Քաղաքական 15:35 11/01/2022 Տարածաշրջան

Հարութ Սասունյան. Թուրքիայի հետ Հայաստանի անհարկի բանակցությունների թակարդները

Ես կփորձեմ համապարփակ վերլուծություն կատարել 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում կայանալիք «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների» վերաբերյալ։ Հայաստանը կարող է հերթական անգամ տապալել այս բանակցությունները․․․

- Նախ, Հայաստանը կարիք չունի Թուրքիայի հետ բանակցելու սահմանի բացման շուրջ։ Նման բանակցություններ տեղի են ունեցել 1991 թվականին Հայաստանի անկախացումից անմիջապես հետո՝ երբ Հայաստանն ու Թուրքիան բացեցին իրենց ընդհանուր սահմանը, մինչև Թուրքիան փակեց իր կողմից սահմանը 1993 թվականին։ Քանի որ Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի հետ սահմանը, այժմ կարող է այն կրկին բացել միակողմանի։ Ես մտավախություն ունեմ, որ նման անհարկի բանակցություններ վարելու Թուրքիայի մտադրությունն ուղղված է Հայաստանից զիջումներ կորզելուն։

- 2020 թ․ պատերազմում վիթխարի կորուստ կրելուց հետո Հայաստանի պարտված ղեկավարը բանակցելու է թուլացած դիրքերից։ Ջախջախված ղեկավարը չի կարող ունենալ մտավոր ու բարոյական ուժ՝  այդքան խնդրահարույց ու նենգ թշնամու հետ պատշաճ բանակցություններ վարելու համար։ Հայաստանում առաջին հերթին պետք է իշխանության գան նոր ղեկավարներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում քննարկումներն սկսեն ոչ պարտվողական դիրքերից։

- Կա մի կարևոր հիմնախնդիր Հայաստանի համար, որը կարգավորում է իր հարաբերությունները  Թուրքիայի հետ՝ մի երկրի, որը 1915 թվականին ցեղասպանություն է իրականացրել՝ սպանելով 1․5 միլիոն հայերի։ Մեկ դար անց Թուրքիան դեռ ստում է իր զանգվածային հանցագործությունների մասին և հերքում դրանք: Չզղջացող ցեղասպանը չի կարող վստահելի կողմ լինել, որի հետ կարելի է բարեխղճորեն բանակցել:

- Ի լրումն իր անցյալի հանցագործությունների, Թուրքիան վայրենաբար մասնակցել է հայերի մի նոր կոտորածի 2020 թվականի Արցախյան պատերազմում՝ սպանելով և վիրավորելով հազարավոր հայ երիտասարդ զինվորների։ Սա դեռ քիչ էր, Թուրքիան  հավաքագրել է ջիհադիստ ահաբեկիչների Սիրիայից և կազմակերպել նրանց տեղափոխումը Ադրբեջան պատերազմի ընթացքում: Ինչպե՞ս կարող է Հայաստանի վարչապետը բանակցություններ վարել նման կրկնակի թշնամանքով տոգորված թշնամու հետ։ Պարզապես պատկերացրեք, եթե Գերմանիան՝ վեց միլիոն հրեաների դեմ ցեղասպանություն իրականացրած երկիրը, հարձակվեր այսօրվա Իսրայելի վրա և սպաներ հազարավոր իսրայելցիների։ Ի՞նչ եք կարծում, Իսրայելի ղեկավարներն այդ ժամանակ կնստեի՞ն այսօրվա գերմանացի ղեկավարների հետ և կբանակցեի՞ն նրանց հետ, ասես ոչինչ չի եղել: Աշխարհի յուրաքանչյուր հրեա խիստ կվրդովվեր նման հեռանկարից: Հայաստանի ղեկավարները կարծես թե մոռացության են մատնել Թուրքիայի անցյալի և ներկայի  հանցագործությունները։ Նրանք ավելի քան ուրախ են անհոգությամբ բանակցություններ վարել Անկարայի հանցագործների հետ: Եթե Հայաստանի ղեկավարները չեն պաշտպանելու իրենց ժողովրդի իրավունքները, ինչպե՞ս կարող են նրանք ակնկալել, որ դրսից ավելի շատ հոգ տանեն Հայաստանի մասին, քան իրենք:

- Վարչապետ Փաշինյանը իշխանության եկավ՝ մերժելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ «Մերժիր Սերժին» կարգախոսով։ Ինչո՞ւ է Փաշինյանը այդ դեպքում կրկնօրինակում Սարգսյանի սխալ քաղաքականությունը Թուրքիայի հետ։  Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող հայերը զայրացած էին նախորդ  նախագահի՝ 2009 թվականի չարաբաստիկ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Կարծես թե Փաշինյանը ոչինչ չի սովորել այդ անհաջող փորձից։

- «Բանակցություններ առանց նախապայմանների»․ սա հերթական լոզունգն է, որը կրկնում են Հայաստանի նախկին և ներկա ղեկավարները։ Բայց իրողությունն այն է, որ ոչ թե Հայաստանն է նախապայմաններ դնում Թուրքիայի առջև, այլ Թուրքիան է  նախապայմաններ առաջ քաշում։ 2009-ի Արձանագրությունների շուրջ բանակցությունների ժամանակ Թուրքիան հայտարարեց, որ որևէ նախապայման չունի, այնուամենայնիվ, մի քանի թուրքական նախապայմաններ հայտնվեցին համաձայնագրում։ Նախագահ Էրդողանի  խոսնակ Իբրահիմ Քալինը հաստատեց հայկական նման մտահոգությունները, երբ դեկտեմբերի վերջին Չիկագո այցելության ժամանակ ասաց. «Մենք ցանկանում ենք, որ սահմանը բացվի և  դիվանագիտական հարաբերություններ սկսվեն։ Սրա համար պետք է  որոշակի պայմաններ կատարվեն և որոշակի հարցերի շուրջ բանակցենք»։

- Արձանագրությունները տապալվեցին 2009 թվականին, քանի որ Ադրբեջանը դեմ էր Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացմանը։ Դա օգնեց փրկել Հայաստանի շահերը, որոնք պետք է պաշտպաներ ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանի նախագահը․․․  Ներկայիս բանակցությունները նույնպես կարող են ձախողվել, եթե Փաշինյանը պատրաստ չէ  զիջել այն, ինչ կխնդրի Էրդողանը։ Թուրքիան հիմա Հայաստանից պահանջում է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ստորագրելով հաշտության պայմանագիր՝  այդպիսով վերջնականապես հրաժարվելով Արցախից և Նախիջևանից և թույլ տալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», այլ ոչ թե պարզ ճանապարհ, որը Արևելյան Ադրբեջանը  կապում է Նախիջևանի հետ։ Ի վերջո, եթե Թուրքիան նախապայմաններով հանդես գա  սեղանի շուրջ, Հայաստանը պետք է պատրաստ լինի հեռանալ կամ հակազդել իր նախապայմաններով՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, հայկական կորուստների փոխհատուցում և բռնազավթված Արևմտյան Հայաստանի վերադարձ։
- Նախքան 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, նախագահ Սարգսյանը կեսկատար փորձ արեց այցելել Սփյուռքի մի քանի համայնքներ՝ իբր լսելու նրանց տեսակետները։ Փաշինյանը նման փորձ չի արել։ Սփյուռքից ոչ մեկի հետ չի  խորհրդակցել։ Փաշինյանը պետք է գիտակցի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները համահայկական խնդիր են, և ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության ներքաղաքական հարց։ Նա պետք է հաշվի առնի Սփյուռքի տեսակետները, նույնիսկ եթե նա է վերջնական որոշում կայացնողը։ Ավելին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ  Չավուշօղլուն վերջերս հայտարարեց, որ հայկական սփյուռքի «ծայրահեղական խմբավորումները չպետք է ճնշում գործադրեն Երևանի վրա»՝ խաթարելու հայ-թուրքական հարաբերությունները։ Ի հավելումն, Էրդողանի խոսնակ Քալինը վերջերս Չիկագոյում ասաց.  «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը կոչնչացնի Միացյալ Նահանգների հայ համայնքը»: Նման հայտարարությունն անցանկալի միջամտություն է ներհայկական գործերին։ Թուրք պաշտոնյաների անհիմն հայտարարությունները պետք է դրդեն ողջ հայությանը մերժելու նրանց անընդունելի  միջամտությունը։

- Հայաստանի անունից բանակցություններ վարող անձի որակավորումը չափազանց կարևոր է։ Էրդողանը Թուրքիայի կողմից բանագնաց է նշանակել փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան և ցեղասպանությունը ժխտող տխրահռչակ Սերդար Քըլըչին։ Մյուս կողմից, Փաշինյանը, իր բազմաթիվ այլ անորակ նշանակումներին համահունչ,  նշանակեց Ռուբեն Ռուբինյանին՝ երիտասարդ մի նորելուկի՝ զրոյական դիվանագիտական փորձով։ Նրա հանրահայտության մասին միակ պնդումն այն է, որ նա Փաշինյանի  կուսակցության անդամ է և Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ։ Զարմանալի է,  որ Ռուբինյանի որակավորման մասին հարցերին ի պատասխան, Փաշինյանն ու նրա քաղաքական գործընկերները պնդում էին, որ Ռուբինյանի կուսակցական պատկանելությունը շատ ավելի կարևոր է, քան նրա անփորձությունը՝ դրանով իսկ իրենց կուսակցական շահերը վեր դասելով ազգային շահերից։ Այսպիսով, գալիք բանակցությունների արդյունքն ավելի քան պարզ է, քանի որ գայլը դեմառդեմ հանդիպելու է գառանը․․․ Պետք է լինեն ավելի գիտակ և փորձառու հայ դիվանագետներ, որոնք կարող են վարել նման զգայուն  բանակցություններ։

- Փաշինյանը շարունակում է հպարտությամբ կրկնել, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի  ղեկավարներն աջակցում են Թուրքիայի հետ բանակցելու իր ծրագրերին։ Չմոռանանք, որ Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես աջակցում են այս նախաձեռնությանը։ Այս բոլոր երկրներն ուղղակի առաջ են տանում իրենց շահերը, ոչ թե Հայաստանի:

-Վերջապես, Փաշինյանի կողմից հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում Հայաստանի համար տնտեսական օգուտների մասին շատ տարածված պնդումը կասկածելի ակնկալիք է։ Արդեն, առանց սահմանը բաց լինելու, թուրքական արտադրանքը հեղեղել է հայկական շուկան։ Սահմանի բացումը կնշանակի, որ թուրքական էժան ապրանքները կկործանեն Հայաստանի ներքին արտադրությունը։ Փոքր բնակչություն ունեցող փոքրիկ երկիրը չի կարող մրցել թուրքական արտադրանքի հետ, որն օգտվում է «մեծածավալ տնտեսության» առավելությունից (ավելի մեծ ծավալ, ավելի ցածր գնով): Իրավիճակն ավելի վատթարացնելով, Փաշինյանը պարզապես դեն նետեց Հայաստանի միակ սակարկությունների առարկան՝ հանելով թուրքական ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը՝ այդպիսով Հայաստանին զրկելով այս բանակցություններում իր հաղթաթղթից։

Թուրքիան, չքավոր մի երկիր՝ քայքայվող տնտեսությամբ, լիրայի տապալմամբ, 12 տոկոս գործազրկությամբ, 36 տոկոս գնաճով և մոլեգնող կորոնավիրուսով (աշխարհում վարակվածների թվով 7-րդը), հուսահատորեն ցանկանում է բարելավել իր ներքին անմխիթար վիճակը և շտկել իր խզված կապերը Միացյալ Նահանգների, Եվրոպայի,
Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի հետ։ Խելամիտ հայ բանագնացը, գիտակցելով աշխարհի վրա տպավորություն թողնելու  թուրքական ձգտումը, կփորձի ավելի բարենպաստ պայմաններ կորզել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար:

Ոչ ոք դեմ չէ Թուրքիայի հետ բանակցություններին այնքան ժամանակ, որ Հայաստանը ներկայացնող բանագնացը հմուտ անձնավորություն է, որը կարող է օգուտ բերել Հայաստանի շահերին։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}