքն իրոք թել է դառնում։

Մանդատ վայր դնելը կնշանակեր՝ ընդդիմությունը պատրաստ է ռադիկալ քայլերի, ընդդիմությունը պատրաստ է սուտ հույսեր չի տալիս...  Ու գուցե այդպես ավելի շատ մարդիկ դուրս գային փողոց, էլ «խոսենք, կարող է վաղը մի բան լուծվի» հույսը չէին ունենա՝  աչքերը կբացվեին։

Ապրում ենք վախից մի աչքներս գցած վաղը չէ մյուս օրվան, թե՝ ախր մի դուռ կբացվի։ Վաղվան չէ, վաղը գիտենք ինչ է լինելու՝ ԱԺ ամբիոնից ասում են՝ վատ փաստաթուղթ են ստորագրելու։ Հա, դա պարզ է։ Հա՝ Մարաղան է դռներիս՝ վաղը վատ օրն է։

Դրա համար վաղը չէ, մյուս օրվա մասին ենք մտածում՝  Նժդեհներ կլինեն, Մոնթեներ կլինեն, Ռոբերտ Աբաջյաններ կլինեն, Նաիրի Ղուկասյանների բարոյականությամբ կապրենք։ Ու չենք ուզում տեսնել այսօրը, թե ովքեր կան այսօր։

Կիսակյանք ենք ապրում։
Կիսակյանք՝ կիսականք։

Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:45
Քաղաքագետ. Ինչու է Ֆրանսիայի Սենատը ակտիվացել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Բրիթիշ Փետրոլիումը Ադրբեջանում մոտ 80 միլիարդ դոլարի ներդրում է արել, չհաշված մի քանի տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
21:31
Արմեն Աշոտյան. 13 զինվոր…13 լույս, որ իրականում ավելի պայծառ են ու վառ, քան Երևանի փողոցներում տեղադրվող ձեր բոլոր զանգուլակները
ՀՀԿ փոխնախագահ Արմեն  Աշոտյանը գրում է. «Այսօր ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել մեր տղաների 13 աճյուն։ Այդ տղերքը...
Աղբյուր` Panorama.am
20:38
Երևանյան լճի ջուրն ամբողջովին իջեցվել է ինձ անհայտ պատճառներով․ Պիպոյան
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում նկարներ է հրապարակել՝ գրելով․ «Նորից Երևանյան լճի...
Աղբյուր` Panorama.am
20:24
Հայտնաբերվել են խախտումներ․ ՊՎԾ
 ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացվել են տվյալներ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ...
Աղբյուր` Panorama.am
20:12
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանին կմասնակցի Հայաստանը
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածում ներդրում կանի
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման նախագծում Ադրբեջանի ներդրումները կգերազանցեն 100 մլն դոլարը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այդ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տոկաև. Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերություններում բանակցություններ պահանջող հարցեր կան
Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի հարաբերություններում կան հարցեր, որոնք պահանջում են բանակցություններ, մասնավորապես, գազի ոլորտում, բայց...
Աղբյուր` Panorama.am
19:40
1 ոսկե և 2 արծաթե մեդալ՝ հրաձգության Լեհաստանի բաց առաջնությունից
Հայ հրաձիգները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել նոյեմբերի 22-27-ն անցկացված Լեհաստանի բաց առաջնությունում: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ մրցաշարին 8...
Աղբյուր` Panorama.am
19:28
Նոր քայլարշավային արահետներ՝ Լոռիում
ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Օրերս հանրությանը և տուր-օպերատորներին ներկայացվեցին մի շարք նորաստեղծ...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ձերբակալվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն ու ևս երկու անձ
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Ամերիկացիների՝ Սիրիայի քրդերին օգնություն են տրամադրելը զայրացրել է թուրքերին
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) Twitter-ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF)...
Աղբյուր` Panorama.am
18:55
Վանաձորում ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Վանաձոր քաղաքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների և...
Աղբյուր` Panorama.am
18:43
Չինաստանում 30 տարուց ավելի նման բողոքի ցույցեր չեն եղել
Չինաստանում 30 տարուց ավելի նման բողոքի ցույցեր չեն եղել։ Այս մասին գրում է DW-ն՝ տեղադրելով տեսանյութ։ Ողջ երկրով մեկ մարրդիկ փողոց են...
Աղբյուր` Panorama.am
18:34
Հակառակորդի կրակոցներից Արցախում զինծառայողներ են վիրավորվել․ ԱՀ ՊՆ
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:25
Հայկական կողմը շահագրգիռ է հարաբերությունների կարգավորմամբ․ Միրզոյան
 Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը։ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հարցազրույցը ներկայացնում ենք...
Աղբյուր` Panorama.am
18:14
Դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված 2022 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դավիթ Բալայանը հրաժարվել է Վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու մասին առաջարկից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է Վերաքննիչ քրեական դատարան տեղափոխվելու առաջարկից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 13 հայ զինծառայողի մարմին. ՊՆ
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար քրդերի նարցում նոր քայլերի կարիք ունեն
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն լրագրողներին ասել է, որ թեև Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ բանակցությունները...
Աղբյուր` Panorama.am
17:44
Ամանորյա տոնական ձևավորման հետևանքով Երևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է
Այս տարի Երևանի իշխանություններն ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները սկսել են սովորականից շուտ։ Նոյեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած գրեթե...
Աղբյուր` Panorama.am
17:40
Reuters.Թուրքական ուժերը գրեթե պատրաստ են Սիրիայում ցամաքային գործողություններ անցկացնելուն
Թուրքիայի զինված ուժերը մի քանի օրվա ընթացքում կավարտեն Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողության նախապատրաստական աշխատանքները, որոնք կարող են...
Աղբյուր` Panorama.am
17:37
Գլխավոր դատախազության ավտոմեքենան վթարի է ենթարկվել
Գլխավոր դատախազության ավտոմեքենան մոտ մեկ ժամ առաջ Երևանի կենտրոնում վթարի է ենթարկվել։ Դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ
Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում
Հանրապետության հրապարակն օրեր շարունակ վերածվել է շինհրապարակի. մի կողմից հին սալիկները փոխարինվում են նորերով, մյուս կողմից տեղադրում են...
Աղբյուր` Panorama.am
17:07
Փաշինյանին ասել են՝ մինչև 2028 թվականը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում անցկացվել է գերատեսչության 2022թ. գործունեության...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ իր այցը Կիև հնարավոր է միայն նաև Մոսկվա այցելելու դեպքում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կիև կայցելի միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի այցելել նաև Մոսկվա: Այդ մասին պոնտիֆիկոսն ասել է ճիզվիտական...
Աղբյուր` Panorama.am
16:47
«Նոր Հայաստանում հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան պետության անվտանգությունը. Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.  «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետությունն ունի մեկ միլիոն դոլար և իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
16:41
Զանգվածային ծեծկռտուք թուրքական ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ
Թուրքիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի շրջանակներում կայացած «Գոզթեփե»-«Ալթայ» ակումբների միջև կայացած...
Աղբյուր` Panorama.am
16:32
Թեհրանը կպահանջի 10 խաղով որակազրկել ԱՄՆ ֆուտբոլի հավաքականին Իրանի դրոշը խեղաթյուրելու համար
Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականը հանցագործություն է կատարել՝ իր սոցիալական ցանցերում տեղադրելով Իրանի փոխված դրոշը և դրա համար...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}