Իրավունք 16:45 07/12/2021 Հայաստան

Ո՞ւմ իրավունքների մասին է բարձրաձայնելու Լանզարոտեի ու Ստամբուլյան կոնվենցիաների ջատագով Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ ընտրվելուց հետո

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Վերջինը չնայած արդարադատության նախարարի առաջին տեղակալն է, սակայն հանրության լայն շրջանակներին անհայտ մարդ է։

Ինչպես ցույց տվեցին ՔՊ հայտարարությանը հետևած արձագանքները, մարդիկ չգիտեն՝ ո՞վ է  Գրիգորյանը, ի՞նչ ճանապարհ է անցել։ Մինչդեռ Սահմանադրության 192 հոդվածի 2-րդ կետը սահմանում է. «Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք»։

Քրիստինե Գրիգորյանին շատերը չեն էլ ճանաչում, հետևաբար բարձր հեղինակությունը վայելելու մասին ավելորդ է խոսել, հատկապես երբ փոխնախարարի հայրը կեղծում է իր ով լինելը, լրագրողների մոտ ներկայանում է խեղճ գյուղացի, որ «լրագրողների դարդից գնացել, ընկել է Ռուսաստանի քուչեքը»։

Ի դեպ, ինչպես գրել են ԶԼՄ-ները, Գրիգորյանի հայրը Սևանի շուկայի սեփականատերն է ու նույն հարցազրույցում խոստովանում է, որ գնում է հիվանդանոց «100 հազարի օպերացիա է լինում», բայց իրենից փող չեն վերցնում։ Այս մասով, միգուցե դստեր հեղինակությունը բավարար է։ Թե չէ պետպատվերով բուժվելու հնարավորությունից հիմա զրկված են նույնիսկ խիստ կարիքավորները։



Ինչևէ։ Համացանցում Քրիստինե Գրիգորյանի մասին որոնման արդյունքում գտնված հրապարակումների մեծ մասը վերաբերում են կոնվենցիաներին՝ Ստամբուլյան ու Լանզարոտեի, որը սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնությունից երեխաների պաշտպանության մասին է։ Ի դեպ, երկու կոնվենցիաների ընդունման դեմ Հայաստանում դիմադրություն կար, բողոքի ակցիաներ անցկացվեցին։

Օրինակ, Քրիստինե Գրիգորյանն ԱԺ-ում ներկայացրել է Լանզարոտեի կոնվենցիան, համոզել, որ Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնությունները մեծ թիվ են կազմում, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ նա դիմել է միջազգային կառույցներին խորհրդատվական կարծիքի համար։

««Մենք մեր ուսումնասիրության ընթացքում պարզեցինք և փորձեցինք բացատրել, որ ընտանիքի կոնցեպտի, երրորդ սեռի, ավանդույթների հետ կապված որևէ ռիսկ չկա: Մենք տեսանք, որ հանրային քննարկման մեջ շատ են բերվում հարցեր, որ այս կոնվենցիան հակասում է մեր ավանդական ընտանիքի կոնցեպտին: Եվ մենք որոշեցինք դիմել Վենետիկի հանձնաժողովին»,- նշել էր  Գրիգորյանը։

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որ նախկինում իշխանական պատգամավոր էր, Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ Գիրիգորյանը կոնվենցիաների ջատագով է, այդ հարցերում բավականին զգացմունքային է։ Այս առումով քաղաքական գործիչը մտավախություն ունի, երբ սահմանամերձ դարձած շատ բնակավայրերում ապրող մարդիկ ունեն կյանքի, առողջության, անվտանգության, նույնիսկ սննդի հասանելիության իրավունքների հետ կապված խնդիրներ, հնարավոր է՝ մարդու իրավունքների վերաբերյալ կեղծ օրակարգեր շրջանառության մեջ դրվեն։

«Մտավախություն չէ, համոզմունք ունեմ, որ հենց այդպես էլ կանեն։ Իրենց համար այդ ամենը սովորական է դարձել։ Իշխանության մոտ շատ լավ ստացվում է կարևոր հարցերից մարդկանց ուշադրությունը շեղել ու զբաղվել վտանգավոր հարցերով»,- նշեց Հովսեփյանը։

Նախկին պատգամավորը Քրիստինե Գրիգորյանին չի համարում ոլորտից անտեղյակ մարդ։
«Ոնց հասկացա, նա համախոհների մեծ բանակ ունի Ազգային ժողովում, նաև Սորոսից ֆինանսավորվող տարբեր կազմակերպությունների հետ աշխատանքի առումով։ Բայց չեմ կարծում, կարող է դրական որևէ բան անել, քանի որ ինքն այդ մեծ քաղաքականության մի մասն է, բերելու են ինչ-որ բան, ինքը չի առարկելու, լոբբինգ է անելու այնպես, մեզ թվա՝ մի ոսկի բան են անում»,- նշեց Հովսեփյանը։

Նախկին պատգամավորը վստահ է, որ ՄԻՊ ընտրվելու դեպքում Քրիստինե Գրիգորյանը չի այցելելու սահմանամերձ բնակավայրեր, չի շփվելու քաղաքացիների հետ՝ անձամբ տեղեկանալու նրանց խախտված իրավունքների մասին, ինչպես օրինակ անում է գործող ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սահմանամերձ բնակավայրերի մարդկանց խնդիրները դառնալու են երկրորդային, երրորդային, քանի որ այս իշխանությունը նախ չի ողջունում Թաթոյանի այդ գործողությունները։ Եվ վերջապես, Քրիստինե Գրիգորյանը արդարադատության փոխնախարար է, յուրաքանչյուր օրենք ԱԺ ուղարկելու դեպքում, պետք է կոպիտ ասած, ընդերքն ուսումնասիրել՝ հասկանալու, այդ օրենքի կարի՞քը կա, ինչքանո՞վ է հրատապ, պարզելու բնակչության տարբեր շերտերի վրա դրա ազդեցությունը։ Ես որպես տեղյակ, որպես մարզեր շատ այցելած մարդ՝ չեմ հիշում մի դեպք, երբ Քրիստինեն եղած լինի մարզում ու օրինակ, դատական բարեփոխումներին ընդառաջ հասկանա, թե ինչ խնդիրներ կան տեղերում, ինչքանո՞վ է շահելու բնակչությունն այդ փոփոխություններից»,- մանրամասնեց Հովսեփյանը։

Նախկին պատգամավորը հիշեցնում է, Լանզարոտեի կոնվենցիայի ընդունման ժամանակ, երբ մեծ դիմադրություն կար, ԱԺ-ում «իրենք հենց նույն օրը սարքեցին Սասուն Միքայելյան-Էդմոն Մարուքյան կոնֆլիկտը», որ ուշադրություն շեղեն։

«Երբ մարդիկ ընկան այդ կռիվներով, Քրիստինե Գրիգորյանը, Լենա Նազարյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը կոնվենցիան քննարկեցին, վերջացրեցին։ Մեծ աժիոտաժի մեջ բոլորը դրսում էին, հարցեր էլ չհնչեցին։ Այնպես որ գալու է կեղծ օրակարգերով, որոնց արդիականությունն ու հրատապությունը մեր երկրում չկա։ Կրկնեմ, որ սա միայն իր խնդիրը չէ, սա քաղաքական խնդիր է, որն իրենց օրակարգում կա ու իրենք առաջ են տանելու»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ Սահմանադրությունն ամրագրում է. «Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:20
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: «Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ...
Աղբյուր` Panorama.am
13:02
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
«Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի, մոռացված չի»,-ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցողի կապակցությամբ.Անդրանիկ Թևանյան
«Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ դրանով...
Աղբյուր` Panorama.am
12:30
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա». Եռամյա ծրագիրն ամփոփում է արդյունքները
Անտառհատումները, անապատացումը, օդի աղտոտումը և ջրային ռեսուրսների գերշահագործումը շրջակա միջավայրի հիմնական մարտահրավերներից են, որոնց բախվում է...
Աղբյուր` Panorama.am
12:29
Ռուբեն Մելքոնյան. ԱԳՆ-ում մնացել են տուն պահող, համակերպվող «դիվանագետները»
«Այժմ Հայաստանը գտնվում է  դիվանագիտական պատերազմի մեջ։ 2020-ից հետո թեժ պատերազմն ավարտվել է, սկսկել է դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը», -այդ մասին Երևանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունները միասին. Դավիթ Անանյան
Ըստ նրա, քանոնով ու մատիտով քարտեզի վրա ուղղակի սահմաններ են գծվում՝ մեկ կողմի քմահաճույքը մյուս կողմի համար պարտադիր կատարման ենթակա օրակարգի ներքո։
Աղբյուր` Panorama.am
11:49
Արա Այվազյան. Հայաստանը շարունակաբար վաթարացող իրավիճակում համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն
ՈւՂԻՂ հեռարձակում. «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները»
Աղբյուր` Panorama.am
11:36
Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ. Ավինյանը՝ հայտնաբերված 257 մլն դրամի աղբամանի բացակայության մասին
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Սարկազմով պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}