Ֆրանսիայի նախագահի թեկնածուն այցելել է Արցախ
Քաղաքական
15:12 23/12/2021
Հայաստան

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն այցելել է Արցախ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսեն  այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Թվիթերի իր միկրոբլոգում այդ մասին երեկ գրառում է կատարել France TV-ի մեկնաբան Ժուլիեն Նենին։

Վերջինը նշել է, որ Պեկրեսեն ԼՂ-ում հանդիպել է  տեղի քաղաքական գործիչներին:

 «Ճանապարհորդություն, որ անվտանգության նկատառումներից ելնելով չկարողացան լուսաբանել Հայաստանում ներկա ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում՝ France TV-ն»,-գրել է լրագրողը։

 

Placeholder
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն այցելել է Արցախ