Առողջություն 18:45 27/11/2021 Հայաստան

Պիպոյան. Եթե հավատարմագրված լաբորատորիան «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում խնդիր չհայտնաբերի, ես չեմ հավատա, քանի որ կան թունավորվածներ

«Բիզնեսը խորին համոզմունք ունի, որ թունավորումներն իր գնած մթերքի հետևանքով են,հետևաբար իր անմեղության կանխավարկածն առաջ տանելու համար պետք է առնվազն նշանակի մեղավորներ։ Ես ավելի քան վստահ եմ, որ նեղ մասնագիտական ոլորտում տնտեսվարողին մասնագիտական աջակցություն եղել է, որը բխում է այլ բիզնես շահերից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն՝ անդրադառնալով «Երեմյան փրոջեքթս» ընկերության կողմից ՀԿՎԱԿ-ի լաբորատոր հետազոտությունների արդյունքների արժանահավատությունը կասկածի տակ դնող հայտարարությանը։

Ընկերությունը, որին պատկանող «Բուրգերի» ռեստորանում սնվելուց հետո գրանցվել են թունավորումներ, հարցեր է հնչեցրել լաբորատոր փորձաքննության սեղմ ժամկետների վերաբերյալ։

Այս առումով անկախ փորձագետ Բաբկեն Պիպոյանը մանրամասնում է, որ ՀՎԱԿ-ը ոչ թե իրականացնում է համապատասխանության գնահատում, ինչի համար, այո, անհրաժեշտ է հավատարմագրում, այլ ըստ էության առաջնորդվում է հնարավոր առողջական ազդեցություններով։

«Օրինակ, ՊՇՌ մեթոդով հետազոտությունը բավարար է ռիսկերը հասկանալու համար։ Մենք ի՞նչ անենք, սպասե՞նք յոթ օր մանրէաբանական հետազոտությունների, թե՞ առնվազն ունենանք ուղղություն և պատկեր։ Իհարկե, պետք է առաջնորդվել հնարավորինս արագ գործելու մեթոդաբանությամբ, ինչպես արել է ՀԿՎԱԿ-ը»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։

Հիշեցնենք, որ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղ»-ի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն, ռեստորանի մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։ Բուրգերի համար նախատեսված տավարի հում մսի մեջ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis):

Պիպոյանն ընդգծեց, որ թունավորումների առակայության պարագայում ամեն հնարավոր ռիսկ հայտնաբերելն առաջնային է սպառողների իրավունքների, մարդու կյանքի և առողջության տեսանկյունից։

«Հետո գալիս են բիզնես շահեր, այլ շահեր, որոնցից ելնելով, շահառուներ են հայտնվում։ Բայց ես պնդել, պնդում եմ և պնդելու եմ, մարդու կյանքն ու առողջությունը բարձագույն արժեք են, մյուս բոլոր շահերը պետք է ստորադասվեն դրան։ Եթե մենք ունենք թունավորում, ապա պետք է բոլոր կասկածները հերթով բարձրաձայնելով, մերժելով կամ հաստատելով առաջ գնալ։ Բայց չի կարելի ունենալ ռիսկ ու դրա մասին չխոսել։ Գործընթացը պետք  է լինի թափանցիկ։ Այս պարագայում արձագանք իրականացնող կողմին սլաքներն ուղղելը չի լինի բարոյական։ Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են աջակցել մեղադրական ուղերձին, կարծում եմ, ջուր են լցնում «բիզնեսի շահը հաշվի առնենք՝ ստորադասելով մարդկանց առողջությունը» անբարոյական թեզի ջրաղացին»,- ասաց ՀԿ նախագահը։

«Երեմյան փրոջեքթս» ընկերությունը նաև հայտարարել է, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը փորձաքննությունը պատվիրել է իր կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղի» փորձարկման լաբորատորիային, որի հավատարմագրման վկայականը դադարեցված է 10.10.2021 թվականի դրությամբ։

Այս առումով էլ ՀԿ նախագահն ընդգծում է, որ հավատարմագրումն անհրաժեշտ է համապատասխանության գնահատում իրականացնելու համար։

«Այսինք, եթե լաբորատորիան ասեր՝ չի համապատասխանում, տուգանեք կամ ոչնչացրեք մթերքը, դրա համար հավատարմագրում պետք է։ Բայց սննդի շղթայի ռիսկերի գնահատում իրականացնելու, կասկածների ուղղություն ունենալու համար հավատարմագրումն անհրաժեշտ չէ։ Էլ չեմ ասում, որ մեր երկրում հավատարմագրված երեք տարբեր լաբորիատորիաներ տալիս են հինգ տարբեր պատասխաններ։ Հավատարմագրումը չի երաշխավորում ճիշտ լաբորատոր արդյունքները»,- ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով, եթե թունավորման դեպքեր չլինեին, ապա ընկերության առաջ քաշած թեզերը կլինեին ընկալելի ու քննարկելի, բայց քանի որ կան թունավորված մարդիկ, քանի դեռ կա առողջական խնդիր, պետք է բարձրաձայնել խնդիրը, իսկ խնդիրը բարձրաձայնած մարմնի արդյունքները կասկածի տակ դնելու հիմք չկա։

«Ավելին, եթե հավատարմագրված լաբորատորիան հայտարարի, որ որևէ տեղ որևէ խնդիր չի հայտնաբերել, ապա ես խնդիր կունենամ այդ արդյունքների հետ, քանի որ կան թունավորված մարդիկ։ Անբնական կլինի խնդիրներ չհայտնաբերելը։ Բնական է, բիզնեսը պետք է առաջ տանի իր անմեղության կանխավարկածը, նշանակի այլ մեղավորներ, բայց այդ մեղավորը չի կարող լինել խնդիր հայտնաբերած մարմինը, պետք է հետազոտությունների արդյունքում պարզել, թե որտեղ է մեղավորը, իսկ մեղավորը կա։

Այն կառույցները, որոնք պատասխանտու են սննդի անվտանգության համար, պետք է հասկանան, որ իրենցից շատ այս թեմայով որևէ մեկը խոսելու պարտավորություն չունի։ Եվ եթե բոլորը խոսում են շատ, ապա դա պատասխանատու պետական մարմնի չխոսելու հետևանք է»,- ասաց սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}