Քաղաքական 14:30 01/12/2021 Հայաստան

Նիկոլի միակ պահանջը

Թվում է, թե Փաշինյանը անհամար պահանջներ պիտի ունենար՝ իր անհամար հակահայկական դերակատարման հետ կապված։ Իրականում Նիկոլի պահանջը մեկն է։

Ակամա արդեն ուսումնասիրած լինելով կուսակցություններին, ելույթավորներին, ամբիցիոզներին, ընդդիմադիրներին՝ ես գիտեմ բոլորի թույլ տեղերը։ Բոլոր թույլ տեղերը չէ, բայց՝ բոլորինը։

Բայց Նիկոլինը չեմ գտնում։

Կասեք ոնց, բա «կապիտուլյանտ» բա՞ռը։ Է ասեք կապիտուլյանտ՝ ոչ իր ունեցած մեղրը պակասեց, ոչ անելիքը։ Իրականում՝ նա ընդամենը հնարավորություն է տվել ընդդիմադիրներին սրտի հովանք ապրել այդ բառը ասելով։

Մտածում եք իշխանությու՞նն է իր պահանջը։ Ոչ՝ ինչու պահանջել մի բան, ինչն ինքն արդեն ունի ոստիկաննների ու փափկասուն դարձած շտաբային գեներալների շքախմբով, որ իր իրական ուժն են։

Մտածում էիք դրսի ուժե՞ր պիտի ասեմ։ Չէ, չկան, որովհետև ինչ արեցինք, մենք արեցինք՝ թուրք լրտեսներին մայրաքաղաք թողնողը պատերազմից առաջ՝ ՀՀ աած-ն էր, ռազմական ստրատեգիա ու համակցված-փոխպայմանավորված գործողություններ՝ ՀՀ ԶՈՒ շտաբը չարեց, կամավորներին ու բանակով մտահոգ այլ մարդկանց հայկական պիառշիկները տանը նստեցրեցին, թե՝ ձեր ավելորդ հոգատարությամբ արժեզրկում եք հայկական բանակի ուժը...

Չկան դրսի ուժեր։ Շատ-շատ՝ թրեյնինգ արած լինեին, թե ինչպես կազմաքանդել սեփական երկիրը։  

Ասում եք՝ ոնց կարող են փափկասուն գեներալները լինել Նիկոլի ուժը։ Հենց այդպես՝ իրենց նրբությամբ։

Հիմա էլ ոստիկաններն են պահնորդների պես պահակություն անում՝ չոռ չասեն, թարս չնայեն, չբողոքեն,...  Ջանասիրաբար։ Համոզված եմ՝ նույնիսկ ավելի ջանասիրությամբ, քան հրաման է եղել իրենց։

Որն է, գրողը տանի, Նիկոլի թուլությունը։
Սե՞ր։ Չկա, չունի։
Ատելություն թրքի նկատմա՞մբ։ Դա հային ատելուց քիչ է, հակակշիռ չի կարող լինել։
Հայրենի՞ք։ Իր ձեռքով է հանձնել։
Գիտելի՞ք։ Թերուսին ինչ պետք է, որ իրեն խելացիները շրջապատեն։ Կհիշեք Արարատի մարզպետի «կաթիլային» հեկտարները։ Խնդու՞մ եք։ Մտածում էիք՝ դրանից հետո պաշտոնանկ կանի, կասի՝ տգետ ես, եղբայրս, դու ղեկավարել չե՞ս կարող։
Ընտանի՞ք։ 
Ընկերնե՞ր։

Չէ։ Մարդը սովորաբար չի սիրում իր ստորության վկաներին։ Նիկոլը իր շրջապատին չի սիրում, բայց գնահատում է նրանց, ովքեր բավարարում են իր միակ պահանջը՝ անվերապահ հնազանդություն։  

Ոչ արժեքների կրողներ են իրեն պետք, ոչ ուսյալներ, ոչ ազնիվներ, ոչ հավատարիմներ, ոչ էլ նույնիսկ չբլթցնողներ... Միայն՝ հնազանդներ։

Ինչպե՞ս Նիկոլի դեմ շրջել իր միակ թուլությունը՝ իր միակ պահանջը՝ հնազանդություն։

Դեռ որ չեմ գտնում։ Որովհետև մեզ դաստիարակել են արժեքներով, ու մեր արժեքներն են մեր ուժն էլ, թուլությունն էլ...։ Ու պայքարել իսանների դեմ, որ ոչ մի արժեք չունեն...   ինչպե՞ս։

Անահիտ Ոսկանյան 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:17
Մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի ընթացքում ԱՀ պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային
Մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am
10:07
Ավտոճանապարհներին մերկասառույց է, մի քանի քաղաքներում տեղում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
10:03
«Ժողովուրդ». 4 մլն դոլար կուղղվի դրսում Հայաստանի շահերի պաշտպանությանը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կառավարությանը...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ». Ղազինյանից պրծում չկա
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Քաղպայմանագիրը» Արթուր Ղազինյանից «ազատվելու» նախագիծ է...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Փաստ». Սամվել Բաբայանի ու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտութի
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Սամվել Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Ժողովուրդ». Սուրեն Պապիկյանի հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թանկ է նստել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բոլորի ուշադրությունը գրաված հարսանիքը որոշ պաշտոնյաների...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Մի՞թե առանց որևէ պատճառի Փաշինյանը թեստավորվում է և դիմում բժիշկների. Պատճառը բանակի օրվա տոնակատարությո՞ւնն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում երեկ ակտիվորեն քննարկում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Փաստ». Փաշինյանը «ռեսթարթ» է անում թիմը՝ առաջին պլան բերելով հատկապես «հին գվարդիայի» ներկայացուցիչներին
«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկա հնարավոր զարգացումներին, սահմանադրական փոփոխություններին և, ըստ ամենայնի, կառավարման համակարգի...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժողովուրդ». Որքանով են Մովսես Հակոբյանի հայտարարությունները պետական գաղտնիք պարունակել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Հրապարակ». Երբ բանակը վերացնում են, այլևս ի՞նչ տոն. ՔՊ-ն արտագնա հավաք է նախաձեռնել՝ հունվարի 28-30-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունը որոշել է հաճելին օգտակարի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:28
Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
«Իմ որոշումը սերն է …»
Աղբյուր` Panorama.am
09:20
Մարությանից հետո փոխքաղաքապետերը հեռանում են
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց ու Երևանի ղեկավար Հրաչյա Սարգսյանին...
Աղբյուր` Panorama.am
09:14
ՄԻՊ. Կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի առաջարկով և ԵՄ-ի ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հոլոքոստի հիշողության շաբաթ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
Հունվարի 27-ից փետրվարի 2-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անց է կացվելու Հոլոքոստի հիշողության շաբաթ, որը ներառելու է մի քանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Երևանում ու հինգ մարզերում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Աշոտ Մինասյանն ազատության մեջ կլինի,երբ լինի գրավի վճարման թուղթը․ Փաստաբանը՝ տեխնիկական խնդիրների մասին
 «Տեխնիկական խնդիրներ կան Գորիս քաղաքում այս պահին, մենք պետք է ներկայացնենք բանկի կողմից վճարումը հավաստող փաստաթուղթը»,-...
Աղբյուր` Panorama.am
20:30
Վրաստանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Մոսկվա
«Georgian Airways»-ը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթ է նշանակել։ Ավիաչվերթը կիրականացվի հունվարի 28-ին։ Այս մասին տեղեկություն է...
Աղբյուր` Panorama.am
20:27
Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով
Մայրաքաղաքում հունվարի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 27-ին սպասվում է թույլ ձյուն: Մարզերում հունվարի 28-ի, 29-ի...
Աղբյուր` Panorama.am
20:24
Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) խափանման միջոց կալանքը փոխվել է՝ նա ազատ կարձակվի կալանքից։   «Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Իմունային շերտ ստեղծելուց հետո պանդեմիան կավարտվի․ ալերգոլոգ
Վրաստանում որոշակի իմունային շերտ կստեղծվի, ինչը կդառնա պանդեմիան ավարտի պայմանը։ Այս մասին ասել է վրացի ալերգոլոգ-իմունաբան,...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մնացական Սաֆարյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հ Մնացական Սաֆարյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Երևանում նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-րդ ամյակը
2022 թվականի հունվարի 26-ին Երևանում Հնդկաստանի դեսպանատանը նշվել է Հնդկաստանի Հանրապետության 73-րդ ամյակը։ Այս մասին հայտնում են Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հայաստանի բռնցքամարտի առաջնության մրցումային երկրորդ օրվա արդյունքները
Բռնցքամարտի Հայսատնի առաջնությունում այսօր երկրորդ մրցումային օրն էր: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան, իրենց մենամարտերն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Դատարանը մերժեց Փաշինյանի հնարավոր դավաճանության հարցով քրգործ չհարուցելու բողոքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Համայնքի ղեկավարի կողմից կատարվել է վատնում. գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի  մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
19:25
«Արմենպրես»․Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթների համար ուղևորները կազատվեն օդի տուրքից
Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթների համար ուղևորները կազատվեն օդի տուրքից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել են...
Աղբյուր` Panorama.am
19:18
Թուրք լրագրողի պնդմամբ՝ Հայաստանն է պատճառը, որ Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա
Թուրքական մամուլն անդրադարձել է Իրանից Թուրքիա արտահանվող բնական գազի մատակարարման հետ կապված վերջին շրջանի տեխնիկական խնդիրներին: Ինչպես գրում...
Աղբյուր` Panorama.am
19:09
Համախոհներ լինում են գաղափարական մարդիկ, իսկ հավատարիմներ՝ ստրուկներն ու ըտնանի որոշ կենդանիներ․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Վարչապետ կոչեցյալի  օգնական, ոմն Նաիրի Սարգսյան, ազատվել է աշխատանքից։ Սույն օգնականը,...
Աղբյուր` Panorama.am
18:59
Բաքվում հայերի ջարդերի մասին հոդված՝ CNN.gr -ում
CNN.gr (CNN Հունաստան) կայքում լույս է տեսել հունահայ համայնքի ներկայացուցիչ Արաքսի Ապելիան Քոլանյանի հոդվածը 1990 թ․ Բաքվում հայերի ջարդերի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քրգործ՝ դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցելու և շրջանառվելու առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված գրության հիման վրա իրականացված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}