Պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել գերիների նկատմամբ ցուցաբերել հումանիտար վերաբերմունք
Քաղաքական
10:11 20/12/2021
Տարածաշրջան

Պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել գերիների նկատմամբ ցուցաբերել հումանիտար վերաբերմունք

ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից տասը հայ ռազմագերիների ազատ արձակումը, որը կայացել է ԵՄ աջակցությամբ։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Կոչ ենք անում արագ և ամբողջությամբ ազատ արձակել կալանավորված բոլոր անձանց, փոխանակել աճյուններներն ու հաշվետու լինել անհետ կորածների վերաբերյալ։ Մենք ընդգծում են կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը՝ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»,-նշել է նա՝ կիսելով  Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ դեսպանորդ Թոյվո Քլարի հրապարակած գրառումն ու լուսանկարները։

Նկատենք, որ Նեդ Փրայսի գրառման վերջին կոչը վերաբերում է Ադրբեջանին, քանի որ ավելի վաղ ռուս գերենալ Ռուստամ Մուրադովը, որ զբաղվում է գերիների փոխանակմամբ, հայտարարել էր, որ Հայաստանում այլևս ադրբեջանցի գերեվարվածներ չկան։

Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանն իր հատուկ զեկույցում փաստերով նշել էր, որ հայ գերիներն Ադրբեջանում ենթարկվել են խոշտանգումների։
 

Placeholder