Տնտեսություն 15:46 22/12/2021 Հայաստան

Էներգետիկ անվտանգության հարցերում իշխանությունը ձախողել է նույնիսկ այն ամենը, որոնք հնարավոր չէր ձախողել. Արմեն Մանվելյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օրերս իր պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ հայտնել էր.  «էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է 23.8 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի)։ Ի թիվս էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած գործոնային այլ փոփոխությունների՝ նշված գումարի առաջացման հիմնական գործոններից է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվող համաձայնագրով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև դեռևս 02.12.2013թ. ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5» կայանում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը և համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլև կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։ Առաջացած խնդրի շուրջ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարվա ընթացքում՝ սկսած 01.02.2022թ-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ Միևնույն ժամանակ, նշված պայմանավորվածությունների շրջանակում հնարավորություն է ստեղծվում առաջիկա 10 տարիների ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում 165 ԱՄՆ դոլար/հազար խմ (գնի փոփոխություն տեղի է ունենում փաստացի կալորիականության հաշվառման մեխանիզմի ներդրման արդյունքում»։

Panorama.am-ը վերոնշյալ հրապարակման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեց Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանին:

«Խնդիրը նրանում է, որ Հայաստանը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, երբ տալիս էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որոշակի պարտավորություններ էր վերցրել իր վրա: Դրանց էությունը կայանում էր հետևյալում՝ «Գազպրոմ Արմենիա»-ն ներդրումներ էր կատարում 5-րդ էներգաբլոկում՝ այն դարձնելով ժամանակակից, իսկ հայակական կողմն ապահովելու էր, որ այդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիան սպառվի: Այսինքը՝ Հայաստանն ապահովում էր սպառման շուկան, ռուսական կողմը՝ ներդրում»,-ասաց բանախոսը՚

Փորձագետը նկատեց, որ ցանկացած ներդրում պետք է կոմերցիոն առումով հաշարկված լինի և ժամանակի ընթացքում ներդրողը պետք է դրանից օգուտ ունենա, եթե նա սկսում է եկամուտ չստանալ, ապա պարտավորությունները փոխվում են:

Շեշտելով, որ հայկական կողմն իր պարտավորությունները չի կատարել՝ Արմեն Մանվելյանը բացատրեց, որ էլեկտրաէներգիայի սպառման հայկական շուկան մեծ չէ, և երբ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը կառուցում եին, հայկական շուկայում այդ ծավալի էլեկտրաէներգիայի սպառումն շատ դժվար էր լինելու, քանի որ բլոկը մոտավորապես ատոմակայանի հզորության կայան է, հետևաբար արտադրված էլեկտրաէներգիան հայկական շուկայի պայմաններում կարող էին սպառել միայն մեկ ձևով՝ այն արտահանելով:

«Խնդիրն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները էլեկտրաէներգիայի արտահանման բոլոր ծրագրերը վերջին 2-3 տարիներին ձախողել են, որովհետև կար դեպի Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրաէներգիայի գծի կառուցման ծարգիր, նույնը նաև դեպի Վրաստան: 2016թ. ապրիլին կնքվել էր այսպես կոչված Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգիայի արտահանման պայմանագիրը: Գաղափարն այն էր, որ ձմռանը էլեկտրաէներգիան ուղարկեինք Ռուսաստան, քանի որ տարվա այդ եղանակին այնտեղ ավելանում է  դրա պահանջարկը, ամռանն ուղարկեինք դեպի Իրան, քանի որ այնտել էլ ընդհակառակը՝ ամռանն է բարձրանում էլեկտրաէներգիայի պահանջարկը:

Իշխանություններն այս ծրագիրը վերջին երեք տարում լիովին ձախողել են, այն չի իրականացվում: Դեպի Վրաստան այդ պարտավորություններն ընդհանրապես չկատարվեցին, քանի որ նրա հետ սահմանին արտահանման համար պետք է կառուցվեր նոր մեծ էլեկտրակայան: Այդ ծրագրերը բոլորը մնացին թղթի վրա: Իսկ դեպի Իրան երրորդ բարձրավոլտի կառուցումը, որը պետք է արվեր իրանական ֆինանսավարմամբ և 2019 թվականին շահագործման ահնձնվեր, 2021 թ.-ին հազիվ կառուցվել է 30%-ի չափով, հետևաբար՝ կարելի է ասել, որ այդ ծրագիրը սառեցված է: Այս երկու ծրագրերի ձախողումներն էլ պայմանավորված է այսօրվա իշխանություններով և էներգետիկ անվտանգության մասին նրանց պատկերացումներով»,-նշեց Մանվելյանը:

Նրա խոսքով՝ քանի որ իշխանություններն այս ամենը ձախողել են, ապա Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը չէր կարող շահագործվել և կանգնեցվել է՝ կոմերցիոն առումով նրա աշխատեցնելը ձեռնտու չ՝ և նոր խնդիրներ է առաջացել ներդրումների այդ գումարները հետ բերելու և ռուսական կողմի առաջ ստանձնած պարտավորությունները կատարելու մասով:

Մեր դիտարկմանը, որ փաստացի ստացվում է, որ առաջիկա 10 տարում տարեկան 32 մլն դոլար Հայաստանը պետք է տա ռուսական կողմին՝ էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետն ասաց. «5-րդ բլոկի կառուցումն ինվեստիցիա կլիներ, եթե աշխատեր և ռուսական կողմը մեզ պահանջ չէր ներկայացնի, բայց քանի որ այն չի աշխատում, ռուսական կողմը ստիպված է այն ձևակերպել որպես պարտք: Եթե բլոկն աշխատեր և սպառում լիներ, ապա հայկական կողմը ոչինչ չպետք է տար ռուսական կողմին, այդ դեպքում համակարգը կաշխատեր, լավ թե վատ՝ այլ հարց է և ժամանակի ընթացքում ծավալները մեծացնելով բացերը կփակեինք: Մյուս կողմից էլ, եթե հայկական կողմը ունակ լիներ որևէ էներգետիկ քաղաքականություն ցույց տար՝ ասելով, որ այս մասով ուշացնում է, օրինակ,  բարձրավոլտի կառուցումը և խոստանար հաջորդ տարի ավարտել, ապա խնդիր չէր լինի, բայց հասկանալի է, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն ընդհանրապես ոչ մի էներգետիկ քաղաքականություն չունեն և ձախողել են նույնիսկ այն ամենը, որոնք հնարավոր չէր ձախողել և այդ ներդրումը ռուսական կողմի պահանջով վերաձևակերպվում է որպես պարտք, ստացվում է, որ նրանք ոչ թե ներդրում են արել այլ պարտք են տվել մեզ: Սա վատագույն սցենարն էր, որ կարող էր լինել, բայց այսօրվա իշխանությունների համար այն նորմալ է, քանի որ նրանք ամեն ինչ վատագույն սցենարով են անում»:

Էներգետիկ հարցերով փորձագետը շեշտեց, որ ի սկզբանե որոշված էր, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը պետք է աշխատեր արտահանման ուղղության վրա, այդ հեռանկարով էր կառուցված և պետք է միանար հատկապես Իրանի էներգահամակարգին, քանի որ երրորդ բարձավոլտ էներգահաղորդման գծի կառուցումը հնարավորություն կտար մոտավորապես եռապատկել, քառապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը:

Արմեն Մանվելյանը տեղեկացրեց, որ այսօր Իրանը Հայստանից ստանում է էներգիա՝ գազ-էլեկտրաէներգիայի դիմաց  նախագծով՝ Երևանի ՋԷԿ-ից, իսկ 3-րդ բարձավոլտը կառուցելու դեպքում Հրազդանի 5-րդ բլոկը կկարողանար աշխատել, թեկուզ ոչ ամբողջ հզորությամբ, բայց 50-60%-ով, իսկ եթե գործարկվեր նաև Վրաստանով դեպի Ռուսաստան գիծն, ապա այն ամբողջ ծանրաբեռնվածությամբ կաշխատեր:

«Այն Հայաստանի համար բոլոր առումներով ձեռնտու ծրագիր էր: Հրազդանի 5-րդ էլեկտրաբլոկում ժամանակակից տեխնոլոգիաներ են, որը հնարավորություն է տալիս շատ փոքր գազի ծավալներով մեծ քանակի էլեկտրաէներգիա արտադրել՝ շատ ավելի մեծ, քան Հրազդանի ՋԷԿ-ի մյուս էներգաբլոկները, որտեղ հին տեխնոլոգիաներ են:

Եթե իշխանությունը էներգետիկ քաղաքականություն, ռազմավարություն ունենար և պատկերացներ, թե 2-4 տարի հետո ինչի էինք ուզում հասնել, ապա այդ պրոյեկտը շատ շահեկան էր: Առայժմ այդ ընկալումը նրանց մոտ չկա և մոտ ապագայում դժվար էլ լինի, այդ պատճառով էլ էներգետիկ քաղաքականության բնագավառում մենք արձանագրում ենք ձախողումենր մեկը մյուսի հետևից»,-հայտարարեց էներգետիկ անվտանգության փորձագետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}